00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Հայկ Բաբուխանյան
Ավելի բարդ իրավիճակ ՀՀ-ՌԴ հարաբերություններում վերջին 200 տարվա մեջ չի եղել.Բաբուխանյան
17:06
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ղարաբաղցին». կոմպոզիտոր Հեքիմյանի վերջին ճանապարհորդությունը

© Фото из личного архива семьи Экимянов Алексей Экимян. Заключительный концерт в Степанакерте
Алексей Экимян. Заключительный концерт в Степанакерте - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
1981 թվականի աշնանը` մահից մեկ տարի առաջ, Ալեքսեյ Հեքիմյանն իրականացրեց իր վաղեմի երազանքը և այցելեց հոր հայրենիք` Լեռնային Ղարաբաղ։ Ստեղծագործական ուղևորությունը ոգեշնչեց նրան, և լույս աշխարհ եկավ երգերի մի նոր շարք, որոնցից առաջինը` «Ղարաբաղցին», ավելի ուշ դարձավ Ղարաբաղյան շարժման օրհներգերից մեկը։

Լիլիթ Հարությունյան, Sputnik.

Ոստիկանության գեներալ, կոմպոզիտոր Ալեքսեյ Հեքիմյանը ծնվել է Բաքվում։ Երեք տարեկան էր, երբ հայրը լքեց նրան ու մորը։ Եկան Երևան, սակայն ապագա կոմպոզիտորն ավելի ուշ ընդունվեց ԽՍՀՄ ՆԳՆ Բարձրագույն դպրոց և տեղափոխվեց Մոսկվա։

Алексей Экимян - Sputnik Արմենիա
Անհամատեղելի համադրություն. Էքշնն ու քնարերգությունը` գեներալ Հեքիմյանի ճակատագրում

Ալեքսեյի մորական կողմը Լենինականից էր, իսկ հայրը ծնվել էր Շուշիում։ Հեքիմյանն իր ղարաբաղյան արմատներին ուշադրություն չէր դարձնում (ինչպես նաև հարազատ հոր գոյությանը), նույնիսկ մոր ազգանունն էր վերցրել։ Արմատներին վերադարձավ աստիճանաբար. ճակատագրի բերումով ծանոթացավ ականավոր ղարաբաղցիների հետ, որոնք առանցքային դեր խաղացին նրա ինքնաճանաչման գործում։

Նրանցից մեկը հայտնի հայ բանաստեղծ Աշոտ Գրաշին էր, որի հետ կոմպոզիտորը ծանոթացավ 1971 թվականին։ Հետագայում Գրաշիի բանաստեղծությունների հիման վրա երգերի շարք գրեց, որոնց թվում էր նաև «Ղարաբաղի եղնիկ» ստեղծագործությունը։

«Ինձ թվում է, որ ղարաբաղյան թեման հայրիկի մոտ ծնվեց Աշոտ Գրաշիի (ծնվել է Տաղավարդ գյուղում – խմբ.) հետ ծանոթանալուց հետո», – Sputnik  Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց Ալեքսեյ Հեքիմյանի որդին` Միխայիլը։

Բացի Գրաշիից, Հեքիմյանի կյանքում որոշակի դեր խաղաց նաև մարշալ Բաղրամյանը (ծնվել է Չարդախլուում – խմբ.)։ 1973 թվականին նա ներկա էր Հեքիմյանի` Կինոյի տանը կազմակերպված հեղինակային երեկոյին, որտեղ հավաքվել էր Մոսկվայի հայկական վերնախավը։ Հետագայում հրամանատարի մոտ կազմակերպած հանդիպումներից մեկի ժամանակ Հեքիմյանը ծանոթացավ Մոսկվայում բնակվող մի շարք ղարաբաղցիների հետ` հայտնի բժիշկներ, ակադեմիկոսներ, զորահրամանատարներ։ Հենց նրանք էլ դեր խաղացին պատմական հայրենիք այցելելու որոշման հարցում։

© parashutov.livejournalԱլեքսեյ Հեքիմյանն ու մարշալ Հովհաննես Բաղրամյանը
Алексей Экимян и Маршал Иван Христофорович (Ованес Хачатурович) Баграмян - Sputnik Արմենիա
Ալեքսեյ Հեքիմյանն ու մարշալ Հովհաննես Բաղրամյանը

«Վերջին տարիներին այդ մարդիկ հաճախ էին հավաքվում մեր տանը` հեքիմյանական ավանդական խաշը վայելելու։ Կերուխումի ընթացքում նրանցից յուրաքանչյուրը կենաց ասելուց առաջ անպայման պատմում էր իր արմատների, հայրենի գյուղի գեղեցկության և ավանդույթների մասին։ Այդ բոլոր պատմություններն ինչ–որ պահի ազդեցություն ունեցան հորս վրա։ Ուղևորության գաղափարը ծնվեց ու միանգամից տարածվեց», – պատմում է Միխայիլը։

