00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքապետի շղթայի լեգենդներն ու իրականությունը

© Sputnik / Asatur Yesayants"Ланджашгта" - должностной знак, символ мэра Еревана
Ланджашгта - должностной знак, символ мэра Еревана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը պատմել է՝ որտեղ է պատրաստվել Երևանի քաղաքապետների վզնոց-խորհրդանիշն ու ով է եղել այն կրող առաջին քաղաքապետը։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik, Նանա Մարտիրոսյան․ Տարիներ շարունակ Երևանի քաղաքապետների երդմնակալության արարողության ժամանակ նրանց պարանոցից ծանր շղթա են կախում, որը խորհրդանշում է իշխանությունը։

Мэр Еревана Айк Марутян после инаугурации (13 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Մարության. «Գլոբալ խնդիրները, որ ծառացած են` աղբահանությունն ու տրանսպորտն է»

Ժողովուրդը բազում լեգենդներ է պատմում, թե այդ զարդը պատկանել է Երևանի հիմնադիր՝ Արգիշտի արքային։ Ասում են նաև, որ այն իր հետնորդներին է ժառանգել Տիգրան Մեծն ու հրամայել է, որ աչքի լույսի պես պահեն ու սերնդեսերունդ փոխանցեն։ Իրականում ամեն ինչ շատ ավելի պարզ է։

Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրականում զարդը վերջերս է պատրաստվել՝ 2007 թվականին Երևանի ոսկերչական գործարանում։ Այն ժամանակ քաղաքապետը Երվանդ Զախարյանն էր։

«Շղթան  472 գրամ է կշռում։ Այն պատրաստված է արծաթից, բայց ոսկեջրած է։ Ամեն օղակի մեջ պատկերված է հայկական մեկ մայրաքաղաքի անվան սկզբնատառը՝ Վանից մինչև Երևան։  Մեջտեղի հիմնական մեծ մասը զարդարում են Երևանի խորհրդանիշ-շենքերի պատկերները, այդ թվում՝ քաղաքապետարանի շենքի պատկերը։  Շղթայից կախված է Երևանի խորհրդանշական բանալին, իսկ վերևի հատվածում մայրաքաղաքի դրոշն ու զինանշանն են», — ասաց թանգարանի տնօրենը։

Мэр Еревана Айк Марутян после инаугурации (13 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Տրանսպորտի հարցը. Հայկ Մարությանի դիրքորոշումը ուղեվարձի թանկացման մասին փոխվել է

Առաջինն այդ շղթան կրելու հնարավորություն ունեցավ Երևանի 52-րդ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։ Հենց նա էր առաջին ընտրված քաղաքապետը։ Նրանից առաջ նախագահն էր Երևանի քաղաքապետին նշանակում։ Հետո շղթան «ժառանգեցին» Կարեն Կարապետյանը, Տարոն Մարգարյանն ու Հայկ Մարությանը։

«Բոլորն էլ կրել են զարդը միայն արարողության ժամանակ, որի համար շղթան դուրս է բերվում թանգարանից, իսկ երդմնակալությունից անմիջապես հետո այն հետ են վերադարձնում։ Երդմնակալության արարողությունից հետո ցուցադրության է հանվում երդման տեքստը նոր քաղաքապետի ստորագրությամբ, ու շղթան։ Ի դեպ, երդումի տեքստը չի փոխվում», — ասաց Սարգսյանը։

Շղթան նոր քաղաքապետի պարանոցին է կախում Ավագանու ամենատարեց անդամը։ Բեգլարյանին շղթան հանձնել էին կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանն ու դերասան Վլադիմիր Մսրյանը։

Ի դեպ, խորհրդանիշ վզնոցը Վարդազարյանը հանձնել էր նաև Կարեն Կարապետյանին ու Տարոն Մարգարյանին։ Հայկ Մարությանը խախտեց ավանդույթը։

Նրան շղթան հանձնեցին ավագանու անդամ, կոմպոզիտոր Արթուր Իսպիրյան ու Երևանի պատվավոր քաղաքացի, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։ Մարությանի կուսակցությունում պարզաբանեցին, որ երևանցիները հենց այդ մարդկանց պետք է հավասարվեն։

Լրահոս
0