Ջիմ Քերի

Հոլիվուդյան դերասան Ջիմ Քերին կխաղա պետերբուրգյան բեմում

13
Քերին կխաղա «Վարպետը և Մարգարիտան» մյուզիքլում։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Կատակերգու և շոումեն Ջիմ Քերին կխաղա «Վարպետը և Մարգարիտան» բեմադրության մեջ ԼԴՄ «Նովայա սցենա» թատրոնի նոր բեմում։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցում։

Քերին, որն, ի դեպ, ռուսական գրականության և մասնավորապես Միխայիլ Բուլգակովի մեծ երկրպագուն է, հունվարին գաղտնի այցելել է թատրոն և դիտել մյուզիքլը։

«Makers Lab պրոդյուսերական ընկերությունը իսկական սենսացիա է պատրաստում։ Շուտով հանդիսատեսը Ջիմ Քերիին կտեսնի սատանայի դերում։ Դերասանը հրավիրվել է ոչ միայն որպես հյուր։ Նա պատրաստվում է «ԼԴՄ. Նովայա սցենա» թատրոնի բեմադրական շրջանին», – հայտնել են կազմակերպիչները։

Հաղորդագրությունում նշվում է, որ մյուզիքլում լինելու են երկու Վոլանդ. մեկին կմարմնավորի Ջիմ Քերին, իսկ նրա ստվերի դերը կխաղա սևամորթ դերասանը, որի անունն առայժմ գաղտնի է։ Հայտնի չէ, թե Քերին երբ բեմ կբարձրանա։

13