Լևոն Մալխասյանը Մոսկվայում

Հայերի ջազ–«բանդան» զվարճացավ Մոսկվայում. Մալխասն ինքնահաստատվելու կարիք չունի

128
(Թարմացված է 22:26 22.12.2017)
Մոսկվայում անցկացվող Երևանի օրերի շրջանակում Մոսկվայի միջազգային երաժշտության տանը դաշնակահար–վիրտուոզ, Երևանի պատվավոր քաղաքացի Լևոն Մալխասյանի ղեկավարությամբ ելույթ ունեցավ «Մալխաս–ջազ–բենդ» համույթը։ Sputnik–ի թղթակից Լև Ռիժկովը ներկա է եղել համերգին, շփվել արտիստների հետ և, իհարկե, զգացել հայկական ջազի արևոտ մթնոլորտը։

Sputnik, Լև Ռիժկով

Երևի սկսենք նրանից, որ այս համերգին նրա արվեստի երկրպագուներից և սիրահարներից շատերը չկարողացան ներկա լինել։ Չկար ո՛չ ազդագիր, ո՛չ բիլբորդ։ Նույնիսկ երաժշտության տան կայքում ապագա իրադարձության մասին որևէ խոսք չկար։ Տոմսերը Հայաստանի հանրապետության դեսպանատունն էր բաժանում, և դրանք ոչ բոլորին բաժին հասան։

Շենքի մոտ մարդիկ էին կանգնած, որոնք անտեսելով երեկոյան ցուրտը` հույս էին փայփայում ու մարդկանց հարցնում. «Ավելորդ տոմս չկա՞»։

Եվ իսկապես անշլագ էր։ Առանց որևէ հայտարարության և ծանուցումների։ 500 հոգանոց կամերային դահլիճը, լեփ-լեցուն էր, ասեղ գցելու տեղ նույնիսկ չկար։ Համերգի էր եկել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Նրան ուղեկցում էին Երևանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներ և Մոսկվայի կառավարության ներկայացուցիչներ։

Երբ երրորդ զանգը հնչեց, համույթի գլխավոր մարդը` Լևոն Մալխասյանը, նստեց դաշնամուրի առաջ։ Եվ, ինչպես ժամանակին ասում էր Բորիս Գրեբենշիկովը, ջազը գնա՜ց։

  • Լևոն Մալխասյանը Մոսկվայում
    Լևոն Մալխասյանը Մոսկվայում
    © Sputnik / Lev Ryzhkov
  • Հայկական ջազ–բենդը Մոսկվայում
    Հայկական ջազ–բենդը Մոսկվայում
    © Sputnik / Lev Ryzhkov
  • Հայկական ջազ–բենդը Մոսկվայում
    Հայկական ջազ–բենդը Մոսկվայում
    © Sputnik / Lev Ryzhkov
  • Հայկական ջազ–բենդը Մոսկվայում
    Հայկական ջազ–բենդը Մոսկվայում
    © Sputnik / Lev Ryzhkov
  • Հայկական ջազ–բենդը Մոսկվայում
    Հայկական ջազ–բենդը Մոսկվայում
    © Sputnik / Lev Ryzhkov
1 / 5
© Sputnik / Lev Ryzhkov
Լևոն Մալխասյանը Մոսկվայում

Դասական ջազ էր հնչում, այնուհետև մեղմ անցում էր կատարվում մանկուց բոլորին քաջ հայտնի խորհրդային կոմպոզիտորների մեղեդիների։ Իսկ այդ երաժշտությունն էլ իր հերթին փոխարինվում էր Հայաստանի կոմպոզիտորների երաժշտությամբ։ Ես ճանաչեցի Կոնստանտին Օրբելյանի, Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները։ Սակայն ցուցակն ակնհայտորեն ամբողջական չէ։

