Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա
Երևանի միշտ չէ, որ կառուցապատված է եղել նոր շենքերով ու զուրկ է եղել հին կառույցներից ու հին հուշարձաններից։ Իսկ դուք գիտե՞ք, որ քաղաքի առաջին ժամացույցը տեղադրված էր Երևանի ոստիկանության շենքի վրա՝ Ազգային պատկերասրահի տեղում, իսկ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում եզակի մատուռի հիշատակին խաչքար է տեղադրվել։
Երևանի 2800-ամյակի առթիվ Sputnik Արմենիան ներկայացնում է քաղաքի ամենախոշոր հուշարձաններն ու դրանց հետ կապված պատմությունները։
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տեղում եզակի մատուռ է եղել։ Մատուռը կառուցվել էր XII դարի վերջին XIII-ի սկզբին՝ Երևանի Շահար թաղամասի կենտրոնում։ «Շահար» նշանակում է «կենտրոն»։

«1679 թվականի կործանիչ երկրաշարժի հետևանքով մատուռը քանդվել է, սակայն ավելի ուշ տեղացիները վերականգնել են այն։ Մատուռի շուրջը երևանյան գերեզմանատունն էր՝ բազում տապանաքարերով։ Գերեզմաններից մեկը պատկանում էր մի մարդու, որը եղել էր Գեթսեմանի այգիներում՝ Իսրայելում», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի պատմության թանգարանի «նոր պատմության» բաժնի պետ Սուսաննա Հարությունյանը։
Հարությունյանն ասաց, որ դա բավականին հազվադեպ երևույթ էր, որ հայերը Իսրայել գնային, այդ պատճառով վերականգնելուց հետո մատուռն անվանեցին Գեթսեմանի մատուռ։
Այն կանգուն էր մինչև XX դարի 20-30 թվականները։ Ըստ գլխավոր նախագծի՝ մատուռի վայրում կառուցվեց օպերայի և բալետի գործող թատրոնի շենքը։ Սակայն ի հիշատակ մատուռի՝ շենքում փոքր խաչքար է տեղադրվել։
Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցին մոռացության մատնված ևս մի կառույց է։ Միջնադարյան Հայաստանի ժամանակաշրջանի այդ եզակի եկեղեցին կառուցվել էր V դարում։

«Ի սկզբանե ենթադրում էին, որ եկեղեցին կառուցվել է XVII թվականին։ Գլխավոր նախագծով նախատեսված էր քանդել եկեղեցին։ Հենց քանդելու ժամանակ էլ տակի շերտերում հայտնաբերվել են V դարի որմնանկարները», — ասաց Հարությունյանը։
Պարզվեց, որ 1679 թվականի երկրաշարժի ժամանակ եկեղեցին շատ էր տուժել։ Այն ժամանակ քաղաքացիներն իրենց ուժերով վերականգնել էին եկեղեցին ու XVII դարի տարրել մտցրել։
«Այդ եկեղեցին եզակի էր, քանի որ փաստորեն ամենահինն էր ու Երևանի առաջին հոգևոր կենտրոն է հանդիսացել», — ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով՝ տարիներ շարունակ համարվում էր, որ միջնադարյան Հայաստանում Երևանը հոգևոր ու մշակութային կենտրոն չի եղել։ Իսկ այդ եկեղեցին հակառակն ապացուցեց։ Եկեղեցին կանգուն էր մինչև 1930 թվականը։
Երևանի կենտրոնում գտնվող մանկական այգում զբոսնելիս այսօր անհնար է պատկերացնել, որ դեռևս մի քանի դար առաջ այստեղ մեծ աղմկոտ շուկա էր։ Այնտեղ «Ղանթար» կոչվող կշեռք կար։ Դա մինչև երկու մետր բարձրություն ուներ ու նախատեսված էր ծանր բաներ կշռելու համար։ Իսկ կողքը կար փոքր կշեռք՝ «միզան»։

