00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օգանեզովը պատմել է, թե ինչով է զարմացրել Չելենտանոյին

© Sputnik / Сергей Кузнецов / Անցնել մեդիապահոցЛевон Оганезов
Левон Оганезов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի երաժիշտ Լևոն Օգանեզովը անդրադարձել է իր ազգային պատկանելիությանը, ինչպես նաև պատմել Չելենտանոյի և Իգլեսիասի հետ հանդիպման հետաքրքիր դրվագների մասին:

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լևոն Օգանեզովը «Суббота» լատվիական պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ ինքը զտարյուն հայ է, ինչպես նաև պատմել հայտնի արտիստների հետ աշխատանքի ժամանակ տեղի ունեցած ուրախ դեպքերի մասին:

«Ես զտարյուն հայ եմ, պարզապես` վրացահայ: Հայերը տարբեր են լինում: Ժամանակին նախկին Հայաստանի, իսկ այժմ Հյուսիսային Թուրքիայի տարածքից, հայերի մի մասը փախել է Վրաստան: Այնտեղից էլ սերում է մեր` Օգանեզովների տոհմը: Ընդհանրապես, Օգանեզովը ռուսերեն Իվանովն է: Օգանեզը Իվան անվան հայ-հունական տառադարձությունն է: Վրացերեն վատ չեմ խոսում, նույնիսկ ավելի լավ, քան հայերեն», — պատմել է Օգանեզովը:

Открытие экспозиции, в честь юбилея программы ОБА-НА! - Sputnik Արմենիա
Լևոն Օգանեզով. «Եթե կռվել, ապա այնպես, ինչպես հայը»

Ընդ որում, նա ասել է, որ Մոսկվան իր համար հարազատ  քաղաք է:

«Այնտեղ ես ծնվել եմ, սովորել, ամուսնացել, բեմ դուրս եկել…», — հիշում է Օգանեզովը:

Մի անգամ, երբ աշխատում էր Լինկոլն կենտրոնից քիչ հեռու գտնվող Hermitage ռեստորանում, այնտեղ Ադրիանո Չելենտանոյի գլխավորությամբ իտալացիների մի խումբ եկավ:

«Ես անմիջապես սկսեցի իր ամենահայտնի կատարումներից պոպուրի նվագել: Նա մոտեցավ և անգլերենով ասաց. «Քեզնից բացի, այս (անհարգալից բառ օգտագործեց)  քաղաքում ոչ ոք իմ երաժշտության հետ ծանոթ չէ»: Պարզվեց, որ դա նրան շատ էր վիրավորում», — պատմեց Օգանեզովը:

Իսկ Խուլիո Իգլեսիասի հետ կապված պատմությունը մի մասնավոր երեկույթի ժամանակ էր տեղի ունեցել: Ոմն ռուս մագնատ Իգլեսիասին երգելու էր հրավիրել:

«Հյուրերն առաջին երգը հաճույքով էին լսում, երկրորդի ժամանակ սկսեցին ցածրաձայն զրուցել, այնուհետև սկսեցին վեր կենալ, մոտենալ բարին, ծխել… Խուլիոյի հրաշալի կատարումը միայն ես էի լսում: Նա, հավանաբար, մտածեց, թե ես պատվիրատուն եմ և ելույթից հետո ինձ հետ սկսեց ջերմ գրկախառնվել», — հիշում է  երաժիշտը:

Եվս մեկ դեպք էլ կապված է Վինոկուրի և Պետրոսյանի հետ:

«Մենք Ղազախստանում էինք ելույթ ունենում: Հյուրանոցի մոտ կանգնած սպասում էինք` երբ է մեր հետևից ավտոբուս գալու: Հանկարծ մեր կողքով ղազախ պապիկ անցավ` արևելյան խալաթով, գլխարկով, իսկ ձեռքին` մտրակ: Անսպասելիորեն նա հարց տվեց Վինոկուրին: Վերջինս էլ առանց երկմտելու երկար շարան կազմած պատասխանեց, բայց առոգանությունն ու հնչողությունը պապիկի առոգանությանն էր նման: Պապիկը գլխով արեց և հեռացավ», — պատմում է Օգանեզովը:

Նրա խոսքով` Պետրոսյանը ապշահար էր եղել. «Վոլոդյա, դու ղազախերե՞ն գիտես»: Վինոկուրը նայեց նրան. «Գրողը տանի, երկիր ես եկել, գոնե մի երկու բառ պիտի իմանաս, թե՞ ոչ»:

Երաժշտի խոսքով` կարևոր է կատակի մեջ լուրջ լինելը:

Նա համոզված է, որ Պետրոսյանը, մինչ օրս մտածում է, որ Վինոկուրը ղազախերեն գիտեր…

Լրահոս
0