Պետք է ասեմ, որ հայկական ջազը յուրովի ֆենոմենալ է։ Նախ, ինչպես պարզվեց, այն ներդաշնակորեն կարող է համադրել դուդուկն ու նույնիսկ զուռնան, որը սաքսոֆոնից պակաս հնչեղ չէ։ Իսկ երկրորդը` հայկական ջազը արևով է ներծծված։ Այդ հնչյունների ներքո մոռացվում էր, որ դրսում սառնամանիք է, խստաշունչ ձմեռ ու քամի։ Երևանի երաժիշտներն իրենց հետ արև էին բերել և այն շռայլորեն բաժանում էին հանդիսատեսին։

Զգացվում էր, որ նման մեծ դահլիճը (իսկ 500 մարդը շատ է) երաժիշտների համար այդքան էլ սովորական բան չէ։ Ջազը փոքր տիրույթների երաժշտություն է։ Առավել ներդաշնակ է ընկալվում փոքր ակումբներում։ Սակայն ինչ-որ պահի պարզ դարձավ, որ երաժիշտներն ընտելացան մեծ դահլիճին, հասկացան իրար։ Երաժիշտներին անդադար ծափահարում էին։ Թվում էր, որ մի քիչ էլ, ու այս էլեգանտ կոստյումներով և երեկոյան զգեստներով մարդիկ կսկսեն պարել։

Համերգից հետո գնացի հանդերձարան` արտիստների մոտ։ Իրենց լիցքերը դահլիճին հաղորդած երաժիշտները հանգստանում էին։

«Հիանալի երեկո էր,- ասաց Լևոն Մալխասյանը համերգի մասին։ — Լսեցի, թե ինչպես մեկն այն «միջոցառում» անվանեց։ Ծեծված բառ է։ Չարժե այն կիրառել նման հրաշալի երեկոյի համար, որ կազմակերպել էին Մոսկվայի կառավարությունն ու Երևանի քաղաքապետարանը։ Կարծում եմ, որ այս ավանդույթը շարունակել է պետք, քանի որ օգտակար է և՛ հայ, և՛ ռուս երաժիշտների համար։ Ջազ երաժիշտները պետք է շփվեն միմյանց հետ։ Դա անգնահատելի է»։

Երաժիշտները ցավով նշեցին այն փաստը, որ շատերը չկարողացան ներկա լինել համերգին։ Սակայն, ինչպես ասաց Մալխասյանը, իրենք Մոսկվայում այդքան էլ հազվադեպ հյուրեր չեն։

«Վերջին անգամ ես Մոսկվայում եղել եմ երեք ամիս առաջ, — ասաց նա։ — Հիմնականում ջազ-ակումբներում եմ ելույթ ունենում։ Մեր Վահագն Հայրապետյանը հաճախ է ելույթ ունենում «СССР»-ում, հրաշալի ջազ ակումբ է Մոսկվայում։ Իսկ ահա մեծ դահլիճներում մեզ համար անսովոր է նվագելը։ Սակայն, ինչպես պարզվեց, մեծ դահլիճներն էլ են պահանջված, պետք է շարունակել նույն ոգով։ Եթե հնարավորություն է լինում, անպայման այն օգտագործել է պետք։ Ինչն էլ արեցինք մենք»։

Ծանոթանում եմ արտիստների հետ։ Նիկողայոս Վարդանյան` հրաշալի երաժիշտ։ Նա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի թավջութակահարն է և Երևանի № 1 ջազմեն-բասիստը։ Հայաստանի նույնպես։ Վահագն Հայրապետյանը հիանալի երաժիշտ է, կոմպոզիտոր, նույնպես նվագախմբի ղեկավար է։ Դուդուկ և զուռնա էր նվագում Նորայր Քարդաշյանը։

ՌԴ նախագահ Վլ. Պուտին
© Sputnik / Владимир Астапкович

«Մալխաս-ջազ-բենդը» սիմվոլիկ անվանում է, — պարզաբանում է Լևոնը։ — Երաժիշտներից յուրաքանչյուրը ղեկավարում է իր համույթը։ Նրանք բոլորն էլ առաջնորդներ են։ Հայաստանի ջազմենների հավաքականն է։

