Օլեգ Պերևերզիև

Դուդուկով ջազ է նվագում, կամ ինչպես ռուս բլոգերը սիրահարվեց Հայաստանին

611
(Թարմացված է 19:52 13.09.2018)
Օլեգ Պերևերզևը դուդուկով ոչ միայն ծանոթ մեղեդիներ է նվագում, այլ նաև ջազային երաժշտություն։ Նրա ու դուդուկի «սիրո պատմությունը» սկսվեց 2 տարի առաջ։

Արմենուհի Մխոյան, Sputnik

Ռուս բլոգեր, ԱՌՏ Մաստեր ստուդիայի ղեկավար, տեսանյութերի հեղինակ Օլեգ Պերևերզևը 2 տարի առաջ իր համար բացահայտեց հայկական նվագարանները, սակայն ինչպես խոստովանում է՝  սիրահարվեց ծիրանափողին:  Սկզբում փորձեց  սեփական ուժերով բացահայտել դուդուկի կախարդական մեղեդին, բայց նվագարանի հմայքն այնքան մեծ էր, որ դրա հետքերով եկավ Հայաստան:

Մեկ տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է գալիս  Հայաստան, դուդուկի վարպետների մոտ վարպետության  դասերի մասնակցում. Ջիվան Գասպարյան, Գուրգեն Դաբաղյան, Գալուստ  Գալստյան, Կարեն Միքայելյան և այլք  դարձել են բլոգերի ուսուցիչը: Այս անգամ էլ Օլեգը Գաթա  բենդի և Հորիզոն ստուդիայի հետ հանդիպում ունեցավ:  Խոստովանում է՝ եթե նրանք չլինեին, այսքան վարժ այս գործիքին չէր տիրապետի: Հայաստանում նա ոչ միայն բացահայտում է ազգային նվագարաններն, այլ նաև ուսումնասիրում հայկական արվեստն  ու մշակույթը: Դուդուկի նոր վարպետը հասցրել է նույնիսկ Երևանի Հյուսիսային պողոտայում ու Վերնիսաժում նվագել գնացող–եկող հանդիսատեսի համար։ Իսկ դուդուկով նվագում է, ոչ ավել ոչ պակաս, ինչպես դուդուկի արդեն ծանոթ հայկական մեղեդիները, այնպես էլ ռուսական մեղեդիներ, նույնիսկ  անհավանական թվացող ջազ:

«Երազանքս  արդեն երկրորդ անգամ է կատարվում՝  դուդուկի վարպետների հայրենիքում եմ: Ռուսաստանում շատերը հրաժարվեցին ինձ համար  բացահայտել այս գործիքի գաղտնիքը, բայց այստեղ ում դիմել եմ մեծ պատրաստակամությամբ օգնել են»,-նշում է Օլեգը` ավելացնելով «Երևանում շատերը մոտենում  փորձում են ինձ ներկայացնել ու պատմել այս գործիքի մասին, բայց երբ ես  ինքս եմ սկսում խոսել, հետո նաև նվագել, զարմանում են, ասում եմ՝ մի  զարմացեք, ուսուցիչներս  լավն են, դրա համար էլ այսքան բան գիտեմ դուդուկի մասին»:

Այն պնդմանը,  թե  դուդուկն ընդհանարապես  հայ ազգի դարդն ու ցավն է ներկայացում, Պերևերզևը  չհամաձայնեց. «Դա  պարզապես միշտ այդպես է ներկայացվել, բայց այս գործիքը հրաշք  գործիք է և շատ գեղեցիկ կարող  է նաև ջազային ստեղծագործություններ նվագել: Ես նույնիսկ կարող  եմ ռուսական Կատյուշան ու Կալինկան  նվագել: Նվագել կարելի է ամեն ինչ»,- ասում ու  Sputnik Արմենիայի  համար նվագում  Դլե Յամանը, Կալինկան ու Summer time-ը:

© Sputnik / Armenuhi Mkhoyan
Ռուս բլոգերը դուդուկով ջազ, ռուսական ժողովրդական երգեր ու Դլե Յամանն է կատարում

