00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ռուսաստանցի հայն» ու .... հայերն Այվազովսկու մասին ֆիլմ են նկարահանել

© Наталия ПодлыжнякПочему могилу Айвазовского пришлось восстанавливать армянам
Почему могилу Айвазовского пришлось восстанавливать армянам - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ես Այվազովսկին եմ, ծնունդով Ղրիմից ». Աշոտ Ջազոյանի ֆիլմի պրեմիերան կայացավ Մոսկվայում։

Հովհաննես Այվազովսկին հայտնի գեղանկարիչ է։ Երբ Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի մասնագետները նրա 200–ամյակի հետ կապված հարցում անցկացրեցին, պարզեցին, որ մեծ ծովանկարչի աշխատանքները Ռուսաստանի նկարիչների աշխատանքներից ամենասիրվածն են։ Այվազովսկին վայելու էր ե իշխանությունների, և ժողովրդի սերը։

Նա հարուստ էր, սակայն իր համար զբոսանավեր չէր գնում, այլ աշխատում էր և Թեոդոսիայի «տեղի հանճարը» դարձավ։ Նա խթանեց Սիմֆերոպոլից Թեոդոսիա երկաթգծի շինարարությունը, քաղաքի ջրմուղն անցկացրեց։ Անցած տարի Տրետյակովյան պատկերասրահը Այվազովսկու ծավալուն ցուցահանդես կազմակերպեց.այն տեսնելու համար մարդիկ հերթ էին կանգնում։ Հերթի գրանցվում էին նաև առցանց։ Բայց, միևնույնն է` ոչ բոլոր ցանկացողներին հաջողվեց տեսնել այն։

Выставка, посвященная 200-летию  мариниста Ивана Айвазовского - Sputnik Արմենիա
Մեծ ծովանկարչի «Քաոսը». Այվազովսկու 200-ամյակին նվիրված բացառիկ ցուցահանդես

Իսկ էքսպոզիցիայի մի քանի ամիսների ընթացքում թանգարանը 300 միլիոն  դրամ աշխատեց։

Երբ սկսվեցին ֆիլմի նկարահանումները, նկարչի թեոդոսյան պատկերասրահն ու նրա գերեզմանը սարսափելի վիճակում էին։ Ու երբ սկսեցին որոշել` ով է այն վերականգնելու, պարզվեց, որ մեծն ծովանկարիչը ծագումով հայ է, ապա վերականգման  աշխատանքները հայերին վստահեցին։

Sputnik Արմենիայի թղթակիցը խոսել է հայտնի նկարչի մասին վավերագրական ֆիլմի հեղինակ Աշոտ Ջազոյանի հետ ու պարզել է, թե ինչպես են հայ բարեգործները փրկել Այվազովսկու պատկերասրահն ու գերեզմանը։

–Հովհաննես Կոնստանտինովիչին գիտեն բոլորը, իսկ Հովհաննես Այվազյանին` դժվար թե։ Արդյո՞ք դուք մտադիր էիք ձեր ֆիլմով հիշեցնել նկարչի հայկական ծագման մասին։

–Ֆիլմում մենք առանձնահատուկ ուշադրություն չենք դարձնում այդ փաստին, կարծում եմ` դա սխալ մոտեցում է։ Ես առաջին հերթին ուզում էի պատմել, որ Այվազովսկին եզակի հանճար է։ Նա ծնվել, ստեղծագործել ու մահացել է Թեոդոսիայում։ Ֆիլմում մենք թեոդոսցիներին հնարավորություն ենք տվել պատմել նրա մասին։

Նրանք մինչ այժմ ասում են` «Մենք հպարտանալու բան ունենք` ծովն ու Այվազովսկին»։ Նրանք իսկապես սիրում են այդ մարդուն։ Մենք Այվազովսկու մասին խոսել ենք թանգարանի աշխատակցուհիների հետ, նրանք ծովանկարչի մասին խոսելիս հուզվում էին։ Այդ մարդիկ իսկապես հարգում են նրա հիշատակը, ու դա անկեղծ է։

Իհարկե, մենք պատմում ենք նաև նկարչի ծագման մասին։ Առաջ Թեոդոսիայում բազմաթիվ հայկական եկեղեցիներ կային, հիմա մեկն է մնացել, հենց այն, որի հետ կապված է եղել Այվազովսկին։ Նրան կնքել, պսակել ու հուղարկավորել են Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Եկեղեցու բակում են թաղված նկարիչն ու նրա կինը` Աննա Բուրնազյանը։

Открытие выставки Иван Константинович Айвазовский. К 200-летию со дня рождения в Санкт-Петербурге - Sputnik Արմենիա
Այվազովսկին զտարյուն հայ է, կամ փոթորիկ մեկ բաժակ ջրում

Այվազովսկին հրդեհից հետո վերականգնել է Սուրբ Սարգիս եկեղեցին, նրա էսքիզներով են պատկերազարդվել գմբեթները։ Նկարիչն այդ եկեղեցու խորանի համար մի քանի նկար է ստեղծել, հիմա դրանք Այվազովսկու պատկերասրահում են։

