Արմեն Ամիրյան, Վարդան Մկրտչյան և Արմեն Էլբակյան

Նոր տնօրենով Սունդուկյանի անվան թատրոնը բանակին աջակցություն կտրամադրի

395
(Թարմացված է 14:03 30.08.2017)
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Սունդուկյանի անվան թատրոնի աշխատակիցներին ներկայացրեց նորանշանակ տնօրեն Վարդան Մկրտչյանին։ Վերջինը ներկայացրեց իր անելիքները ոչ միայն գեղարվեստական, այլև պաշտպանական ոլորտում։

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի–Sputnik. Սունդուկյանի անվան թատրոնի 95–րդ թատերաշրջանի յուրաքանչյուր վաճառված տոմսի 10 տոկոսը կուղղվի հայոց բանակին։ Թատրոնի նորանշանակ ղեկավար Վարդան Մկրտչյանի առաջին ծրագրերից մեկը սա կլինի։

«Մենք արդեն իսկ պաշտպանության նախարարի հետ հանդիպում ենք ունեցել ու քննարկել այս հարցը։ Բոլորս զինվորներ ենք, պետք է գործառույթներ իրականացնենք բանակի հետ միասին»,–ասաց Վարդան Մկրտչյանը։

Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարը հայտնեց, որ կայծակնային հաջողություններ չի խոստանում, այդքան միամիտ չէ։ Բայց այն, որ տարեցտարի հասարակությունը կտեսնի դրական փոփոխություններ, խոստացավ։

«Եթե չիրականացնեմ նախանշված ծրագրերը, սիրահոժար կհեռանամ»,–ասաց Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ մինչ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն տեղափոխվելը Վարդան Մկրտչյանը ղեկավարում էր Համազգային թատրոնը։ Ասում է` կապերը չի խզել իր սիրելի մշակութային օջախի հետ։

«Ես Համազգային թատրոնում եմ ծնվել իբրև արվեստագետ, 1999 թվականին առաջին կուրսում էի, Սոս Արտաշեսովիչն ինձ հրավիրեց թատրոն` այնտեղ աշխատելու։ 18 տարի ծառայել եմ այդ թատրոնին, վերջին 7–8 տարիներին աշխատել եմ որպես թատրոնի ղեկավար, ես պատրաստ եմ այդ թատրոնի հետ համագործակցել իբրև արվեստագետ»,–ասաց նա։

  • Վարդան Մկրտչյան
    Վարդան Մկրտչյան
    © Sputnik / Asatur Yesayants
  • Արմեն Ամիրյանը ներկայացրել է Սունդուկյանի անվան թատրոնի նոր տնօրենին
    Արմեն Ամիրյանը ներկայացրել է Սունդուկյանի անվան թատրոնի նոր տնօրենին
    © Sputnik / Asatur Yesayants
  • Արմեն Էլբակյան և Վարդան Մկրտչյան
    Արմեն Էլբակյան և Վարդան Մկրտչյան
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 3
© Sputnik / Asatur Yesayants
Վարդան Մկրտչյան

Լրագրողները հարց ուղղեցին նաև Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական տնօրեն Արմեն Էլբակյանին` ինչպե՞ս է պատկերացնում մեկ թատրոնում գեղարվեստական ղեկավարի ու տնօրենի համագործակցությունը, հատկապես, երբ երկուսն էլ ակտիվ արվեստագետ են։

«Գեղարվեստական ղեկավար–տնօրեն հարաբերությունները ժամանակին ամրագրված էին թատրոնի մասին կանոնադրության մեջ, հիմա այդ բանը չկա, բայց կա այն բարոյականը, որ մշակել է նախարարությունը։ Այդ հարաբերությունները ճշտված են. գեղարվեստական մասը պիտի փորձի տնօրենի հետ գտնել այն հնարավորը, որն օգուտ կբերի թատրոնին  և մի կողմ կդնի ամբիցիաները»,–ասաց Էլբակյանը։

