Բերքլի քաղաք, ԱՄՆ

Ամերիկացիները հիացած են. Հայաստանի պետական կամերային երգչախմբի ելույթը Բերկլիում

71
(Թարմացված է 18:27 16.04.2018)
Կալիֆոռնիայի քաղաքներից մեկի բնակիչները և հյուրերն ըստ արժանվույն գնահատել են հայ երաժիշտների կատարումը։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Հայաստանի պետական կամերային երգչախումբը շաբաթ օրը համերգ է տվել Բերկլի քաղաքի Առաջին կոնգրեգացիոն եկեղեցում, հաղորդում է The Berkley Daily Planet օնլայն պարբերականը։

2000թ-ին հիմնված կոլեկտիվը միշտ իր առաջ խնդիր է դնում կատարել հայ կոմպոզիտորների երգչախմբային ստեղծագործությունները և ներկայացնել դրանք ինչպես հայկական լսարանին, այնպես էլ ամբողջ աշխարհի երաժշտության սիրահարներին։

«Հայկական պետական կամերային երգչախումբը գլխավորում է Ռոբերտ Մլքեյանը։ Կոլեկտիվը հայտնի է Կոմիտասի ստեղծագործությունների փայլուն կատարմամբ», — գրում են հոդվածի հեղինակները։

Ստեղծագործությունների թվում եղել են «Գարուն», «Սարերի հովին մեռնեմ», «Սուրբ, սուրբ» և այլ գործեր։ Բոլոր այդ երգերը հագեցած են հայկական երաժշտության հարուստ բանահյուսությամբ։

Այդ համերգն իսկական նվեր է դարձել տեղի հայկական սփյուռքի համար։

71