Հայկական պար հայկական տարազով

Հարսանիքներ քոչարիի, թե՞ թուրքականի տակ. ռաբիսը ստվերում է հին հայկական ավանդույթները

195
(Թարմացված է 00:06 08.03.2019)
Sputnik Արմենիայի թղթակիցը փորձում է հասկանալ, թե ինչու ժամանակակից Հայաստանում որոշ պրոֆեսիոնալ երաժիշտներ, որոնք բազմահազարանոց դահլիճներ են լցնում ու գիտեն, որ ազդեցություն ունեն երիտասարդ սերնդի ճաշակի վրա, դեռ տարածում են նախկին Օսմանյան կայսրության մշակույթը։

Գեորգի Մուրադյան, Sputnik Արմենիա

Հազարամյա երաժշտական ավանդույթներ, հինգերորդ դարով թվագրվող եկեղեցական շարականներ, միջնադարյան սեփական նոտաներ` խազեր, ութերորդ դարից հասած երաժշտական փաստաթուղթ՝ նոտաների տեսքով, որը դեռ այն ժամանակ կիկին է գրել: Ցանկացած այլ երկրի համար այս գանձերը ծառայում են ոչ միայն հնագույն երաժշտական ավանդույթներ ունեցող ազգի իմիջի ձևավորմանը, այլև յուրօրինակ ձեռնարկ են` ինչպես ստեղծել թրենդներ, որոնցով կողմնորոշվելու են ԱՄՆ–ի կամ Մեծ Բրիտանիայի նման գերտերությունները։

Որ նման հայտարարությունները չափազանցություն չթվան, կարելի է Յամայկայի օրինակը բերել։ Երկիր, որը և՛ տարածքով, և՛ ազգաբնակչությամբ, և՛ շատ այլ չափանիշներով զիջում է Հայաստանին, նվիրել է աշխարհին ռեգգիի ժանրը, որը բաժանվել է հարյուրավոր ենթաժանրերի ու զգալիորեն ազդել է հիփ հոփի վրա, որն այսօր աշխարհի ամենատարածված ժանրերից է։

Շվեդիան նվիրել է աշխարհին Եվրոդենսը, Կուբան` Սալսան, Սիլանդիան, որի բնակչությունը քանակով հավասար է Երևանի երեք թաղամասի բնակչությանը, նվիրել է Օուլավյուր Արնալդսին, Sigur Ros խմբին ու Բյորկին։ Երգչուհի ու կոմպոզիտոր Բյորկի արվեստն ինքնին կարելի է երաժշտական առանձին ժանր համարել, առանց որի անհնար կլիներ պատկերացնել մի շարք ժամանակակից արտիստների հայտնվելը` սկսած Grimes–ից մինչև FKA Twigs։

Փորձելով հիշել` հայերից ով է վերջերս երաժշտության ոլորտում «մեզ աղմուկ արել», ակամա չգիտես ինչու առաջին հերթին մտքիս գալիս է Սպիտակցի Հայկոյի «Մի գնան»։ Մի երգ, որը երաժշտական առումով ոչ մի կապ չունի հազարամյա այն ավանդույթների հետ, որոնց մասին արդեն խոսեցինք։
Մաեստրո Տիգրան Մանսուրյանը կարծում է, որ լեզվի հնչունակազմությունը ահռելի ազդեցություն ունեն այն  բանի վրա, թե ինչպես է հնչում ժողովրդական երաժշտությունը։ Եթե համարենք, որ «Մի գնան» իր մեջ հայկական երաժշտությունից որևէ տարր ունի, ապա ստացվում է, որ հայերենը հնչողությամբ ոչ մի բանով չի տարբերվում թուրքերենից։

Հայերի բացարձակ մեծամասնությանը նման հայտարարությունը ծիծաղելի կթվա, սակայն հայերի բավականին մեծ մասին նաև ծիծաղելի է թվում հերքել, որ ռաբիսը հայկական ժողովրդական երաժշտության մի մաս է։

