Լիլիթ Տէրեանը

Իրանի քանդակագործութեան մայրը. ինչպէս Լիլիթ Տէրեանը գրաւեց Թեհրանը

159
(Թարմացված է 18:34 12.03.2019)
Լիլիթ Տէրեանը «Իրանի ժամանակակից քանդակագործութեան մայր» կ’անուանեն. անոր աշխատանքները երկրին մէջ կարելի է ամէնուր տեսնել, իսկ հայկական եկեղեցիներու ու մշակութային կեդրոններու տարածքներուն մէջ ատոնք գրեթէ պարտադիր են: Ան քանդակագործ ու նկարիչ է, որուն աշխարհընկալումն ընդգրկած է հայկական, պարսկական ու եւրոպական մշակոյթի աւանդոյթները: Տէրեան կեանքի ընթացքին փառքի արժանացած է:

Ռուբէն Գիւլմիսարեան, Sputnik Արմենիա

Լիլիթ Տէրեանի աշխատանքները Իրանի մէջ  կարելի է տեսնել ամէնուր: Ան հեռացած է կեանքէն 88 տարեկանին, հեռացած է նոյնքան խաղաղ ու հանգիստ, ինչպէս եւ ապրած է:

Ան փոքր հասակէն հակուած էր կերպարուեստին: Փլաստիլին, կաւ, մատիտ, ստուարաթուղթ, խեժ...

Դպրոցէն ետք Լիլիթ Տէրեան Թեհրանի մէջ համալսարան ընդունուած է: Ան մէկ տարի կերպարուեստի տեսութիւն  ուսումնասիրած է` մանկապատանեկան սիրողական փորձ ունենալով: Մէկ տարի անց ժամանակն եկաւ համատեղելու մեծ հասակին ձեռք բերուած տեսական գիտելիքներն ու  փորձնականը նոր, մասնագիտական մակարդակով. թեհրանեան համալսարանի շրջանակը նեղ էր եւ՛ գաղափարապէս, եւ՛ աշխարհագրօրէն:  Տէրեան Ֆրանսա կը մեկնի:

Ի հարկէ, Փարիզ. ալ ուր պիտի մեկնի նկարիչը գիտութեան ու ոգեշնչման համար: Ֆրանսայի մայրաքաղաքին մէջ կերպարուեստի բարձրագոյն դպրոցը Տէրեանին տուաւ այն, ինչ «կեանքի ուղեգիր» կ’անուանեն:

Երեւի Լիլիթ Տէրեան կրնար մնալ Փարիզ, ուր տաղանդաւոր նկարիչը չի կորսուիր: Կ’ըլլային ցուցահանդէսներ, արագ եւրոպական (կամ նոյնիսկ համաշխարհային) ճանաչում, ու եթէ թէկուզ ան կեանքի օրօք դասական չդառնար, ապա սեփական սրահն ու պատկերասրահը կ’ունենար` ամբողջ կեանքին մէջ յաճախորդներ ու հասարակութեան մէջ բարձր կարգավիճակ ապահովելով:

Բայց, այնուամենայնիւ, նախընտրեց վերադառնալ Իրան: 1960 թուականէն Տէրեան դասաւանդած է Թեհրանի տարբեր համալսարաններու, կերպարուեստի քոլեջին մէջ: Իրանի մէջ շատոնց արդէն վարժուած են, որ երիտասարդ քանդակագործները (իսկ, երբեմն, նոյնիսկ գեղանկարիչները) գրեթէ բոլորը Լիլիթ Տէրեանի աշակերտներն են: Ժամանակի ընթացքին զինք սկսած են անուանել «Իրանի ժամանակակից քանդակագործութեան մայր»: Այս տիտղոսն ինքնին յայտնուեցաւ, երբ Թեհրանի հայկական եկեղեցիներէն մէկուն բակին մէջ տեղադրուեցաւ Տէրեանի կերտած Մեսրոպ Մաշտոցի քանդակը:

Бюст Месропа Маштоца во дворе церкви Србоц Таргманчац в Тегеране
© Photo : provided by Rubina Ohanyan
Տէրեանի կերտած Մեսրոպ Մաշտոցի քանդակը Թեհրանի Սուրբ Թարգմանչաց եկեղեցվո բակին մէջ:

2007 թուականին իրանական իշխանութիւնը վաստակաւոր քանդակագործին նուիրուած յատուկ երեկոյթ  կազմակերպած էր Իմամ Ալի անուան կրօնական արուեստի թանգարանին մէջ: Ատիկա եղաւ քաղաքային քանդակի VI  երկամեայէն ետք:

«Ես բաւական փակ մարդ եմ, չեմ սիրեր երկար-բարակ խօսիլ: Աւելի լաւ է արտայայտուիմ գիծով, գոյնով, ձեւով», – ինքն իր մասին կ’ըսէր Լիլիթ Տէրեան: Այդպէս ալ կար:

