00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ–ի ամենահայտնի մարդկանցից մեկի տունը կզարդարի արցախյան «Վիշապագորգը»

© Sputnik / Karen EpremyanАрмянский национальный ковер Вишапагорг
Армянский национальный ковер Вишапагорг - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Մեգերյան» ընկերության 100–ամյա հոբելյանին նվիրված` մեկնարկեց մի ծրագիր, որն ուղղված է հայկական գորգագործական ավանդույթների տարածմանն ու պրոպագանդմանը։

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Գոհար Սարգսյան. Շատ շուտով արցախյան զարդանախշերով «Վիշապագորգը» կարող է հայտնվել ԱՄՆ–ի ամենահարուստ ու ճանաչված մարդկանցից մեկի տանը։ Իսկ դա տեղի կունենա  Հայաստանի մանուկներ հիմնադրամի և «Մեգերյան կարպետ» ընկերության համատեղ ծրագրի շնորհիվ։

Բանն այն է, որ ընկերության հմուտ գորգագործների օգնությամբ Հայաստանի մանուկներ հիմնադրամի շահառու Վանանդ համայնքի երիտասարդները մի քանի ամսվա ընթացքում աշխատել են եզակի գորգի ստեղծման համար։ Արդեն դեկտեմբերին «Վիշապագորգը» կցուցադրվի ԱՄՆ–ում` Նյու Յորքում անցկացվող COAF–ի ամենամյա դրամահավաք–երեկոյի ընթացքում։

Հիշեցնենք, որ 2016 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանի մանուկներ հիմնադրամի տարեկան դրամահավաք-երեկույթին մասնակցեց օսկարակիր Լեոնարդո Դի Կապրիոն: 65 հազար դոլարով նա գնեց նկարիչ Ջո Բրադլիի նկարը, որն աճուրդի էր դրված:

© Sputnik / Karen EpremyanԳարո Արմեն
Гаро Армен - Sputnik Արմենիա
Գարո Արմեն

«ԱՄՆ–ում նշանավոր մարդիկ սկսել են տեղեկանալ մեր մասին։ Մենք էլ ամեն ինչ անում ենք նրանց ներկայացնելու հայերի կյանքը, պատմությունը։ Ցավոք, անցած 100 տարվա ընթացքում դժվարություններ ենք ունեցել, հիմա ժամանակն է բարձունքներ նվաճելու»,–ասաց Հայաստանի մանուկներ հիմնադրամի հիմնադիր, ատենապետ Գարո Արմենը։

Գարո Արմենը սեփական օրինակն է մեջբերում` իր տանն ամենուր հայկական գորգեր են։

«Մեգերյան կարպետ» ընկերության ներկայացուցիչը` Ջոն–Հովիկ Մեգերյանը, հատուկ ընդգծեց, որ հայկական գորգագործական ավանդույթները չեն մոռացվել։

© Sputnik / Karen EpremyanՋոն–Հովիկ Մերգերյան
Джон-Овик Мегерян - Sputnik Արմենիա
Ջոն–Հովիկ Մերգերյան

«Մեր հայ գորգագործներն ամենատաղանդավորն են, իսկ հայկական գորգերը` ամենագեղեցիկը։ Մեզ համար ամենակարևորն այն է, որ մշակույթը պահպանենք։ Իմ մեծ հայրիկը ընտանիքիս քաջալերեց այս գործը հիմնել Հայաստանում, որ մեր երկիրը զարգանա։ Որ հիմա անհրաժեշտ քայլեր անենք, Հայաստանը կդառնա աշխարհի ամենահզոր երկրներից մեկը»,–ասաց Մեգերյանը։

Տեղեկացնենք, որ հայկական գորգերն առանձնանում են երկու կարևոր հատկանիշով` ներկանյութերն ամբողջությամբ բնական հումքից են, իսկ գորգերը գործում են կրկնակի հանգույցով, որն էլ ապահովում է ամրությունը։

Լրահոս
0