Ռաբիսն ու հայկական ժողովրդական երաժշտությունը հակադրող մարդկանցից շատերը հակված են ամեն ինչում մեղադրել ԽՍՀՄ–ին՝ մշակութային քաղաքականության մեջ իր ինտեռնացիոնալիզմով, իբր, նույնիսկ հասկացությունը (РАБочее ИСкусство)  իր մեջ կոմունիստական գաղափարախոսություն է կրում։ Սակայն ամեն ինչ այդքան էլ պարզ չէ։ Ահա, օրինակ, ինչպես էին երգում հայ սփյուռքի ներկայացուցիչներ Սոնիա Կարկաչն ու մսյե Բաբոյանն ու Աբգարը քսաներորդ տարի երկրորդ կեսի Ֆրանսիայում։

Տեղ–տեղ երաժշտությունը ավելի նման է հայկական ժողովրդական երաժշտության, քան այն, ինչ ստեղծվել է Հայկական ԽՍՀ–ում ռաբիսի հիմնադիրների կողմից։ Բոլոր այս երաժիշտները փախել են Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունից։ Մասնագիտական կրթություն չունեցող այս մարդիկ, որոնք ճակատագրի բերումով գաղթական էին դարձել ու փորձում էին հնարավոր բոլոր միջոցներով հացի գումար վաստակել, քանի որ այն ժամանակվա Եվրոպայում դեռ նորաձև էր օրիենտալիզմն իր պորտապարով, նարգիլեներով, թռչող գորգերով ու այլ ավելորդություններով։
Ինչու՞ ժամանակակից Հայաստանում որոշ երաժիշտներ, որոնք կոնսերվատորիայի դիպլոմներ ունեն, որոնք բազմահազարանոց դահլիճներ են հավաքում ու գիտակցում են, որ ազդեցություն ունեն երիտասարդ սերնդի ճաշակի վրա, դեռ տարածում են նախկին Օսմանյան կայսրության մշակույթը։ Միթե՞ մուսուլմանական լծի տակ անցկացրած մի քանի դարն այդքան ամուր են հաստատվել ժողովրդի երաժշտական կոդում։

Այդ հարցին պատասխանելու համար պետք է նայել` ինչպես է զարգացել այլ երկրների երաժշտությունը, որոնք գրեթե կես հազարամյակ նույնպես գտնվել են այդ հսկայական կայսրության կազմում։ Որոշ հայ արտիստներ, ասես ամաչում են իրենց երաժշտությունը թուրքականի հետ համեմատելուց ու անվանում են իրենց երգերը «բալկանյան», «ռումինական», կամ «բուլղարական», ինչպես օրինակ, Լիլիթ Հովհաննիսյանը։

Իրենք` բուլղարացիներն այս երաժշտությունն անվանում են թուրքական ծագում ունեցող «չալղա» (նվագարան է), համարում են այն անկումային ու իսկական բուլղարական ժողովրդական երաժշտության  հետ ոչ մի կապ չունեցող։ «Չալղայի» սիրահարները նախընտրում են «փոփ ֆոլկ» տերմինը ու բոլոր նախատինքներին պատասխանում եմ. «Իսկ հարսանիքի ժամանակ ինչի՞ տակ ես պարելու»։ Ծանոթ հարց է, չէ՞:

Տուրբո ֆոլկը Հարավսլավիայի նախկին հանրապետություններում, մանելեն Ռումինիայում, տալավան Ալմաբանիայում, Լաիկան Հունաստանում...  Բոլոր այդ ժանրերն արդեն տասնյակ տարիներ է նյարդայնացնում է Բալկանների բնակչության առաջադեմ հատվածին, քննադատական հոդվածներ են գրում, դրանք ծաղրում են երգերում ու այդ մշակույթի դեմ բողոքի երթեր են անում։ Սակայն արտիստները շարունակում են երգեր գրել ու համերգներ տալ,  այնպես, ինչպես սովոր են, իսկ Օսմանյան կայսրությունում բնակված իրենց նախնիները  նույնպես սովոր են լսել թուրքերեն ու երաժշտությունը, որը հարմարեցված է այդ լեզվի հնչողությանը։