Տէրեան աջ ու ձախ հարցազրոյցներ չէր տար, նկարահանումներն ալ առանձնակի չէր սիրեր, աւելի լաւ է աշխատանքները նկարահանէք, խորհուրդ կու տար ան լրագրողներուն ու ֆիլմի բեմադրիչներուն:

Ու միեւնոյնն է` ուշադրութեան կեդրոնին մէջ կը մնար: Ատոր հետ կապուած պէտք է հերթական անգամ նշել իրանական իշխանութեան ուշադրութիւնը իրենց երկրին մէջ ապրող ոչ միայն անուանի, այլեւ պարզապէս յայտնի մարդոց հանդէպ:

Այս մասին կը վկայէ իրանական այն պետական պաշտօնեաններու ցանկը, որոնք իրենց պարտքը  համարած են ցաւակցութիւն յայտնելու Լիլիթ Տէրեանի հեռանալու կապակցութեամբ: Անոնց շարքին են` Ւրանի ԱԳՆ մամլոյ քարտուղար Պահրամ Քասեմին, Իրանի իսլամական ուղղուածութեան ու մշակոյթի նախարար Մոճթապա Հոսէյնին, այլ ծառայութիւններու ու գերատեսչութիւններու ղեկավարներ:

Նոր Հայաստանի մէջ մշակոյթի նախարարութիւն պիտի չըլլայ, հաւանաբար այդ պատճառով է, որ մեծն քանդակագործի, մեր հայրենակիցի մահուան միայն  քանի մը լրատուամիջոցներ  անդրադարձած էին:

Лилит Терьян
Լիլիթ Տէրեան. իրանահայ նկարիչ, քանդակագործ

Թեհրան երթաք, անպայման այցելէք Սուրբ Աստուածամօր ու Սուրբ Թարգմանչաց եկեղեցիներ. սկիզբը բակին մէջ Տէրեանի հեղինակած արձաններուն նայէք, իսկ յետոյ բուն տաճարներուն մէջ մոմեր վառէք:

 

159
թեմա:
Sputnik Արմենիան` արևմտահայերենով (229)
Ըստ թեմայի
Կառավարութիւնը լուծարեց «Հայրենիք-սփիւռք կեդրոնը»
Յունական «համով», հայկական ոգիով. ինչպէս վանաձորցի ընտանիքը հրուշակարան բացաւ
Գարոլին Ռաֆայէլեանը ներառուած է Forbes-ի «Միլիարատէրեր 2019»-ի ցանկին մէջ
«Պրազիլական դիմակահանդէսը լաւ PR եղաւ Հայաստանի համար». Սիպիլ

Արցախի մասին ֆիլմը՝ Բեռլինի կինոփառատոնում. ադրբեջանցիները բողոքում են

91
Համացանցի թուրք և ադրբեջանցի օգտատերերի բողոքները չեն ազդել Բեռլինի կինոփառատոնի կազմկոմիտեի որոշման վրա․ Արցախի մասին ֆիլմը մնացել է ծրագրում։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Ֆորում» ծրագրում ներառվել է 2021թ․-ի արտադրության «Սև Բախ Արցախ» ֆիլմը, ինչը համացանցում բացասական արձագանքի է արժանացել ադրբեջանցի օգտատերերի կողմից։ Ֆիլմը հիմնված է Արցախի բնակիչների հետ հարցազրույցի վրա։

Ադրբեջանցի օգտատերերը զայրույթով են արձագանքել ֆիլմի վերնագրին և կողմնակալ են համարել Բեռլինալեի կայքում հրապարակված նախնական սցենարը, որը ներկայացրել են ֆիլմի հեղինակները։

Ֆիլմը պատմում է հայ-ադրբեջանական հակամարտության մասին և հիմնված է Արցախի բնակիչների հարցազրույցների վրա, որոնք նկարահանվել են դեռևս 2007թ․-ին՝ երկու պատերազմների միջև։ Ֆիլմի ռեժիսորներն են Այրին Անաստասը և Ռենե Գաբրին։

Բախի կանտատների ռիթմը կրկնող 13 ակտի բաժանված ֆիլմում բնապատկերները միահյուսված են կադրից դուրս ձայնի հետ, որն արտացոլում է պատերազմի, ինքնության և պատկանելիության բնույթը։

Բեռլինալեի կայքում ֆիլմի նկարագրությունը թուրքերի և ադրբեջանցիների կատաղի արձագանքն է առաջացրել․ նրանք այն անվանում են «քարոզչական ֆիլմ»՝ «միակողմանի պատմությամբ»։

Սկանդալ Արցախի մասին ֆիլմի շուրջ. ինչու Մոսկվայի կինոփառատոնից հանեցին «Դրախտի դարպասը»

