Էլվիրա Ապշաևան, Վիկտորյա Անտոնյանն ու Նազգուլ Օտուզովան

Վիկտորյա Անտոնյանն «այրեց անձրևը» «Ձայնը» նախագծում, բայց զիջեց «Մենամարտում». տեսանյութ

89
(Թարմացված է 13:32 07.04.2018)
«Ձայնը․երեխաներ» մրցույթի ժյուրիի անդամ Բաստան իր սաների եռյակից ընտրեց Էլվիրա Ապշաևային, մյուս երկու աղջիկները լքեցին նախագիծը։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. Ռուսական Առաջին ալիքի «Ձայնը․երեխաներ-5» նախագծի մասնակից, 13 տարեկան Վիկտորյա Անտոնյանը չկարողացավ հաղթահարել «Մենամարտեր» փուլը, բայց հրաշալի ելույթ ունեցավ եռյակում։

Էլվիրա Ապշաևան, Վիկտորյա Անտոնյանն ու Նազգուլ Օտուզովան կատարեցին Ադելի Set Fire to the Rain երգը։ Ելույթից հետո նրանց մարզիչը՝ երգիչ և պրոդյուսեր Բաստան (Վասիլի Վակուլենկոն), ընտրեց Էլվիրային, որի հետ կշարունակի աշխատել նախագծում։

Հաղորդավար Դմիտրի Նագիևը Վիկտորյային ու Նազգուլին հրաժեշտ տալուց ասաց`դեռ կհանդիպենք։

«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, որոնք կապ ունեն այս նախագծի հետ։ Ամեն օր այստեղ գտնվելիս մենք վայելում էինք մեր հանդեպ հոգատարությունը։ Շնորհակալություն, Վասիլի Միխայլովիչ, որ լսեցիք ինձ, հասկացաք կույր լսումների ժամանակ։ Շնորհակալություն բոլորին», — ասաց Վիկտորյան։

Արդեն կուլիսներում աղջիկն ասաց, որ միշտ լինում է այն, ինչ ավելի լավ է։

«Ես չեմ տխրում, մենք վեջին անգամ չենք հանդիպում։ Իսկ հաջորդ փուլ անցած բոլոր մասնակիցներին հաջողություն եմ մաղթում», — նշեց նա։

«Ձայնը. երեխաներ» նախագծի հինգերորդ եթերաշրջանը մեկնարկել է փետրվարի 2-ին։ Հոբելյանական եթերաշրջանի ժյուրիի կազմում են երգչուհի Պելագեան, երգիչ Վալերի Մելաձեն և ռեփեր Բաստան: Նախագծի հաղորդավարը Դմիտրի Նագիևն է:

89
Ըստ թեմայի
«Այ քեզ հրաշք»․ «Ты супер» նախագծի հայ մասնակիցը զարմացրեց ջազի աստղին
«Դու ադամանդ ես». Սրբուհի Սարգսյանի հաղթարշավը «Ուկրաինայի ձայնը» նախագծում
Փոքրիկ Մերին նվաճում է աշխարհը. ինչպես ԱՄՆ–ի Կոնգրեսի անդամները հանեցին հեռախոսները
Շուշիի թատրոնը Գյումրիում է

Երեխաները պետք է հեքիաթ ունենան. Շուշիի թատրոնը Գյումրիում է, հանդիսատեսին էլ են բերել

108
(Թարմացված է 13:37 08.10.2020)
Թշնամու արկերն ի զորու չեն վերացնել մշակույթը: Շուշիի թատրոնի դերասանները պատերազմի դեմ մշակույթով են պայքարում:

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Արցախի Շուշի քաղաքի «Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնը» «հյուրախաղերով» Գյումրի է եկել, բայց այս անգամ նրանք հանդիսատեսին էլ են բերել։ Գյումրիում նրանք տիկնիկային ներկայացումներ են կազմակերպում արցախցի փոքրիկների համար: Մտահաղացումը թատրոնի  տնօրեն Աշխեն  Հարությունյանին է, որը երեխաներին Շուշիից Գյումրի է բերել այս օրերին:

Театральная труппа Гос.театра имени Мкртича Хандамиряна из Шуши представила кукольный спектакль для детей из Карабаха (7 октября 2020). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Արցախցի փոքրիկները

Թշնամու արկը ոչնչացրել է Շուշիի մշակույթի տան մի հատվածը, սա այն կառույցն էր, որտեղ գործում էր «Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնը»: Ու մինչ թատրոնի տղամարդիկ առաջնագծում են, թատրոնի տնօրեն Աշխեն Հարությունյանը որոշեց՝  ամեն պարագայում երեխաները պետք է հեքիաթ ունենան:

«Ոչնչացվեց մեր տիկնիկների, հագուստների  պահեստը: Շատ տխրեցինք. երկար տարիների ծանր աշխատանքի շնորհիվ ձեռք բերածը մեկ օրում՝ մեկ ակնթարթում ոչնչացավ։ Բայց հետո հասկացանք` պետք չէ մանուկ հանդիսատեսին, հատկապես հիմա, առանց հեքիաթի թողնել, որովհետև  հիմա քան երբևէ երեխաները հեքիաթի կարիքը զգում են»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Աշխեն Հարությունյանը:

Директор Гос.театра имени Мкртича Хандамиряна из Шуши Ашхен Арутюнян по окончании кукольного спектакля для детей из Карабаха (7 октября 2020). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Աշխեն Հարությունյանը

Անկոտրում արցախցին վստահ է` թատրոնի շենքը, նյութական  ամեն ինչը կվերականգնեն շատ արագ, կարևորն արվեստի շունչն է, որ միշտ կարողանան հաղորդել երեխաներին: «Ամեն մեկը պայքարում է ինչպես կարող է՝ զինվորը սահմանին, ուսուցիչը՝ երեխաներին կրթելով, իսկ արվեստագետն՝ այսպես:  Սա մեր պայքարի ձևն է»,- ավելացրեց  Աշխեն  Հարությունյանը:

Театральная труппа Гос.театра имени Мкртича Хандамиряна из Шуши представила кукольный спектакль для детей из Карабаха (7 октября 2020). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Շուշիի թատրոնը Գյումրիում է

«Երեք խոզուկները»  ներկայացումը հանպատրաստից է մշակվել՝ տիկնիկները խանութից են գնվել՝ հարմարեցվել տիկնիկային ներկայացմանը: Որպես դերասաններ հանդես են գալիս Աշխենի քրոջ երեխաները: «Մենք հիմա խաղալու ենք նաև մեր տղամարդ  դերասանների փոխարեն, և հուսամ, որ այս փաստը ևս նրանց կգոտեպնդի ու ուժ կտա»:

Театральная труппа Гос.театра имени Мкртича Хандамиряна из Шуши представила кукольный спектакль для детей из Карабаха (7 октября 2020). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Արցախցի փոքրիկները

Աշխենը վստահ է՝  ամեն ինչ շուտ կավարտվի, ու իրենք կվերադառնան Արցախ, իսկ մինչ այդ փոքրիկ թատերախումբը ներկայացումներ կցուցադրի Արցախից Գյումրի եկած բոլոր  երեխաների համար:

Театральная труппа Гос.театра имени Мкртича Хандамиряна из Шуши представила кукольный спектакль для детей из Карабаха (7 октября 2020). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Շուշիի թատրոնը Գյումրիում է
108
թեգերը:
հրթիռակոծություն, թշնամի, երեխա, Թատրոն, Շուշի, Արցախ
Ըստ թեմայի
Արցախի ՊԲ-ն շարունակում է ճշգրիտ խոցումները. նոր տեսանյութ
Խրամատում հիմա միայն մեկ պատգամավոր կա. ԱԺ փոխնախագահը հայտնեց` ով է նա
«Մեր կիսատ գործը մեր երեխեքին չենք թողնելու». երբ առաջնագծում կամավորներն են
«Հայֆիլմ» կինոստուդիա

