00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում զբոսաշրջային նոր վայր կբացվի. ովքե՞ր կկարողանան համտեսել Հեղնար աղբյուրի ջրից

© Photo : Charents Museum of Literature and ArtsКадр из фильма "Эгнар Ахбюр"
Кадр из фильма Эгнар Ахбюр - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Միայն արդար մարդիկ կկարողանան այդ աղբյուրի ջուրը խմել, ինչպես որ նախատեսել էր վարպետ Մկրտիչը»,- կատակում է նախաձեռնության հեղինակը։ Նրանք նախատեսել են վերականգնել «Հեղնար աղբյուր» ֆիլմի հուշակոթողը, որը հայկական կինոյի ուխտատեղի կդառնա։

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik, Թագուհի Ասլանյան. Հայաստանի պատմական ու հիշարժան տարածքների և հուշարձանների ցանկն, ամենայն հավանականությամբ, շուտով կհամալրվի ևս մեկով՝ Վահրամաբերդ գյուղի տարածքում վարպետ Մկրտիչի կառուցած Հեղնարի աղբյուրով, որի կախարդանքը իր «Հեղնար աղբյուր» վիպակում նկարագրել է հայ գրող Մկրտիչ Արմենը 1935 թվականին: Շատ տարիներ անց՝ 1970 թվականին, ռեժիսոր Արման Մանարյանը և կինոօպերատոր Լևոն Աթոյանցը «Հայֆիլմ» կինոստուդիայում վիպակի հիման վրա համանուն ֆիլմն են նկարահանում, որն էլ համալրում է հայկական կինոյի ոսկեդարանը:

Джонатан Лакот - Sputnik Արմենիա
Ինչպես կարող է Հայաստանը գրավել ֆրանսիախոս զբոսաշրջիկին. պատմում է դեսպանը

«Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության հեղինակ, ռեժիսոր Հայկ Բաբայանի խոսքով՝ այդ ֆիլմն այնքան ազդեցիկ և տպավորիչ է, որ այն դիտելուց հետո համոզմունք է ձևավորվում, թե դրանում ծավալվող դեպքերն իրական են եղել, և վարպետ Մկրտիչի կառուցած աղբյուրն էլ ի սկզբանե կապ է ունեցել վարպետի սիրո տխուր պատմության՝ կնոջ դավաճանության հետ: Իրականում այդպիսի աղբյուր եղել է՝ զարդաքանդակված հուշաքարով և մակագրությամբ, որն էլ անմահացվել է Մանարյանի կինոնկարում, այն փաստացի հենց կինոնկարի համար էլ քանդակել էր դրա իրական վարպետը:

Այսօր, սակայն, ոչ աղբյուրն է պահպանվել և ոչ էլ հուշաքարը, ու հազիվ թե որևէ մեկը հիշում է, որ ժամանակին այդ տարածքում են նկարահանվել «Հեղնար աղբյուրի» հանրահայտ դրվագները:

Եվ ահա «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնությունը մի խումբ հեղինակավոր ու սրտացավ վահրամաբերդցիների հետ որոշել է վերականգնել աղբյուրը՝ գտնել ֆիլմում ցուցադրված հուշաքարը, նորոգել աղբյուրը կամ նորը կառուցել, բարեկարգել աղբյուրի տարածքը՝ ի հիշատակ ֆիլմի և դրա ստեղծագործական կազմի, և այն վերածել թանգարանի՝ բաց երկնքի տակ: Ի դեպ, ֆիլմում վարպետ Մկրտիչի դերում նկարահանվել է մեծ դերասան Սոս Սարգսյանը, իսկ Երանոսի՝ Մկրտիչի կնոջ սիրեկանի դերում՝ Հակոբ Ազիզյանը, Երանոսի կնոջ դերում Գալյա Նովենցն է խաղում, մոր դերում՝ Մետաքսյա Սիմոնյանը՝ հայկական կինոյի մի ամբողջ աստղաբույլ:

Режиссер Карен Оганесян - Sputnik Արմենիա
Հայկական կինոն այլևս նախկինը չի լինի. ինչպե՞ս կփոխվի երկրի կինոարտադրությունը