«Երևանի ամենահին ու ամենամեծ շուկան գտնվում էր մանկական այգում, Երևանի կենտրոնում՝ Շահումյանի արձանի հետևում։ Այդ կշեռքի հեղինակը՝ ոմն Բախտովն է եղել։ Երևանցիները հաճախ էին շուկայի մոտ հանդիպում նշանակում», — ասաց Հարությունյանը:
Ժողովուրդն ասում էր՝ գնանք ղանթարի մոտ, ինչը նշանակու էր՝ գնանք շուկա։
Քչերը գիտեն, որ Ազգային պատկերասրահի տեղում ժամանակին ոստիկանության առաջին շենքն էր։ Դրա վրա էր տեղադրված քաղաքի առաջին ժամացույցը: Այն ձեռք էր բերվել քաղաքացիների գումարով՝ 875 ռուբլով, Թիֆլիսի հայտնի ժամագործ Գենեից։

«1891 թվականին քաղաքապետ Լևոն Տիրանյանի նախաձեռնությամբ Երևանի քաղաքային դուման որոշում է կայացրել քաղաքային ժամացույց գնել», — ասաց Հարությունյանը։
Ժամացույցը Թիֆլիսից բարեհաջող հասավ Երևան, սակայն տեղադրման ժամանակ ապակին կոտրվեց։ Հարությունյանը խոստովանում է, որ Երևանում այն ժամանակ կային բազում ագռավներ, որոնք կանգնում էին սլաքների վրա ու անընդհատ փոխում ժամը։
«Պատկերացնու՞մ եք՝ ինչքան երևանցի էր ուշանում, քաղաքում խառնաշփոթ էր տիրում։ Որոշում կայացվեց պահակ նշանակել, որը պետք է զենքով շրջեր ժամացույցի մոտ ու հենց ագռավները շատ կուտակվեին՝ օդ կրակեր», — պատմում է Հարությունյանը։
Այսպես քաղաքի առաջին ժամացույցը հսկում էին մինչև 1931 թվականը։
Այդ տարի ոստիկանության շենքը քանդեցին ու դրա տեղը Ազգային պատկերասրահը կառուցեցին։ Այսօր 1 մետր 22 սանտիմետր շառավղով, ու 40-45 սանտիմետրանոց սլաքներով ժամացույցը գտնվում է Երևանի պատմության թանգարանում։
Քաղաքային թատրոնի առաջին շենքը գտնվում էր Վազգեն Սարգսյանի փողոցի վրա՝ Երևանի կենտրոնում։ Այսօր դրա տեղը Piazza Grande բիզնես կենտրոնն է։
«Շենքը կառուցվել էր 1838-1842 թվականներին, սակայն՝ որպես Երևանի նահանգի առաջին դպրոց։ Այն գործում էր մինչև 1842 հայտնի գրող Խաչատուր Աբովյանի տեսչության ներքո»,- ասաց Հարությունյանը։

Շենքը П-աձև էր, դրա երկու մասերում դպրոց էր, իսկ մի մասում Աբովյանն էր ապրում։ 1868 թվականին դպրոցը դարձավ նախավարժարան, իսկ 1881 թվականին՝ վարժարան ու այդպես գործեց մինչև 1905 թվականը։
«XX դարի սկզբին մի քանի գործարար գնում են այդ շենքը, նրանց թվում էր Եսայի Ջանփոլադյանը։ Իր մասը նա տվեց քաղաքային թատրոնին, ու նաև առաջին քաղաքային ակումբին, որտեղ հավաքվում էին տարբեր երկրների ներկայացուցիչները», — ասաց Հարությունյանը։
Ավելի ուշ այստեղ գործում էին Երևանի առաջին կինոթատրոնները՝ «Իլուզիոնն» ու «Ապոլլոնը»։ Ավելի ուշ շենքն անվանեցին «Սպայի տուն», իսկ այսօր անվանումն ընդհանրապես փոխվել է։
Եվս մեկ հուշարձանից, որը կարող էր զարդարել մեր քաղաքն ու դառնալ կարևորագույն զբոսաշրջային վայրերից մեկը, Երևանի բերդից այսօր մնացել է միայն մի քանի պատ ու Կարմիր կամուրջը, որը միացնում է բերդը քաղաքի մնացած մասին։

