00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջութակահարուհի Էմիլյա Թերզյան-Խագբան հաղթել է երաժշտական մրցույթում

© Sputnik / Томас ТхайцукЭмилия Терзян-Хагба
Эмилия Терзян-Хагба - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աբխազացի 12-ամյա ջութակահարուհին ՝ Էմիլյա Թերզյան-Խագբան, Գրան պրի է նվաճել «Ծագող աստղեր» միջազգային վոկալ-գործիքային մրցույթում, որը տեղի է ունեցել Ռիգայում փետրվարի 26-ից մարտի 4-ը։

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. «Ծագող աստղեր» միջազգային վոկալ-գործիքային մրցույթի դափնեկիր Էմիլյա Թերզյան-Խագբան Լատվիայի մայրաքաղաքում Sputnik Աբխազիային տված հարցազրույցում պատմել է՝ որքան հպարտ է, որ կարողացել է ըստ արժանվույն ներկայացնել Աբխազիան Ռիգայում կայացած միջազգային մրցույթում։

«Իհարկե, ես հուզվում էի, ցանկանում էի հնարավորինս լավ նվագել։ Ես շատ շնորհակալ եմ իմ ջութակի ուսուցչուհի Օլգա Գեորգիևնա Խագբային, որի մոտ սովորում եմ արդեն 6 տարի», — նշել է Էմիլյան։

Նրա խոսքով՝ աբխազ երաժիշտները հաճախ պետք է արտասահմանում ներկայացնեն իրենց հանրապետությունը։

«Ցանկանում եմ, որ Աբխազիայի ջութակահարները և մյուս երաժիշտները ավելի հաճախ մեկնեն երկրի սահմաններից դուրս և բոլորին ցույց տան, որ Աբխազիան միայն ծովը, գեղեցիկ բնությունը և հանգստավայրերը չեն, այլ նաև մշակութային երկիրն է», — ասել է ջութակահարուհին։

© Sputnik / Томас ТхайцукԱբխազացի 12-ամյա ջութակահարուհին ՝ Էմիլյա Թերզյան-Խագբան, Գրան պրի է նվաճել «Ծագող աստղեր» միջազգային վոկալ-գործիքային մրցույթում, որը տեղի է ունեցել Ռիգայում փետրվարի 26-ից մարտի 4-ը
Двенадцатилетняя скрипачка из Абхазии Эмилия Терзян-Хагба завоевала Гран-при на международном инструментально-вокальном конкурсе Восходящие звезды, который проходил в Риге  - Sputnik Արմենիա
Աբխազացի 12-ամյա ջութակահարուհին ՝ Էմիլյա Թերզյան-Խագբան, Գրան պրի է նվաճել «Ծագող աստղեր» միջազգային վոկալ-գործիքային մրցույթում, որը տեղի է ունեցել Ռիգայում փետրվարի 26-ից մարտի 4-ը

Նա նշել է, որ իր համար Ռիգայում ելույթը տպավորիչ է եղել, քանի որ դա նման մրցույթի մասնակցելու առաջին արտասահմանյան փորձն է։

«Բայց երբ սկսեցի նվագել, միանգամից հանգստացա, ազատվեցի և սկսեցի մտածել միայն երաժշտության մասին», — խոստովանեց նա։

Էմիլյայի մանկավարժը՝ Օլգա Խագբան, պատմել է, որ ելույթից առաջ հոգեբանական տրամադրվածությունը շատ կարևոր է։

«Մենք հեռախոսով կապ էինք հաստատում նրա հետ, երբ հնարավորություն էր լինում, ես փորձում էի հեռավորությունից տրամադրել նրան։ Մեզ օգնում էր նաև հույն ջութակահար, մեր սիմֆոնիկ նվագախմբի նախկին մասնակից Արտաշ Թերզյանը, մենք նրա հետ վաղուց ենք ծանոթ, հիանալի ջութակահար է, նա հաճախ է մեկնում հյուրախաղերի», — ասել է Խագբան։

Էմիլյա Թերզյան-Խագբայի հայրը՝ Աբխազիայի պետական կամերային նվագախմբի դիրիժոր Դավիթ Թերզյանը, ասել է, որ մրցույթին մասնակցելու նպատակը եղել է հաղթանակը։

Гильермо дель Торо - Sputnik Արմենիա
«Մայրիկ, թեյնիկը դիր, Օսկար եմ բերում», կամ ինչպես ջրի ձևը հաջողության բանաձև դարձավ

«Նպատակը լավ ելույթ ունենալն էր, քանի որ մենք ներկայացնում ենք փոքր երկիր, որն ակնկալում է հաղթանակ, արդյունք։ Առավել ևս, որ քառորդ դարում դա մեր ջութակահարի առաջին ելույթն է նման մակարդակի միջազգային մրցույթում Եվրոպայի լավագույն քաղաքներից մեկում։ Այնտեղ սովորել են հիանալի երաժիշտներ` Գիդոն Կրեմերը, Կոգանը, Պերելմանը», — ասել է Դավիթ Թերզյանը։

Թերզյանի խոսքով՝ մրցույթին մասնակցել են երեխաներ աշխարհի տարբեր երկրներից։

«40 մասնակից կար, ընտրական փուլից հետո մնաց 18-ը, տարբեր անվանակարգեր էին սահմանված՝ վոկալիստներ, տավղահարներ, փողային, լարային, հարվածային նվագարանների կատարողներ։ Կարծում եմ, որ Էմիլյան պատվով է ելույթ ունեցել, նա հավաքել է ուժերը, ինձ խնդրել էր դուսր գալ դահլիճից, որպեսզի չլսեի, նա շատ է հուզվում, երբ ես դահլիճում եմ լինում», — ասել է նա։

«Ծագող աստղեր 2018» մրցույթին մասնակցել են դասական երաժշտության և ակադեմիական վոկալի 8-30 տարեկան մենակատարներ ու խմբեր։ Մրցույթի ժյուրիի պատվավոր նախագահը եղել է ջութակահար և դաշնակահար, արվեստաբան, Ստոկհոլմի Դրամատիկական ինստիտուտի, Սկանդինավիայի բիզնեսի բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Միխայիլ Կազինիկը։

 

Լրահոս
0