Աշոտ Ավագյանի ցուցահանդեսը

Արցախյան քառօրյա պատերազմը՝ ականատեսների աչքերով

366
(Թարմացված է 18:43 28.10.2017)
Երևանում երեկ բացված Աշոտ Ավագյանի լուսանկարների ցուցահանդեսում հեղինակը ներկայացրել է արցախյան ապրիլյան քառօրյա պատերազմը՝ ականատեսների աչքերով։ Արկակոծման ենթարկված ավտոմեքենա, պատերազմին մասնակից զինվորներ ու ոչ մի թիզ չհանձնելու խոստումներ՝ գրված ստվարաթղթե արկղերի վրա։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. Ոչ մի թիզ հող թշնամուն, դիրքերն ամրացնելու համար դեռ մի բարձունք էլ պետք է հետ վերցնենք. Սրանք այն գրություններն են, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ականատես ու մասնակից զինվորները թողել են այդ օրերին դիրքերում եղած ստվարաթղթի վրա՝ ի պատասխան դիքերը զիջելու հռետորական հարցի։

Ашот Авагян
© Sputnik / Karen Yepremyan
Աշոտ Ավագյան

Լուսանկարիչ Աշոտ Ավագյանի՝ այդ օրերին արված լուսանկարներից բացի, «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում ներկայացված ցուցահանդեսի նմուշներում կարևոր տեղ է հատկացված նաև զինվորների թողած գրություններին։

«երբ դու խրամատի մեջ ես, մեկ-երկու օր անց արդեն սկսում ես ձանձրանալ նույն վիճակից։ Ես էլ ձանձրույթը ցրելու համար որոշեցի հարցման պես մի բան կազմակերպել։ Ստվարաթղթե արկղի վրա գրեցի. «Տղերք, կարո՞ղ է…դիրքեր տանք»։ Պատասխանն արդեն զինվորներն ավելացրեցին»,- պատմում է հեղինակը։

Ցուցահանդեսում, բացի  հարվումներից ու դիքերում պատերազմական օրերին արված լուսանկարներից, ներկայացված են նաև այդ օրերին արկակոծման ենթարկված Գորիսի կամավոր ջոկատի ավտոմեքենայի որոշ մասեր՝ ի հիշատակ Աշոտ Ավագյանի զոհված ընկերների և ի հիշեցում այդ օրերին տեղի ունեցած ողբերգական դեպքերի։

  • Աշոտ Ավագյանի ցուցահանդեսը
    Աշոտ Ավագյանի ցուցահանդեսը
    © Sputnik / Karen Yepremyan
  • Աշոտ Ավագյանի ցուցահանդեսը
    Աշոտ Ավագյանի ցուցահանդեսը
    © Sputnik / Karen Yepremyan
  • Աշոտ Ավագյանի ցուցահանդեսը
    Աշոտ Ավագյանի ցուցահանդեսը
    © Sputnik / Karen Yepremyan
  • Աշոտ Ավագյանի ցուցահանդեսը
    Աշոտ Ավագյանի ցուցահանդեսը
    © Sputnik / Karen Yepremyan
  • Աշոտ Ավագյանի ցուցահանդեսը
    Աշոտ Ավագյանի ցուցահանդեսը
    © Sputnik / Karen Yepremyan
  • Աշոտ Ավագյանի ցուցահանդեսը
    Աշոտ Ավագյանի ցուցահանդեսը
    © Sputnik / Karen Yepremyan
1 / 6
© Sputnik / Karen Yepremyan
Աշոտ Ավագյանի ցուցահանդեսը

«Տեսա, որ Գորիսում այս նույն ցուցահանդեսին ընդամենը 5 մարդ է ներկա, Աշոտին առաջարկեցի ցուցահանդեսը Երևանում կազմակերպել»,- մեզ հետ զրույցում պատմեց ցուցահանդեսի կազմակերպիչ «Սարգիս Մուրադյան» պատկերասրահի տնօրեն Զարուհի Մուրադյանը՝ հավելելով, որ մինչ այդ 5 տարի համացանցում հետևել է հեղինակի գործունեությանը, բայց առաջին անգամ է, որ անձամբ է ծանոթանում նրա ու նրա աշխատանքների հետ։

Ի տարբերություն Գորիսի, երևանյան ցուցահանդեսը մարդաշատ էր։ Հայտարարված 18։30-ի փոխարեն առաջին այցելուները, կազմակերպչի խոսքով, ներկայացել էին 17։00-ից սկսած։

366