Կոլեկտիվում է նվագում նաև Երևանի լավագույն թմբկահար Արման Ջալալյանը։ Իսկ Արամ Գևորգյանը հասարակ երաժիշտ չէ, նա նաև թատրոնի և կինոյի դերասան է։

«Մեր համույթի հիմնական արժանիքն այն է, որ մենք ինքնահաստատվելու խնդիր չունենք, — պատմում է Վահագն Հայրապետյանը։ — Սակայն զվարճանալու, ինքդ քո նվագածից հաճույք ստանալու խնդիր կա։ Դրանից ենք մենք անկեղծորեն ուրախանում, ինչն էլ փոխանցվում է հանդիսատեսին։ Կարծում եմ հանդիսատեսին հաճույք պարգևեցինք։ Այդ դրական լիցքերը, որ մենք հաղորդում ենք, կապված է նրա հետ, որ մենք բոլորս էլ կայացած մարդիկ ենք։ Մնում է միայն դահլիճի համար աշխատելը։ Ուրախություն պարգևել, սերը կիսել»։

128
Ռուբեն Բաբայան

Կամերային երգչախումբը Սպիտակցի Հայկոյից «վա՞տն է», կամ ինչպես Հայաստանում փրկել մշակույթը

83
(Թարմացված է 21:17 26.07.2021)
Առանց հստակ պետական քաղաքականության` Հայաստանում մշակույթը պարզապես կվերանա։ Իսկ ինչ կլինի երկրի հետ դրանից հետո` մտորել են Sputnik Արմենիա մամուլի կենտրոնի հյուրերը։

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Հայաստանը չի կարող իրեն մշակույթի նախարարությունից հրաժարվելու շռայլություն թույլ տալ, քանի որ երկրում իրական գործող պետական մշակութային քաղաքականություն չկա։ Չկան մեխանիզմներ, որոնք ամրագրված են օրենսդրական մակարդակում։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեցին ՀՀ մշակույթի գործիչները։

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանի խոսքով` Հայաստանն աշխարհում առաջինը չէ, որ գնացել է արվեստի ու կրթության ոլորտների միաձուլման ճանապարհով` միավորելով համապատասխան նախարարությունները։

«Սկզբում կարծում էին, որ դա լավ արդյունք կտա, բայց հակառակը ստացվեց։ Այդ ոլորտները միմյանցից շատ հեռու են իրենց գաղափարախոսությամբ։ Բոլոր երկրները, որոնք գնացել են միավորման ճանապարհով, արդյունքում հրաժարվեցին այդ գաղափարից։ Այսօր աշխարհի միայն երկու երկրներում են այդ նախարարությունները միավորված մեկում` Հայաստանում և Մոնղոլիայում, ինչի առիթով էլ մեզ «շնորհավորում եմ»», – ասաց Բաբայանը։

«Մեկի տեղը կկորցնենք երկու թատրոն». Վարդան Պետրոսյանը դիմել է ԿԳՄՍՆ–ին

Երկիրը կարող է իսկապես հրաժարվել մշակույթի նախարարությունից միայն այն դեպքում, եթե համապատասխան օրենսդրական բազա նախապատրաստվի, եթե հստակ չափանիշներ և ուղեցույցներ մշակվեն, որոնց վրա ոլորտը և նրա ներկայացուցիչները կկարողանան հենվել։ Անալոգը կա ԱՄՆ–ում և Իսրայելում։

Բաբայանի խոսքով` դրա համար նախևառաջ անհրաժեշտ է «ընկերացնել» բիզնեսը մշակույթի հետ, իսկ քաղաքացիների մեջ հասարակ արժեքներ սերմանել, որպեսզի նրանց բացատրելու կարիք չլինի, որ հուշարձանները խնամքի և պահպանության կարիք ունեն, իսկ «ռաբիս» և Կոմիտաս միաժամանակ լսելն անթույլատրելի է։

