«Հայկական արվեստ և մշակույթ» ցուցահանդեսը` Ուելսի խորհրդարանում

Ուելսի խորհրդարանում ներկայացվում է Հայաստանն՝ իր ողջ վեհությամբ

877
(Թարմացված է 00:04 04.05.2018)
7 հայ և մեկ ուելսցի նկարչի 50–ից ավելի աշխատանք այս օրերին ցուցադրվում են Ուելսի խորհրդարանի շենքում:

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի- Sputnik, Սառա Գալստյան. Ուղիղ 25 օր՝ մայիսի 1-25-ը Մեծ Բրիտանիայի Քարդիֆ քաղաքում (Ուելսի մայրաքաղաք) տեղաբնակներն ու այցելուները կարող են վայելել հայկական  արվեստն ու մշակույթը:

«Հայկական արվեստ և մշակույթ» անունը կրող ցուցահանդեսը բացվել է Ուելսի խորհրդարանի շենքում:

Հայ նկարչուհի Մարիամ Թորոսյանը, որն արդեն 6 տարի է Ուելսում է ապրում, 3 տարի անընդմեջ պայքարում էր այս ցուցահանդեսի իրավունքը ստանալու համար:

«Սա իսկական հաղթանակ է ինձ համար: Ես այնքան էի ուզում հայ նկարիչների գործերը ցուցադրել Ուելսում: Այստեղ շատ բան չգիտեն հայերի ու Հայաստանի մասին: Իսկ նման միջոցառումները լավ առիթ են մեր երկիրը ներկայացնելու համար»,- իր ոգևորությունն է Sputnik Արմենիայի հետ կիսում երիտասարդ նկարչուհին ու ավելացնում, որ Ուելսի բոլոր պատգամավորներին հետաքրքրել էր ցուցահանդեսը: Իսկ պատգամավոր Ջեննի Ռաֆբոնին այնքան էր գերել հայ նկարիչների գործերը, որ նա որոշել է անձամբ աջակցել դրա կայացմանը:

7 հայ և մեկ ուելսցի նկարիչի 54 աշխատանք 25 օր շարունակ կշոյեն այցելուների աչքերը:  Ի դեպ, նրանցից 6-ն ապրում և ստեղծագործում են Հայաստանում և միայն 2-ը՝ նրա սահմաններից դուրս: Ֆաենբերգ Սարգսյանի, Սևադա Սարգսյանի, Լեմս Ներսիսյանի, Սոս Հարությունյանի, Մարիամ Թորոսյանի, Ռուզաննա Փիլիպոսյանի, Արայիկ Օհանյանի և ուելսցի Լլինոս Թոհմասի Հայաստանի մասին  ստեղծագործություններն արդեն զարդարում են Ուելսի խորհրդարանը։

«Փորձում եմ այստեղ Հայաստանը ներկայացնել արվեստի և մեր բազմադարյա մշակույթի միջոցով: Ուելսի բնությունը նմանեցնում եմ Հայկական լեռնաշխարհին կամ գուցե ինձ համար եմ փնտրում նմանության, կապ, որովհետև, ապրելով այստեղ, ես հոգով Հայաստանում եմ»,-մեզ հետ զրույցում ասում է Մարիամ Թորոսյանը, ում աշխատանքներից 20-ը ներկայացված են այս ցուցահանդեսին: Նրա նկարներում հայկական Աղավնաձորի և Ուելսի բնապատկերների նմանությունն է, Գյումրին՝ իր ողջ վեհությամբ և Հայաստանի շատ այլ տեսարժան վայրեր:

  • «Հայկական արվեստ և մշակույթ» ցուցահանդեսը` Ուելսի խորհրդարանում
    «Հայկական արվեստ և մշակույթ» ցուցահանդեսը` Ուելսի խորհրդարանում
    © Photo : provided by Mariam Torosyan
  • «Հայկական արվեստ և մշակույթ» ցուցահանդեսը` Ուելսի խորհրդարանում
    «Հայկական արվեստ և մշակույթ» ցուցահանդեսը` Ուելսի խորհրդարանում
    © Photo : provided by Mariam Torosyan
  • Մարիամ Թորոսյան
    Մարիամ Թորոսյան
    © Photo : provided by Mariam Torosyan
  • «Հայկական արվեստ և մշակույթ» ցուցահանդեսը` Ուելսի խորհրդարանում
    «Հայկական արվեստ և մշակույթ» ցուցահանդեսը` Ուելսի խորհրդարանում
    © Photo : provided by Mariam Torosyan
  • «Հայկական արվեստ և մշակույթ» ցուցահանդեսը` Ուելսի խորհրդարանում
    «Հայկական արվեստ և մշակույթ» ցուցահանդեսը` Ուելսի խորհրդարանում
    © Photo : provided by Mariam Torosyan
  • «Հայկական արվեստ և մշակույթ» ցուցահանդեսը` Ուելսի խորհրդարանում
    «Հայկական արվեստ և մշակույթ» ցուցահանդեսը` Ուելսի խորհրդարանում
    © Photo : provided by Mariam Torosyan
  • «Հայկական արվեստ և մշակույթ» ցուցահանդեսը` Ուելսի խորհրդարանում
    «Հայկական արվեստ և մշակույթ» ցուցահանդեսը` Ուելսի խորհրդարանում
    © Photo : provided by Mariam Torosyan
  • «Հայկական արվեստ և մշակույթ» ցուցահանդեսը` Ուելսի խորհրդարանում
    «Հայկական արվեստ և մշակույթ» ցուցահանդեսը` Ուելսի խորհրդարանում
    © Photo : provided by Mariam Torosyan
1 / 8
© Photo : provided by Mariam Torosyan
«Հայկական արվեստ և մշակույթ» ցուցահանդեսը` Ուելսի խորհրդարանում

Ի դեպ Ուելսի խորհրդարան օրական 100-150 կողմնակի մարդ է այցելում: Նկարների մասին պատմող ցուցանակներում ցուցահանդեսի կազմակերպիչները ներկայացրել են հայոց գրերի, խաչքարերի, մշակույթի, հայ ժողովրդի բազմադարյա պատմությունը:

Հայ նկարիչների վրձնով անմահացած հայկական բնապատկերները, մեր երկրի տեսարժան վայրերի ու զարմանահրաշ բնության նկարները ուելսցիներին ու հյուրերին կպատմեն Հայաստանի ու հայի մասին, կփոխանցեն հայկական ջերմությունն ու կներկայացնեն այս փոքր երկրի անբացատրելի ձգողականությունը:

Նկարչուհի Մարիամ Թորոսյանը ծնվել է 1991 թ.-ն,  Երևանում: Մասնագիտական կրթություն ստացել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Գեղարվեստի ֆակուլտետի Կերպարվեստ և գծագրություն բաժինում, որն ավարտել է կարմիր դիպլոմով: Բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել Երևանում: 2012-ից Մեծ Բրիտանիայում բնակվող հայ նկարչուհին արդեն 3 անհատական ցուցահանդես է ունեցել Ուելսի Քարդիֆ քաղաքում:

877
Ըստ թեմայի
Հայ նկարչի ու Հոլիվուդի աստղի մասնակցությամբ ֆիլմը հնարավոր է` հասնի Երևան
Աննախադեպ գին. հայ նկարչի կտավը վաճառվեց 360 հազար դոլարով
Վլադիմիր Պուտինը կծանոթանա մեծանուն հայ նկարչի ստեղծագործությանը
Հայ նկարչի ու Սյուզան Սարանդոնի ֆիլմը. կնոջ գեղեցկությունն արվեստում
Շուշիից բերված գորգերը

Հեռախոսի լույսի ներքո. ինչպես են Շուշիի գորգերը հասել Երևան և ինչ են պատմում դրանք

356
Շուշիի գորգերի թանգարանի ամենաարժեքավոր գորգերը հասցրել են փրկել, սակայն գորգերի զգալի մասն էլ մնացել է այնտեղ` պահոցներում։ 71 գորգ, որոնց ստեղծման պատմությունը սկսվում է 17-րդ դարից, Երևանում ներկայացվել են ցուցադրության։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Պատերազմի օրերին հեռախոսի լույսերի ներքո Շուշիի գորգերի թանգարանից դուրս բերած հավաքածուն այժմ ցուցադրվում է Երևանում` Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց` գյուղեգյուղ շրջած, տարիներ շարունակ հավաքած և հիմա էլ թշնամու ձեռքից փրկած 71 գորգ է ցուցադրության հանվել։

