Արա Մալիկյան

Իսպանահայ երաժշտի Չայկովսկին ցնցեց հանդիսատեսին

1233
(Թարմացված է 23:43 26.08.2017)
Աշխարհահռչակ հայ ջութակահար Արա Մալիկյանը կրկին ցնցել է իր անփոխարինելի կատարմամբ:

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Համացանցում հրապարակված տեսանյութը, որում աշխարհահռչակ հայ ջութակահար Արա Մալիկյանը կատարում է Չայկովսկու կոնցերտը, բուռն արձագանք է ստացել:

«Հոյակապ մեկնաբանություն էր, թեկուզ և կարճ»,- տեսանյութի տակ գրել է օգտատերերից մեկը`Էուխենիա Կարբոն։

«Արան ինչպես միշտ ֆանտաստիկ է, անչափ ուրախ եմ քո հաջողությունների համար»,- նշել է մեկ այլ օգտատեր Կարմեն Պալոմարեսը։

«Ափսոսում եմ, որ ներկա չեմ եղել այս համերգին և ստիպված եմ այս փոքրիկ կտորի հետ հաշտվել»,- գրել է Մուբա Բարոն։

Արա Մալիկյանն ապրել է Լիբանանում, այնուհետև՝ Իսպանիայում, բայց երբեք չի մոռացել իր արմատների մասին: Համերգներից մեկը նա նվիրել է Հայոց ցեղասպանության ճանաչման 100-րդ տարելիցին:

Մալիկյանի կյանքում ջութակի հայտնությունը պատահական չէ: Հենց ջութակի շնորհիվ է նրա պապը փրկվել ցեղասպանությունից: Ձևացրել է, թե ջութակահար է, ու, միանալով երաժշտական մի խմբի, հասել է Լիաբանան:

Արա Մալիկյանի հայրն էլ իսկական ջութակահար էր: Հենց նա որդուն սովորեցրեց երաժշտական գործիքն ու դրա հնչյունները սիրել:

1233