00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դամբարան կողոպտողները. ինչպես պարսիկներին չհաջողվեց կոտրել հայերի ոգին

© Sputnik / Asatur YesayantsАкоп Симонян
Акоп Симонян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չորրորդ դարի կեսին Սասանյան Պարսկաստանը հերթական անհաջող փորձն է անում գրավել Մեծ Հայքը։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik. Պարսիկները փորձել են կոտրել հայկական զորքերի ոգին՝ կողոպտելով հայ արքաների դամբարանները և հափշտակելով նրանց աճյունները, Sputnik Արմենիային պատմեց Հայաստանի մշակույթի նախարարությանը կից պատմամշակութային ժառանգության և գիտական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն, հնագետ Հակոբ Սիմոնյանը։

Руководитель экспедиции рассказал Sputnik Армения про уникальные находки в Ахцке - Sputnik Արմենիա
Հայերը կկարողանան ստուգել Արտաշեսյանների և Արշակունիների հետ ազգակցական կապը

«Կենտրոնական Հայաստանում՝ մի քիչ դեպի արևմուտք, Եփրատի ափին է գտնվել Անի Կամախ ամրոցը։ Այս տարի ինձ բախտ վիճակվեց լինել այնտեղ և տեսել այդ զարմանալի վայրը, որտեղ գտնվում է հայոց գլխավոր հեթանոսական աստծու՝ Արամազդի տաճարը։ Այնտեղ կա նաև հայ արքաների դամբարան», - պատմեց Սիմոնյանը՝ նշելով, որ դրա հետ կապված է հետաքրքիր պատմություն։

Նրա խոսքով՝ այդ հայ թագավորները շատ են սիրել այդ ամրոցը, այդ թվում՝ Տիգրան Մեծը։ Զարմանալի չէ, որ հաջող արշավանքներից հետո նա միշտ այստեղ է վերադարձել ընծաներով, հրամայել է տեղադրել մինչև 20 մետր բարձրությամբ ահռելի քանդակներ։ Այդ կենտրոնը խորհրդանշել է հայկական արքայական իշխանությունը և պետականությունը։

«IV դարի կեսին պարսիկները փորձել են գրավել Հայաստանը, բայց դա նրանց երկար ժամանակ չի հաջողվել՝ չնայած բազմաթիվ արշավանքներին։ Հայերը համառորեն դիմադրում էին։ Պարսկական արքունիքը զարմացած էր, թե ինչպես այսպիսի փոքր երկիր չի զիջում հսկայական Սասանյան կայսրությանը», - ասաց Սիմոնյանը։

Արդյունքում պարսիկ քրմերը խորհուրդ են տվել արքային՝ Հայաստանը նվաճելու համար պետք է Անի Կամախից դուրս բերել հայ արքաների ոսկորները։ Դա պետք է հայերին զրկեր ուժից, ոգուց և ապահովեր պարսիկների հաղթանակը, կարծել են քրմերը։

Раскопки на территории школы в Ехегнадзоре - Sputnik Արմենիա
Հայաստանի անկախության շրջանում գրանցված 5 կարևոր հնագիտական բացահայտումները

«Հատուկ այդ նպատակով արշավանք են սկսել Հայաստան, այդ մասին վկայում են մեր պատմաբաններ Մովսես Խորենացին, Փավստոս Բուզանդը, հետո այդ մասին գրել է Սեբեոսը։ Պարսիկներն այդ արշավանքը կատարել են ոչ թե Ատրպատականից, որտեղից ուղիղ  ճանապարհ էր ընկած դեպի Հայաստանի սիրտը՝ Արարատյան դաշտ, այլ շրջանցելով Մեծ Հայքը», - պատմեց Սիմոնյանը։

Նրանք անցել են հարավային սահմաններով, հասել մինչև Եփրատ գետ,  շարժվել դեպի հյուսիս, դիմելով խորամանկության՝ ինչ-որ կերպ գրավել են անառիկ ամրոցը՝ շրջապատված հեղեղատով։ Նախնական վարկածի համաձայն, նրանց օգնել է տեղի նախարար Մերուժան Արծրունին։

© Sputnik / Asatur YesayantsՀակոբ Սիմոնյան. հնագետ, պատմաբան, Հայաստանի Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն
Դամբարան կողոպտողները. ինչպես պարսիկներին չհաջողվեց կոտրել հայերի ոգին - Sputnik Արմենիա
Հակոբ Սիմոնյան. հնագետ, պատմաբան, Հայաստանի Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն

«Պարսիկները թալանում են դամբարանները, գործելով շատ կոպիտ, պեղումների ժամանակ մենք նկատել ենք այդ հետքերը, և հայ արքաների աճյունները մեծ հարստության հետ միասին տանում են։ Լուրը հասնում է հայոց զորքերին, որոնք հարձակման են սպասում Ատրպատականի կողմից։ Վասակ Մամիկոնյանը հեծելազորի գլխավորությամբ հետապնդում է և հասնում պարսկական ջոկատին։ Պատմաբանների վկայությամբ՝ բոլոր պարսիկներին կոտորել են, քանի որ այդ ժամանակ գերեզման պղծելը համարվել է գերագույն անարգանք», - նշեց Սիմոնյանը։

Раскопки в селе Агцк, Аштарак - Sputnik Արմենիա
Արքայական արյո՞ւն է հոսում ձեր երակներում. Աղձքի գտածոները ցնցել են հնագետներին

Աճյունները վերադարձնում են Հայաստան՝ Էջմիածին, բայց այստեղ քրիստոնեական եկեղեցու ներկայացուցիչները դեմ են լինում նրանց թաղելուն՝ հիմնավորելով, թե քրիստոնյա արքաների աճյունները խառնվել են հեթանոսների աճյունների հետ։ Արդյունքում այդ աճյունները թաղում են Աղձքում։ Այստեղ հատուկ կառուցում են դամբարան, ամենայն հավանականությամբ, եղել է նաև գործող եկեղեցի, քանի որ չորրորդ դարի կեսերին արքաների աճյունները պարտադիր պետք է հանգչեն եկեղեցիների կողքին։

«Աճյունները հողին հանձնելուց հետո Աղձքը դառնում է Հայաստանի հոգևոր-մշակութային կենտրոններից մեկը», - ասաց Սիմոնյանը։

Արքաների մասունքները Աղձք են տարել այն պատճառով, որ այստեղից մի քանի կիլոմետր հեռու թաղված էին բրոնզե դարի հայ արքաների աճյունները։ Ցավոք, ավելի ուշ Հայաստանը զրկվել է դրանցից շատերից՝ իր պատմության մի մասից։ Հին հավատալիքների համաձայն՝ հենց դրանց մեջ է եղել հայկական հաջողությունը, ուժը և քաջությունը։

Սակայն 2016թ-ին եկեղեցու ներսը մաքրելու ընթացքում սալաքարի տակ պատահմամբ գտել են երեք գերեզմաններ, որոնք լցված են եղել կոտրված ոսկորներով։ Գտնված աճյունները չեն պատկանել սրբերի. այնտեղ եղել են ոչ միայն տղամարդկանց, այլ նաև կանանց ու երեխաների աճյուններ։ Այսինքն` այնտեղ եղել են արքայական ընտանիքներ։

Դրանք պատկանում են այն զարմանալի ժամանակաշրջանին, երբ հայոց պետականությունը սպառնալիքի տակ է եղել։ Մեծ Հայքը հայտնվել է մուրճի և զնդանի՝ Սասանյան Պարսկաստանի և Բյուզանդիայի արանքում։

Գիտնականի խոսքով՝ զարմանալի է, որ հենց Հայաստանն է կարողացել որոշիչ ազդեցություն ունենալ հարցի վրա՝ այդ կայսրություններից, որը կդառնա հեգեմոն։

«Այսօր Հայաստանը փոքր տարածք ունի։ Բայց, իմ կարծիքով, Հայաստանը մեծ ազդեցություն ունի Կովկասում և Մերձավոր Արևելքում սպասվող զարգացումների վրա։ Թվում է, որ հայ ժողովրդի վրա առաքելություն է դրված, որ որոշիչ պահերին նա պետք է հարցեր լուծի ոչ միայն իր, այլ նաև ամբողջ աշխարհի  համար», - նշեց Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ Աղձք գյուղում պեղումների ժամանակ գտել են եզակի գտածո․ արքայական պալատներ՝ կամարապատ պատերով։ Այնտեղ գտել են Արտաշեսյանների և Արշակունիների դինաստիայի արքաների դամբարաններ։ Դրանք թվագրվում են IV դարով։

Լրահոս
0