«Բերդը գտնվում էր այսօրվա «Նոյ» գործարանի, «Գլենդել հիլզ» թաղամասի տեղում ու յոթ հեկտար տարածք էր զբաղեցնում», — ասաց Հարությունյանը։
Բերդն առաջին անգամ հիշատակվում է VII դարում։ Այն կառուցել են հայ վարպետները։ Ավելի ուշ այնտեղ ռազմական հոսպիտալ է եղել։ 1864 թվականին բերդը քանդելու մասին որոշում է կայացվել։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Ֆորում» ծրագրում ներառվել է 2021թ․-ի արտադրության «Սև Բախ Արցախ» ֆիլմը, ինչը համացանցում բացասական արձագանքի է արժանացել ադրբեջանցի օգտատերերի կողմից։ Ֆիլմը հիմնված է Արցախի բնակիչների հետ հարցազրույցի վրա։
Ադրբեջանցի օգտատերերը զայրույթով են արձագանքել ֆիլմի վերնագրին և կողմնակալ են համարել Բեռլինալեի կայքում հրապարակված նախնական սցենարը, որը ներկայացրել են ֆիլմի հեղինակները։
Ֆիլմը պատմում է հայ-ադրբեջանական հակամարտության մասին և հիմնված է Արցախի բնակիչների հարցազրույցների վրա, որոնք նկարահանվել են դեռևս 2007թ․-ին՝ երկու պատերազմների միջև։ Ֆիլմի ռեժիսորներն են Այրին Անաստասը և Ռենե Գաբրին։
Բախի կանտատների ռիթմը կրկնող 13 ակտի բաժանված ֆիլմում բնապատկերները միահյուսված են կադրից դուրս ձայնի հետ, որն արտացոլում է պատերազմի, ինքնության և պատկանելիության բնույթը։
Բեռլինալեի կայքում ֆիլմի նկարագրությունը թուրքերի և ադրբեջանցիների կատաղի արձագանքն է առաջացրել․ նրանք այն անվանում են «քարոզչական ֆիլմ»՝ «միակողմանի պատմությամբ»։
Սկանդալ Արցախի մասին ֆիլմի շուրջ. ինչու Մոսկվայի կինոփառատոնից հանեցին «Դրախտի դարպասը»
1990-ականների Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ֆիլմում անվանում են «պայքար հանուն ազատության և ինքնորոշման», իսկ 2020թ․-ի պատերազմը՝ «Ադրբեջանի բռնապետի ներխուժում»։
Փառատոնը մերժել է ֆիլմը ծրագրից հանելու կոչերը։ Վիրտուալ ցուցադրությունից հետո արդեն ամռանը Բեռլինում ֆիլմը կցուցադրվի օֆլայն ձևաչափով:
Փառատոնի հայտարարության մեջ ասվում է, որ բոլորն անհամբերությամբ են սպասում ամռանը ֆիլմի ցուցադրմանը և պանելային քննարկմանը, որի ընթացքում բոլոր ցանկացողները կկարողանան մասնակցել կառուցողական երկխոսությանը։
6 ֆիլմ` նվիրված արցախյան պատերազմին․ «Ոսկե ծիրանը» ևս կմիանա համազգային դրամահավաքին
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Պատերազմի օրերին հեռախոսի լույսերի ներքո Շուշիի գորգերի թանգարանից դուրս բերած հավաքածուն այժմ ցուցադրվում է Երևանում` Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց` գյուղեգյուղ շրջած, տարիներ շարունակ հավաքած և հիմա էլ թշնամու ձեռքից փրկած 71 գորգ է ցուցադրության հանվել։

«Եթե քանակական առումով նայենք, ապա մեր հավաքածուի 2/3-րդն ենք փրկել, սակայն որակական առումով` 90 տոկոսից ավելին տարհանել ենք։ Երկու շենք ունեինք Շուշիում` թանգարանը և ֆոնդը. թանգարանում եղած ողջ հավաքածուն` 160 ամենաարժեքավոր գորգերը փրկել ենք։ Սակայն այն, ինչ կար ֆոնդում, այդպես էլ մնացել է այնտեղ»,–ասաց Ասծատրյանը։
Ուղղափառ եկեղեցի Շուշիում. որտեղի՞ց է ծագել հայերի կողմից եկեղեցու յուրացման մասին միֆը
Նա պատմեց, որ հոկտեմբերի 20-ին ինչպես Երևանի, այնպես էլ Արցախի մշակույթի ոլորտի պատասխանատուները զանգահարել և խորհուրդ են տվել, որ գորգերը թանգարանից տարհանեն։ Ասծատրյանը, սակայն, որոշել է մի քիչ էլ սպասել` չի ուզել թանգարանը դատարկել։ Բայց դրան հաջորդող օրերին նկատել է` ադրբեջանական զորքը մոտեցել և Քարինտակ է հասել։ Պատերազմի վերջին օրերին էլ մեծ հրթիռ է պայթել թանգարանի մոտ` կոտրելով դուռ-պատուհանը։ Հենց այդ պահին Ասծատրյանը զանգել է Արցախի մշակույթի նախարարին և խնդրել, որ մեքենա տրամադրի գորգերը տեղափոխելու համար։

