00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երակներով հոսող ջազն ու Ազնավուրը․ Քյոսայանը գիտի` ինչու են հայերը հաջողության հասնում

© Sputnik / Asatur YesayantsГари Кесаян
Гари Кесаян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի ջազմենը վստահ է, որ XX դարը կարելի է հայերի դար անվանել, քանի որ հայ ժողովուրդն երաժշտության ոլորտի իսկական հսկաներ է նվիրել աշխարհին։ Նա նաև վստահ է, որ հայերը ջազի ու շախմատի հակում ունեն։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. Ջազը մտածող մարդկանց արվեստ է, իսկ հայերը մտորումների, ինքնավերլուծության ու մտածմունքների առանձնահատուկ հակում ունեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս համոզմունքը հայտնեց հայտնի կոմպոզիտոր ու ջազային կատարող Գարի Քյոսայանը։

«Հայրերը ջազի նկատմամբ հակում ունեն, քանի որ մենք մտածող ու բազմաժանր ժողովուրդ ենք։ Մենք մշակույթում բազմազանության կողմնակիցներ ենք ու չենք սիրում մի բանի վրա կանգ առնել։ Հայերն ամեն ինչին այլ կերպ են մոտենում։ Մենք ունակ ենք մտածելու, ու հենց դրանով է պայմանավորված մեր հաջողությունը շախմատում ու արվեստում», — կարծում է երաժիշտը։

Քյոսայանը վստահ է, որ անցյալ դարը միանշանակ կարելի է հայերի դար համարել, քանի որ հայ ժողովուրդն աշխարհին տվել է մեծ գործիչներ, իսկական հսկաներ։ Հայ մեծանուն երաժիշտների շարքում նա առանձնահատուկ նշեց Շառլ Ազնավուրին, որին հետմահու նվիրել է իր ստեղծագործություններից մեկը։ Այն կհնչի Երևանում հոկտեմբերի 28-ին կայանալիք համերգի ժամանակ։ 

«Համերգը նվիրված կլինի Ազնավուրի հիշատակին։ Կհնչեն իմ ստեղծագործություններն ու նրա մի քանի աշխատանքները», — ասաց ջազմենը։

Արտ Բոքս-Գարի Քյոսայան (24.10.18) - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ են հայերը ջազ լսում. Sputnik–ի հյուրը Գարի Քյոսայանն է

Նա վստահ է, որ Հայաստանում բազում լավ երաժիշտներ կան, որոնք հաջողության են հասել ու ճանաչված են աշխարհում, սակայն ջազային ուղղությունը դոփում է տեղում, որովհետև երաժշտության ու առհասարակ արվեստի նկատմամբ պետական մոտեցում չկա։

Քյոսայանը հուսով է, որ երկրում տեղի ունեցած փոփոխությունները կանդրադառնան նաև մշակույթի ոլորտի ու արվեստի մակարդակի վրա։ «Պետությունը պետք է սահմանափակի անորակ երաժշտությունը ու լիցենզավորի որոշ ոլորտները», — ասաց նա։

1950-ականներին, 1960-ականների սկզբին Խորհրդային Հայաստանը տարվեց ջազով։ Հանրապետությունում ի հայտ եկան ջազային փոքր խմբեր, իսկ 70 թվականներից սկսած` Հայաստանի ջազային նվագախումբը մեծ ճանաչում ստացավ Խորհրդային Միությունում։

Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախումբը խորհրդային ջազային նվագախմբերի շարքում առաջինը մեկնեց ԱՄՆ։ Հայ երաժիշտները 25 համերգ տվեցին Ամերիկայի մի քանի խոշոր քաղաքներում։ Երևանը ժամանակին Խորհրդային Միության ջազային մայրաքաղաքն էր համարվում։

Լրահոս
0