Եթե գիտության լեզվով խոսենք, ապա զարդաքանդակը ռելիեֆային ուռուցիկ քանդակի մի տեսակ է, որում պատկերը կիսով չափ առաջ է գալիս ֆոնի հարթությունից։ Առաջին զարդաքանդակները հայտնվել են պալեոլիթի ժամանակ․ դա քանդակած ժայռապատկերներ են։ Հետո արվեստը զարգանում էր, ու ռելիեֆային քանդակը առանձնահատուկ տեղ զբաղեցրեց աշխարհի բոլոր մշակույթներում, այդ թվում՝ հայկական:

Այդ պատճառով երևանյան շենքերը Թամանյանից շատ շուտ, ու հատկապես նրա օրոք սնվում էին այդ կերպարների հանրագիտարանով։ Բոլոր հարթաքանդակները, որոնք կարելի է տեսնել մայրաքաղաքի շենքերի վրա, հայկական եկեղեցիների վրա եղած զարդանախշերի ու սյուժեների փոխառություններ են։ Խոսքը նշանավոր գրությունների մասին չէ․ դրանք էլ են հաճախ հարթաքանդակ, բայց դրանց գործառույթը մի փոքր այլ է․ իրենց «մաքուր» տեղեկություն են ներկայացնում, որը արտահայտված է բառերով ու թվերով, այլ ոչ թե գեղարվեստական կերպարներով ու այլախոսություններով։
Եթե պարզապես թվարկենք երևանյան հարթաքանդակները, գոնե Թամանյանի ժամանակներից ստեղծվածները, ցուցակը բավականին մեծ կստացվի։ Այն կարելի է սկսել քաղաքի փաստացի կենտրոնից, Հանրապետության հրապարակը կազմող շենքերից։ Այսինքն՝ նախշազարդերի տեսքով հարթաքանդակներ, օգտագործվում են ավանդական հայկական թեմատիկա․ խաղող, արև, մրգեր։

Կան եզակի հարթաքանդակներ, ոչ թե հին, այլ օրինակ հայկական ոգով վերաիմաստավորած ու մշտական խորհրդային մոդեռնիզմից, օրինակ, Կոմիտասի պողոտայի վրա, Քարտեզագրության կենտրոնի շենքի վրա, կամ «պոլիտեխի։ Նոր շենքերի վրա, որոնք Կորյունի փողոց են նայում․ այստեղ դիզայներները լավ գործ են արել՝ հարթաքանդակների վրա պատկերելով այստեղ անցկացված գիտական հետազոտությունների ու մշակումների պատմությունը։

Խորհրդանշական է, որ եզակի հարթաքանդակ է զարդարում Էրեբունի թանգարանը, Արին Բերդում, ուրարտական ժամանակաշրջանի բերդի մնացորդների մոտ։ Այստեղից է սկսվել Երևանը 2800 տարի առաջ․ ու հազարամյակների պատմությունը չէր կարող չարտահայտվել թանգարանի պատերի վրա։ Դրա շենքը չափազանց համահունչ է բերդի ընդհանուր ճարտարապետական ոճին, այն կրկնում է ուրարտական դղյակների կոնստրուկցիան ու սկզբունքը։ Իսկ Էրեբունու հիմնադիր՝ Արգիշտի I արքային պատկերող հսկա հարթաքանդակը, անխոս, պատմում է անհիշելի ժամանակների պատմությունը։
Առանց հարթաքանդակների անհնար է պատկերացնել Ծիծեռնակաբերդի ներքևում գտնվող մարզահամերգային համալիրը։ Համալիրի լայն մուտքը զարդարում է հայտնի Դավիթ Երևանցու աշխատանքը։ Իսկ վաճառական Ներսես Թաիրյանի կառուցած «Նոյ» գինու-կոնյակի գործարանի շենքի հյուսիսային կողմը զարդարում են հարթաքանդակները, որոնք կոչվում են «Աղվեսներ» ու «Պայքար առյուծի հետ»։