Ի՞նչ է եղել Հրանտ Մաթևոսյանի թանգարանի հարցը

Գործընկերոջ կարծիքի հետ համամիտ է նաև «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը։ Նա ևս կարծում է, որ ոլորտը կարգավորելու համար անհրաժեշտ է հստակ չափանիշներ մշակել։

«Պետք է հասկանալ` ինչ է մշակույթը, վերաիմաստավորել այն, հասկանալ առաջնահերթությունները», – ասաց Մաթևոսյանը։

Ըստ նրա` դրա համար էլ երկրին գերատեսչություն է պետք, որը կզբաղվի ոլորտում պետական ռազմավարության մշակմամբ։

Մաթևոսյանն անդրադարձավ նաև «Հրանտ Մաթևոսյան» կենտրոնի շինարարությանը։ Գրողի որդին պատմեց, որ կենտրոնը մինչ օրս չի կառուցվել և չի գործում, քանի որ պետական իրավասու մարմնում` կառավարությունում, հստակ գիտակցում չկա, որ այդ գործով հենց իրենք պետք է զբաղվեն։

Նա հիշեցրեց 2019 թվականի սեպտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին, որի ընթացքում խոսվել է Հրանտ Մաթևոսյանի թանգարանի շենքի ճակատագրի մասին։

«Բազմաթիվ քննարկումներից հետո երբ հասկացա, որ հարցը մեռյալ կետից չի շարժվում, նախաձեռնությունն իմ ձեռքը վերցրի։ Խնդրեցի 40 օր տալ։ Ժամկետի ավարտից հետո մենք տվեցինք բոլոր հարցերի պատասխաններն ու ներկայացրինք բիզնես մոդելը։ Բացի այդ, ապացուցեցինք, որ թանգարանը 5 տարի պետական սուբսիդավորումով աշխատելուց հետո կարող է սեփական եկամուտներով ծածկել ծախսերը», –ասաց Մաթևոսյանը։

«Հրաժարվեցինք «Հրանտ Մաթևոսյան կենտրոնի» շուրջ բանակցություններից». գրողի որդու գրառումը

Հիմնադիրների մտահղացմամբ` «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն–թանգարանը պետք է շրջապատված լինի պուրակով, որտեղ կկառուցվի նաև Նանա իշխանուհու կամուրջը։ Միաժամանակ նախատեսվում է կյանքի կոչել Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործական ուղին խորհրդանշող լաբիրինթի կառուցման գաղափարը։ Սակայն խնդիրն այդպես էլ լուծում չստացավ։

Երբ Կամերային երգչախումբը Սպիտակցի Հայկոյից «վատն է»

Արվեստի գործիչները մեկնաբանեցին նաև մշակույթի աշխարհի համար արդիական վերջին նորությունները։ Մասնավորապես, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի և Պետական կամերային երաժշտական թատրոնի միավորման առաջարկը, որի հետևանքով վերջինիս շենքը նախատեսվում է փոխանցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին։

Ռուբեն Բաբայանի խոսքով` թատրոնի շենքը կորցնելը վատ է, թատրոնը կորցնելը` ավելի վատ։

«Պետք է աշխատել չկորցնել թատրոնը, երբ շենք ունես», – ասաց նա։

Բաբայանը կարծում է, որ տեղի ունեցողը վերջին 30 տարիների իրադարձությունների տրամաբանության մեջ է, երբ բոլորը խոսում են միայն պետական ֆինանսավորման մասին, սակայն գիտակցում չկա, որ պետությունը չի կարող այդ բեռն իր վրա վերցնել ամբողջությամբ, անհրաժեշտ է ներգրավել բիզնեսը։

«Գլխավոր խնդիրը հասարակության տարբեր շերտերին կապելն է։ Մինչև 80-ականները նման խնդիր կար Եվրոպայում. բիզնեսն ու մշակույթը միմյանց տանել չէին կարողանում։ Բայց արդյունքում դրանք կապեցին, և ամեն ինչ ստացվեց», – ընդգծեց նա։

