00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:10
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

100-ամյա հայ քանդակագործը պաշտում է իր ընտանիքը, վրացի կնոջը և... հայկական լավաշը

© Sputnik / Владимир Вяткин / Անցնել մեդիապահոցСкульптор и художник Николай Никогосян
Скульптор и художник Николай Никогосян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քանդակագործ Նիկողոսյանը կոմպոզիտոր Խաչատրյանի ընկերն էր, լեգենդար Բաղրամյանը նրան նարդի էր նվիրել, իսկ ահա անվանի Շոստակովիչի հետ նա բավականին անշնորհք էր վարվել, ինչի համար մինչ այժմ չի կարողանում ներել իրեն ։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Տրետյակովյան պատկերասրահում անվանի խորհրդային, հայ ու ռուսաստանցի քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանի հոբելյանական ցուցահանդեսին ընդառաջ մաեստրոյի զարմիկ Աշոտ Ջազոյանը «Կոմերսանտի» էջերում նրա կյանքի հետաքրքիր ու զարմանահրաշ դրվագներն է նեկայացրել։

Քանդակագործության վարպետ Նիկոլայ Նիկողոսյանի 100-ամյակին նվիրված և «Հեռացող կլասիկա» խորագիրը կրող ցուցահանդեսը կբացվի այս շաբաթ Տրետյակովյան պատկերասրահում։ Ցուցահանդեսին ներկայացված 130 քանդակները, գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքները ստեղծվել են վարպետի 70 տարվա ստեղծագործական գործունեության ընթացքում։

Андраник Озанян со своими солдатами - Sputnik Արմենիա
Զորավար Անդրանիկի և Հովհաննես Բաղրամյանի հանդիպումը

Ջազոյանն ասում է, որ Նիկողոսյանի մոտ և՛ քարում, և՛ փայտում, և՛ բրոնզում մետաֆիզիկական մակարդակով միաձուլվում են հայկականն ու ռուսականը։

Ստորև ներկայացնում ենք Ջազոյանի հուշերը Նիկողասյանի մասին

«Հասկանո՞ւմ ես, 6 տարեկանում արդեն Արարատի ստորոտին ոչխար էի արածեցնում։ Այն ժամանակվանից սիրեցի հայկական քարերը, առանց այդ քարերի երկիրս չի լինի, այն ժամանակվանից դրանք ողջ կյանքումս արհեստանոցում դրված են», — պատմում էր հենց ինքը` Նիկողոսյանը։

16 տարեկանում նա բալետ էր պարում։ Մի անգամ հորը ներկայացման էր հրավիրել։ Նա առաջին շարքում էր նստած ու բալետային նեղ տրիկոյով սատանայի կերպարում ճանաչեց որդուն։

«Ես թաթերս էի թափահարում, դեմքս ծամածռում, և հայրս, որին ճանաչում էին հեղափոխությունից հետո կենդանի մնացած և Հայաստանում ապրող ազնվականության ներկայացուցիչները, վեր կացավ, թքեց բեմին ու հեռացավ։ Նա չէր կարող ոչ ոքի ներել նման ինքնակամությունը, առավել ևս` հարազատ որդուն։ Դրանից հետո նա խիստ դիտողություն արեց. «Այլևս բալետի չես գնա, մերկ կանանցից ոչ մի լավ բան չի կարելի սպասել։ Ու ընդհանրապես, մտքիցդ հանիր արվեստը», — իր կյանքի դրվագն է ներկայացրել Նիկողոսյանը։

«Տարիներ անց քեռին թույլ էր տալիս հորը ներկա գտնվել մերկ բնորդուհու սեանսներին, ինձ նույնպես` որպես ամենափոքրի։ Կոլյան (Նիկողոսյան` խմբ.) տարեց հորն աչքով էր անում ու հայերենով ասում. «Պապ, հիշու՞մ ես, ասում էիր մտքիցդ հանիր մերկ աղջիկներին, իսկ հիմա ինքդ աչքդ չես կտրում նրանցից»։

Նրա «Մայր Հայաստան» քանդակը (այն Երևանի Հաղթանակի այգում տեղադրված հուշարձանը չէ, որի հեղինակը Արա Հարությունյանն է) չափազանց ծանր բազալտից է։ Այն տարեց կնոջ հուշարձան է, որի կերպարում հերոսություն ու պաթոս չկա, բայց նա հենց Հայոց աշխարհի մարմնավորումն է։

Մի անգամ նա ասաց, որ շատ է հոգնել մենությունից։ Զարմացա, ասեցի`Կոլյա, դու մենակ չես։ Դու ընկերներ, թոռներ, ծոռներ ունես։ Իսկ նա ասաց` բան չես հասկանում…երբեմն ուզում եմ Լանդաուի հետ խոսել, Առնո Բաբաջանյանին զանգել, Բաղրամյանի հետ նարդի խաղալ…։

Вечный огонь у монумента Мать-Армения - Sputnik Արմենիա
«Մայր Հայաստան» հուշահամալիրի անմար կրակը

Ի դեպ, Նիկողոսյանի նարդին շատ հին է, սևացած. այն նվիրել էր Հովհաննես Բաղրամյանը։ Երբ բացվեց մարշալի թանգարանը, նրանից այդ նարդին խնդրեցին` որպես թանգարանային ցուցանմուշ ցուցադրելու համար։ Նիկողոսյանը կտրականապես հրաժարվեց. «Երբ մեռնեմ, այդ ժամանակ էլ կվեցնեք»։ Այդ նարդին նրա կյանքի մի մասնիկն է։