Եթե մարդ չալարի ու բարձրանա Կասկադի աստիճաններով, քաղաքի կենտրոնից մինչև բլրի գագաթ, որը ամփոփվում է «Վերածնված Հայաստան» կոթողով, ապա կարելի է բոլորովին վերջերս ստեղծված բազում հարթաքանդակներ տեսնել։ Դա այն մարդկանց համար, որոնք բողոքում են, որ հարթաքանդակը՝ որպես հայկական ճարտարապետության բնորոշ տարր, անհետանում է։ Այն չի անհետանում, ու Կասկադը Հայաստանի պատմությունը պատմող իր արևային ու արծվային հարթաքանդակներով ապացուցում է դա։
Հյուսիսային պողոտայում է, որ անհետաքրքիր «սովորականության» ու անպետք սյուների մեջ հարթաքանդակներ չեք գտնի։ Ու ոչ մի հարթաքանդակներ չեն փրկի այդ ապակեբետոնյան անիմաստությունը, ու լավ է, որ դրանք չկան։ Թեև, շեղվեցինք թեմայից։

Երևանում շատ են նաև հուշ-գրառումները, որոնք հարթաքանդակների տեսքով են արված, դրանցից մեկը նշանավորում է Ազնավուրի հրապարակը «Մոսկվա» կինոթատրոնի մոտ։ Հետաքրքիր է Իսահակյանի փողոցի վրա գտնվող Վլադիմիր Վիսոցկու հիշատակին արված հարթաքանդակը։ Դրա վրա նույնիսկ կան ժամանակակիցների, այդ թվում՝ Արմեն Ջիգարխանյանի, ստորագրությունները։
Իսկ ընդհանրապես, արժե շրջել Երևանում ու պարզապես նայել պատերին ու հուշարձաններին։ Այստեղ անսպասելի գլուխգործոցը կարող է թաքնվել այգում՝ թփերի մեջ, կամ նայել անկյունից, իբր լրիվ ուրիշ բանի մասին ես մտածում։ Շրջել դանդաղ ու մտածելով․ քաղաքի ընկալման համար վազվզոցը խորթ է։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Ֆորում» ծրագրում ներառվել է 2021թ․-ի արտադրության «Սև Բախ Արցախ» ֆիլմը, ինչը համացանցում բացասական արձագանքի է արժանացել ադրբեջանցի օգտատերերի կողմից։ Ֆիլմը հիմնված է Արցախի բնակիչների հետ հարցազրույցի վրա։
Ադրբեջանցի օգտատերերը զայրույթով են արձագանքել ֆիլմի վերնագրին և կողմնակալ են համարել Բեռլինալեի կայքում հրապարակված նախնական սցենարը, որը ներկայացրել են ֆիլմի հեղինակները։
Ֆիլմը պատմում է հայ-ադրբեջանական հակամարտության մասին և հիմնված է Արցախի բնակիչների հարցազրույցների վրա, որոնք նկարահանվել են դեռևս 2007թ․-ին՝ երկու պատերազմների միջև։ Ֆիլմի ռեժիսորներն են Այրին Անաստասը և Ռենե Գաբրին։
Բախի կանտատների ռիթմը կրկնող 13 ակտի բաժանված ֆիլմում բնապատկերները միահյուսված են կադրից դուրս ձայնի հետ, որն արտացոլում է պատերազմի, ինքնության և պատկանելիության բնույթը։
Բեռլինալեի կայքում ֆիլմի նկարագրությունը թուրքերի և ադրբեջանցիների կատաղի արձագանքն է առաջացրել․ նրանք այն անվանում են «քարոզչական ֆիլմ»՝ «միակողմանի պատմությամբ»։
Սկանդալ Արցախի մասին ֆիլմի շուրջ. ինչու Մոսկվայի կինոփառատոնից հանեցին «Դրախտի դարպասը»
1990-ականների Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ֆիլմում անվանում են «պայքար հանուն ազատության և ինքնորոշման», իսկ 2020թ․-ի պատերազմը՝ «Ադրբեջանի բռնապետի ներխուժում»։
Փառատոնը մերժել է ֆիլմը ծրագրից հանելու կոչերը։ Վիրտուալ ցուցադրությունից հետո արդեն ամռանը Բեռլինում ֆիլմը կցուցադրվի օֆլայն ձևաչափով:
Փառատոնի հայտարարության մեջ ասվում է, որ բոլորն անհամբերությամբ են սպասում ամռանը ֆիլմի ցուցադրմանը և պանելային քննարկմանը, որի ընթացքում բոլոր ցանկացողները կկարողանան մասնակցել կառուցողական երկխոսությանը։
6 ֆիլմ` նվիրված արցախյան պատերազմին․ «Ոսկե ծիրանը» ևս կմիանա համազգային դրամահավաքին
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Պատերազմի օրերին հեռախոսի լույսերի ներքո Շուշիի գորգերի թանգարանից դուրս բերած հավաքածուն այժմ ցուցադրվում է Երևանում` Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց` գյուղեգյուղ շրջած, տարիներ շարունակ հավաքած և հիմա էլ թշնամու ձեռքից փրկած 71 գորգ է ցուցադրության հանվել։