Ըստ նրա` Հայաստանում վերջին 5 տարիների ընթացքում թատրոնների ֆինանսավորումը կրճատվեց 20%–ով։ Ընդ որում, լավն է, թե վատը թատրոնը, որևէ մեկին չէր հուզում։

«Ի՞նչ չափանիշներով է որոշվում որակը։ Մի՞թե հանդիսատեսի քանակով։ Այդ դեպքում, կներեք, դա նշանակում է, որ կամերային երգչախումբը Սպիտակցի Հայկոյից «վատն է», եթե մենք այդ չափանշին ենք հաշվի առնում», – ասաց Բաբայանը։

Ինչ վերաբերում է պետպատվերի շրջանակում երաժշտական դպրոցների ֆինանսավորման կրճատմանը` Մաթևոսյանի համոզմամբ` դա կհանգեցնի տարիներով ստեղծած բազայի իսպառ վերացմանը։

Հիշեցնենք` հունիսին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը կրճատել է պետպատվերի շրջանակում երաժշտական դպրոցներին հատկացվող գումարը։ Քաղաքապետարանն այս տարի խնդիրը լուծել է քաղաքային բյուջեի հաշվին, իսկ ինչ կլինի հաջորդ տարի` հայտնի չէ։

Այդպիսով հայաստանյան ավելի քան 150 գործող երաժշտական դպրոցներ լուրջ խնդրի առաջ են կանգնած։ Այն չլուծելու դեպքում լուրջ հետևանքներ են սպասվում ոչ ուշ, քան 10-15 տարի անց, երբ, օրինակ, ազգային ֆիլհարմոնիկ, սիմֆոնիկ և կամերային նվագախմբերը պարզապես չկարողանան կադրեր հավաքել, քանի որ երկրում մի շարք երաժշտական գործիքների վրա նվագող երաժիշտներ չեն մնա։

Հայաստանը մշակույթի նախարարությունը լուծարեց 2019 թվականի հունիսին։

Հրանտ Մաթևոսյանի ազատության ու սիրո ճանապարհը. ի՞նչ վիճակում է գրողի հայրական տունը

83
թեգերը:
Ռուբեն Բաբայան, Հայաստան, մշակույթ, Թատրոն
Ըստ թեմայի
Երկու թատրոններ միավորվում են. կամերային երաժշտական թատրոնի շենքը սիմֆոնիկ նվագախմբին կտան
Կամերային երաժշտության ազգային կենտրոնն այսուհետ կներկայանա նոր գործիքներով
Կամերային երաժշտական թատրոնի շենքը ռեստորանի չի վերածվի. Դումանյան
Պեղումներ

«Ուզում ենք միջնաբերդի մուտքը բացահայտել». Տավուշ ամրոցի տարածքի պեղումները վերսկսվել են

64
(Թարմացված է 10:41 26.07.2021)
Տավուշի ամրոցի տարածքում հայտնաբերվել են օջախի վրա դրվող մրապատ կճուճներ, մեծ քանակությամբ խեցեղեն, կրով սվաղված հատակներ, տարբեր շինարարական հորիզոններ:

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Տավուշի մարզի Բերդ համայնքի Տավուշ ամրոցի տարածքում վերսկսվել են հնագիտական պեղումները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը` նշելով, որ գերատեսչության 2020-ի բյուջեի տնտեսված միջոցներից «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ին հատկացվել է 10 մլն 66 հազար դրամ:

Աշխատանքներում ներգրավված են նաև տեղի բնակիչները:

Տավուշ ամրոցի տարածքում կատարված դիտարկումները ցույց էին տվել, որ պահպանվել են հետևյալ կառույցները` ամրոցի միջնաբերդ, դրա հյուսիսարևելյան լանջին տեղակայված եկեղեցի, ամրոցի հարավարևմտյան մասում ենթադրյալ ջրանցքի հատված, հին բնակատեղի: Նախատեսվում է հնագիտական միաժամանակյա պեղումներ իրականացնել ամրոցի միջնաբերդի գագաթին և մուտքի հատվածներում, ինչպես նաև եկեղեցու հյուսիսային ու հարավային մասերում:

«Անցած տարի աշխատել ենք 2 հատվածում՝ միջնաբերդում և ստորին բերդում՝ եկեղեցու տարածքում: Նախքան պատերազմը, որի սկսվելուն պես ընդհատվեցին աշխատանքները, հասցրել ենք ամբողջությամբ ավարտել եկեղեցու տարածքի պեղումները: Այժմ աշխատում ենք միջնաբերդի տարածքում: Որպես գիտական խնդիր՝ նպատակ ունենք բացահայտել միջնաբերդի մուտքը»,-ասել է ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Տիգրան Ալեքսանյանը:

Ուղղափառության մեռնող վկան Լոռիում, կամ ինչի մասին է լռում Հրաշագործի եկեղեցին

Նրա խոսքով՝ հայտնաբերվել են օջախի վրա դրվող մրապատ կճուճներ, մեծ քանակությամբ խեցեղեն, կրով սվաղված հատակներ, տարբեր շինարարական հորիզոններ: Տեղում նաև խաչքար են գտել (հավանաբար 12-13-րդ դդ․): Ակնկալվում է, որ պեղումներից հետո Տավուշի մարզի Բերդ համայնքում կզարգանա նաև հնագիտական զբոսաշրջությունը:

Հիշեցնենք, որ Տավուշ ամրոցի տարածքում առաջին հնագիտական պեղումներն իրականացվել են 1986-1988 թվականներին Հայկ Եսայանի գլխավորությամբ:

Լճում ապրող Պողոս-Պետրոսը․ ինչպես Ապարանում եկեղեցին ջրի տակ հայտնվեց

64
թեգերը:
պեղումներ, Տավուշ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանում իրականացված բացառիկ պեղումների հնգյակը. գտածոները տանում են մինչև մ.թ.ա.
Խոր Վիրապի մոտ հյուրանոց կկառուցվի, շվեդներն էլ մտադիր են գործարան կառուցել ՀՀ–ում
Մեծամորի պեղումների գտածոները զարմացրել են միջազգային հնագետներին
Պեղումները լուրջ շերտեր կբացահայտեն ուրարտական ժամանակաշրջանի վերաբերյալ. Բադալյան
Թաթուլ Մանասերյան

Գնաճը Հայաստանում դուրս է եկել վերահսկողությունից. տնտեսագետ     

0
(Թարմացված է 23:43 26.07.2021)
«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է տնտեսական միտումներին և երկնիշ տնտեսական աճի հավանականությանը։ 

 

Մանասերյան. «Գնաճը Հայաստանում դուրս է եկել վերահսկողությունից»

Թաթուլ Մանասերյանի դիտարկմամբ` տնտեսական աճն իհարկե ցանկալի է, բայց դրա համար պետք է լինեն հիմնավոր նախադրյալներ, իսկ միտումները` հուսադրող, մինչդեռ այն, ինչ ունենք մինչ օրս` իներցիոն տնտեսության, այսինքն` իներցիոն զարգացման արդյունքն է, իսկ իշխանությունները փորձում են իրենց վերագրել գյուղացու, բանվորի, մասնավոր ձեռներեցի հաջողությունները` ասելով, որ որոշակի արդյունքներ են գրանցել։  

 

«Անգամ սկսել են խոսել աննախադեպ աշխատատեղերի մասին, ինչն ամոթ է, քանզի չկա որևէ ուղղություն, որտեղ լինի տնտեսական քաղաքականություն և մենք ասենք, որ մշակվել է համապատասխան հայեցակարգ և իրականացվել կյանքում։ Ամենակարևորն այն է, որ մեր ազգաբնակչության կեսից ավելին գյուղական բնակավայրերում է ապրում և աշխատում, բայց գյուղատնտեսության ոլորտն այնքան է արհամարված, որ չկա գյուղնախարարություն, չկա ագրարային քաղաքականություն, և եթե այս ամբողջ համապատկերում գյուղացին կարողանում է նույնիսկ նման բնակլիմայական պայմաններում ինչ–ինչ արդյունքներ ստանալ, ապա պետությունը չի զլանում դա իրեն վերագրել»,– ասաց տնտեսագետը։

