00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մանկական Եվրատեսիլի» հայ մասնակիցը ներկայացրել է արցախյան իր երազանքը

© Sputnik / Aram NersesyanМикаел (Миша) Григорян
Микаел (Миша) Григорян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Միքայել (Միշա) Գրիգորյանը հայ լրագրողների հետ զրույցում պատմել է իր երազանքի ու այն երգի ուղերձի մասին, որով նա հանդես է գալու «Մանկական Եվրատեսիլում»։

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. «Մանկական Եվրատեսիլ– 2017»–ի Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Գրիգորյանը, այսօր, լրագրողների հետ հանդիպմանը ասել է, որ երազում է Արցախում մշտական խաղաղության մասին։

Նրա խոսքով` ինքն ուզում է բումերամգի միջոցով (Միշայի մրցույթային երգը կոչվում է Boomerang) հանդիսատեսին բարին ուղարկել։ Միշան կարծում է, որ հենց բարությունը կօգնի Հայաստանին հաղթել։

Евровидение - Sputnik Արմենիա
«Եվրատեսիլի» նոր կանոնները. խնդիր ինտրիգների սիրահարների համար

«Ես շատ հուզված եմ… Ինչ վերաբերում է երգին, ես ավելին էի ակնկալում, բայց հիմա ես պարապում ու հասկանում եմ, որ կատարման համար բազում «հնարքներ» կան», – ասաց Միշան։

Նա իրեն իրական մրցակից է համարում Բելառուսի, Ռուսաստանի ու Լեհաստանի մասնակիցներին։

«Եվրատեսիլի» հայ պատվիրակության նախագահ, Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ներկայացուցիչ Գոհար Գասպարյանը նշեց, որ այս տարի որոշ փոփոխություններ են տեղի ունեցել` ամեն երկիր կարող է քվեարկել ինչպես այլ, այնպես էլ իր երկրի մասնակցի օգտին։

Խոսելով «Մանկական Եվրատեսիլ – 20017»–ին Արցախի դրոշը առկայության մասին աղմուկին` նա նշեց, որ պետք չէ սադրանքի տրվել։

«Եթե սկզբում այս ամենը ուղղակի ծիծաղելի էր թվում, ապա հիմա հասկանում ենք, որ պետք չէ տրվել այդ սադրանքներին։ Մենք լավ տրամադրությամբ գնում ենք` մեր երկիրը արժանապատվորեն ներկայացնելու», – հավելեց նա` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

Միշայի պրոդյուսեր Լիրա Քոչարյանը հավելեց, որ Միշայի համարի վրա մեծ թիմ է աշխատում։

«Վերջին տարիներին մեզ մի քանի միավոր չի հերիքում` առաջին տեղը գրավելու համար։ Հնարավոր է` Միշան այդ հաղթողը կդառնա 2017 թվականին։ Նա արդեն պատրաստ է, նույնիսկ եթե նրան հենց հիմա ասեն դուրս արի բեմ ու երգի` նա կանի դա», – ասաց տղայի պրոդյուսերը։

Նրա խոսքով` երգի ընտրությունը պատահական չէ, երբ մի քանի անգամ լսում ես այն` միանգամից սիրահարվում ես երգին։

«Այդ ժանրը շատ անկեղծ է, հատուկ ուղերձ ունի իր մեջ` խաղաղություն մեր երկրին… Ինքնատիպ կատարում է լինելու, բայց հիմա գաղտնիքները չենք բացի։ Միշան բեմի վրա մենակ է լինելու, չի լինելու ոչ բեք վոկալ, ոչ բալետ։ Մի կողմից` դա բարդ է, մյուս կողմից նա հեքիաթային մթնոլորտ կստեղծի», – հավելեց Քոչարյանը։

© Sputnik / Aram Nersesyan«Մանկական Եվրատեսիլ–2017»
«Մանկական Եվրատեսիլի» հայ մասնակիցը ներկայացրել է արցախյան իր երազանքը - Sputnik Արմենիա
«Մանկական Եվրատեսիլ–2017»

«Մանկական Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի մասնակից Միշան՝ Միքայել Գրիգորյանը (նույնպես ծննդով Արցախից է) կներկայանա «Բումերանգ» երգով: Երգի երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, խոսքերի հեղինակներն են Ավետ Բարսեղյանը, Դավիթ Ծերունյանը, Արթուր Աղեկյանը:

9-ամյա Միշան իր երաժշտական ճանապարհը սկսել է Լիրա Քոչարյանի ղեկավարած «Արցախի ձայներ» նախագծից, որի շնորհիվ հնարավորություն է ստացել ելույթ ունենալ տարբեր երկրներում պրոֆեսիոնալ երգիչների հետ միասին: Փոքրիկ արցախցին 2016 թ.-ին մեր հայրենիքը ներկայացրել է մանկական «Նոր ալիք» երգի մրցույթում ու զբաղեցրել 2-րդ հորիզոնականը:

«Մանկական Եվրատեսիլ-2017»-ը կանցկացվի 15-րդ անգամ՝ Shine Bright («Շողա պայծառ») նշանաբանի ներքո: Բացի Հայաստանից, կմասնակցի ևս 15 երկրի ներկայացուցիչ. Ալբանիա, Ավստրալիա, Բելառուս, Կիպրոս, Իռլանդիա, Իտալիա, Մակեդոնիա, Մալթա, Նիդեռլանդներ, Ուկրաինա, Ռուսաստան, Լեհաստան, Սերբիա, Պորտուգալիա և մրցույթը հյուրընկալող երկիրը՝ Վրաստան:

Լրահոս
0