1990-ականների Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ֆիլմում անվանում են «պայքար հանուն ազատության և ինքնորոշման», իսկ 2020թ․-ի պատերազմը՝ «Ադրբեջանի բռնապետի ներխուժում»։

Փառատոնը մերժել է ֆիլմը ծրագրից հանելու կոչերը։ Վիրտուալ ցուցադրությունից հետո արդեն ամռանը Բեռլինում ֆիլմը կցուցադրվի օֆլայն ձևաչափով:

Փառատոնի հայտարարության մեջ ասվում է, որ բոլորն անհամբերությամբ են սպասում ամռանը ֆիլմի ցուցադրմանը և պանելային քննարկմանը, որի ընթացքում բոլոր ցանկացողները կկարողանան մասնակցել կառուցողական երկխոսությանը։

6 ֆիլմ` նվիրված արցախյան պատերազմին․ «Ոսկե ծիրանը» ևս կմիանա համազգային դրամահավաքին

91
թեգերը:
կինոփառատոն, Բեռլին, ֆիլմ, Արցախ
Ըստ թեմայի
Մի կյանքը չի հերիքի. վրացի ռեժիսորը փող է հավաքում Փարաջանովի մասին ֆիլմ նկարելու համար
«Սա քաղաքականության հարց չէ». Ստաս Նամինը` նոր ֆիլմի և որդու հետ Արցախ մեկնելու մասին
Հայաստանի մասին ֆիլմ կնկարեն «Netflix»–ի համար. նախարարը որոշ մանրամասներ է հայտնում
Շուշիից բերված գորգերը

Հեռախոսի լույսի ներքո. ինչպես են Շուշիի գորգերը հասել Երևան և ինչ են պատմում դրանք

426
Շուշիի գորգերի թանգարանի ամենաարժեքավոր գորգերը հասցրել են փրկել, սակայն գորգերի զգալի մասն էլ մնացել է այնտեղ` պահոցներում։ 71 գորգ, որոնց ստեղծման պատմությունը սկսվում է 17-րդ դարից, Երևանում ներկայացվել են ցուցադրության։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Պատերազմի օրերին հեռախոսի լույսերի ներքո Շուշիի գորգերի թանգարանից դուրս բերած հավաքածուն այժմ ցուցադրվում է Երևանում` Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց` գյուղեգյուղ շրջած, տարիներ շարունակ հավաքած և հիմա էլ թշնամու ձեռքից փրկած 71 գորգ է ցուցադրության հանվել։

Образцы Шушинского музея ковра, временно экспонирующиеся в Национальном музее-институте архитектуры Александра Таманяна в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
17–րդ դարի ասեղնագործ գորգը

«Եթե քանակական առումով նայենք, ապա մեր հավաքածուի 2/3-րդն ենք փրկել, սակայն որակական առումով` 90 տոկոսից ավելին տարհանել ենք։ Երկու շենք ունեինք Շուշիում` թանգարանը և ֆոնդը. թանգարանում եղած ողջ հավաքածուն` 160 ամենաարժեքավոր գորգերը փրկել ենք։ Սակայն այն, ինչ կար ֆոնդում, այդպես էլ մնացել է այնտեղ»,–ասաց Ասծատրյանը։

Ուղղափառ եկեղեցի Շուշիում. որտեղի՞ց է ծագել հայերի կողմից եկեղեցու յուրացման մասին միֆը

Նա պատմեց, որ հոկտեմբերի 20-ին ինչպես Երևանի, այնպես էլ Արցախի մշակույթի ոլորտի պատասխանատուները զանգահարել և խորհուրդ են տվել, որ գորգերը թանգարանից տարհանեն։ Ասծատրյանը, սակայն, որոշել է մի քիչ էլ սպասել` չի ուզել թանգարանը դատարկել։ Բայց դրան հաջորդող օրերին նկատել է` ադրբեջանական զորքը մոտեցել և Քարինտակ է հասել։ Պատերազմի վերջին օրերին էլ մեծ հրթիռ է պայթել թանգարանի մոտ` կոտրելով դուռ-պատուհանը։ Հենց այդ պահին Ասծատրյանը զանգել է Արցախի մշակույթի նախարարին և խնդրել, որ մեքենա տրամադրի գորգերը տեղափոխելու համար։

Образцы Шушинского музея ковра, временно экспонирующиеся в Национальном музее-институте архитектуры Александра Таманяна в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
Շուշիից բերված գորգերը

Շուշիի գորգերի հավաքածուն Ասծատրյանի շնորհիվ է հավաքվել։ Նա անձամբ է շրջել տնետուն ու գնել դրանք։ «Երբ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում էր, ադրբեջանցիները շրջում էին գյուղերով և հայկական հին գորգերը գնում ու տեղը նորերն էին առաջարկում։ Այդ ամենը տանում էին Բաքվի թանգարան և ցուցադրում  որպես ադրբեջանական մշակույթի մի մաս։ Դա տեսնելով` հասկացա, որ փրկության միակ ձևը դրանք գնելն է։ 2000-ականներին սկսեցի գնել գորգերը»,–ասում է Ասծատրյանը։