Образцы Шушинского музея ковра, временно экспонирующиеся в Национальном музее-институте архитектуры Александра Таманяна в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
17–րդ դարի ասեղնագործ գորգը

«Եթե քանակական առումով նայենք, ապա մեր հավաքածուի 2/3-րդն ենք փրկել, սակայն որակական առումով` 90 տոկոսից ավելին տարհանել ենք։ Երկու շենք ունեինք Շուշիում` թանգարանը և ֆոնդը. թանգարանում եղած ողջ հավաքածուն` 160 ամենաարժեքավոր գորգերը փրկել ենք։ Սակայն այն, ինչ կար ֆոնդում, այդպես էլ մնացել է այնտեղ»,–ասաց Ասծատրյանը։

Ուղղափառ եկեղեցի Շուշիում. որտեղի՞ց է ծագել հայերի կողմից եկեղեցու յուրացման մասին միֆը

Նա պատմեց, որ հոկտեմբերի 20-ին ինչպես Երևանի, այնպես էլ Արցախի մշակույթի ոլորտի պատասխանատուները զանգահարել և խորհուրդ են տվել, որ գորգերը թանգարանից տարհանեն։ Ասծատրյանը, սակայն, որոշել է մի քիչ էլ սպասել` չի ուզել թանգարանը դատարկել։ Բայց դրան հաջորդող օրերին նկատել է` ադրբեջանական զորքը մոտեցել և Քարինտակ է հասել։ Պատերազմի վերջին օրերին էլ մեծ հրթիռ է պայթել թանգարանի մոտ` կոտրելով դուռ-պատուհանը։ Հենց այդ պահին Ասծատրյանը զանգել է Արցախի մշակույթի նախարարին և խնդրել, որ մեքենա տրամադրի գորգերը տեղափոխելու համար։

Образцы Шушинского музея ковра, временно экспонирующиеся в Национальном музее-институте архитектуры Александра Таманяна в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
Շուշիից բերված գորգերը

Շուշիի գորգերի հավաքածուն Ասծատրյանի շնորհիվ է հավաքվել։ Նա անձամբ է շրջել տնետուն ու գնել դրանք։ «Երբ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում էր, ադրբեջանցիները շրջում էին գյուղերով և հայկական հին գորգերը գնում ու տեղը նորերն էին առաջարկում։ Այդ ամենը տանում էին Բաքվի թանգարան և ցուցադրում  որպես ադրբեջանական մշակույթի մի մաս։ Դա տեսնելով` հասկացա, որ փրկության միակ ձևը դրանք գնելն է։ 2000-ականներին սկսեցի գնել գորգերը»,–ասում է Ասծատրյանը։

Ինչ են թողել հայերը Շուշիում. պատմության ավերակներ, թե ավերակների պատմություն

Մարդիկ Ասծատրյանին սիրով են իրենց գորգերը վաճառել, երբ իմացել են, որ նա պատրաստվում է Շուշիում թանգարան բացել։ Ավելին, եղել են դեպքեր, որ մարդիկ պատմել են` նախկինում իրենցից ավելի բարձր գնով էլ ուզել են գորգ գնել, սակայն քանի որ իմացել են, որ այն Արցախից դուրս պետք է հանեն, չեն վաճառել։ Արդյունքում Ասծատրյանը 2011-ին Շուշիում բացել է գորգերի թանգարանը։

Образцы Шушинского музея ковра, временно экспонирующиеся в Национальном музее-институте архитектуры Александра Таманяна в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
Վարդան Ասծատրյանը

Ասծատրյանը հավաքածուում բավական հին գորգեր ունի` անգամ 17-րդ դարին վերագրվող։ Հիմնականում 19-րդ դարի գորգեր են, որոնք աչքի են ընկնում իրենց սիմվոլներով, և մասնագետներն առաջին իսկ հայացքից տարբերակում են, որ դրանք արցախյան գորգեր են։

Ասծատրյանն ասում է, որ յուրաքանչյուր գորգ իր պատմությունն ունի։ Արցախյան գորգերի մեջ որպես սիմվոլներ մեծամասամբ նկատելի են ծաղկած խաչերը, մեղուները, արու թռչունները։ Ասծատրյանն ասում է` մեղուները մայրիշխանություն են խորհրդանշում, մայրական սկիզբը, սակայն արցախյան գորգերում մեղուներին զուգահեռ նաև արու թռչուններն են «ներկա», իսկ սա ներդաշնակություն է խորհրդանշում։