Հայկը վստահ է՝ աղբյուրի տարածքը վերաստեղծելուց հետո այն ոչ միայն վահրամաբերդցիների ու հայաստանցիների սիրելի ու պատմական վայրերից մեկը կդառնա, այլև իր հետաքրքիր, հուզիչ պատմությամբ կգրավի նաև օտար զբոսաշրջիկներին, որոնք նույնպես կփորձեն համտեսել այդտեղի անմահական ջուրը, որն, ըստ վեպի և ֆիլմի, միայն արդար մարդկանց համար է հոսում:

Հայկի տեղեկացմամբ՝ հուշաքարի տարածքն արդեն հայտնաբերված է: Այժմ աղբյուրի վերականգնմամբ ոգևորված մի խումբ էնտուզիաստներ փորձում են նաև հուշաքարը գտնել: Հակառակ դեպքում նախաձեռնության հեղինակի հավաստիացմամբ՝ նոր հուշաքար քանդակել կտան՝ Հեղնարի աղբյուրի հուշաքարի ճիշտ նմանությամբ և վրան էլ կգրեն` «Ամեն կնիկ իրա մարդու ախպուրն է, ամեն մարդ չի կրնա խմել էնոր ջրեն», ինչպես որ ֆիլմում էր գրված։

«Երբ ամեն ինչ ավարտենք ու պատմական աղբյուրից կրկին սառնորակ ջուրը հոսի, առաջինը դրանից 88-ամյա լեգենդար օպերատոր Լևոն Աթոյանցը կխմի, որի ջանքերի ու ստեղծագործական մտքի շնորհիվ է նաև ծնվել ֆիլմը: Ի դեպ, վարպետը մեզ հետ միասին զբաղված է այդ տարածքը վերականգնելու նախաձեռնությամբ: Ջուրը կհամտեսեն նաև Հակոբ Ազիզյանը` Երանոսի դերակատարը, Գուժ Մանուկյանը` ծերունի Վարոսի դերակատարը և բոլորը, ովքեր կապ ունեն ֆիլմի հետ և, փառք Աստծո, ողջ են»-, պատմեց Հայկն ու վստահեցրեց, որ «Հեղնար աղբյուրից» կրկին ջուր կհոսի, սակայն այդ ֆիլմով չեն սահմանափակվելու, այլ մտադիր են վերականգնել նաև մյուս հայկական արժեքավոր ֆիլմերի հետ կապված պատմական վայրերը:

Հայկը խոստանում է` հուշարձանի բացման օրը իսկական տոն է դառնալու, ֆիլմը և ընդհանրապես հայկական կինոն վերաիմաստավորելու են։ Աղբյուրի կողքին նաև վարպետ Մկրտիչի սեղանը կդրվի, որի շուրջ էլ իսկական հայկական գյուղական կերուխում կկազմակերպվի։

© Из личного архива Айка Бабаяна«Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնությունը փնտրում է Հեղնար Աղբյուրի վայրը
Члены инициативы Возрождение Арменфильма в поисках места съемок фильма Эхнар Ахпюр - Sputnik Արմենիա
«Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնությունը փնտրում է Հեղնար Աղբյուրի վայրը
«Հայտնի աղբյուրը կդառնա շղթայի օղակներից մեկը: Հայաստանի յուրաքանչյուր քաղաքում և գյուղում, որտեղ նկարահանվել է հայտնի որևէ ֆիլմ, կփորձենք վերականգնել կամ արժևորել այդ ֆիլմի հետ կապված որևէ միջավայր, վայր, հուշարձան, որպեսզի հայկական իսկական կինոն, որ ունեցել ենք, վերաիմաստավորվի ամեն օր, ամեն ժամ ու ամեն վայրկյան, իսկ օտարն իմանա, որ մենք այսօրվա Օսկարին արժանի, համամարդկային ու մարդկային արժեքների մասին պարզ լեզվով ու մեծ արվեստով խոսող կինո ենք ունեցել»,- ասաց Հայկը:

Լրահոս
0