00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոնյակ, գինի և Խաչատրյան. Մոնակոյում առաջին անգամ «Հայաստանի օրեր» կանցկացվեն

Բաժանորդագրվել
«Հայաստանի օրեր» միջոցառման շրջանակում Մոնակոյի բնակիչները կունկնդրեն հայ մեծ կոմպոզիտորի ստեղծագործությունները, ինչպես նաև հնարավորություն կունենան համտեսելու հայկական կոնյակն ու գինիները։

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. «Հայաստանի օրեր» միջոցառումը, որոնք առաջին անգամ կանցկացվեն սեպտեմբերի 2-3-ը, նվիրված կլինեն հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 115-ամյակին։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց միջոցառման նախաձեռնող և կազմակերպիչ Վրույր Փենեսյանը։

«Արամ Խաչատրյանն առաջին հայն է, որը ելույթ է ունեցել Մոնտե Կառլոյի օպերային թատրոնի բեմում։ Դա եղել է 1974 թվականին իշխան Ռենյե III-ի և նրա կնոջ` Գրեյս Քելիի հրավերով։ Դրանից մեկ տարի առաջ նրանք ջերմությամբ ընդունել են կոմպոզիտորին։ Բացի այդ, 2003 թվականին Մոնակոյում Խաչատրյանի 100-ամյակին նվիրված նամականիշ է թողարկվել». — պատմեց Փենեսյանը։

Միջոցառման նախաձեռնողի խոսքով` հենց այդ պատմական փաստն է պատճառ դարձել, որ «Հայաստանի օրերը» մեկնարկեն կոմպոզիտորի հոբելյանին նվիրված համերգով։

Композитор Арам Ильич Хачатурян - Sputnik Արմենիա
Արամ Խաչատրյան. ստալինյան չորս մրցանակ ստացած բեռնակիրը

«Սեպտեմբերի 2-ին հենց այնտեղ, որտեղ շատ տարիներ առաջ ելույթ է ունեցել մաեստրոն, Մոնտե Կառլոյի օպերային թատրոնի «Գառնյե» դահլիճում համաշխարհային ճանաչում ունեցող օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի և մի շարք միջազգային երաժշտական մրցույթի դափնեկիր, դաշնակահարուհի Նարե Արղամանյանի մասնակցությամբ բարեգործական համերգ կանցկացվի», — նշեց նա։

Փենեսյանն ընդգծեց, որ «Հայաստանի օրեր» միջոցառման ծրագիրը բավականին հագեցած է։

«Հաջորդ օրը «Մետրոպոլ» հյուրանոցում հայկական կոնյակի և հայկական գինիների լավագույն տեսակների համտես կանցկացվի։ Այդ միջոցառման պատվավոր հյուրն է ֆրանսիահայ սոմելյե Արմանդ Մելքոնյանը», — ասաց նա։

Համտեսի ընթացքում հյուրերը կկարողանան վայելել Լևոն Չատիկյանի դուդուկի կատարումները։

Բացի այդ, Մոնակոյում «Հայաստանի օրերի» շրջանակում նորաձևության ցուցադրություն կանցկացվի, որին կմասնակցեն հայ դիզայներները։

Լրահոս
0