«Մի անգամ Արամ Խաչատրյանն ինձ իր տուն էր հրավիրել` ընկերների հետ «Սպարտակ» բալետի բեմելը նշելու։ 1968 թվականին Յուրի Գրիգորևիչն այն բեմադրել էր Մեծ թատրոնում։ Բալետը մեծ հաջողություն ունեցավ։ Շատ էի հուզվում, շատերին չէի ճանաչում։ Արամ Իլյիչն ինձ փոխանցեց մթերքներով ու շշերով տոպրակները` որպես ամենաերիտասարդին։ Այդ պահին տեսա` հետևիցս աստիճանով ակնոցավոր մարդ է լուռ բարձրանում։ Ես նրան տվեցի մթերքներով լի տոպրակների մի մասը, ընդ որում` ամենածանրը։ Երկար խոսեցինք, գովեցինք բալետմեյստերին ու կոմպոզիտորին։ Եվ հանկարծ Արամ Իլյիչը կանգնեց և դիմելով ակնոցավոր մարդուն` ասաց. «Իսկ հիմա ուզում եմ լսել իմ ընկեր Դմիտրի Շոստակովիչի կարծիքը բեմադրության մասին»։ Զգացի` ինչպես է քրտինքս վերնաշապիկիս տակ հոսում. ո՞վ կարող էր մտածել, որ նա Շոստակովիչն է։ Հետո, հրաժեշտ տալուց ուզում էի ավելի շուտ վեր կենալ ու Դմիտրի Դմիտրիևիչից ներողություն խնդրել, երբ տեսա` նա արդեն հանել է կախիչից վերարկուս ու սպասում է ինձ։

Ես ասացի. «Կներեք, չճանաչեցի։ Կարո՞ղ եմ որևէ կերպ հարթել անշնորհքությունս։ Ձեզ համար ի՞նչ անեմ»։ Շոստակովիչը պատասխանեց. «Ինչի՞ մասին է խոսքը։ Մենք հավասարաչափ էինք բաշխել տոպրակները։ Որպեսզի համոզվեք, որ չեմ նեղացել ձեզնից, պատրաստ եմ ձեր բնորդը լինել։ Արամ Իլյիչն ասում է` որ շատ տաղադավոր եք»։ Պատկերացնո՞ւմ ես` քանի տարի է անցել, իսկ ես մինչև հիմա կարմրում եմ, երբ հիշում եմ իմ անշնորհքությունը», — պատմում է Նիկողոսյանը։

Анастасия Теренкова - Sputnik Արմենիա
Անկեղծանում է դաշնակահարուհին, կամ իրականում ինչպիսի՞ն է լեգենդար Ջոն Մալկովիչը

Նա միշտ հայ է։ Պաշտում է իր ընտանիքը` վրացի կնոջը, ռուս ու ֆրանսիացի հարսներին։ Երբ փոքր ժամանակ Երևանից Մոսկվա էին գալիս, նա միշտ հարցնում էր` հն, լավաշ բերե՞լ ես։ Ու եթե բարեկամներս հետս լավաշ դրած չէին լինում, Կոլյայի տրամադրությունը կես օրով փչանում էր։ Իսկ ես նրա հետևից քայլում ու ասում էի`Կոլյա, լավաշի պատճառով նեղանո՞ւմ ես։

…100 տարեկանում նա ղեկավարում է տնեցիներին։ Հայրիշխանության հանդեպ նրա հակումը հորից` Բագրատից էր ժառանգել։ Նա կառուցել էր տունը կնոջ` Էթերիի հետ` Ռազմիկ Պապյանի նախագծով։ Ներկապնակի տեսքով այդ շենքը 2004 թվականի Մոսկվայում լավագույն ճարտարապետական կառույց է ճանաչվել։

Նիկողոսյանը գործի մարդ է, նա մեծ ազդեցություն է ունեցել այն մարդկանց վրա, որոնց հանդիպել է։ Նա նույնիսկ իր որդու համար հարսնացու էր գտել։ Մի անգամ միասին Երևան էին գնացել, նա եկեղեցում անծանոթ գեղեցիկ աղջկա տեսավ, նրան ծանոթացրեց որդու հետ և ամուսնացրեց։ Այն ժամանակվանից նա մեր մեծ ընտանիքի մի մասն է։ Ահա ինչպիսին է նա…

Նիկողոսյանի ընտանիքի բոլոր ընկերները գիտեն` երբ հոգնում են ձմռանից, խցանումներից, անտաշությունից, միշտ կարող են զանգահարել նրան ու հյուր գնալ արհեստանոց` հոգով հանգստանալու։ Նա երբեք ոչ ոքի չի մերժում։

Նա մի կողմ է դնում հերթական ինքնանկարն ու ուշադիր նայում է։ «Ի՞նչ ես հայացքդ գետնին հառել ու հազիվ ես ոտքերդ քարշ տալիս, հոգնե՞լ ես։ Չես ամաչում, այ շան տղա։ Ես 100 տարեկան եմ, իսկ դու հոգնել ես»։

Լրահոս
0