Ինչ են թողել հայերը Շուշիում. պատմության ավերակներ, թե ավերակների պատմություն

Մարդիկ Ասծատրյանին սիրով են իրենց գորգերը վաճառել, երբ իմացել են, որ նա պատրաստվում է Շուշիում թանգարան բացել։ Ավելին, եղել են դեպքեր, որ մարդիկ պատմել են` նախկինում իրենցից ավելի բարձր գնով էլ ուզել են գորգ գնել, սակայն քանի որ իմացել են, որ այն Արցախից դուրս պետք է հանեն, չեն վաճառել։ Արդյունքում Ասծատրյանը 2011-ին Շուշիում բացել է գորգերի թանգարանը։

Образцы Шушинского музея ковра, временно экспонирующиеся в Национальном музее-институте архитектуры Александра Таманяна в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
Վարդան Ասծատրյանը

Ասծատրյանը հավաքածուում բավական հին գորգեր ունի` անգամ 17-րդ դարին վերագրվող։ Հիմնականում 19-րդ դարի գորգեր են, որոնք աչքի են ընկնում իրենց սիմվոլներով, և մասնագետներն առաջին իսկ հայացքից տարբերակում են, որ դրանք արցախյան գորգեր են։

Ասծատրյանն ասում է, որ յուրաքանչյուր գորգ իր պատմությունն ունի։ Արցախյան գորգերի մեջ որպես սիմվոլներ մեծամասամբ նկատելի են ծաղկած խաչերը, մեղուները, արու թռչունները։ Ասծատրյանն ասում է` մեղուները մայրիշխանություն են խորհրդանշում, մայրական սկիզբը, սակայն արցախյան գորգերում մեղուներին զուգահեռ նաև արու թռչուններն են «ներկա», իսկ սա ներդաշնակություն է խորհրդանշում։

Образцы Шушинского музея ковра, временно экспонирующиеся в Национальном музее-институте архитектуры Александра Таманяна в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
Շուշիից բերված գորգերը

«Հիմա միակ ցանկությունս է, որ մի տարածք հատկացնեն և Երևանում թանգարան բացենք։ Այստեղ ցուցադրության ժամանակ մարդկանց մոտ ես հետաքրքրություն եմ նկատում։ Ավելին, շատերը գալիս և ասում են, որ ուզում են իրենց տոհմական գորգերը մեզ նվիրեն, որպեսզի հավաքածուն հարստանա»,–ասաց Ասծատրյանը։

Образцы Шушинского музея ковра, временно экспонирующиеся в Национальном музее-институте архитектуры Александра Таманяна в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
Շուշիից բերված գորգերը

Նա կարծում է, որ թանգարանը կարող է հարթակ դառնալ, որպեսզի արցախյան գորգերը գիտականորեն ուսումնասիրվեն։

Նշենք, որ Երևանում գորգերը կցուցադրվեն առաջիկա ամիսներին, իսկ ցուցադրության  մուտքն ազատ է։

  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Վարդան Ասծատրյանը
    Վարդան Ասծատրյանը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 14
© Sputnik / Asatur Yesayants
Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
426
թեգերը:
ցուցադրություն, Արցախ, Երևան, Թանգարան, Շուշի, Գորգ
Ըստ թեմայի
«Շուշիի անկումն ուզում էին գցեին Սեյրան Օհանյանի ջեբը». Սերժ Սարգսյան
««Պանդորայի արկղը» Շուշիում է թաքնված». Մովսես Հակոբյանը` պարտության պատճառների մասին
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ հայերը չվերադառնան Արցախ, այդ թվում՝ Հադրութ ու Շուշի. ԱԳՆ
Ալլա Պուգաչովայ

Պուգաչովան անցել է Անջելինա Ջոլիին. ովքեր են իսկական կանայք` ըստ ռուսաստանցիների

37
(Թարմացված է 23:49 04.03.2021)
Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հետազոտությունը նվիրված է մարտի 8-ի Կանանց միջազգային օրվան:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։

ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:

Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):

«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։

Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։

37
թեգերը:
Մարտի 8, Անջելինա Ջոլի, Վալենտինա Մատվիենկո, Կին, Ռուսաստան, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Ալլա Պուգաչովայի ծովափնյա լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել
Լեգկոստուպովայի ընկեր Վադիմ Մանուկյանն ասել է, որ Պուգաչովան է ձախողել երգչուհու կարիերան
Ինչպես է պարում 71-ամյա Ալլա Պուգաչովան. տեսանյութ