Մանասերյանը կասկածանքով արտահայտվեց երկնիշ տնտեսական աճի հեռանկարի մասին` նշելով, որ բարոյական չէ նման կանխատեսումներ անել, երբ տնտեսությունը գտնվում է անկազմակերպ վիճակում։ Տնտեսագետը վկայակոչեց երկու հիմնական հանգամանք։

Նախ` անցյալ տարի մենք ունեցանք բավականին լուրջ տնտեսական անկում և այդ ֆոնին ինչ–որ գրանցվում է, դա նույնիսկ չի բերել վերականգնողական մակարդակին, ինչ որ եղել է մինչև անկումը։

Գնաճը Հայաստանում միջազգայինից կրկնակի բարձր տեմպ ունի. ինչ է փորձում կոծկել իշխանությունը

Եվ երկրորդ` համավարակը հարվածեց հենց աշխատատեղերին և շփումը նվազագույնի հասցնելու համար բազմաթիվ աշխատատեղեր փակվեցին։ 

«Այժմ մենք ունենք մտահոգիչ մակարդակի վրա գտնվող գնաճ, մինչդեռ բնակչության եկամուտներն այդ գնաճին ուղղակի անհամադրելի են, գնաճը կրկնակի անգամ ավելի շատ է, քան եկամուտների աճը, ուստի նման պայմաններում մի կողմից պրոֆեսիոնալ չեմ համարում երկնիշ տնտեսական աճին վերաբերող արտահայտությունները, մյուս կողմից բարոյական չեմ համարում»– ասաց տնտեսագետը։

Մանասերյանի խոսքով`գնաճը Հայաստանում դուրս է եկել վերահսկողությունից, սակայն միջազգային պրակտիկայում այն կառավարելի է, եթե պետությունն իր տեղում է, իրականացնում է մոնիթորինգ, իսկ հետո օգտագործում վերահսկողական գործառույթներ։ Ըստ նրա` մեզանում նման բան չկա և միայն  ԿԲ–ի վրա գների կայունության ապահովման խնդիրը թողնելն արդարացի չէ։

Տնտեսագետի խոսքով` երբ տարեսկզբին միլիարդավոր դոլարի ներդրումների մասին էին խոսում, մինչև այս տարեվերջ գոնե մի քանի միլիոն դոլարի ներդրումներ արդեն իսկ պետք է եղած լինեին, մինչդեռ հիմա ունենք բացասական հաշվեկշիռ, այսինքն` փողը ոչ թե մտնում, այլ դուրս է գալիս Հայաստանից։  

Նշենք, որ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` 2021 թվականի հունվար-հունիս ամիսներին 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ միջին գները (ՍԳԻ) աճել են 5,7 տոկոսով, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ)՝ 5 տոկոսով։

Արդյունաբերական արտադրանքի միջին գներն աճել են 10 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալը (ընթացիկ գներով արտահայտված) աճել է ընդամենը 2,1 տոկոսով։

Սննդամթերքի միջին գներն աճել են 8 տոկոսով, իսկ ընթացիկ գներով արտահայտված ծառայությունների ծավալն աճել է ընդամենը 2,7 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 8 տոկոսով:

«Միտումները ցույց են տալիս, որ գործ կունենանք գնաճային լուրջ ալիքի հետ». տնտեսագետ

0
թեգերը:
Թաթուլ Մանասերյան, տնտեսություն, Հայաստան, գնաճ
Ըստ թեմայի
Հետընտրական շոու, կամ ինչի մասին է խոսում Հայաստանում Ադրբեջանի դրոշով ապրանքի հայտնվելը
Հայաստանը պետք է օգտագործի վետոյի իրավունքը. ԵԱՏՄ–ին Ադրբեջանի անդամակցելը մեզ ոչինչ չի տա
Կենտրոնական բանկում կստեղծվի ՀՀ բոլոր բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր