00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ներիր ինձ». լեգենդար Գվերդցիթելին պատմել է իր կյանքի հայերի մասին

© Sputnik / Asatur YesayantsТамара Гвердцители
Тамара Гвердцители - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի և Վրաստանի ժողովրդական արտիստ Թամարա Գվերդցիթելիի ստեղծագործական կայացման վրա ազդել են նրան ծանոթ մի քանի հայեր։ Լեգենդար երգչուհին պատմեց նրանցից մի քանիսի մասին։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Հայ մեծ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծանոթությունը Ռուսաստանի և Վրաստանի ժողովրդական արտիստ Թամարա Գվերդցիթելիի հետ տեղի է ունեցել Տալլինում։ Այդ մասին հինգշաբթի Երևանում լրագրողների հետ հանդիպմանը պատմեց Գվերդցիթելին։

«Ես 18 տարեկան էի, մենք գնացել էինք Տալլին, որտեղ ելույթ էինք ունենում Լենինգրադի սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Բաբաջանյանն ինձ համար երկնային և հանճարեղ երաժիշտ է», – ասաց Գվերդցիթելին։

Тамара Гвердцители - Sputnik Արմենիա
Շնորհակալ եմ ճակատագրին մաեստրո Լեգրանին հանդիպելու համար. Թամարա Գվերդցիթելին Երևանում է

Բայց միայն համատեղ փորձերի ընթացքում երիտասարդ երգչուհին իսկապես բացահայտել է Առնո Բաբաջանյանի մեծությունը։ Ինչպես նշեց Գվերդցիթելին, Բաբաջանյանն օժտված է եղել տիեզերական տաղանդով, նրա երգերը և երաժշտությունն անգերազանցելի են։

«Երջանիկ եմ, որ ծանոթ եմ եղել նրա հետ։ Ես շատ հաճախ երգում եմ նրա երգերը և միշտ երգելու ժամանակ զգում եմ նրա ներկայությունը», – ասաց Գվերդցիթելին։

Ծանոթությունից մեկ ամիս անց Բաբաջանյանը հատուկ Գվերդցիթելիի համար գրել է «Ներիր ինձ» երգը։ Այդ ստեղծագործությունը մինչև հիմա հանդիսատեսը դահլիճում երգում է առաջին իսկ նոտաներից, խոստովանեց երգչուհին։

Գվերդցիթելիի կյանքում առանցքային դեր է խաղացել նաև Ռաֆայել Ղազարյանի «Մզիուրի» համույթը, որը մի անգամ պատահմամբ լսել է Թամարային ելույթը։ Մի շաբաթ հետո նա զանգահարել է Թամարայի ծնողներին և աղջկան հրավիրել լսելու։

9–ամյա Թամարան շատ է դուր եկել համույթի ղեկավարին և մանկավարժներին, որոնց շարքում եղել է նաև Ռաֆայել Ղազարյանը։ Հանձնաժողովը եզրակացրել է, որ նա հիանալի աղջիկ է, թեև նրան բնորոշ է խորհրդային շրջանի զսպվածություն, պատմում է Գվերդցիթելին։

Այդպես աղջկան ընդունել են համույթ, և երկու շաբաթ անց նա «Մզիուրի» խմբի հետ հյուրախաղերի է մեկնել Լենինգրադ։

Այսօր` ապրիլի 12–ին, Արամ Խաչատրյանի անվան պետական ֆիլհարմոնիայի համերգասրահում տեղի կունենա Գվերդցիթելիի համերգը։ Վերջին անգամ երևանյան բեմում Թամարա Գվերդցիթելին ելույթ է ունեցել շատ վաղուց` դեռ մանուկ հասակում «Մզիուրի» համույթի կազմում։

Լրահոս
0