Ավելի պատկերավոր արտահայտվելու համար Էլբակյանը հումորով ասաց` եթե իրենց երկուսի տարիքը գումարեն ու բաժանեն հավասար երկու կեսի, կստացվի երկու առողջ ու առույգ տղամարդ, որոնք կպայքարեն հանուն թատրոնի զարգացման։

395

Արցախի մասին ֆիլմը՝ Բեռլինի կինոփառատոնում. ադրբեջանցիները բողոքում են

91
Համացանցի թուրք և ադրբեջանցի օգտատերերի բողոքները չեն ազդել Բեռլինի կինոփառատոնի կազմկոմիտեի որոշման վրա․ Արցախի մասին ֆիլմը մնացել է ծրագրում։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Ֆորում» ծրագրում ներառվել է 2021թ․-ի արտադրության «Սև Բախ Արցախ» ֆիլմը, ինչը համացանցում բացասական արձագանքի է արժանացել ադրբեջանցի օգտատերերի կողմից։ Ֆիլմը հիմնված է Արցախի բնակիչների հետ հարցազրույցի վրա։

Ադրբեջանցի օգտատերերը զայրույթով են արձագանքել ֆիլմի վերնագրին և կողմնակալ են համարել Բեռլինալեի կայքում հրապարակված նախնական սցենարը, որը ներկայացրել են ֆիլմի հեղինակները։

Ֆիլմը պատմում է հայ-ադրբեջանական հակամարտության մասին և հիմնված է Արցախի բնակիչների հարցազրույցների վրա, որոնք նկարահանվել են դեռևս 2007թ․-ին՝ երկու պատերազմների միջև։ Ֆիլմի ռեժիսորներն են Այրին Անաստասը և Ռենե Գաբրին։

Բախի կանտատների ռիթմը կրկնող 13 ակտի բաժանված ֆիլմում բնապատկերները միահյուսված են կադրից դուրս ձայնի հետ, որն արտացոլում է պատերազմի, ինքնության և պատկանելիության բնույթը։

Բեռլինալեի կայքում ֆիլմի նկարագրությունը թուրքերի և ադրբեջանցիների կատաղի արձագանքն է առաջացրել․ նրանք այն անվանում են «քարոզչական ֆիլմ»՝ «միակողմանի պատմությամբ»։

Սկանդալ Արցախի մասին ֆիլմի շուրջ. ինչու Մոսկվայի կինոփառատոնից հանեցին «Դրախտի դարպասը»

1990-ականների Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ֆիլմում անվանում են «պայքար հանուն ազատության և ինքնորոշման», իսկ 2020թ․-ի պատերազմը՝ «Ադրբեջանի բռնապետի ներխուժում»։

Փառատոնը մերժել է ֆիլմը ծրագրից հանելու կոչերը։ Վիրտուալ ցուցադրությունից հետո արդեն ամռանը Բեռլինում ֆիլմը կցուցադրվի օֆլայն ձևաչափով:

Փառատոնի հայտարարության մեջ ասվում է, որ բոլորն անհամբերությամբ են սպասում ամռանը ֆիլմի ցուցադրմանը և պանելային քննարկմանը, որի ընթացքում բոլոր ցանկացողները կկարողանան մասնակցել կառուցողական երկխոսությանը։

6 ֆիլմ` նվիրված արցախյան պատերազմին․ «Ոսկե ծիրանը» ևս կմիանա համազգային դրամահավաքին

91
թեգերը:
կինոփառատոն, Բեռլին, ֆիլմ, Արցախ
Ըստ թեմայի
Մի կյանքը չի հերիքի. վրացի ռեժիսորը փող է հավաքում Փարաջանովի մասին ֆիլմ նկարելու համար
«Սա քաղաքականության հարց չէ». Ստաս Նամինը` նոր ֆիլմի և որդու հետ Արցախ մեկնելու մասին
Հայաստանի մասին ֆիլմ կնկարեն «Netflix»–ի համար. նախարարը որոշ մանրամասներ է հայտնում
Շուշիից բերված գորգերը

