ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ սոցիալական կայքերում սկսել են տարածել 1991 թվականին նկարահանած շվեդական ֆիլմը։ Այս մասին հայտնում է Le Monde թերթը։
Այս կարճամետրաժ ֆիլմը նկարահանել է շվեդ ռեժիսոր Ռոյ Անդերսոնը, որը Կաննում ու Վենետիկում անցկացվող փառատոների դափնեկիր է։ Սակայն այդ ֆիլմը հայերի հետ կապ չունի։
«Փառքի աշխարհը» ֆիլմի ամենածանր տեսարաններից մեկում մերկ մարդկանց փակում են գազային ֆուրգոնում։
Վերջերս ֆիլմից մի հատված էին հրապարակել սոցիալական կայքերում ու դրան Հայոց ցեղասպանության պատմությունից մեկնաբանություն ավելացրել։
«Մարդկանց զանդվածային սպանությունը Օսմանյան (թուրքական) կայսրությունում 1915 թվականին սովորական բան էր։ Այդ ցեղասպանությունում 1,2-ից 1,5 միլիոն մարդ է մահացել», — նշվում է մեկնաբանությունում։
Տեքստը վերցված էր Franceinfo պարբերականի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հոդվածից։