Ցոյի պատը երևանյան փաբերից մեկում

«Ցոյը ողջ է». հայ երաժիշտները հիշում են իրենց կուռքին

13
(Թարմացված է 23:49 15.08.2017)
27 տարի առաջ այս օրը հայտնի երաժիշտն ավտովթարի զոհ դարձավ։ Պաշտոնական վարկածի համաձայն` նա քնել էր ղեկի դիմաց։

Կարեն Ավետիսյան, Sputnik.

Մուգ կապույտ «Մոսկվիչի» վարորդի մահը ցնցեց Խորհրդային Միության բոլոր երկրների քաղաքացիներին։ Նրա երկրպագուներից մեկը հսկայական պատի վրա սև տառերով գրեց. «Այսօր մահացավ Վիկտոր Ցոյը»։ Մեկը ուրիշը գրածի տակ ավելացրեց. «Ցոյը ողջ է»։ Այս արտահայտությունը թևավոր դարձավ։ Մինչև այսօր էլ այն գրված է Ռուսաստանի և հետխորհրդային երկրների պատերին, որոնք երկրպագուները հպարտությամբ կոչում են «Ցոյի պատ»։

Վիկտոր Ցողի արվեստը մեծ ազդեցություն ու հետք է թողել թե՛ նրա սերնդակիցների, թե հետագա սերունդների վրա։ Նրա մահվան օրը հայ երաժշտները Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել են իրենց կուռքի մասին։

Давид Мушегян
Դավիթ Մուշեղյան

Դավիթ Մուշեղյան (Ռե-մինոր և Ոստան Հայոց խմբերի կիթառահար)

Շատ լավ եմ հիշում 90 թվականի այս օրը, երբ հեռուստատեսությամբ հայտարարեցին, որ Ցոյը ավտովթարի հետևանքով մահացել է:

Հիշում եմ, որ միացրի, եթե չեմ սխալվում, նրա Սև ալբոմը` «Следи за сабой, будь остарожен» երգը, որն ամբողջությամբ արտացոլում էր Ցոյին:

Այդ ժամանակ լրիվ այլ կերպ լսվեցին նրա այդ երգի բառերը: Իսկ առաջին անգամ նրան լսեցի 1986-88 թվականներին: Հիշում եմ, որ առաջին հերթին ինձ գրավեց հնչեղությունը, քանի որ այն ժամանակ հազվադեպ էր նման որակ հանդիպում, խոսքերի մասին էլ չասեմ:

Ցոյի լիրիկան ինձ համար իմպրեսիոնիզմ էր: Հետո, իհարկե, դիտեցին նաև ֆիլմերը՝ «Игла»-ն և «АССА»-ն: Հիշում եմ, որ այն ժամանակ «Հին Արբատում» հատուկ հավաքվում էին ու երգում Ցոյի երգերը, ու կարծեմ` մինչև հիմա էլ կա այն հայտնի պատը, որի վրա գրված է «Ցոյը ողջ է»:

Նրա տեքստերից առաջ եկան նոր կարգախոսներ, որոնք ամբողջությամբ արտահայտում էին «պերեստրոյկայի» և, այսպես կոչված, «տաքացման» մթնոլորտը: Այդ ամենը մեզ ուղղակի անհրաժեշտ էր:

Արեգ Նազարյան (Ոստան հայոց խմբի հիմնադիր)

Ցոյը «պերեստրոյկա» կոչված շրջանի խորհրդանիշներից մեկն էր, ու, ցավոք, այդպես էլ առիթ չեղավ անձամբ նրա հետ ծանոթանալու: Ցավալի էր նրա մահվան լուրը: Ես, ցավոք, դա լսեցի այդ տարի պատերազմի ժամանակ, ճակատում: Այնտեղ հասավ մեզ այդ լուրը: Շատ վառ կերպար էր, շատ հասուն ու բովանդակալից ասելիքով: Ցավով եմ ասում, բայց մինչև այսօր էլ նրա տեքստերը ակտուալ են: Թե ինչու են ակտուալ, չեմ կարող ասել, բայց ակտուալ են։

Левон Айрапетян
© Sputnik / Asatur Yesayants
Լևոն Հայրապետյան

 

Լևոն Հայրապետյան (Միներալ խմբի մեներգիչ, կիթառահար)

Այդ ժամանակ մենք ապրում ու ստեղծագործում էինք Ջերմուկում: Քանի որ Ջերմուկը Խորհրդային Միությունում հայտնի հանգստյան գոտի էր, անընդհատ հյուրեր էր ընդունում տարբեր երկրներից: Մի օր շատ պատահաբար ծանոթանալով հյուրերից մեկի հետ՝ նկատեցի նրա մոտ վինիլային սկավառակներ, որոնցից մեկի վրա Ցոյի պատկերն էր: «Кончится лето» երգը միանգամից ստիպեց ինձ սիրահարվել այդ երաժշտությանը: Դժվարանում եմ ասել` ինչն ինձ վրա առաջնահերթ ազդեցություն ունեցավ՝ պոեզիա՞ն, երաժշտությո՞ւնը, թե՞ նրա յուրահատուկ ձայնը:

Այդ ժամանակ դեռ խոսք չկար երաժշտությամբ զբաղվելու մասին, իսկ ընդամենը մի քանի տարի հետո կազմավորվեց «Միներալ» խումբը, որի երգացանկում իր տեղը գտան Ցոյի շատ տարբեր երգեր:

Ռուսաստանից Ջերմուկ այցելած այդ կնոջը այլևս երբեք հնարավորություն չունեցա հանդիպելու, որպեսզի շնորհակալությունս հայտնեի այդ շրջադարձային բացահայտման համար։

Արմեն Սարգսյան (Ցոյ) (Another Story խմբի հիմնադիր)

Գաղտնիք չէ, որ իմ երաժշտական կարիերան սկսեցի Վիկտոր Ցոյից ոգեշնչված: 2000 մայիսն էր: Շատ պատահական եղավ, Տաշիր քաղաքում: Իմ ընկերը նվագում էր, ես էլ սկսեցի նվագել: Մի քանի օր հետո ներկայացրեց մի քանի երաժշտների երգեր, ասաց` կարող ես ընտրել: Ես կանգ առա Ցոյի վրա: Մինչև հիմա անբացատրելի կերպով ազդում է վրաս: Ես շարունակում եմ երգել նրա երգերը` զուգահեռ ստեղծելով իմը: Հիմա արդեն ուրիշ երաժշտության մեջ ինձ չեմ պատկերացնում: Ներկա պահին ամեն ինչ լավ է ստացվում: Նա ինձ ուղղություն ցույց տվեց: Ես էլ փորձում եմ գնալ այդ ճանապարհով:

2 ամիս առաջ Ցոյի հոբելյանի օրը Երևանի փաբերից մեկում ստեղծեցինք Վիկտոր Ցոյի պատը, որպեսզի այն անընդհատ լինելով այցելուների աչքի առջև`վառ պահի վարպետի հիշատակը:

  • Ցոյի պատը երևանյան փաբերից մեկում
    Ցոյի պատը երևանյան փաբերից մեկում
    © Sputnik / Asatur Yesayants
  • Ցոյի պատը երևանյան փաբերից մեկում
    Ցոյի պատը երևանյան փաբերից մեկում
    © Sputnik / Asatur Yesayants
  • Ցոյի պատը երևանյան փաբերից մեկում
    Ցոյի պատը երևանյան փաբերից մեկում
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 3
© Sputnik / Asatur Yesayants
Ցոյի պատը երևանյան փաբերից մեկում
13