Վերադառնանք Հայաստան։ Տեղական «տուրբո–ֆոլկն» ու ռաբիսը, ի տարբերություն Բալկանայն թերակղզու, Օսմանյան կայսրությունից բացի այլ երկրների ազդեցություն էլ է կրել, օրինակ, Իրանի. նաև թյուրքալեզու ժողովուրդների ավանդույթների։ Իրանն իր հերթին արաբական արշավանքներից հետո արաբերենի ու արաբական երաժշտության ազդեցության է ենթարկվել։

Ըստ էության, դա ոչինչ չի փոխում։ Ռաբիսը հիմնականում նյարդայնացնում է բնակչության կրթված հատվածին, իսկ նախընտրում են հիմնականում նրանք, որոնք օգտագործում են «մայլա» բառը՝ հայկական «բակի» փոխարեն, «քյարը»՝ հայերեն «օգուտի» փոխարեն։

Երգչուհի Զաբել Փանոսյանը, ինչպես Սոնիա Քոչիյանը ստիպված է եղել գաղթական դառնալ։ 1896 թվականին, փախչելով համիդյան ջարդերից, գաղթել է ԱՄՆ։ Սակայն, ի տարբերություն Սոնիա Քոչիյանի, Զաբելը պրոֆեսիոնալ երաժշտական կրթություն էր ստացել ու երկում էր Բոստոնի օպերայի թատրոնում։ Լսելով 1919 թվականին Նյու Յորքում ձայնագրված «Կռունկի» հազվադեպ տարբերակներից մեկը հասկանում ես` ինչքան ուժեղ էր երգչուհու ազգային ինքնությունը, որն այն տարիներին ոչ մի կերպ հնարավոր չէր ստանալ առանց Կոմիտասի, Արմեն Տիգրանյանի կամ Տիգրան Չուխաջյանի աշխատանքների իմացության, քանի որ այն ժամանակ համացանց չկար, գրամոֆոններն ու պատեֆոնները բավականին թանկ հաճույք էին Օսմանյան կայսրության հայ բնակչության մեծ մասի համար։
Այսօր կան բոլոր այդ հնարավորությունները, սակայն չկա կրթություն, որը կարող էր երիտասարդների մոտ հստակ ազգային ինքնագիտակցություն ձևավորել։ Ուզում եմ հավատալ, որ ապագայում այն կհայտնվի, ու System Of A Down–ի տիպի արտիստներ կհայտնվեն բուն Հայաստանում, ոչ թե դրա սահմաններից դուրս, ու ռաբիսին փոխարինելու կգա մի ժանր, որը յամայկայի ռեգգի պես կզարմացնի ամբողջ աշխարհն իր յուրօրինակությամբ, քանի որ պատահական չէ, որ ֆրանսիացի երաժշտագետ Լուի Լալուան Կոմիտաս լսելիս ասել է «...Այս երգերում արև է շողում, բայց սա ամենևին արաբական ու պարսկական անապատների շոգ արևը չէ...»։

195
թեգերը:
Թուրքիա, Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Կյանքի մի մասը հայերիս նվիրած Կիմ Բակշին. ինչպե՞ս կարայիմը հայ դարձավ
«Կանաչ գիրքը» և թավջութակը․ ինչպես Արտյոմ Մանուկյանի կատարած երաժշտությունն «Օսկար» նվաճեց
70 տարին լուրջ տարիք է, մտածում ես` ինչ ես արել. ինչպես է հոբելյանը նշում Մեսչյանը
Անդերգրաունդային երաժշտության անկում, թե՞ հեղափոխությունից հետո մեզ ռոք պետք չէ
Եթե 20–րդ դարը լիներ... «Բամբիռի» երաժշտի անկեղծ խոստովանությունները