Հեռախոսի լույսի ներքո. ինչպես են Շուշիի գորգերը հասել Երևան և ինչ են պատմում դրանք

426
Շուշիի գորգերի թանգարանի ամենաարժեքավոր գորգերը հասցրել են փրկել, սակայն գորգերի զգալի մասն էլ մնացել է այնտեղ` պահոցներում։ 71 գորգ, որոնց ստեղծման պատմությունը սկսվում է 17-րդ դարից, Երևանում ներկայացվել են ցուցադրության։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Պատերազմի օրերին հեռախոսի լույսերի ներքո Շուշիի գորգերի թանգարանից դուրս բերած հավաքածուն այժմ ցուցադրվում է Երևանում` Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց` գյուղեգյուղ շրջած, տարիներ շարունակ հավաքած և հիմա էլ թշնամու ձեռքից փրկած 71 գորգ է ցուցադրության հանվել։

Образцы Шушинского музея ковра, временно экспонирующиеся в Национальном музее-институте архитектуры Александра Таманяна в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
17–րդ դարի ասեղնագործ գորգը

«Եթե քանակական առումով նայենք, ապա մեր հավաքածուի 2/3-րդն ենք փրկել, սակայն որակական առումով` 90 տոկոսից ավելին տարհանել ենք։ Երկու շենք ունեինք Շուշիում` թանգարանը և ֆոնդը. թանգարանում եղած ողջ հավաքածուն` 160 ամենաարժեքավոր գորգերը փրկել ենք։ Սակայն այն, ինչ կար ֆոնդում, այդպես էլ մնացել է այնտեղ»,–ասաց Ասծատրյանը։

Ուղղափառ եկեղեցի Շուշիում. որտեղի՞ց է ծագել հայերի կողմից եկեղեցու յուրացման մասին միֆը

Նա պատմեց, որ հոկտեմբերի 20-ին ինչպես Երևանի, այնպես էլ Արցախի մշակույթի ոլորտի պատասխանատուները զանգահարել և խորհուրդ են տվել, որ գորգերը թանգարանից տարհանեն։ Ասծատրյանը, սակայն, որոշել է մի քիչ էլ սպասել` չի ուզել թանգարանը դատարկել։ Բայց դրան հաջորդող օրերին նկատել է` ադրբեջանական զորքը մոտեցել և Քարինտակ է հասել։ Պատերազմի վերջին օրերին էլ մեծ հրթիռ է պայթել թանգարանի մոտ` կոտրելով դուռ-պատուհանը։ Հենց այդ պահին Ասծատրյանը զանգել է Արցախի մշակույթի նախարարին և խնդրել, որ մեքենա տրամադրի գորգերը տեղափոխելու համար։

Образцы Шушинского музея ковра, временно экспонирующиеся в Национальном музее-институте архитектуры Александра Таманяна в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
Շուշիից բերված գորգերը

Շուշիի գորգերի հավաքածուն Ասծատրյանի շնորհիվ է հավաքվել։ Նա անձամբ է շրջել տնետուն ու գնել դրանք։ «Երբ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում էր, ադրբեջանցիները շրջում էին գյուղերով և հայկական հին գորգերը գնում ու տեղը նորերն էին առաջարկում։ Այդ ամենը տանում էին Բաքվի թանգարան և ցուցադրում  որպես ադրբեջանական մշակույթի մի մաս։ Դա տեսնելով` հասկացա, որ փրկության միակ ձևը դրանք գնելն է։ 2000-ականներին սկսեցի գնել գորգերը»,–ասում է Ասծատրյանը։