«Եթե քանակական առումով նայենք, ապա մեր հավաքածուի 2/3-րդն ենք փրկել, սակայն որակական առումով` 90 տոկոսից ավելին տարհանել ենք։ Երկու շենք ունեինք Շուշիում` թանգարանը և ֆոնդը. թանգարանում եղած ողջ հավաքածուն` 160 ամենաարժեքավոր գորգերը փրկել ենք։ Սակայն այն, ինչ կար ֆոնդում, այդպես էլ մնացել է այնտեղ»,–ասաց Ասծատրյանը։
Ուղղափառ եկեղեցի Շուշիում. որտեղի՞ց է ծագել հայերի կողմից եկեղեցու յուրացման մասին միֆը
Նա պատմեց, որ հոկտեմբերի 20-ին ինչպես Երևանի, այնպես էլ Արցախի մշակույթի ոլորտի պատասխանատուները զանգահարել և խորհուրդ են տվել, որ գորգերը թանգարանից տարհանեն։ Ասծատրյանը, սակայն, որոշել է մի քիչ էլ սպասել` չի ուզել թանգարանը դատարկել։ Բայց դրան հաջորդող օրերին նկատել է` ադրբեջանական զորքը մոտեցել և Քարինտակ է հասել։ Պատերազմի վերջին օրերին էլ մեծ հրթիռ է պայթել թանգարանի մոտ` կոտրելով դուռ-պատուհանը։ Հենց այդ պահին Ասծատրյանը զանգել է Արցախի մշակույթի նախարարին և խնդրել, որ մեքենա տրամադրի գորգերը տեղափոխելու համար։

Շուշիի գորգերի հավաքածուն Ասծատրյանի շնորհիվ է հավաքվել։ Նա անձամբ է շրջել տնետուն ու գնել դրանք։ «Երբ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում էր, ադրբեջանցիները շրջում էին գյուղերով և հայկական հին գորգերը գնում ու տեղը նորերն էին առաջարկում։ Այդ ամենը տանում էին Բաքվի թանգարան և ցուցադրում որպես ադրբեջանական մշակույթի մի մաս։ Դա տեսնելով` հասկացա, որ փրկության միակ ձևը դրանք գնելն է։ 2000-ականներին սկսեցի գնել գորգերը»,–ասում է Ասծատրյանը։
Ինչ են թողել հայերը Շուշիում. պատմության ավերակներ, թե ավերակների պատմություն
Մարդիկ Ասծատրյանին սիրով են իրենց գորգերը վաճառել, երբ իմացել են, որ նա պատրաստվում է Շուշիում թանգարան բացել։ Ավելին, եղել են դեպքեր, որ մարդիկ պատմել են` նախկինում իրենցից ավելի բարձր գնով էլ ուզել են գորգ գնել, սակայն քանի որ իմացել են, որ այն Արցախից դուրս պետք է հանեն, չեն վաճառել։ Արդյունքում Ասծատրյանը 2011-ին Շուշիում բացել է գորգերի թանգարանը։