Մեզ պե՞տք է կինոյի մասին օրենք, կամ ինչպես կարելի է դուրս գալ «Հայֆիլմի» ստվերից

99
(Թարմացված է 19:43 26.09.2020)
ՀՀ–ում առաջին անգամ կինոյի մասին օրենք կընդունվի։ Թեև ոլորտը տարիներ շարունակ պետական աջակցություն էր ստանում, բայց ըստ էության ինքն իրենով էր ապրում։ Լուրջ ձեռքբերումների մասին խոսել հնարավոր չէ, շատերի համար հայկական կինոն մնացել է «Հայֆիլմ» կինոստուդիայի ստվերում։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Տասնամյակներ շարունակ տարբեր կարծիքներ էին հնչում` արժե՞ կինոյի մասին օրենք ունենալ, թե՞ ոչ, ի՞նչ կտա այդ օրենքը կինոարտադրությանը, իսկապես կնպաստի՞ ոլորտի զարգացմանը, կկիրառվի՞ գործնականում, քանզի գաղտնիք չէ, որ արվեստը օրենքով չի կարգավորվում։

«Ինքներդ մտածեք` արդյոք թատրոնի կամ նկարչության կամ միջուկային ֆիզիկայի մասին օրենք պե՞տք է։ «Կինեմատոգրաֆիան» ընդհանուր հասկացություն է, տվյալ դեպքում պետք է հասկանալ, որ խոսքը բացառապես կինոարտադրության մասին է, ոչ թե արվեստի։ Արվեստն օրենքներին չի ենթարկվում, նույնիսկ հակառակը` խախտում է դրանք», – կարծում է կինոգետ, «Ֆիլմադարան» հիմնադրամի ղեկավար Գարեգին Զաքոյանը։

Օրենքի քննարկման ժամանակ կարծիքները բաժանվեցին հենց առաջին փուլում` տերմինները սահմանելու։ Էլ չասենք, որ ոմանք դրա անհրաժեշտությունն ընդհանրապես չէին տեսնում։

Ում պատճառով «ջնջեցին» Ֆրունզիկին, կամ ինչ «առակ» է պտտվում Լևոն Տեր–Պետրոսյանի մասին

«Մեկենասության, ինչպես նաև ընդհանուր առմամբ արվեստի և ոչ թե մասնավորապես կինեմատոգրաֆիայի ոլորտում աշխատող ֆիզիկական ու իրավաբանական անձանց աջակցության տրամադրման ու հարկային արտոնությունների մասին ընդհանուր օրենք է պետք», –Զաքոյանի միտքը շարունակում է կինոքննադատ, «Ծիրանի ծառ» կինոփառատոնի ծրագրային տնօրեն Արթուր Վարդիկյանը։

Որոշ փորձագետներ էլ խնդրահարույց են համարում «ազգային կինո» կարգավիճակի սահմանումը, որի առկայությունը որոշակի արտոնություններ է տալիս ֆիլմերին։

Խնդիրն այն է, որ փոփոխվող աշխարհում «ազգային կինո» տերմինը գնալով ավելի հարաբերական ու ոչ միանշանակ է դառնում։ Գործնականում ոչ միշտ է հասկանալի` արդյոք այս կամ այն ֆիլմը ազգային կինոյի նմուշ է, թե ոչ, իսկ դրանից, այնուամենայնիվ, կախված կլինի նրա ճակատագիրը։

Օրենքի գլխավոր առավելություններից մեկը փորձագետները համարում են ԵՄ–ի «Մեդիա» ենթածրագրին (որն ուղղված է մշակութային, ստեղծարար և աուդիովիզուալ հատվածի աջակցությանը) ինտեգրվելու հնարավորությունը կամ անհրաժեշտությունը։

Օրենքի հեղինակները նշում են, որ այն բարենպաստ պայմաններ կստեղծի օտարերկրյա ներդրումների համար ( մասնավորապես ՀՀ տարածքում ֆիլմարտադրության դեպքում` մոտավորապես ոչ պակաս, քան 100 մլն դրամ), ֆիլմի պրոդյուսերը կարող է սերտիֆիկատ ստանալ, որը կնվազեցնի ֆիլմարտադրության հետ կապված որոշ ծառայությունների արժեքը։