Ինչ են թողել հայերը Շուշիում. պատմության ավերակներ, թե ավերակների պատմություն

Մարդիկ Ասծատրյանին սիրով են իրենց գորգերը վաճառել, երբ իմացել են, որ նա պատրաստվում է Շուշիում թանգարան բացել։ Ավելին, եղել են դեպքեր, որ մարդիկ պատմել են` նախկինում իրենցից ավելի բարձր գնով էլ ուզել են գորգ գնել, սակայն քանի որ իմացել են, որ այն Արցախից դուրս պետք է հանեն, չեն վաճառել։ Արդյունքում Ասծատրյանը 2011-ին Շուշիում բացել է գորգերի թանգարանը։

Образцы Шушинского музея ковра, временно экспонирующиеся в Национальном музее-институте архитектуры Александра Таманяна в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
Վարդան Ասծատրյանը

Ասծատրյանը հավաքածուում բավական հին գորգեր ունի` անգամ 17-րդ դարին վերագրվող։ Հիմնականում 19-րդ դարի գորգեր են, որոնք աչքի են ընկնում իրենց սիմվոլներով, և մասնագետներն առաջին իսկ հայացքից տարբերակում են, որ դրանք արցախյան գորգեր են։

Ասծատրյանն ասում է, որ յուրաքանչյուր գորգ իր պատմությունն ունի։ Արցախյան գորգերի մեջ որպես սիմվոլներ մեծամասամբ նկատելի են ծաղկած խաչերը, մեղուները, արու թռչունները։ Ասծատրյանն ասում է` մեղուները մայրիշխանություն են խորհրդանշում, մայրական սկիզբը, սակայն արցախյան գորգերում մեղուներին զուգահեռ նաև արու թռչուններն են «ներկա», իսկ սա ներդաշնակություն է խորհրդանշում։

Образцы Шушинского музея ковра, временно экспонирующиеся в Национальном музее-институте архитектуры Александра Таманяна в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
Շուշիից բերված գորգերը

«Հիմա միակ ցանկությունս է, որ մի տարածք հատկացնեն և Երևանում թանգարան բացենք։ Այստեղ ցուցադրության ժամանակ մարդկանց մոտ ես հետաքրքրություն եմ նկատում։ Ավելին, շատերը գալիս և ասում են, որ ուզում են իրենց տոհմական գորգերը մեզ նվիրեն, որպեսզի հավաքածուն հարստանա»,–ասաց Ասծատրյանը։

Образцы Шушинского музея ковра, временно экспонирующиеся в Национальном музее-институте архитектуры Александра Таманяна в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
Շուշիից բերված գորգերը

Նա կարծում է, որ թանգարանը կարող է հարթակ դառնալ, որպեսզի արցախյան գորգերը գիտականորեն ուսումնասիրվեն։

Նշենք, որ Երևանում գորգերը կցուցադրվեն առաջիկա ամիսներին, իսկ ցուցադրության  մուտքն ազատ է։

  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Վարդան Ասծատրյանը
    Վարդան Ասծատրյանը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 14
© Sputnik / Asatur Yesayants
Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
426
թեգերը:
ցուցադրություն, Արցախ, Երևան, Թանգարան, Շուշի, Գորգ
Ըստ թեմայի
«Շուշիի անկումն ուզում էին գցեին Սեյրան Օհանյանի ջեբը». Սերժ Սարգսյան
««Պանդորայի արկղը» Շուշիում է թաքնված». Մովսես Հակոբյանը` պարտության պատճառների մասին
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ հայերը չվերադառնան Արցախ, այդ թվում՝ Հադրութ ու Շուշի. ԱԳՆ
Լամպ. արխիվային լուսանկար

Երևանում և մարզերից 5–ում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

0
(Թարմացված է 09:11 05.03.2021)
ՀԷՑ–ից հիշեցնում են, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը.

