«Բամբիռի» համերգը

Եթե 20–րդ դարը լիներ... «Բամբիռի» երաժշտի անկեղծ խոստովանությունները

77
(Թարմացված է 21:26 28.02.2019)
Վարդան Փարեմուզյանը խոսել է համերգների ժամանակ Հայաստանի և Եվրոպայի հանդիսատեսի արձագանքների տարբերության մասին, և պատմել, թե ինչպես են իրենք իրենց գործունեությամբ տարածում հայ ազգային ժառանգությունը։

Հայ–Ռուսասկան համալսարանի ուսանողուհի Աննա Արսենյան, հատուկ Sputnik Արմենիայի համար

Ցանկացած երաժշտական խումբ պետք է պատասխանատվություն զգա հանդիսատեսի նկատմամբ` անկախ այն փաստից արտասահմանում է համերգը, թե տանը` Հայաստանում։ Այս մասին Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում ասաց The Bambir խմբի թմբկահար Վարդան Փարեմուզյանը։ Խմբի ձևավորման 40–ամյակի կապակցությամբ նրանք ծավալուն աշխատանք են իրականացնում։

«Մեր խմբի 40–ամյակն է։ Այս տարի մենք նոր երգեր ենք թողարկում ու հին ձայնագրություններն ենք մշակում, այդ թվում` Ջագի գործերը», – ասաց Փարեմուզյանը։

The Bambir-ը (Բամբիռ) հայկական երաժշտական խումբ է, որը մեծ մասամբ ֆոլկ–ռոք է կատարում։ Խումբը երկու սերունդ է տվել։

Առաջին սերունդը հավաքվել է 1978 թվականին Լենինականում։ Այն ժամանակ խումբը ելույթ էր ունենում Հայաստանի տարբեր քաղաքներում, ինչպես նաև Մոսկվայում, Պետերբուրգում, Լոս Անջելեսում, Մոլդովայում ու Վրաստանում։

Երգերի հեղինակը Գագիկ Բարսեղյանն էր։ Երաժշտության մեջ օգտագործվում էին ժողովրդական ու միջնադրայան երգեր, մոտիվներ, Կոմիտասի ժամանակակից մշակումներ։ 1982 թվականի բելառուսական Լիդա քաղաքում միջազգային փառատոնի ժամանակ «Բամբիռը» «ֆոլկ երաժշտություն» անվանակարգում մրցանակ ստացավ։

1992 թվականին հավաքվում է խմբի նոր,երկրորդ սերունդը` Նարեկ «Բարս» Բարսեղյան, Արիկ Գրիգորյան, Արմեն Քոչարյան, Աշոտ Կորգանյան։ 2007 թվականին Աշոտ Կորգանյանը լքում է խումբը, ու հարվածային գործիքները նվագելու համար գալիս է Վարդան Փարեմուզյանը։

«Փոքրուց հետաքրքրվում էի հարվածային գործիքներով, դրանք նվագելով։ Հետո տարվեցի ռոք ու ջազային երաժշտությամբ։ Չեմ կարող հստակ հիշել այն օրը, երբ որոշեցի թմբկահար դառնալ։ Հարվածային նվագելը հենց այն է, ինչը սրտանց սիրում եմ, այն, ինչ միշտ հետաքրքրել է ինձ», – ասում է Փարեմուզյանը։

Հարցին` ինչու է նա լքել մեկ այլ հայտնի խումբը` «Որդան կարմիրը», երաժիշտը պատասխանեց. «Երբ Վահան Պողոսյանը` «Որդան կարմիրի» վոկալիստը բանակում էր, «Բամբիռից» առաջարկություն ստացա։ Սկսեցինք նվագել ու ճանապարհորդել։ Վանաձորում, բարեբախտաբար, կար Պայքար Չախոյանը`«Որդան կարմիրի» ներկայիս թմբկահարը, նա մինչ այժմ էլ հիանալի անում է իր աշխատանքը»։

Փարեմուզյանը բացահայտել է նաև իրենց խմբի «լաբորատորիայի» գաղտնիքը, ասել է` ինչպես են ստեղծվում երգերը։

