00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:42
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆրանսիացի կոմպոզիտորներից ամենահայը` Միշել Լեգրանը, ելույթ կունենա Կրեմլում

© Photo : ООО «Шедевры музыки» / Simon FowlerМишель Легран
Мишель Легран - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Միակ համերգով Մոսկվայում ելույթ կունենա մեծ կոմպոզիտոր Միշել Լեգրանը, մարդ, որը հպարտանում ու արժևորում է իր հայկական արմատները։

Sputnik, Լև Ռիժկով

Անհույս սեր

Նախորդ դարում ԽՍՀՄ-ում Ֆրանսիան շատ սիրված և գնահատված էր։ Այսօր նույնիսկ դժվար է պատկերացնել դա։ Ֆրանսիան իր մայրաքաղաք Փարիզով անհասանելի հեքիաթ էր թվում այն տարիներին։ Այդ հիմա է, որ հեշտությամբ կարելի է մեկնել այդ երկիր։ Դրա համար հարկավոր է վիզա ձևակերպել, տոմս գնել, իսկ հետո որքան ուզում ես ճամփորդիր, միայն թե համապատասխան չափով գումար լինի։ ԽՍՀՄ-ում այդ հնարավորությունը չկար։

Мишель Легран - Sputnik Արմենիա
Միշել Լեգրան, Օրնելա Մուտտի, Ռոզի Արմեն... «Ծագումով հայերի» հերոսները գալիս են Հայաստան

Փարիզում խոտն ավելի կանաչ էր թվում, կայաք` ավելի գեղեցիկ։ Բոլորը գեղեցիկ ղատասելով էին խոսում։ Գողտրիկ փողոցներով ու ծառուղիներով քայլում էին Ալեն Դելոնն ու Ժան Պոլ Բելմոնդոն։ Երաժշտությունը ևս հմայում էր, հավանաբար հիշում եք` «Մեկնում ես, սիրելիս։ Հիշիր ինձ։ Դարեր կանցնեն թռչունների երամներից էլ վառ»։ «Շերբուրյան հովանոցներ» ֆիլմի այդ երգի և երաժշտության ներքո սիրահարվում էին մեր ծնողները, տատերն ու պապերը։

Լավագույն մասը Հայաստանից է

Այդ հրաշալի երաժշտության հեղինակը Միշել Լեգրանն է, որը մեկ քառորդով հայ է, մոր ազգանունը Տեր-Միքայելյան է։ 1917 թվականին նրա պապը` Սարգիս Տեր-Միքայելյանը, կարողացել է Օսմանյան կայսրությունից փախչել` հրաշքով խուսափելով մահից։ Նրա դուստր Հայկանուշը դաշնամուր էր նվագում։ Նա ամուսնացել էր Ռայմոնդ Լեգրանի հետ, որը վարիետեի նվագախմբի ղեկավար էր։ Իսկ 1932 թվականին նրանց ընտանիքում ծնվեց Ֆրանսիայի ապագա լավագույն կոմպոզիտորներից մեկը։

Ինքը` Միշել Լեգրանն, իր հայկական արմատներին մեծ հարգանքով է վերաբերվում։

«Ճանապարհորդելով աշխարհով մեկ՝ ես ամեն տեղ հանդիպել եմ հայերի, կարելի է ասել՝ ամեն քաղաքում, և այդ պահերին մշտապես թվացել է, թե փոքրիկ Հայաստանում եմ: Հայաստանն ինձ համար յուրահատուկ երկիր է, և ես ինձ որպես հայ եմ ընկալում: Չնայած ծնվել եմ Փարիզում, և իմ կյանքը հիմնականում անցել է Եվրոպայում, իմ «ես»-ի մի մասը միանշանակ հայկական է: Դա միանշանակ մտավորական մասն է…»։

Տասը տարեկանում Լեգրանը կոնսերվատորիա է ընդունվում։ Քսան տարեկանում սկսում է երաժշտություն գրել Ֆրանսիայի լավագույն ռեժիսորների ֆիլմերի համար։ Երեսուն տարեկանում «Շերբուրյան հովանոցներ» ֆիլմից հետո նա համաշխարհային ճանաչում է ձեռք բերում։ Որից հետո նրան Հոլիվուդ են հրավիրում, և նա ելույթներ է ունենում այնպիսի լեգենդար համաշխարհային աստղերի հետ, ինչպիսին Ֆրենկ Սինատրան, Էդիթ Պիաֆը, Շառլ Ազնավուրն են։

© Photo : ООО «Шедевры музыки» / Simon FowlerՄիշել Լեգրան
Мишель Легран - Sputnik Արմենիա
Միշել Լեգրան
Միշել Լեգրանը բազում պարգևներ է ստացել։ 3 անգամ արժանացել է «Օսկարի», 5 անգամ` «Գրեմմի» և «Էմմի» մրցանակների, 12 անգամ` «Ոսկե գլոբուսի»: 2003 թ.-ին արժանացել է Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանի:

Մաեստրոն մի քանի անգամ պատմական հայրենիք է եկել։ Առաջին անգամ Հայաստան է եկել բարեկամներին գտնելու նպատակով։ Երկրորդ անգամ 2009 թվականին էր, որ այցելեց հայրենիք` Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հրավերով։

Տիեզերքի կանոններով

Մարտի 3-ին Լեգրանը Կրեմլում իր միակ համերգը կտա` CONCORD ORCHESTRA սիմֆոնիկ նվագախմբի հետ։

Ի դեպ` մեծն մաեստրոն Ռուսաստանն էլ է սիրում։

«Ես հավատում եմ, որ Ռուսաստանը վերածնունդ է ապրում, — ասել է Լեգրանը վերջերս տված հարցազրույցներից մեկում։ — Հուսով եմ` Ռուսաստանը կփրկի աշխարհը, որը կորցնում է բոլոր կողմնորոշիչները և նոր համակարգի կարիք ունի։ Կապիտալիզմը երկար չի շարունակվի։ Այն քննադատում է անգամ Հռոմի պապը, և նա իրավացի է»։

Հիմա Լեգրանը 85 տարեկան է։ Նա բեմ դուրս կգա որպես խմբավար` ղեկավարելով նվագախմբի 70 երաժիշտներին։ Իսկ մաեստրոյի առույգության գաղտնիքը շատ պարզ է.

«Ամենակարևորն այն է, որ սիրես մասնագիտությունդ, աշխատանքդ, եթե ուզում ես ապրել ու աշխատել, մնացած ամեն ինչը կստանաք տիեզերքի կանոններով։ Եվ, իհարկե, սերն է կարևոր»։

Լրահոս
0