Երևան քաղաքում՝

10:00-16:00 Չարենցի փ. 55, 59, 61, 63/13 շենքեր, Այգեստան 4, 5, 6, 12 փողոցների սեփական տներ մասնակի, Մարտի 8փ. 13, 18, 34, 36 սեփական տներ, Ալեք Մանուկյան փ. 36 սեփական տուն, Ֆիզկուլտուրնիկների փ. 29, 29/1 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ներքին Չարբախ 3, 4, 5, 10 փողոցների սեփական տներ, Ներքին Չարբախ 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, Լազոյի փ․ 4, 6 շենքեր, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 10 շենք, Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 41, 45, 49, 53, 55, 55ա, 55բ, 57 շենքեր, թիվ 104 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-15:00 Ջրաշեն 1 և 2 փողոցներ,

11:00-17:00 Բագրատունյաց պող․ 38/1 շենք, Լազոյի, Կաշեգործների փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գ-1 թաղամասն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արագածոտնի մարզում՝

10:00-16:00 Աշտարակ քաղաք՝ Տանձանոց թաղամաս, Նարեկացի, Սիսակյան, Վ․Պետրոսյան, Հեքիմյան, Շահազիզ, Շիրազ, Թումանյան, Մաշտոցի և Լինչի փողոցներ, Օհանավան, Ուշի, Արտաշավան և Սաղմոսավան գյուղեր,

Արարատի մարզում՝

10:00-14:00 Սիփանիկ գյուղ մասնակի,

10:30-16:00 Գետազատ գյուղ մասնակի,

11։00-15։00 Արտաշատ քաղաք` Մարքսի, Աճառյան, Արազի, Իսակովի, Դուրյան, Օրբելի, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի,

13:00-14:00 Նորաբաց գյուղ մասնակի,

Վայոց Ձորի մարզում՝

10:00-13:00 Շատին գյուղ մասնակի,

10:00-16:00 Վայք քաղաք՝ Երկրաբանների փողոց և Ջերմուկի խճուղին՝ մասնակի, Չայքենդ թաղամաս, Խնձորուտ, Նոր Ազնվաբերդ, Զառիթափ, Գոմք, Կապույտ, Ազատեկ, Զեդան, Փոռ, Բարձրունի, Մարտիրոս, Սերս գյուղեր,

11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք՝ Մոմիկի, Սևակի փողոցներ մասնակի,

Կոտայքի մարզում՝

11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ, Մայակ, Բանավան թաղամասեր մասնակի,

10։30-14։30 Զովունի համայնք, ԱԱԾ զորամաս, ԱԻՆ, «Թամարա և Անի», «Նորմա Կաթ» ՍՊ ընկերություններ,

10։30-16։30 Զովունի համայնքի 8, 9 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Սյունիքի մարզում՝

10:00-11:00 Սիսիան քաղաք՝ Գայի փ. 1, 2, 3 շենքեր,

11:30-12:30 Սիսիան քաղաք՝ Գայի փ. 4, 6, 7, 10, 29ա շենքեր,

10:30-11:30 Շամբ գյուղ և հարակից ոչ-բնակիչ բաժանորդներ,

12:00-17:00 Աղիտու, Նորավան, Վաղատնի, Որոտան գյուղեր և հարակից ոչ-բնակիչ բաժանորդներ:

ՀԷՑ–ից հիշեցնում են, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

Էներգետիկ առումով ծանր տարի է սպասվում. ատոմակայանը 140 օր կկանգնի

0
թեգերը:
Մարզ, Երևան, էլեկտրաէներգիա, Լույս, Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ)
Ըստ թեմայի
Էներգետիկ առումով ծանր տարի է սպասվում. ատոմակայանը 140 օր կկանգնի
Հայկական ատոմակայանի՝ 2020 թվականի վերանորոգումն ավարտված է․ ինչ է սպասվում հաջորդիվ
Ատոմակայանը կերիտասարդանա 80- 85 տոկոսով. ռեակտորի թրծման կայանքը հասավ Հայաստան