«Ժամանակը գիտի։ Երբեմն, երգը հեղինակի գլխում այնքան պարզ է ու լավ մտածված, որ պարզապես աշխատում եմ այն գեղեցիկ ու կոմպակտ դարձնելու վրա։ Եղել են երգեր, որոնց վրա շատ ենք տանջվել, որ ստացվի այնպես, ինչպես պետք է», – ասաց նա` ավելացնելով, որ ստեղծագործական աշխատանքը նրա ամենօրյա աշխատանք է։

Նա նշեց, որ վերջերս շատ է լսում և ուսումնասիրում ժամանակակից ջազ, էլեկտրոնային երաժշտություն, հատկապես` Եվրոպայի հյուսիսի։ «Երբեք չեմ հոգնում Jimi Hendrix–ից, Zeppelin–ից, միշտ հիանում եմ նրանց աշխատանքով։ Եթե երեք մեծագույն խմբերը թվենք, երևի Rolling Stones,The Beatles, Led Zeppelin», – ասաց Փարեմուզյանը։

Հարցին` արդյո՞ք ճիշտ է տարածված այն կարծիքը, որ թմբկահարների ու բասիստների հարաբերությունները միշտ լարված են, Փարեմուզյանը պատասխանեց. «Չգիտեմ` ինչ լեգենդներ են, ես ու Արամը շատ լավ ընկերներ ենք»։

Վարդան Փարեմուզյանը ներկայացրել է նաև համերգների ժամանակ Հայաստանի ու Եվրոպայի հանդիսատեսի արձագանքների տարբերությունը, ու ինչպես են նրանք իրենց գործունեությամբ տարածում հայկական երաժշտական ժառանգությունը։

«Մեր տարածաշրջանում մարդկանց մեծ մասը ուշադրություն է դարձնում մեր նվագելու որակին։ Իսկ, օրինակ, Իռլանդիայում կարևոր է ժանրը, նրանք ավելի շատ քնարերգություն են սիրում։ Բայց, ընդհանուր առմամբ մարդիկ նույնն են. կամ հավանում եմ խումբը, կամ ոչ։ Միաժամանակ XXI դարը տեխնոլոգիաների առումով մի շարք առավելություններ է տալիս, գովազդի միջոցով շատ բաներ կարելի է հանգիստ առաջ տանել։ Կարծում եմ` եթե XX դարում նվագեինք շատ ավելի դժվար կլիներ դառնալ այնքան հայտնի, որքան հիմա ենք», – անկեղծ խոստովանում է արտիստը։

Հիշեցնենք` «Bambir»–ի երկրորդ սերունդը կազմավորվելու հենց անմիջապես հետո մի շարք համերգներ տվեց ԱՄՆ–ում։ 2003 թվականին խումբը Armenian Music Awards մրցանակաբաշխությունում հաղթել է «Լավագույն ռոք–խումբ» անվանակարգում։ «Բամբիռն» առաջին ռոք–խումբն էր, որը ելույթ է ունեցել Իրանում (6 համերգ) 2004 թվականի շրջագայության ընթացքում։ Նույն թվականին նրանք ներկայացրել են Salao միստիկ ռոք–դրաման Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» պատմվածքի մոտիվներով։ 2009 թվականի խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» հայաստանյան ընտրական փուլին։ Խումբը «That"s Fine With Us» երգով ելույթ է ունեցել Eurovoice 2010 միջազգային մրցույթում ու երրորդ տեղն է զբաղեցրել։

2011 թվականի ապրիլի 15–ին Երևանում կայացել է «Armenian scotch» սկավառակի շնորհանդեսը, որում ներառվել են վերջին 30 տարիների ընթացքում ստեղծված երգերն ու խմբի հին ու նոր կազմերի չթողարկված երգերը։ Ալբոմը նվիրված էր Հովհաննես Թումանյանի 140 ու շոտլանդացի բանաստեղծ Ռոբերտ Բյորնսի 250–ամյակին, նրանց բանաստեղծությունները նույնպես ներառվել էին ալբոմում։ Ալբոմում ներառված 18 երգից 17–ի երաժշտությունը տարբեր տարիներին գրել է Գագիկ Բարսեղյանը։

77
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Երգչուհի Նարգիզի շլացուցուցիչ համերգը Երևանում
«Ապրել միասին»․ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի երևանյան համերգը համաշխարհային մասշտաբի էր
«Բոյը չի հասե՞լ». կարճ հասակի պատճառով երգչի համերգը չեղարկել են