00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչն է դուր եկել Հայաստանում «Երալաշի» հիմնադրին

© Sputnik / Aram NersesyanРуководитель киножурнала "Ералаш" Борис Грачевский
Руководитель киножурнала Ералаш Борис Грачевский - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչն է Հայաստանը զարմանալի երկիր դարձնում, Sputnik Արմենիային տված հարցազրույցի ժամանակ պատմել է «Երալաշի» հիմնադիր Բորիս Գրաչևսկին։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik, Անի Լիպարիտյան. «Երալաշի» հիմնադիր Բորիս Գրաչևսկին Հայաստանի հետ շատ բան է կապում, այդ թվում` կուլտային կինոամսագրի տնօրենին` Արկադի Գրիգորյանին։ Այս մասին «Մոսկվա» կինոթատրոնում նա պատմել է Sputnik Արմենիային տված հարցազրույցում` նախքան «Երալաշի» նոր թողարկումների պրեմիերայի մեկնարկը։

Գրաչևսկին Հայաստան է ժամանել մասնակցելու «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի XIII միջազգային փառատոնին, որը անցկացվում է նոյեմբերի 7-11-ը, Երևանում։

Բարի հայերը

«Երալաշ» կինոամսագրի գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչևսկին կարծում է, որ հայերն ամենաբարի ազգերից մեկն են։

Борис Грачевский - Sputnik Արմենիա
«Երալաշի» հիմնադրի համար թանկ է հայ ընկերոջ նվերը

«Հայ ժողովրդի և երկրի հետ ինձ կապում է մեծ սերը դեպի Հայաստանը։ Հայերը, զարմանալի բարյացակամ են, այդ պատճառով, ամեն անգամ այստեղ գալով, շատ եմ ուրախանում, քանի որ մարդկանց վերաբերմունքն այլ է, բացի այդ այստեղ համեղ են պատրաստում։ Այդ ամենն անհնար է մոռանալ», – ասաց նա։

Գրաչևսկին ավելացրեց, որ այս ամենը Հայաստանը զարմանալի երկիր է դարձնում։ Ու թեև նոյեմբերն անձրևոտ էր, սակայն Հայաստանն ամեն դեպքում ասոցացվում է արևի հետ։

«Ինձ դուր է գալիս, որ կարելի է երեկոյան զբոսնել, չէ՞ որ այստեղ հանգիստ է, աղմկոտ չէ։ Երբեք հարբած մարդկանց չեմ տեսել, որոնք գոչում են կամ կռվում։ Դա հրաշալի է։ Գուցե, բազմազգությունն էլ նշանակություն ունի։ Եթե հնարավոր լիներ, ես Հայաստանում մեկ շաբաթից ավելի կմնայի։ Ուզում ես ամեն տեղ լինել, շրջագայել, ռեստորաններ այցելել», – նշեց Գրաչևսկին։

Ամեն այցի ժամանակ նա հայ վարպետների ձեռքի աշխատանք է գնում Վերնիսաժից և տանում իր հետ։

«Աստված ձեզ ուժ ու առողջություն տա։ Երեկ ես զրուցում էի Հայաստանում Չեխիայի դեսպանի (Պետր Միկիսկա) հետ, ասում էի նրան, թե որքան լավ է Հայաստանում ապրելը` ընկերություն, հանգստություն։ Նա համաձայնեց», – նշեց ռեժիսորը։

Ժամանակակից երեխաներն ու «Երալաշի» գաղտնիքը

Գրաչևսկին արդեն 43 տարի է («Երալաշի» ստեղծման օրվանից) ինչ աշխատում է երեխաների հետ։ Նա կարծում է, որ այն օրերի սերունդն արմատապես տարբերվում է ներկայիս սերնդից։

Նա կարծում է, որ երեխաները փոխվում են, այն էլ շատ արագ։

Эдуард Назаров на встрече с премьер-министром РФ В.Путиным - Sputnik Արմենիա
Մահացել է «Կար-չկար մի շուն» մուլտֆիլմի հեղինակը

«Ժամանակակից երեխաները շատ են մեծացել։ Նախկինում մենք ներքին շեմ ունեինք, տասը տարեկան, իսկ այսօր 4-5 տարեկան երեխաներն են մեզ նայում, միայն մտածեք… Ամեն ինչ թեմատիկորեն փոխվել է, երեխաները շատ են փոխվել», – ավելացրեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Գրաչևսկին օրինակ բերեց «Երալաշի» սյուժեներից մեկը. գիշերով լուսնոտ մի տղա է քայլում, շուրջբոլորը վախենում են նրանից, իսկ նա գնում է բանալին գտնելու։ Իսկ այդ քայլին գնում է, որպեսզի գաջեթ վերցնի։ Քանի որ ճամբարում թույլ չեն տալիս օգտվել դրանցից։

Այս ամենն արդեն իսկ ցույց է տալիս, որ ժամանակակից երեխաները նման չեն մի քանի տարի առաջվա երեխաներին։ Այդ պատճառով «Երալաշը» ստեղծողները փորձում են սյուժեներ գրելու ժամանակ հաշվի առնել այն ամենն, ինչ այսօր արդիական և հետաքրքիր է։

«Երալաշի» հաջողության գաղտնիքի մասին խոսելիս` Գրաչևսկին նշեց, որ չափազանց կարևոր է ժողովրդի սերը, որը լիցքեր է հաղորդում։

«Ամենակարևորը պայքարելն է, նպատակներ դնելը, հասնելը դրանց, պեղել… Ես փորձում եմ ոչ թե ռուսամետ բաներ ստեղծել։ Սա ռուսական նախագիծ չէ, այն ազգություն չի ճանաչում։ Դրանում է հենց մեր բազմազգությունը։ Մենք մշակույթի, կրոնի մասին սյուժեներ չենք տալիս։ Առավել ևս, որ երեխաների նուրբ հոգիները շատ հեշտ է խոցել», – ավելացրեց նա։

Գրաչևսկու խոսքով` նա երբեք կիսատ չի թողնում այն, ինչ սկսում է, սիրում է իր գործը և մտադիր է պահպանել «Երալաշը» այնպիսին, ինչպես այն կա։

Լրահոս
0