«Անկախության տարիներից ի վեր, երբ փլուզվեց ողջ համակարգը, մենք տեսանք, թե հայկական կինոն` որպես արտադրական մեխանիզմ, որքան չկայացած է, և ժամանակի ընթացքում փոխառեցինք մի մոդել, որը մոտ է համատեղ արտադրությանը, բախվեցինք մի շարք խնդիրների, մեր իրավաբանական ներուժը չէր բավականացնում, իսկ հիմա ներդրողների մակարդակը Հայաստանի նկատմամբ, անկասկած, այլ կլինի», – կարծում է կինոքննադատ, հեռուստահաղորդավար Րաֆֆի Մովսիսյանը։

Օրինագծի հեռանկարների մասին խոսելիս` կինոգործիչները նախևառաջ մեջբերում են Ֆրանսիայի, Լեհաստանի, Գերմանիայի, հարևան Վրաստանի և նույնիսկ հեռավոր Վենեսուելայի միջազգային փորձը։

«Հայաստանում կինոարտադրությունը աշխատելու է մի մոդելի հիման վրա, որը ցույց է տվել իր արդյունավետությունը Եվրոպայի մի շարք երկրներում, իսկ անկախ մարմինը` ժյուրին, եռակողմ համակարգելու է հոգաբարձուների խորհուրդը։ Բացի այդ, ժյուրիի կազմում արտասահմանյան մասնագետ կներգրավվի», – նշում է ռեժիսոր, պրոդյուսեր, Հայաստանի անկախ կինոգործիչների ակումբի (IFCA) համահիմնադիր Վիկտորյա Ալեքսանյանը։

Ակնհայտ է, որ նորմատիվային օրենքի առկայությունը որպես գաղափար ցանկալի է, սակայն նույնքան ակնհայտ է, որ այն լրացուցիչ փոփոխությունների կարիք ունի։ Նման հնարավորություն դեռ կա, օրինագիծն ԱԺ–ում ընդունվել է միայն առաջին ընթերցմամբ և կարող է լրամշակվել։

Ինչ վերաբերում է ազգային կինոյի նոր ալիքի և վերելքի, օրենքի ընդունման հետ դրանց անմիջական կապի վերաբերյալ էյֆորիկ տրամադրություններին, ապա այդ հարցը բավականին վիճահարույց է։

1990-ականներից կինոարտադրության ավերակների վրա հայտնված ոլորտի մարդիկ հայրենական կինեմատոգրաֆիայի փրկությունը կապում էին արտաքին գործոնների հետ, լինի դա «Հայֆիլմ» կինոստուդիայի վերածնունդը, թե կինոյի մասին օրենքը։ Այն դեպքում, երբ հաջող կինեմատոգրաֆիա ունեցող երկրներում կինոյի մասին օրենքը զուտ լրացուցիչ գործոն է կինոյին աջակցելու համար, ոչ թե առանցքային։

Իսկ քանի դեռ մշակութային քաղաքականությունը, կրթական համակարգի խորքային խնդիրները լուծվում են կոսմետիկ ճանապարհով, կինոյի մասին օրենքը ևս կդառնա գեղեցիկ, գրավիչ հանգրվան, բայց ոչ փրկօղակ։

99
թեգերը:
Գարեգին Զաքոյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Օրենք, կինոգետ, կինո, Հայաստան
Ըստ թեմայի
«Էնպես կխաղամ, դեռ կտեսնես…»․ անկրկնելի Գայլա Նովենցի կյանքի ու դերերի մասին
Վառ ու տաղանդավոր․ ովքե՞ր են Հոլիվուդի ամենահեռանկարային հայերը
«Սա քաղաքականության հարց չէ». Ստաս Նամինը` նոր ֆիլմի և որդու հետ Արցախ մեկնելու մասին
ԱԱԾ

Զինծառայողին զորահավաքից ազատելու համար Covid-19-ի կեղծ եզրակացություն են տվել. տեսանյութ

416
(Թարմացված է 00:40 25.10.2020)
Ձերբակալվել է և՛ զինծառայողը,  և՛ հանցագործությանն օժանդակած բժշկական կենտրոնի ծառայողները:

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, որ զորահավաքային զինծառայող Ա. Ս.-ի հայրը` Ն.Ս.-ն, բժշկական կենտրոնի լաբորատորիայի վարիչին և նույն լաբորատորիայի լաբորանտին համոզելու կամ այլ եղանակով դրդել է, որ վերջիններս իրենց  լիազորություններն օգտագործեն կազմակերպության շահերին հակառակ և զորահավաքային զինծառայողի օգտին։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։

Նրանք 2020 թվականի հոկտեմբերի 22-ին զորահավաքային զինծառայողի անվամբ կազմել են կեղծ փաստաթղթեր առ այն, որ իրականացրել են Covid-19–ի նմուշառում, մինչդեռ վերջինից փաստացի որևէ նմուշ  չի ստացվել, իսկ լաբորատոր հետազոտության համար համապատասխան փորձաքննության են ուղարկել այլ անձի նմուշ։

2020 թվականի հոկտեմբերի 23-ին զորահավաքային զինծառայողի անվամբ կազմվել և շրջանառության մեջ է դրվել բովանդակությամբ կեղծ եզրակացություն առ այն, որ վերջինիս մոտ իբր հայտնաբերվել է Covid-19 հիվանդություն,  այդ հանգամանքը հնարավորություն է տվել զորահավաքային զինծառայողին ռազմական դրության պայմաններում ապօրինի ժամանակավորապես դադարեցնելու զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում զինծառայողի կողմից ռազմական դրության պայմաններում հիվանդության սիմուլյացիայի եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելու, ինչպես նաև հիշյալ առերևույթ հանցագործությանն օժանդակելու, իրավունք վերապահող կեղծ փաստաթղթեր կազմելու և օգտագործելու կասկածանքներով ձերբակալվել են ինչպես զորահավաքային զինծառայողը,  այնպես էլ՝ հանցագործությանն օժանդակած բժշկական կենտրոնի ծառայողները:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ նույն բժշկական կենտրոնի ծառայողների կողմից նույնաբնույթ այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու, կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է անմնացորդ կերպով կատարել հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությունը, ցուցաբերել զինվորական պարտքի գիտակցված զգացողություն, զերծ մնալ տարատեսակ խարդավանքների, այդ թվում՝ հիվանդության սիմուլյացիայի միջոցով զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց խուսափելու կամ դրան օժանդակելու անթույլատրելի վարքագիծ դրսևորելուց։

ԱԱԾ–ն միաժամանակ խիստ զգուշացնում է, որ հետևողական կերպով շարունակելու է իր լիազորությունների շրջանակում ձեռնարկել իրավիճակից բխող անհրաժեշտ միջոցառումներ՝ ռազմական դրության պայմաններում բժշկական կազմակերպությունների ծառայողների կողմից հիվանդությունների ախտորոշման ընթացքում համանման չարաշահումները բացառելու, զինծառայողների համախմբվածության, մարտական պատրաստվածության, զինվորական կարգապահության կամ բանակի մարտունակության վրա բացասաբար ազդեցություն ունեցող անձանց հայտնաբերելու և նրանց նկատմամբ համարժեք քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու ուղղությամբ և հիշեցնում է, որ նկարագրված հանցավոր արարքը դասվում է ծանր հանցագործությունների շարքին, որի համար որպես պատիժ նախատեսված է հինգից տասը տարի ժամկետով ազատազրկում:

Ռազմական դրության սահմանափակումները խախտողները կենթարկվեն պատասխանատվության

416
թեգերը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, կորոնավիրուս, զինծառայող, Հայաստան
Ըստ թեմայի
«Զինվորը կգա, մի կտոր հաց տվող չլինի՞». France 24-ի ռեպորտաժը Արցախում մնացածների մասին
Տոնոյանն այցելել է ադրբեջանական ստորաբաժանումը ոչնչացրած զինծառայողներին
Ռուսաստանի մուայ թայի չեմպիոնն իր հաղթանակը նվիրել է հայ զինվորներին
«ՏՕՍ 1» խոցելը մի ուրիշ ուրախություն էր. վիրավոր զինծառայողն իրեն հերոս չի համարում