52-ամյա Օլեգը ՌԴ Վլադիմիր քաղաքից է, աշխատում է  Մոսկվայում։  Երաժշտական կրթություն չունենալով` նվագում է ինչպես լարային, այնպես էլ փողային տարբեր  գործիքների վրա։ Անկեղծանում  է՝ բավական ակտիվ է սոցիալական բոլոր  ցանցերում, սիրում է ճանապարհորդել, ապա ներկայացնել այն երկրների մշակույթը, որտեղ եղել է։ Հայաստան հաճույքով երրորդ անգամ էլ կգա, բայց «վախենում» է կինը ճիշտ չհասկանա իր պարբերական այցերը, դրա համար արդեն մտածում է հաջորդ անգամ արևի երկիր կնոջ ու երեխայի հետ գալու մասին:

611
թեգերը:
Գյումրի, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Դուդուկի փառատոն Մոսկվայում. հանդիսատեսը լիովին կզգա հայկական շունչը
Հայկական թատրոնը Մոսկվայում. ինչ ներկայացում էլ խաղաս, դուդուկի պես է «հնչում»
«Դուդուկի ձայնն ինձ ծանոթ է և քաղցր». երգչուհի Սաթի Կազանովան պատմել է իր երազանքի մասին
Ուրգանտն առաջին անգամ հյուրընկալել է դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանին
Իսրայելական բանակի զինվորը հայկական դուդուկի հնչյուններով է լցրել հայրենի լեռները
Ռուբեն Բաբայան

Կամերային երգչախումբը Սպիտակցի Հայկոյից «վա՞տն է», կամ ինչպես Հայաստանում փրկել մշակույթը

116
(Թարմացված է 21:17 26.07.2021)
Առանց հստակ պետական քաղաքականության` Հայաստանում մշակույթը պարզապես կվերանա։ Իսկ ինչ կլինի երկրի հետ դրանից հետո` մտորել են Sputnik Արմենիա մամուլի կենտրոնի հյուրերը։

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Հայաստանը չի կարող իրեն մշակույթի նախարարությունից հրաժարվելու շռայլություն թույլ տալ, քանի որ երկրում իրական գործող պետական մշակութային քաղաքականություն չկա։ Չկան մեխանիզմներ, որոնք ամրագրված են օրենսդրական մակարդակում։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեցին ՀՀ մշակույթի գործիչները։

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանի խոսքով` Հայաստանն աշխարհում առաջինը չէ, որ գնացել է արվեստի ու կրթության ոլորտների միաձուլման ճանապարհով` միավորելով համապատասխան նախարարությունները։

«Սկզբում կարծում էին, որ դա լավ արդյունք կտա, բայց հակառակը ստացվեց։ Այդ ոլորտները միմյանցից շատ հեռու են իրենց գաղափարախոսությամբ։ Բոլոր երկրները, որոնք գնացել են միավորման ճանապարհով, արդյունքում հրաժարվեցին այդ գաղափարից։ Այսօր աշխարհի միայն երկու երկրներում են այդ նախարարությունները միավորված մեկում` Հայաստանում և Մոնղոլիայում, ինչի առիթով էլ մեզ «շնորհավորում եմ»», – ասաց Բաբայանը։

«Մեկի տեղը կկորցնենք երկու թատրոն». Վարդան Պետրոսյանը դիմել է ԿԳՄՍՆ–ին

Երկիրը կարող է իսկապես հրաժարվել մշակույթի նախարարությունից միայն այն դեպքում, եթե համապատասխան օրենսդրական բազա նախապատրաստվի, եթե հստակ չափանիշներ և ուղեցույցներ մշակվեն, որոնց վրա ոլորտը և նրա ներկայացուցիչները կկարողանան հենվել։ Անալոգը կա ԱՄՆ–ում և Իսրայելում։

Բաբայանի խոսքով` դրա համար նախևառաջ անհրաժեշտ է «ընկերացնել» բիզնեսը մշակույթի հետ, իսկ քաղաքացիների մեջ հասարակ արժեքներ սերմանել, որպեսզի նրանց բացատրելու կարիք չլինի, որ հուշարձանները խնամքի և պահպանության կարիք ունեն, իսկ «ռաբիս» և Կոմիտաս միաժամանակ լսելն անթույլատրելի է։