Անվան մասին։ Մկրտության ժամանակ նկարիչը Հովհաննես անունն է ստացել։ Փոքր ժամանակ նրան Հովիկ էին անվանում։ Երբ նրան Արվեստի ակադեմիա ուղարկեցին, նա «դարձավ» Հովհաննես, իսկ ակադեմիկոսի կոչում ստացավ արդեն 27–ամյա Իվան Կոնստանտինովիչը։ Նա մեծ ռուս նկարիչ դարձավ` մնալով հայ։

–Ինչպե՞ս են Այվազովսկուն վերաբերվել նրա ժամանակակիցներն ու ինչպե՞ս են նրան հիմա վերաբերվում։

–Նա միշտ էլ հայտնի է եղել։ Նա այն քիչ նկարիչներից է, ով կյանքի օրոք վայելում էր և՛ իշխանության, և՛ ժողովրդի սերը։ Այվազովսկին կենդանության օրոք 15 անձնական ցուցահանդես է ունեցել ամբողջ աշխարհով մեկ։ Ընդ որում, նա միշտ համեստորեն պատասխանում էր. «Հանդիսատեսն ինձ հանդուրժողաբար է վերաբերում»։

Մենք Թեոդոսիայում շփվել ենք Այվազովսկու անվան գեղարվեստի ուսումնարանի տնօրենի, դասախոսների ու աշակերտների հետ։ Նրանք ասացին, որ քաղաքի ամեն երկրորդ բնակիչն ավարտել է այս ուսումնարանը։ Կարծում եմ` սա Գինեսի գրքի ռեկորդ կարող է դառնալ։

–Դուք ուսումնասիրել եք Հովհաննես Այվազովսկու կենսագրությունը։ Ի՞նչն էր Ձեզ համար անսպասելի։

– Մեր ֆիլմի հերոսուհիներից մեկը` պատկերասրահի տնօրենն ասաց. «Այվազովսկին բարի էր, բայց ոչ չափազանց»։ Բոլորը գիտեին, որ նա հայ աղքատ հարսնացուներին օժիտ էր տալիս։ Բայց երբ նրան այդ հարցով ունևոր ընտանիք էր դիմում, նա պատասխանում էր` գնացեք ու ինքներդ տվեք։

Այվազովսկին ազդեցիկ և ունևոր մարդ էր, նա իր տանը հյուրընկալում էր ռուսական ողջ բոմոնդին, այնտեղ էին լուծվում Ղրիմի բոլոր հարցերը։ Այվազովսկին, կարելի է ասել, Ղրիմի ծպտյալ տերն էր, սակայն նա օգտագործում էր իր իշխանությունը ոչ թե հօգուտ իրեն, այլ հայրենի քաղաքի բնակիչների բարօրության։ Ինձ թվում է` լավ կլինի, եթե ավելի շատ մարդ ծանոթանա նրա կյանքի այդ կողմին։

Открытие выставки Иван Константинович Айвазовский. К 200-летию со дня рождения в Санкт-Петербурге - Sputnik Արմենիա
Պետերբուրգում Այվազովսկին Կանդինսկուց հանրաճանաչ է

Ինձ թվում էր, որ նկարչի 200–ամյակին կարելի էր Ղրիմ հրավիրել Եվրոպայի լավագույն ծովանկարիչներին ու պատկերասրահը դարձնել Թեոդոսիայի մշակութային կենտրոնը։ Այվազովսկին այն մարդն է, որը կարող էր «ընդլայնել Ղրիմի սահմանները»։ Ցավոք, այդպես չեղավ։

– Ինչպե՞ս է հիմա ապրում հայ համայնքը Ղրիմում։ Այն մասնակցե՞լ է ֆիլմի նկարահանմանը։

— Հայ բարեգործները փրկեցին Այվազովսկու պատկերասրահն ու գերեզմանը։ Երբ մենք վաստակավոր շինարար Վարդգես Արծրունու հետ առաջին անգամ Թեոդոսիա գնացինք, նա տեսավ Այվազովսկու կիսաքանդ գերեզմանն ու ձեռնամուխ եղավ վերականգմանը։ Բանվորները Ռուսաստանի տարբեր տեղերի հայերն էին։ Նրանք մեր ֆիլմի մի մասը դարձան` վերականգման սկզբից մինչև վերջ։

Համայնքը օգնում էր մեզ ֆիլմի նկարահանումների հարցում` մեզ տրանսպորտ էին տրամադրում, կերակրում էին։ Մենք ֆիլմը նկարահանեցինք Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ։ Եթե հայերի օգնությունը չլիներ, մենք այդ ֆիլմը չէինք ավարտի։

–Դուք արդեն ֆիլմ եք նկարահանել Լորիս – Մելիկովի, Օրբելիների ընտանիքի ու Այվազովսկու մասին։ Կշարունակեք արդյո՞ք ֆիլմեր նկարահանել մեծ հայերի մասին։

– Այո, իհարկե, կարևոր է Հայաստանում ու Ռուսաստանում հիշեցնել, որ հայերը Ռուսաստանի պատմության մի մասն են, այլ ոչ թե պարզապես «եկվոր» ազգ։ Բայց ես ուզում են ֆիլմեր նկարահանել Ղրիմի բնակիչների` թաթարների, ուկրաինացիների, ռուսների, հայերի, հույների, գերմանացիների մասին։ Այն մարդկանց, որոնք ուրախ են ապրել այնտեղ։ Այվազովսկին դրդեց ինձ անել դա։

Լրահոս
0