00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սուպերեթերաշրջանում կդառնամ ջազ երգչուհի. Սաթենիկ Գևորգյանը`«Ты супер!» նոր նախագծի մասին

© Sputnik / Нина ЗотинаСатеник Геворкян
Сатеник Геворкян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik–ը շփվել է «Ты супер» շոուի գյումրեցի մասնակից Սաթենիկ Գևորգյանի հետ, պարզել, թե ինչու է նա վերադարձել նախագիծ, հետաքրքրվել, թե ինչով է դեռատի երգչուհին մտադիր զարմացնելու հեռուստադիտողներին և իր երկրպագուներին։

Sputnik, Լև Ռիժկով

«Ты супер!» միջազգային նախագիծն օգնում է գտնել երիտասարդ տաղանդների, որոնք մնացել են առանց ծնողական խնամքի։ Նախագծից հետո շատ երեխաներ որոշել են դառնալ պրոֆեսիոնալ արտիստներ, գնացել են սովորելու երաժշտական քոլեջներում և ուսումնարաններում։

Նոր եթերաշրջանում «Ты супер!» նախագծի ստեղծողները որոշել են անտեսել սովորական կանոնները և թույլ են տվել նախորդ եթերաշրջանների երեխաներին մասնակցել։ Չէ՞ որ հանդիսատեսին հետաքրքիր է, թե ինչպես են դասավորվել նախորդ եթերաշրջանների մասնակիցների ճակատագրերը։ Հաջողվե՞լ է նրանց դառնալ արտիստներ։ Ինչպե՞ս է զարգացել նրանց տաղանդը։

Армянская участница второго сезона телевизионного шоу Ты супер! Сатеник Геворгян - Sputnik Արմենիա
Մեկնարկում է «Ты супер!» մանկական վոկալային մրցույթի երրորդ սեզոնի «քասթինգը»

Ուստի հանդիսատեսը կտեսնի ծանոթ դեմքեր և կլսի սիրելի դարձած ձայները։ 36 մասնակիցներն արդեն երգել են առաջին և երկրորդ եթերաշրջաններում։ 21 երեխա նախագծում ելույթ կունենա առաջին անգամ։

«Պարտվել չեմ կարողանում»

Մեկ տարի առաջ Սաթենիկ Գևորգյանը հասել է եզրափակիչ, ճանապարհին նվաճել է բազմաթիվ հանդիսատեսների սրտեր, զուգերգ կատարել Գարիկ Մարտիրոսյանի հետ։ Այս տարի Սաթին տրամադրված է կրկնել անցած տարվա հաջողությունը։

«Ուզում եմ հաղթել։ Իմ բնավորությունն է այդպիսին։ Ես պարտվել չեմ կարողանում», – խոստովանեց աղջիկը։

Երգչուհին պատմեց, որ իրականում շատ է կարոտել նախագիծը։

«Երբ անցած տարի առաջին անգամ եկա Մոսկվա, մտածեցի.«Այս ի՞նչ է։ Ինչո՞ւ եմ ես այստեղ»։ Այս տարի արդեն ամեն ինչ ծանոթ է։ Մենք մյուս մասնակիցների հետ միասին ենք ապրում։ Կարծես, քույրեր ու եղբայրներ լինենք», – պատմեց Սաթին։

Ձմեռը Մոսկվայում եղանակն ավելի խիստ է, քան Հայաստանում։ Բայց Սաթենիկը խնդրեց համերկրացիներին փոխանցել, որ իր հետ ամեն ինչ կարգին է։ Նա չի մրսել և իրեն լավ են կերակրում։

Նախագիծն օգնել է մեծանալ

Սաթին պատմեց, որ տուն վերադառնալուց հետո իրեն աստղ չի զգացել։ Այո, նրան մոտեցել են մարդիկ, խնդրել լուսանկարվել, բայց ընդհանուր առմամբ, կյանքը նույնն է մնացել։

Участница шоу Ты супер! из Армении Сатеник Геворгян - Sputnik Արմենիա
Տաղանդավոր Սաթենիկ Գևորգյանը կրկին կմասնակցի «Ты супер!» նախագծին

«Ես ինձ մյուսներից վեր չեմ դասում։ Նախկինում էլ չեմ դասել։ Ամեն ինչ իմ կյանքում նույնն է մնացել։ Նույնիսկ դպրոցը։ Ես ինչպես նախկինում էի գերազանցիկ, այնպես էլ հիմա»,– ասաց Սաթին։

Միաժամանակ, Սաթին խոստովանել է, որ «Ты супер!» նախագիծն օգնել է իրեն մեծանալ։

«Քանի դեռ ես նախագծում չէի, կյանքը սև գույներով էի տեսնում։ Իսկ հիմա` հակառակը։ Ինձ թվում էր, որ հրաշքներ չեն լինում, բայց ես բեմ բարձրացա, և իմ ելույթները դիտեցին միլիոնավոր մարդիկ։ Ես ընկերացա աստղերի հետ։ Այնպես որ, պետք չէ կյանքին նայել բացառապես սև լույսի ներքո», – խոստովանեց Սաթենիկը։

Ինչպես զսպել հուզմունքը

Շատ մասնակիցների համար բարդ է եղել բեմ դուրս գալուց առաջ հուզմունքը զսպելը։

«Երբ ես հայտնվեցի նախագծում, զգացի, որ պետք չէր վախենալ, պետք է միշտ առաջ նայել։ Եվ ես հասկացա, որ հուզվում են բոլորը։ Նույնիսկ աստղերը։ Ուստի ես թույլ եմ տալիս ինձ հուզվել մեկ րոպե, իսկ հետո նույնիսկ չեմ մտածում այդ մասին», – պատմեց Սաթենիկը։

Սաթիի խոսքով` անցած տարի նա երգել է հայկական ժողովրդական երգեր, իսկ այս անգամ ջազ է երգելու։

«Դա շատ բարդ է, բայց ես կփորձեմ լավ երգել։ Ամենաբարդը նույնիսկ տեխնիկական պահերը կատարելը չէ։ Ջազը պետք է զգալ և երգել հոգով», – հաղորդեց Սաթին։

Дети из проекта Ты супер! провели смену в Артеке - Sputnik Արմենիա
«Արտեկը» հզոր է. «Ты супер!»–ի հայ մասնակիցները` վառ տպավորությունների մասին

Բայց ինչպիսին էլ լինի սուպերեթերաշրջանի արդյունքը, այս տարի երգչուհու առաջ կբացվեն նոր ստեղծագործական հորիզոններ։ Ծրագրվում են առաջին տեսահոլովակի նկարահանումները, որը հետագայում կդառնա գեղարվեստական ֆիլմի մաս։ Ֆիլմի անվանումն առայժմ գաղտնիք է։ Հայտնի է միայն, որ դա սիրո մասին կատակերգություն է։

«Ты супер!» մրցույթն անցկացնում են ՆՏՎ հեռուստաընկերությունը և Sputnik միջազգային տեղեկատվական գործակալությունն ու ռադիոկայանը` ՌԴ լուսավորության նախարարության աջակցությամբ։ Սաթենիկ Գևորգյանը մասնակցել է նախագծի երկրորդ եթերաշրջանին, իսկ առաջինի ժամանակ Հայաստանը ներկայացրել են վանաձորցի Սաբինա Մանվելյանն ու գյումրեցի Անգելինա Պապիկյանը։

Հիշեցնենք` մարտի 5–ին կայանալիք պրեմիերայից առաջ Կրեմլում կկայանա մեծ բարեգործական գալա–համերգ, որին կմասնակցեն նախորդ ու ներկա եթերաշրջանների մասնակիցները։ Մասնակից երեխաների հետ բեմ դուրս կգան Իգոր Կրուտոյը, Յոլկան, Ստաս Պիեխան, Դիանա Արբենինան, Վլադիմիր Պրեսնյակովը, Եվգենյա Մարգուլիսը, Ալսուն և հայտնի այլ երգիչներ։ Կրեմլում կայանալիք համերգից ստացած ամբողջ եկամուտը կուղղվի «Ты супер!» բարեգործական հիմնադրամին, որի նպատակն է աջակցել ծնողական խնամքից զրկված պատանի տաղանդներին ու զարգացնել նրանց ստեղծագործական ներուժը։ Երրորդ եթերաշրջանը կունենա 21 նոր մրցակից 5 երկրից և 36 երեխա նախորդ եթերաշրջաններից։

Լրահոս
0