Շուշիի գորգերի հավաքածուն Ասծատրյանի շնորհիվ է հավաքվել։ Նա անձամբ է շրջել տնետուն ու գնել դրանք։ «Երբ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում էր, ադրբեջանցիները շրջում էին գյուղերով և հայկական հին գորգերը գնում ու տեղը նորերն էին առաջարկում։ Այդ ամենը տանում էին Բաքվի թանգարան և ցուցադրում որպես ադրբեջանական մշակույթի մի մաս։ Դա տեսնելով` հասկացա, որ փրկության միակ ձևը դրանք գնելն է։ 2000-ականներին սկսեցի գնել գորգերը»,–ասում է Ասծատրյանը։
Ինչ են թողել հայերը Շուշիում. պատմության ավերակներ, թե ավերակների պատմություն
Մարդիկ Ասծատրյանին սիրով են իրենց գորգերը վաճառել, երբ իմացել են, որ նա պատրաստվում է Շուշիում թանգարան բացել։ Ավելին, եղել են դեպքեր, որ մարդիկ պատմել են` նախկինում իրենցից ավելի բարձր գնով էլ ուզել են գորգ գնել, սակայն քանի որ իմացել են, որ այն Արցախից դուրս պետք է հանեն, չեն վաճառել։ Արդյունքում Ասծատրյանը 2011-ին Շուշիում բացել է գորգերի թանգարանը։

Ասծատրյանը հավաքածուում բավական հին գորգեր ունի` անգամ 17-րդ դարին վերագրվող։ Հիմնականում 19-րդ դարի գորգեր են, որոնք աչքի են ընկնում իրենց սիմվոլներով, և մասնագետներն առաջին իսկ հայացքից տարբերակում են, որ դրանք արցախյան գորգեր են։
Ասծատրյանն ասում է, որ յուրաքանչյուր գորգ իր պատմությունն ունի։ Արցախյան գորգերի մեջ որպես սիմվոլներ մեծամասամբ նկատելի են ծաղկած խաչերը, մեղուները, արու թռչունները։ Ասծատրյանն ասում է` մեղուները մայրիշխանություն են խորհրդանշում, մայրական սկիզբը, սակայն արցախյան գորգերում մեղուներին զուգահեռ նաև արու թռչուններն են «ներկա», իսկ սա ներդաշնակություն է խորհրդանշում։

«Հիմա միակ ցանկությունս է, որ մի տարածք հատկացնեն և Երևանում թանգարան բացենք։ Այստեղ ցուցադրության ժամանակ մարդկանց մոտ ես հետաքրքրություն եմ նկատում։ Ավելին, շատերը գալիս և ասում են, որ ուզում են իրենց տոհմական գորգերը մեզ նվիրեն, որպեսզի հավաքածուն հարստանա»,–ասաց Ասծատրյանը։

Նա կարծում է, որ թանգարանը կարող է հարթակ դառնալ, որպեսզի արցախյան գորգերը գիտականորեն ուսումնասիրվեն։
Նշենք, որ Երևանում գորգերը կցուցադրվեն առաջիկա ամիսներին, իսկ ցուցադրության մուտքն ազատ է։
Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնը շարունակում է քաղաքացիների ընդունելությունը: Ստեղծվել է «թեժ գիծ»՝ Արցախում հակամարտության մասնակիցների, անհայտ կորածների մասին տեղեկություններ հավաքելու համար: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Նրանց որոնումն իրականացվում է ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ադրբեջանական ու հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ։ Ընդհանուր առմամբ, օգնության համար քաղաքացիների ընդունելության կետ է դիմել շուրջ 2,5 հազար մարդ, այդ թվում 600 – ը՝ «թեժ գծի» հեռախոսով», - նշված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Քանի՞ ջոկատ է մասնակցում աճյունների որոնման աշխատանքներին
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են