Образцы Шушинского музея ковра, временно экспонирующиеся в Национальном музее-институте архитектуры Александра Таманяна в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
Շուշիից բերված գորգերը

«Հիմա միակ ցանկությունս է, որ մի տարածք հատկացնեն և Երևանում թանգարան բացենք։ Այստեղ ցուցադրության ժամանակ մարդկանց մոտ ես հետաքրքրություն եմ նկատում։ Ավելին, շատերը գալիս և ասում են, որ ուզում են իրենց տոհմական գորգերը մեզ նվիրեն, որպեսզի հավաքածուն հարստանա»,–ասաց Ասծատրյանը։

Образцы Шушинского музея ковра, временно экспонирующиеся в Национальном музее-институте архитектуры Александра Таманяна в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
Շուշիից բերված գորգերը

Նա կարծում է, որ թանգարանը կարող է հարթակ դառնալ, որպեսզի արցախյան գորգերը գիտականորեն ուսումնասիրվեն։

Նշենք, որ Երևանում գորգերը կցուցադրվեն առաջիկա ամիսներին, իսկ ցուցադրության  մուտքն ազատ է։

  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Վարդան Ասծատրյանը
    Վարդան Ասծատրյանը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 14
© Sputnik / Asatur Yesayants
Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
356
թեգերը:
ցուցադրություն, Արցախ, Երևան, Թանգարան, Շուշի, Գորգ
Ըստ թեմայի
«Շուշիի անկումն ուզում էին գցեին Սեյրան Օհանյանի ջեբը». Սերժ Սարգսյան
««Պանդորայի արկղը» Շուշիում է թաքնված». Մովսես Հակոբյանը` պարտության պատճառների մասին
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ հայերը չվերադառնան Արցախ, այդ թվում՝ Հադրութ ու Շուշի. ԱԳՆ
Թութունջյան Լևոնի «Դեղին դիմակը»

Ինչ անել, որ հայ նկարիչների գործերը հայտնվեն օնլայն աճուրդներում և ներկայացվեն հայկական

184
(Թարմացված է 21:43 07.02.2021)
Sputnik Արմենիան մշակութային ոլորտի մասնագետներից փորձել է ճշտել, թե արվեստի միջազգային աճուրդների դաշտը ինչպես է զարգանում Հայաստանում և, առհասարակ, ինչպիսի ներկայություն ունի հայ արվեստը համաշխարհային աճուրդներում։

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի -Sputnik, Կարեն Ավետիսյան. Համավարակի օրերին անխափան գործող մշակութային ինստիտուտներից էին համաշխարհային արվեստի միջազգային աճուրդները, որոնք բարեհաջող հարմարվեցին հեռահար խաղի կանոններին և շարունակում են անխափան ծավալել իրենց գործունեությունը։

Կարևոր է հասկանալ, որ առցանց ձևաչափը նոր չէ այս ոլորտում, այն զարգացած և տարածված էր դեռ 2000–ականներից ի վեր, երբ Սոդբիսը, Բոնհեմսը, Քրիստիսը և մի շարք այլ աճուրդային տներ աճուրդներն անցկացնում էին օնլայն։
«Աճուրներն ունեն հաճախորդների, գնորդների հանրություն, որի համար թիվ մեկ նախապայմանը` երաշխիքներ ունենալն է. դա նաև օնլայն վաճառքի առաջին կարևորագույն գործոնն է», – մեզ հետ զրույցում ասում է «ԱԱԱուկցիոն» աճուրդային տան տնօրեն Աննա Գրիգորյանը։

Հայաստանն ունի ճանաչման խնդիր` չունենալով աճուրդների անցկացման փորձ դեռ խորհրդային տարիներից։ Ու չնայած Ռուսաստանը հաջողեց համեմատաբար զարգացնել այդ բացը, հետխորհրդային մյուս երկրներում այն շարունակվեց մնալ չլրացված։