Ի՞նչ է եղել Հրանտ Մաթևոսյանի թանգարանի հարցը

Գործընկերոջ կարծիքի հետ համամիտ է նաև «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը։ Նա ևս կարծում է, որ ոլորտը կարգավորելու համար անհրաժեշտ է հստակ չափանիշներ մշակել։

«Պետք է հասկանալ` ինչ է մշակույթը, վերաիմաստավորել այն, հասկանալ առաջնահերթությունները», – ասաց Մաթևոսյանը։

Ըստ նրա` դրա համար էլ երկրին գերատեսչություն է պետք, որը կզբաղվի ոլորտում պետական ռազմավարության մշակմամբ։

Մաթևոսյանն անդրադարձավ նաև «Հրանտ Մաթևոսյան» կենտրոնի շինարարությանը։ Գրողի որդին պատմեց, որ կենտրոնը մինչ օրս չի կառուցվել և չի գործում, քանի որ պետական իրավասու մարմնում` կառավարությունում, հստակ գիտակցում չկա, որ այդ գործով հենց իրենք պետք է զբաղվեն։

Նա հիշեցրեց 2019 թվականի սեպտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին, որի ընթացքում խոսվել է Հրանտ Մաթևոսյանի թանգարանի շենքի ճակատագրի մասին։

«Բազմաթիվ քննարկումներից հետո երբ հասկացա, որ հարցը մեռյալ կետից չի շարժվում, նախաձեռնությունն իմ ձեռքը վերցրի։ Խնդրեցի 40 օր տալ։ Ժամկետի ավարտից հետո մենք տվեցինք բոլոր հարցերի պատասխաններն ու ներկայացրինք բիզնես մոդելը։ Բացի այդ, ապացուցեցինք, որ թանգարանը 5 տարի պետական սուբսիդավորումով աշխատելուց հետո կարող է սեփական եկամուտներով ծածկել ծախսերը», –ասաց Մաթևոսյանը։

«Հրաժարվեցինք «Հրանտ Մաթևոսյան կենտրոնի» շուրջ բանակցություններից». գրողի որդու գրառումը

Հիմնադիրների մտահղացմամբ` «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն–թանգարանը պետք է շրջապատված լինի պուրակով, որտեղ կկառուցվի նաև Նանա իշխանուհու կամուրջը։ Միաժամանակ նախատեսվում է կյանքի կոչել Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործական ուղին խորհրդանշող լաբիրինթի կառուցման գաղափարը։ Սակայն խնդիրն այդպես էլ լուծում չստացավ։

Երբ Կամերային երգչախումբը Սպիտակցի Հայկոյից «վատն է»

Արվեստի գործիչները մեկնաբանեցին նաև մշակույթի աշխարհի համար արդիական վերջին նորությունները։ Մասնավորապես, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի և Պետական կամերային երաժշտական թատրոնի միավորման առաջարկը, որի հետևանքով վերջինիս շենքը նախատեսվում է փոխանցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին։

Ռուբեն Բաբայանի խոսքով` թատրոնի շենքը կորցնելը վատ է, թատրոնը կորցնելը` ավելի վատ։

«Պետք է աշխատել չկորցնել թատրոնը, երբ շենք ունես», – ասաց նա։

Բաբայանը կարծում է, որ տեղի ունեցողը վերջին 30 տարիների իրադարձությունների տրամաբանության մեջ է, երբ բոլորը խոսում են միայն պետական ֆինանսավորման մասին, սակայն գիտակցում չկա, որ պետությունը չի կարող այդ բեռն իր վրա վերցնել ամբողջությամբ, անհրաժեշտ է ներգրավել բիզնեսը։

«Գլխավոր խնդիրը հասարակության տարբեր շերտերին կապելն է։ Մինչև 80-ականները նման խնդիր կար Եվրոպայում. բիզնեսն ու մշակույթը միմյանց տանել չէին կարողանում։ Բայց արդյունքում դրանք կապեցին, և ամեն ինչ ստացվեց», – ընդգծեց նա։

Ըստ նրա` Հայաստանում վերջին 5 տարիների ընթացքում թատրոնների ֆինանսավորումը կրճատվեց 20%–ով։ Ընդ որում, լավն է, թե վատը թատրոնը, որևէ մեկին չէր հուզում։

«Ի՞նչ չափանիշներով է որոշվում որակը։ Մի՞թե հանդիսատեսի քանակով։ Այդ դեպքում, կներեք, դա նշանակում է, որ կամերային երգչախումբը Սպիտակցի Հայկոյից «վատն է», եթե մենք այդ չափանշին ենք հաշվի առնում», – ասաց Բաբայանը։

Ինչ վերաբերում է պետպատվերի շրջանակում երաժշտական դպրոցների ֆինանսավորման կրճատմանը` Մաթևոսյանի համոզմամբ` դա կհանգեցնի տարիներով ստեղծած բազայի իսպառ վերացմանը։

Հիշեցնենք` հունիսին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը կրճատել է պետպատվերի շրջանակում երաժշտական դպրոցներին հատկացվող գումարը։ Քաղաքապետարանն այս տարի խնդիրը լուծել է քաղաքային բյուջեի հաշվին, իսկ ինչ կլինի հաջորդ տարի` հայտնի չէ։

Այդպիսով հայաստանյան ավելի քան 150 գործող երաժշտական դպրոցներ լուրջ խնդրի առաջ են կանգնած։ Այն չլուծելու դեպքում լուրջ հետևանքներ են սպասվում ոչ ուշ, քան 10-15 տարի անց, երբ, օրինակ, ազգային ֆիլհարմոնիկ, սիմֆոնիկ և կամերային նվագախմբերը պարզապես չկարողանան կադրեր հավաքել, քանի որ երկրում մի շարք երաժշտական գործիքների վրա նվագող երաժիշտներ չեն մնա։

Հայաստանը մշակույթի նախարարությունը լուծարեց 2019 թվականի հունիսին։

Հրանտ Մաթևոսյանի ազատության ու սիրո ճանապարհը. ի՞նչ վիճակում է գրողի հայրական տունը

116
թեգերը:
Ռուբեն Բաբայան, Հայաստան, մշակույթ, Թատրոն
Ըստ թեմայի
Երկու թատրոններ միավորվում են. կամերային երաժշտական թատրոնի շենքը սիմֆոնիկ նվագախմբին կտան
Կամերային երաժշտության ազգային կենտրոնն այսուհետ կներկայանա նոր գործիքներով
Կամերային երաժշտական թատրոնի շենքը ռեստորանի չի վերածվի. Դումանյան
Պեղումներ

«Ուզում ենք միջնաբերդի մուտքը բացահայտել». Տավուշ ամրոցի տարածքի պեղումները վերսկսվել են

70
(Թարմացված է 10:41 26.07.2021)
Տավուշի ամրոցի տարածքում հայտնաբերվել են օջախի վրա դրվող մրապատ կճուճներ, մեծ քանակությամբ խեցեղեն, կրով սվաղված հատակներ, տարբեր շինարարական հորիզոններ:

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Տավուշի մարզի Բերդ համայնքի Տավուշ ամրոցի տարածքում վերսկսվել են հնագիտական պեղումները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը` նշելով, որ գերատեսչության 2020-ի բյուջեի տնտեսված միջոցներից «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ին հատկացվել է 10 մլն 66 հազար դրամ:

Աշխատանքներում ներգրավված են նաև տեղի բնակիչները:

Տավուշ ամրոցի տարածքում կատարված դիտարկումները ցույց էին տվել, որ պահպանվել են հետևյալ կառույցները` ամրոցի միջնաբերդ, դրա հյուսիսարևելյան լանջին տեղակայված եկեղեցի, ամրոցի հարավարևմտյան մասում ենթադրյալ ջրանցքի հատված, հին բնակատեղի: Նախատեսվում է հնագիտական միաժամանակյա պեղումներ իրականացնել ամրոցի միջնաբերդի գագաթին և մուտքի հատվածներում, ինչպես նաև եկեղեցու հյուսիսային ու հարավային մասերում:

«Անցած տարի աշխատել ենք 2 հատվածում՝ միջնաբերդում և ստորին բերդում՝ եկեղեցու տարածքում: Նախքան պատերազմը, որի սկսվելուն պես ընդհատվեցին աշխատանքները, հասցրել ենք ամբողջությամբ ավարտել եկեղեցու տարածքի պեղումները: Այժմ աշխատում ենք միջնաբերդի տարածքում: Որպես գիտական խնդիր՝ նպատակ ունենք բացահայտել միջնաբերդի մուտքը»,-ասել է ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Տիգրան Ալեքսանյանը:

Ուղղափառության մեռնող վկան Լոռիում, կամ ինչի մասին է լռում Հրաշագործի եկեղեցին

Նրա խոսքով՝ հայտնաբերվել են օջախի վրա դրվող մրապատ կճուճներ, մեծ քանակությամբ խեցեղեն, կրով սվաղված հատակներ, տարբեր շինարարական հորիզոններ: Տեղում նաև խաչքար են գտել (հավանաբար 12-13-րդ դդ․): Ակնկալվում է, որ պեղումներից հետո Տավուշի մարզի Բերդ համայնքում կզարգանա նաև հնագիտական զբոսաշրջությունը:

Հիշեցնենք, որ Տավուշ ամրոցի տարածքում առաջին հնագիտական պեղումներն իրականացվել են 1986-1988 թվականներին Հայկ Եսայանի գլխավորությամբ:

Լճում ապրող Պողոս-Պետրոսը․ ինչպես Ապարանում եկեղեցին ջրի տակ հայտնվեց

70
թեգերը:
պեղումներ, Տավուշ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանում իրականացված բացառիկ պեղումների հնգյակը. գտածոները տանում են մինչև մ.թ.ա.
Խոր Վիրապի մոտ հյուրանոց կկառուցվի, շվեդներն էլ մտադիր են գործարան կառուցել ՀՀ–ում
Մեծամորի պեղումների գտածոները զարմացրել են միջազգային հնագետներին
Պեղումները լուրջ շերտեր կբացահայտեն ուրարտական ժամանակաշրջանի վերաբերյալ. Բադալյան
Ջիլ Բայդեն

Բայդենի կինը հին hագուստով է հայտնվել Տոկիոյում

0
(Թարմացված է 00:02 28.07.2021)
Ջիլ Բայդենի «հանցավոր» զգեստներից մեկն արդեն տեսել էին Մեծ Բրիտանիայում։ Նորաձևության աշխարհի գիտակները ցնցված են։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. ԱՄՆ նախագահի կինը՝ Ջիլ Բայդենը, Տոկիոյի օլիմպիական խաղերին հին հագուստով է ներկայացել։ Independent-ը գրում է, որ 69-ամյա առաջին տիկնոջը Տոկիոյի օդանավակայանում նկարահանել են «Narciso Rodriguez» ապրանքանիշի` միջին երկարության, կարմիր զգեստով: Հունիսին տիկին Բայդենը նույն հանդերձանքով Ֆլորիդայում այցելել է պատվաստման կենտրոն:

Ջո Բայդենը խատուտիկ է նվիրել տիկնոջը. տեսանյութ

Նշվում է, որ ԱՄՆ նախագահի կինը Ճապոնիայի Ազգային մարզադաշտում օլիմպիական խաղերի բացման արարողությանը ներկայացել է «Brandon Maxwell» ապրանքանիշի պուտավոր սպիտակ զգեստով: Նույն զգեստով նրան նկարահանել են անցյալ ամիս Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ G7-ի գագաթնաժողովում կայացած հանդիպման ժամանակ:

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն հրաժարվել է ներկա լինել օլիմպիական խաղերի բացմանը

Լրատվամիջոցը գրում է, որ Տոկիոյում գտնվելու ամբողջ ընթացքում Ջիլ Բայդենը միայն մեկ անգամ է հայտնվել այնպիսի հանդերձանքով, որը նախկինում ոչ մի անգամ չի հագել։

Չէին սպասում, բայց նա եկավ. 63-ամյա Շերոն Սթոունը ֆուրոր արեց Կաննում

0
թեգերը:
զգեստ, Կին, Ջո Բայդեն, ԱՄՆ
Ըստ թեմայի
Ջիլ Բայդենն ամուսնու երդմնակալության արարողության համար Markarian բրենդի զգեստ է ընտրել
Հայտնի է` ինչ նվերներ են միմյանց փոխանցել Պուտինն ու Բայդենը
«Նա լրիվ թեմայի մեջ է»․ Պուտինն ասել է`մամուլը շատ է աղավաղում Բայդենի կերպարը