Օգտատերերն ընտրել են «Օսկար 2019»–ի ամենագեղեցիկ զգեստը

Օգտատերերն ընտրել են «Օսկար 2019»–ի ամենագեղեցիկ զգեստը. այն տղամարդ է կրում

227
(Թարմացված է 11:13 25.02.2019)
Ամերիկացի դերասան և երգիչ Բիլի Պորտերը ցնցել է բոլորին իր շքեղ զգեստով, որը շատերը համարել են արարողության լավագույնը։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Քրիստիան Սիրիանոյի նորաձևության տունը, որի դեմքը Հոլիվուդի հայ դերասանուհի Անժելա Սարաֆյանն է, անսովոր զգեստ է նվիրել դերասան Բիլի Պորտերին։

Արտիստի կերպարը շատ է դուր եկել ցանցի օգտատերերին։ Շատերը նրա զգեստն ամենագեղեցիկն են համարել «Օսկար» մրցանակաբաշխությունում։

Շքեղ թավշյա զգեստը, որի վերնամասը սմոկինգ է եղել, իսկական հիթ է դարձել կարմիր գորգի վրա։ Թղթակիցները չեն ցանկացել բաց թողնել Պորտերին` չնայած նրան, որ նա առաջադրված չի եղել ոչ մի անվանակարգում։

Երկրպագուները գիտեն նրան «Սարսափների ամերիկյան պատմություն», «Կեցվածք» և «Օրենք և կարգ» սերիալներից։

Ի դեպ, դիզայներ Քրիստիան Սիրիանոն հայտնի է դարձել «Պոդիում նախագիծ» ռեալիթի շոուի չորրորդ եթերաշրջանին մասնակցելու շնորհիվ` դառնալով այդ մրցույթի ամենաերիտասարդ հաղթողը։ Նրա նոր հավաքածուն շատ է սազում Անժելա Սարաֆյանի նուրբ կերպարին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Christian Siriano (@csiriano)

227
թեգերը:
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ըստ թեմայի
«Օսկար 2019»–ի դափնեկիրները. «Սև հովազը» պարտվեց սևամորթ երաժշտին
Սերգեյ Սմբատյան

Կորոնավիրուսը չի խանգարի․ Երևանում 18-օրյա առցանց երաժշտական փառատոն կանցկացվի

41
(Թարմացված է 17:07 09.07.2020)
Մոտ երկու տասնյակ սիմֆոնիկ և կամերային համերգներ կլինեն, մենակատարները հանրահայտ ստեղծագործություններ կնվագեն, բոլորի ելույթները կտեսաձայնագրվեն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամալիրում։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Հուլիսի 10-28-ը Երևանում կկայանա «Music 20» առցանց միջազգային փառատոնը։ Լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Փառատոնի շրջանակում 19 սիմֆոնիկ և կամերային համերգ տեղի կունենա, ավելի քան 20 մենակատար հանդես կգան հանրահայտ դասական ստեղծագործություններով։ Նրանց բոլորի ելույթները տեսաձայնագրվելու են Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը հայտնեց, որ, չնայած կորոնավիրուսի պատճառով այլ երկրներում միջոցառումները հանված են, Հայաստանում կարողանում են մեծամասշտաբ միջոցառում կազմակերպել` անվտանգության բոլոր կանոնները պահելով։

Ուշ, բայց ոչ ուշացած. Մհեր Մկրտչյանին շնորհվեց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը

«Հուսով եմ, որ բոլորը կոգևորվեն այս փառատոնից: Մենք բոլոր դժվարությունները հաղթահարելով՝ կարողացանք սա կազմակերպել», - ասաց Ղազարյանը։

Սմբատյանի խոսքով՝ ամեն օր տարբեր դիրիժորներ կլինեն, տարբեր մենակատարներ և տարբեր երաժշտություն:

«Աշխարհում չկա որեւէ այլ փառատոն, որը մեկնարկում է այսքան խիտ ծրագրով և այսքան հանրահայտ արտիստներով», - նշեց Սմբատյանը։

Երևանի ռուսական թատրոնը բաց հարթակների համար նախատեսված ներկայացումներ է բեմադրում

Փառատոնին մասնակցելու են հայտնի երաժիշտներ Գլորիա Քամփաները, Վերոնիկա Ջովեան, Մարիուս Ստրավինսկին, Իգոր Ֆյոդորովը, Նիկիտա Մնդոյանցը, Հայկ Մելիքյանը, Անդրեյ Գուգնինը, Դմիտրի Յաբլոնսկին, Գևորգ Հակոբյանը և այլք։

Սունդուկյանի անվան թատրոնին 120 մլն դրամ է տրամադրվել. ինչ խնդիր կլուծվի թատրոնում

Փառատոնի հովանավորն է Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը։

41
թեգերը:
փառատոն, Համերգ, Սերգեյ Սմբատյան, Հայաստան
Ըստ թեմայի
Փարաջանովի «Նռան գույնը» ներառվել է խորհրդային կարևորագույն ֆիլմերի ցանկում
«Մայրիկի», «Արարատի», «Կտոր մը երկնքի» ստեղծողները և ոչ միայն․ 5 հայ հանճարեղ ռեժիսորները
Սիմոն Աբգարյանը միանգամից երեք մրցանակ է ստացել «Մոլիեր» մրցանակաբաշխության ժամանակ
Դմիտրի Պեսկով. արխիվային լուսանկար

Կրեմլը մեկնաբանել է Թուրքիայում գտնվող Սուրբ  Սոֆիայի տաճարի կարգավիճակի հարցը

190
(Թարմացված է 15:58 06.07.2020)
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Սուրբ Սոֆիայի տաճարը ոչ միայն հոգևոր, այլ նաև զբոսաշրջային արժեք է։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի –Sputnik. Կրեմլում հույս ունեն, որ Թուրքիայի իշխանությունները Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի մասին հարցի որոշման ժամանակ հաշվի կառնեն այդ սրբավայրի նշանակությունը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում հարցն այսօր այսկերպ է մեկնաբանել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր օգնականներին հանձնարարել էր ուսումնասիրություն անցկացնել` նպատակ ունենալով Սուրբ Սոֆիայի տաճարը նախապատրաստել այն պաշտոնապես մզկիթի վերափոխելու համար։

Պեսկովը նշել է, որ Կրեմլը չի կարող մեկնաբանել բուն որոշումը, քանի որ դա Թուրքիայի ներքին գործն է։  Նա հիշեցրել է, որ այդ հարցով իր կարծիքն արդեն իսկ  հայտնել է ռուսական ուղղափառ եկեղեցու առաջնորդը, ինչպես նաև փոխարտգործնախարարը։

«Կարող եմ միայն ասել, որ, անկասկած, մենք հույս ունենք, որ Սոֆիայի կարգավիճակը` որպես համաշխարհային ժառանգության օբյեկտ, հաշվի կառնվի», –լրագրողներին ասել է Պեսկովը։

Սուրբ Սոֆիան ուզում են մզկիթ դարձնել. հայ ճարտարապետի վերականգնած գմբեթի տակ նամազ կհնչի՞

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ հոգևոր արժեքից բացի, տաճարն ունի կարևոր զբոսաշրջային նշանակություն։ Պեսկովը հիշեցրել է, որ Սուրբ Սոֆիայի տաճարը սիրված համաշխարհային գլուխգործոց է բոլոր երկրների զբոսաշրջիկների համար, այդ թվում` Ռուսաստանի։

Ֆրանսիայի և ԱՄՆ–ի արտգործնախարարությունները արդեն կոչ են արել Թուրքիայի ղեկավարությանը հրաժարվել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելու ծրագրից։

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն իր հերթին խորը մտահոգություն է հայտնել  Սուրբ Սոֆիայի տաճարի թանգարանային կարգավիճակը վերանայելու վերաբերյալ որոշ թուրք քաղաքական գործիչների կոչերի հետ կապված։ Նա հայտարարել է, որ «Սուրբ Սոֆիային սպառնացող վտանգը ողջ քրիստոնեական քաղաքակրթությանը սպառնացող վտանգ է»։

Թրամփին վատություն անել և սուրբ Սոֆիան վերածել մզկիթի. Էրդողանն իր ամպլուայի մեջ է

190
թեգերը:
Ռեջեփ Թայիփ Էրդողան, մզկիթ, Սուրբ Սոֆիայի տաճար, Թուրքիա, Դմիտրի Պեսկով, Կրեմլ
Ըստ թեմայի
Ինչ է կատարվում Երևանի «Կապույտ մզկիթի» դռներից այն կողմ. լուսանկարներ
Բաբայան. «Արցախում որևէ մզկիթ չի պղծվել»
Քրիստոնեական Հայաստանի իսլամական սիրտը․ ինչո՞վ է հայտնի Երևանի Կապույտ մզկիթը
Գեղամ Գևորգյան

ՏՄՊՊՀ–ն թույլ տվեց, որ Beeline-ը հեռանա Հայաստանից

63
(Թարմացված է 16:04 10.07.2020)
Եսայան եղբայրների հիմնած ընկերությունը պարտավորվել է առնվազն վեց ամսվա ընթացքում աշխատակիցների զանգվածային ազատումներ չիրականացնել։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. ՀՀ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) թույլատրել է «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական և «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համակենտրոնացումը։ Տեղեկությունը հայտնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը։

«Համակենտրոնացումը կայանալու է «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս փայաբաժինը ձեռք բերելու միջոցով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Միևնույն ժամանակ սահմանվել է, որ «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավորվում է համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո առնվազն վեց ամսվա ընթացքում աշխատակիցների զանգվածային ազատումներ (աշխատողների ընդհանուր թվի ավելի քան 10 տոկոսը) չիրականացնել:

Հիշեցնենք՝ հունիսի 8-ին Beeline ապրանքանիշի սեփականատեր «ՎԵՈՆ» ընկերության կենտրոնական գրասենյակը տեղեկություն էր տարածել, որ Ucom ընկերության նախկին մենեջերներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները բանակցություններ են վարում «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունը գնելու համար։

Մի քանի ամիս առաջ Եսայան եղբայրները լքեցին Ucom–ը, հիմնադրեցին «Թիմ» ընկերությունն ու հայտ ներկայացրին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ «ՎԵՈՆ Արմենիան» գնելու հարցով:

Մինչ այդ, սակայն, «ՎԵՈՆ»-ն իր հայաստանյան ընկերության վաճառքի վերաբերյալ բանակցություններ էր վարում հենց Ucom ընկերության հետ, որն այն ժամանակ Եսայաններն էին ղեկավարում։

«Դա վատ նշան է». Beeline–ի տնօրենն ասաց` տեղական շուկայում աշխատելն օրեցօր դժվարանում է

Հուլիսի 3-ին Beeline-ի աշխատակիցները նամակով դիմեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով թույլ չտալ գործարքի կայացումը՝ մտավախություն հայտնելով, որ այդ դեպքում իրենց կարող են զրկել աշխատանքից:

Բանն այն է, որ Եսայանների հետ Ucom-ից հեռացել են ընկերության մի քանի հարյուր աշխատակիցներ, որոնք, Beeline-ի աշխատակիցների համոզմամբ, աշխատանքի են անցնելու իրենց ընկերությունում, իրենց փոխարեն՝ իբրև իրենց ղեկավարներին հավատարիմ անձինք:

Նշենք, որ հայաստանյան «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունում ներկա պահին աշխատում է շուրջ 1 800 մարդ: Հունիսի 9-ին հայտնի դարձավ, որ Եսայանների հիմնադրած ընկերությունը հեռուստառադիոծրագրերի հեռարձակման լիցենզիա է ստացել։

Beeline-ի մասնագետները, որ պղնձային ցանց են ապահովել, կկարողանան նոր ցանց կառուցել. Եսայան

63
թեգերը:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ), Հայաստան
Ըստ թեմայի
Ucom-ը չի գնի Beeline–ը. քննարկումները դադարեցվել են
Ucom-ը բացահայտել է Beeline-ի գնման գաղտնիքները. ի՞նչ են պայմանավորվել Եսայանները
Կհայտնվենք կորպորատիվ ստրուկի կարգավիճակում. Beeline–ի աշխատակիցները դիմել են վարչապետին