«Հարցը հայ արվեստը կամ արվեստագետները չեն, տաղանդի հարց էլ չկա։ Խնդիրը ճանաչման մեջ է և երկրորդ փաստն այն է, որ ոչ մի ինստիտուտ չկա, որ զբաղվի դրանով։ Եթե նայենք Կատարի, Սաուդիան Արաբիայի կամ Արաբական Միացյալ Էմիրությունների փորձը, կտեսնենք, որ չնայած մեծ մշակույթ չունեն, բայց անցկացնում են աճուրդներ, էքսպոներ, որովհետև պետական ռեսուրսներ են դրվում ոլորտի զարգացման համար»,–ասում է նա։

Анна Григорян  на  пресс-конференции Инклюзивные практики Армении в мультимедийном пресс-центре Sputnik Армения (18 октября 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Աննա Գրիգորյանը

Խոսելով առանձին արվեստագետների մասին` Գրիգորյանը առանձնացրեց Երվանդ Քոչարին, Մարտիրոս Սարյանին, ֆրանսահայ նկարչներին` Ժան Գառզուին (Գառնիկ Զուլումյան), Լևոն Թութունջյանին, Ժանսեմին (Հովհաննես Սեմերջյան`վերջինս նաև հատկապես սիրված է ճապոնական աճուրդներում), սակայն նշեց, որ նրանք հայտնվում են միջազգային աճուրդներում հիմնականում ֆրանսիացի կամ ֆրանսահայ դիլերների շնորհիվ։

Աճուրդներում հնարամիտ ու ճարպիկ միջնորդ լինելու համար պարտադիր չէ լինել նկարիչ. Միրզոյան

«Ինչ վերաբերում է ժամանակակից արվեստագետներին, ապա շատ- շատերը իրենց նկարներն իրենց իսկ ուժերով են ներկայացնում որոշ միջազգային աճուրդներում, կամ ավելի շուտ` առցացանց պատկերասրահներում։ Որքանով են վաճառվում` դժվարանում եմ ասել, բայց նաև կարևոր եմ համարում բարձրաձայնել այն փաստը, որ մենք մինչ օրս չունենք բանկային համակարգ, որը կհամագործակցի PayPal-ի հետ, ինչը նշանակում է, որ չունենք երաշխիքներ արտասահմանյան գնորդների համար։ Չիմանալով Հայաստանը որտեղ է գտնվում` պոտենցիալ գնորդն անգամ ցանկության դեպքում ընկնում է կասկածների և անվստահության գիրկը»,–ասում է Գրիգորյանը։

Հիշելով ոչ վաղ անցյալում Հայաստանում անցկացված աճուրդը` Գրիգորյանն առանձնացնում է Լևոն Թութունջյանի «Դեղին դիմակը», որը վաճառվեց մոտ 300 000 դոլարով։

«Սա անկասկած հաջողություն էր, բայց այդ ամենը մեծ ծախս է ` գովազդ, կատալոգ, միջազգային PR և այլն։ Ամեն բան կախված է մեծ ներդրումներից, որոնք, ցավոք սրտի, չկան»,–ընդգծում է նա։

Արվեստաբան, Գաֆեսճեան արվեստի կենտրոնի ցուցադրությունների տնօրեն Արմեն Եսայանցը չի համարում, որ անհրաժեշտ է մեծ կարևորություն տալ և ինքնանպատակ համարել հայկական արվեստի ամեն գնով ներկայությունը միջազգային աճուրդներում, քանի որ այլ շուկաների համեմատ, աճուրդները բավականին փոքր ու սահմանափակ են, դրանք ավելի շատ կոլեկցիոներների համար են։ Իսկ հայկական արվեստը մեծ հաջողություններ չի գրանցում` որպես հենց «հայկական»։ Հիմնականում, եթե լինում են հայ նկարիչների գործեր, դրանք ընդգրկվում են ընդհանուր շարքի մեջ, օրինակ, ռուսական արվեստի, ինչպես Սարյանն ու Այվազովսկին։

«Չնայած երբեմն լինում են առանձին դեպքեր, օրինակ` ինքս 2019–ի աշնանը մասնակցել եմ Սոդբիսի նախագծին, որը նվիրված էր Միջին Արևելքի արվեստին, սակայն կատալոգում կար առանձին բաժին, որտեղ ներկայացված էին միջինարևելյան հայ արվեստագետները` Մարկոս Գրիգորյանը կամ Սոնյա Բալասանյանը, Տիգրան Դադերյանը, Փոլ Կիրակոսյանը։ Եթե խոսենք ժամանակակից արվեստի մասին, ապա կրկին շատ քիչ անուններ կային նույն Սոդբիսում` Սոնյա Բալասանյանի ստեղծագործությունը, բայց կրկին` Միջին Արևելքի բաժնում», – նկատեց Եսայանցը` ավելացնելով, որ երբեմն նաև հանդիպում են նմուշներ միջնադարի արհեստավորներից` ձեռագրեր, արծաթագործ իրեր, եկեղեցական կահ–կարասի և այլն։ 

