Նունե Եսայան

Կրքեր շոու բիզնեսում. ինչի՞ց է վրդովված Նունե Եսայանը և ումի՞ց է պատրաստվում վրեժ լուծել

540
(Թարմացված է 18:15 12.06.2018)
Հայտնի հայ երգչուհի Նունե Եսայանը երկար ժամանակ չի մեկնաբանել իր անվան հետ կապված սկանդալները, բայց, ինչպես պնդում է երգչուհին, եկել է ճշմարտությունը պատմելու ժամանակը։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Հայտնի երգչուհի Նունե Եսայանը այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ լրագրողները և սոցիալական ցանցերի օգտատերերը, որոնք անհիմն մեղադրում են իրեն, կպատժվեն։

Երգչուհու անունն առաջին անգամ չէ, որ պտտվում է հայկական ԶԼՄ–ներում բացասական ենթատեքստով։ Պարբերաբար հայտնվում են հրապարակումներ, որոնք, Եսայանի խոսքով, տարակուսանք են հարուցում։

Նրան մերթ մեղադրում են անշարժ գույքի հետ կապված խարդախությունների մեջ, մերթ պետության հաշվին չափազանց թանկարժեք համերգ անցկացնելու։

«Հավանաբար, ես սխալ եմ թույլ տվել` չպատասխանելով նրանց։ Ես իմ բնույթով փակ մարդ եմ, բայց միշտ ուրախ եմ լրագրողների հետ շփվել։ Հերթական սկանդալը կապված է եղել անշարժ գույքի հետ։ Բարեկամներս խնդրել են դառնալ երաշխավոր, քանի որ հիփոթեք էին ձևակերպում։ Մի քանի ամիս մարդը վճարել է վարկի պարտքերը, բայց հետո դադարել է վճարել», – լրագրողներին պատմեց երգիչը։

Եսայանի խոսքով` արդյունքում բանկը սկսել է տոկոսների գումարը գանձել իր հաշվից։ Դրանից հետո երգչուհին դիմել է բանկին և խնդրել լուծում գտնել։

Նրան բացատրել են, որ երկու տարբերակ կա. անշարժ գույքը, որի համար չեն կարողացել վճարել, անցնում է բանկին, և բնակարանը վաճառվում է աճուրդի միջոցով, կամ Եսայանը վճարում է ամբողջ գումարը և փրկում անշարժ գույքը։

Երգչուհին ընտրել է երկրորդ տարբերակը, քանի որ չի ցանկացել, որպեսզի հարազատ մարդիկ անօթևան մնան։ Ազգականները (Անտոնյանների ընտանիքը) համաձայնել են պարտքը մաս–մաս վճարել, սակայն խոստումը չեն պահել։

«Ես որոշեցի դիմել համապատասխան միջոցների` իմ իրավունքները պաշտպանելու համար», – բացատրեց երգչուհին։

4-5 տարի երգչուհու ազգականներն ապրել են տանը` չմտածելով պարտքը վերադարձնելու մասին։ Հետո, ստիպված նա խնդրել է նրանց ազատել բնակարանը` այն վաճառելու համար։

2018թ–ի մայիսի 3–ին Եսայանը դիմում է ներկայացրել ոստիկանություն` խնդրելով վտարել բնակիչներին։ Նրանց վտարել են հունիսի 11–ին, իսկ ազգականները սկսել են երգչուհուն մեղադրել «տարբեր մեղքերի» մեջ։

Մինչև 2014թ–ը տունը գտնվել է գրավի տակ, իսկ հիմա այն գրանցված է երգչուհու անունով։

Անտոնյանների փաստաբանները մեղադրել են Եսայանին կեղծ գործարքների մեջ, ինչպես նաև պահանջել դատարանով վերադարձնել անշարժ գույքը։ Նունե Եսայանը պնդում է, որ նույնիսկ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին տեղեկացրել է իր գործողությունների մասին։

«Առաջիկայում նրանք հրապարակավ ներողություն կխնդրեն, Shamshyan.com–ը կհրապարակի նրանց ներողությունները։ Շարունակում եմ շփվել բարեկամներիս հետ, քանի որ ես բարի մարդ եմ։ Սկզբից վրդովվում եմ, հետո ներում եմ մարդկանց», – ասաց երգչուհին` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

Մեկնաբանելով մյուս սկանդալները` մասնավորապես, պետության հաշվին չափազանց թանկարժեք համերգներ կազմակերպելու մեղադրանքները, երգչուհին կոչ արեց չխեղաթյուրել տեղեկատվությունը։

«Իմ բացատրություններից հետո ես խնդրում եմ իմ երկրպագուներին և հայրենակիցներին, ինչպես նաև կոչ եմ անում հասարակությանը ապատեղեկատվություն չտարածել իմ անունից։ Սկզբից ստուգեք, հետո գրեք։ Բոլոր նրանք, ովքեր ստեր կգրեն իմ մասին, կպատժվեն», – վրդովվեց երգչուհին։

Նա ավելացրեց, որ նշանակություն չունի` որտեղ է ապրում մարդը, Հայաստանում, ԱՄՆ–ում, թե Ավստրալիայում, ապատեղեկատվություն տարածողները կպատժվեն։

540
թեգերը:
Երևան
Ըստ թեմայի
Սոսո Պավլիաշվիլու և Նունե Եսայանի հայ–վրացական սիրո պատմությունը
Ինչի՞ համար է Սոֆի Մխեյանը շնորհակալ իր «ամենահարազատ հոգուն»՝ Նազենի Հովհաննիսյանին