00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆուտբոլի նկատմամբ ունեցած սերն ինձ թավջութակահար դարձրեց. Հախնազարյանի խոստովանությունը

© Photo : provided by Narek HakhnazaryanНарек Ахназарян
Нарек Ахназарян  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչի մասին կարելի է խոսել երաժիշտի հետ, այն էլ համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտի։ Իհարկե, սպորտի. չէ՞ որ երաժշտության և արվեստի թեմայով նրա հետ խոսում են բոլորը, իսկ հոբիի, ոչ թե մասնագիտության մասին զրույցը կարող է ավելի հետաքրքիր լինել։ Պարզվում է` Չայկովսկու անվան մրցույթի դափնեկիր Նարեկ Հախնազարյանը մեծ սեր ունի դեպի ֆուտբոլը։

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Համաշխարհային ճանաչում ունեցող թավջութակահար, Չայկովսկու անվան մրցույթի դափնեկիր Նարեկ Հախնազարյանը ժամանակավոր մի կողմ է դրել իտալացի վարպետ Ջուզեպպե Գվարներիի կողմից պատրաստված իր բացառիկ երաժշտական գործիքը ` սպորտի և ֆուտբոլի մասին զրուցելու համար։

«Ես շատ սովորական երեխա էի, և 7-8-9 տարեկանում, երբ ծնողներս ինձ երաժշտության տվեցին, գամմաներ նվագելիս անկեղծորեն ձանձրանում էի։ Ուզում էի բակ դուրս գալ, տղաների հետ թենիս, բասկետբոլ ու ֆուտբոլ խաղալ, ֆուտբոլ հատկապես շատ էի սիրում», – հիշում է Նարեկը իր ոչ վաղ անցյալը, երաժիշտը ծնվել է 1988 թվականին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Narek Hakhnazaryan - Official (@narek_music)

Վերջապես հայր ու որդի համաձայնության եկան. ցերեկվա երեք ժամը երաժշտությամբ էր զբաղվում, որքան էլ միօրինակ լինեին գամմաները, իսկ երեկոյան ազատ էր, ֆուտբոլ էր խաղում։ Հախնազարյանն այս պայմանավորվածությունը կարևոր է համարում. այն թույլ տվեց միայն մի բանի վրա չկենտրոնանալ, կյանքի մեջ բազմազանություն մտցրեց և ազատության խելամիտ մասնաբաժին տվեց։ Ավելին, ֆուտբոլի նկատմամբ ունեցած սերը երաժիշտ Նարեկ Հախնազարյանի կայացման հարցում մեծ դեր խաղաց։

«Կարող եմ պատասխանատվությամբ հայտարարել, որ մեծամասամբ հենց ֆուտբոլի նկատմամբ ունեցած սերն ինձ թավջութակահար դարձրեց», – ժպտում է Նարեկը։

Հախնազարյանը կուռք չունի։ Նույնիսկ Ռոստրոպովիչը, ինչպես ինքն է պնդում, ոչ թե կուռք է, այլ ուսուցիչ, երաժիշտ, որի մակարդակին հասնելու համար պետք է ձգտել ողջ կյանքի ընթացքում։ Կուռք չունի նաև ֆուտբոլում, թեև առանձնացնում է Քրիշտիանու Ռոնալդուին և Հենրիխ Մխիթարյանին` Պորտուգալիայի և Հայաստանի հավաքականների ավագներին։ Հայտնի հայ կիսապաշտպանին նա ճանաչում է անձնապես և բավական մտերիմ է, այդ իսկ պատճառով խանդով է հետևում նրա ելույթներին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Narek Hakhnazaryan - Official (@narek_music)

«Երբ Հենրիխը ՄՅ գնաց, ուրախությանս չափ չկար։ «Յունայթեդն» իմ սիրելի թիմն է, իսկ եթե այնտեղ խաղում է նաև իմ ընկերը... Ինձ թվում էր, որ սիրտս ուրախությունից կպայթի», – ասում է Նարեկը` հիշելով, թե ինչպես է սիրել «կարմիր սատանաներին» դեռևս Ալեքս Ֆերգյուսոնի օրոք։

Нарек Ахназарян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հախնազարյան. «Հենրիխն ու ես ընկերներ ենք, անընդհատ շփվում ենք»

Հետո տխրեց, երբ Հենրիխն ու Մոուրինյոն խնդիրներ ունեցան։ Նարեկը ճիշտ է համարում Մխիթարյանի «Արսենալ» տեղափոխվելը, քանի որ այդ պահի դրությամբ դա ամենաօպտիմալ որոշումն էր։ Երաժիշտը բողոքում է`վաղուց Մխիթարյանին չի տեսել` մի քանի ամիս, Հենրիխը շատ ծանրաբեռնված է տարեվերջին, ինչպես նաև ցանկացած ֆուտբոլիստ, որը խաղում է անգլիական ակումբում։

«Երաժշտությանն ու սպորտին միավորում է 200 տոկոսանոց պատրաստվածության հասնելու անհրաժեշտությունը, որպեսզի խաղի կամ համերգի ժամանակ կարողանալ ցուցադրել գոնե հնարավորությունների 90 տոկոսը։ Այդ պատճառով էլ ինձ դուր է գալիս Ռոնալդուն, մարդ, որը ցանկացած խաղի պատրաստվում է ամենակարևորի նման, նա առաջինն է թիմից մարզումների գալիս, իսկ տուն է գնում ամենավերջինը», – ասում է Նարեկը։

Նարեկ Հախնազարյանը ծնվել և մեծացել է երաժիշտների ընտանիքում։ Նա իր փորձով գիտի, որ բարձր պրոֆեսիոնալիզմն անընդհատ աշխատելով է ձեռքբերվում։ Հայրը ջութակահար է, մայրը` դաշնակահարուհի, եղբայրը` դիրիժոր. այդ ժառանգականությունը ոչ միայն օգնում, այլև լրացուցիչ պատասխանատվություն է դնում նրա ուսերին` իրեն պրոֆեսիոնալ դատող ամենահարազատ և ոչ անտարբեր մարդկանց առաջ։

Լրահոս
0