Արվեստաբանի հավաստմամբ` չի կարող միանգամից մի արվեստագետ առանց ընդհանուր պատմության հայտնվել մեծ աճուրդում։ Սկզբում անհրաժեշտ է ներթափանցել մեծ շուկա, որպեսզի հետո հերթը հասնի աճուրդներին։

Армен Есаянц
© Sputnik / Asatur Yesayants
Արմեն Եսայանցը

Եսայանցի կարծիքով` պետական քաղաքականությունը նախևառաջ պետք է ուղղված լինի այն արվեստագետներին, որոնք աշխատում և ստեղծագործում են Հայաստանում։ Պետք է ստեղծվի այնպիսի դաշտ, որտեղ հնարավոր կլինի ազատ ստեղծագործել, վաճառել, հայտնվել կոլեկցիաներում, պատկերասրահներում, իսկ աճուրդներն արդեն կլինեն այդ ամենի արդյունքը։

184
թեգերը:
համավարակ, հայ, աճուրդ, նկարիչ
Ըստ թեմայի
Արվեստանոցն արհեստանոց է դարձել. գյումրեցի կանայք բարձեր ու վիրակապեր են կարում
21-րդ դարի պատերազմը միայն զինվորինը չէ. արտերկրի հայ արվեստագետների նախաձեռնությունը
Անսովոր արվեստ․ Հովսեփ Բարսեղյանը յուրահատուկ դիմանկարներ է ստեղծում մեխերով ու լարով
Վազգեն Մանուկյանն ու Գեղամ Մանուկյանը

Բանակը չի ենթարկվի Օնիկ Գասպարյանին ազատելու որոշմանը. Վազգեն Մանուկյան

0
(Թարմացված է 16:48 03.03.2021)
Վազգեն Մանուկյանն անդրադարձավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը և համոզված ասաց, որ նրա վրա ճնշումներ են գործադրվել։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի տեղեկություններով` եթե անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրենքը խախտելով ստորագրի Զինված ուժերի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը, ապա բանակը չի ենթարկվի այդ որոշմանը։ Նա իր կարծիքը լրագրողներին հայտնեց Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի մեկնարկից առաջ։

«Բանակը հասկանում է, որ այստեղ անձի հարց չէ, քանի որ Օնիկ Գասպարյանն էլ այն պարկեշտ մարդկանցից է, որի համար աթոռը կարևոր չէ, նա լուծում է բանակի հարցը։ Իրեն կարող են խոստանալ պաշտոններ, բայց երբ ինքը դուրս գա, կորպուսի բոլոր հրամանատարներին փոխելու, ամբողջ ռազմական ուժը փչացնելու հնարավորություն կտա, ինչպես դա փչացրեց Նիկոլ Փաշինյանը` իր իշխանության առաջին օրերին մտնելով բանակ, կոռուպցիա փնտրելով, Քառօրյա պատերազմի հանձնաժողով ստեղծելով։ Այժմ փաստարկն այն է, որ բանակը չի ենթարկվելու, իսկ եթե ենթարկվի, կնշանակի, որ Արմեն Սարգսյանն իր ստորագրությամբ քանդում է բանակը»,–ասաց Մանուկյանը։

Նրա խոսքով`բանակը չպետք է ենթարկվի անօրինական հրամաններին։

Անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը` Մանուկյանը նշեց, որ համոզված է` Սարգսյանի վրա ճնշումներ են եղել։

«Նախագահի հետ հանդիպումից տպավորություն ստացա, որ մտահոգված էր օրենքի կատարումով։ Մտահոգված էր նաև, որ իր ստորագրած փաստաթուղթը բորբոքվածություն կարող է առաջացնել հասարակության շրջանում»,–ասաց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների՝  ընդդիմության կողմից ներկայացված վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի և ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի հետ:

0