Ասծատրյանը հավաքածուում բավական հին գորգեր ունի` անգամ 17-րդ դարին վերագրվող։ Հիմնականում 19-րդ դարի գորգեր են, որոնք աչքի են ընկնում իրենց սիմվոլներով, և մասնագետներն առաջին իսկ հայացքից տարբերակում են, որ դրանք արցախյան գորգեր են։
Ասծատրյանն ասում է, որ յուրաքանչյուր գորգ իր պատմությունն ունի։ Արցախյան գորգերի մեջ որպես սիմվոլներ մեծամասամբ նկատելի են ծաղկած խաչերը, մեղուները, արու թռչունները։ Ասծատրյանն ասում է` մեղուները մայրիշխանություն են խորհրդանշում, մայրական սկիզբը, սակայն արցախյան գորգերում մեղուներին զուգահեռ նաև արու թռչուններն են «ներկա», իսկ սա ներդաշնակություն է խորհրդանշում։

«Հիմա միակ ցանկությունս է, որ մի տարածք հատկացնեն և Երևանում թանգարան բացենք։ Այստեղ ցուցադրության ժամանակ մարդկանց մոտ ես հետաքրքրություն եմ նկատում։ Ավելին, շատերը գալիս և ասում են, որ ուզում են իրենց տոհմական գորգերը մեզ նվիրեն, որպեսզի հավաքածուն հարստանա»,–ասաց Ասծատրյանը։

Նա կարծում է, որ թանգարանը կարող է հարթակ դառնալ, որպեսզի արցախյան գորգերը գիտականորեն ուսումնասիրվեն։
Նշենք, որ Երևանում գորգերը կցուցադրվեն առաջիկա ամիսներին, իսկ ցուցադրության մուտքն ազատ է։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Ռուսական էստրադայի արքա Ֆիլիպ Կիրկորովը երաժիշտ ու բլոգեր Դավիթ Մանուկյանին (Դավա) խոստանում է, որ նա կմասնակցի «Եվրատեսիլ» երգի մրցույթին։ Տեղեկությունը հայտնում է StarHit-ը:
Կիրկորովը Մանուկյանին դա ասել է Sugar երգի մոսկովյան շնորհանդեսի ժամանակ։ Այս կատարմամբ Նատալյա Գորդիենկոն «Եվրատեսիլում» ներկայացնելու է Մոլդովան: Կիրկորովը երգի հեղինակներից և պրոդյուսերներից է։
«Նատալյան «Եվրատեսիլի» աստղն է։ Իսկ շուտով դու՝ Դավիթ, կգնաս Հայաստանի կողմից», - ասել է Կիրկորովը Մանուկյանին, որը նույնպես հրավիրված էր շնորհանդեսին։
Սկզբում Դավան Կիրկորովի խոսքերը որպես կատակ է ընդունել, սակայն ավելի ուշ խոստովանել է, որ պատրաստ է քննարկել առաջարկը:
««Եվրատեսի՞լ» ենք գնում։ Հաջորդ տարին մերն է։ Չեմ կարող մերժել փոփ-արքային», - ասել է Դավան։
Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում` մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն` կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Ավելի ուշ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը Facebook-ի պաշտոնական էջում հայտնեց, որ 2021թ. Եվրատեսիլի անցկացման և Հայաստանի պատվիրակի մասնակցության վերաբերյալ տեղեկություն դեռ չկա․ պարզ չէ՝ Հայաստանը «Եվրատեսիլ 2021»-ին Աթենա Մանուկյա՞նը կներկայացնի, թե՞ նոր մասնակից կընտրեն, բայց մի բան հստակ է՝ «Եվրատեսիլ 2021»-ին երկիրը պետք է ներկայանա նոր երգով։