Կոմպոզիտորը կարողացավ երազանքն իրականացնել ու նախնիների հայրենիքը տեսնել 1981 թվականին` մահից մեկ տարի առաջ։ ԼՂԻՄ ղեկավարությունն իմացավ նրա ցանկության մասին և մեծ հետաքրքրություն դրսևորեց, նույնիսկ ուղևորության ծրագիր առաջարկեց կոմպոզիտորին։

© Фото из личного архива семьи Экимянов Հեքիմյանը` Մարտունու կուլտուրայի տանը
Алексей Экимян в доме культуры в Мартуни - Sputnik Արմենիա
Հեքիմյանը` Մարտունու կուլտուրայի տանը

«Ղեկավարությունից ինչ–որ մեկը զանգահարեց հորս։ Նրանք քննարկեցին այցի ժամկետն ու երթուղին։ Զրույցի վերջում զանգահարողը ոգևորությամբ առաջարկեց. «Ալեքսեյ Գուրգենովիչ, որպեսզի դուք շատ չձանձրանաք, առաջին օրը կհանդիպեք տեղի բնակչության հետ, այնուհետև երեք օր կհանգստանաք»։ Բայց հայրս ասաց, որ նման օրակարգն իրեն հարմար չէ։ Արդյունքում ելույթ ունեցավ օրը մի քանի անգամ` առանց հանգստյան օրերի…», – պատմում է կոմպոզիտորի որդին։

Ալեքսեյ Հեքիմյանի ստեղծագործական արշավը տևեց երեք շաբաթ։ Այդ ընթացքում նա հասցրեց լինել Շուշիում, Ստեփանակերտում, Մարտունիում, Ճարտարում, Տաղավարդում, Հադրութում, Մարտակերտում…

Սպիտակ աղավնին, երջանիկ ժամանակներն ու նոր ալբոմը

1981 թվականի ամռանը Հեքիմյանն ընտանիքի հետ Դիլիջանում էր։ Հենց այնտեղ` Հաղարծին եկեղեցու պատերի մոտ, լուսանկարիչ Ալեքսեյ Ժիգայլովը կոմպոզիտորին լուսանկարեց սպիտակ աղավնու հետ։

© Алексей Жигайлов/фото из семейного архиваԱլեքսեյ Հեքիմյան
Алексей Экимян - Sputnik Արմենիա
Ալեքսեյ Հեքիմյան

Մի քանի րոպե անց նրանք մեքենա նստեցին և մեկնեցին Ստեփանակերտ։ Այսպես սկսվեց Հեքիմյանի առաջին  և վերջին ճանապարհորդությունը պատմական հայրենիք։ Հրաժեշտի լուսանկարը որոշ առումով դարձավ խորհրդանշական։

«Դպրոցներում, ձեռնարկություններում, բնության գրկում, ուսանողների և մտավորականության հետ հանդիպումների ժամանակ արված լուսանկարներին նայելիս զգում ես, որ հայրիկը երջանիկ է նրանցից յուրաքանչյուրի վրա», – պատմում է Միխայիլը։

Սեպտեմբերի վերջին կոմպոզիտորի ուղևորությունն ավարտվեց։ Որդու խոսքով` Մոսկվա վերադարձավ հոգնած, խիստ նիհարած, բայց երջանիկ։ Հաջորդ ամսվա ընթացքում լծվեց գործի, և ուղևորությունից ստացած տպավորություններն ամփոփվեցին «Իմ հանդիպումը Ղարաբաղի հետ» լուսանկարների ալբոմում։

© Фото из личного архива семьи Экимянов «Իմ հանդիպումը Ղարաբաղի հետ» լուսանկարների ալբոմը
Алексей Экимян. Фотоальбом - Sputnik Արմենիա
«Իմ հանդիպումը Ղարաբաղի հետ» լուսանկարների ալբոմը

«Յուրաքանչյուր լուսանկարը փակցնելիս ժամերով պատմում էր, մեկնաբանում այս կամ այն դրվագը», – հիշում է Միխայիլը։ Երբ ալբոմի ստեղծման գործն ավարտեց, անցավ աուդիոալբոմի ստեղծմանը։ Նոյեմբերից մինչ դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում նա վեց նոր երգ գրեց, որոնց թվում էին նաև «Ղարաբաղցի», «Վարդ–աղջիկ», «Հայոց տառեր» ստեղծագործությունները… Հենց դրանք հիմք դարձան «Իմ Ղարաբաղ» շարքը ստեղծելու համար։

«Մեղեդի» ձայնագրման ընկերության և հայտնի երգիչ Ռուբեն Մաթևոսյանի ջանքերով ալբոմը լույս տեսավ միայն 80-ականների վերջին, ղարաբաղյան դեպքերի նախաշեմին, երբ Ալեքսեյ Հեքիմյանի մահից արդեն վեց տարի էր անցել։

«Ղարաբաղցի» երգը նվիրված էր այդ շրջանի բոլոր ականավոր հայորդիներին` ուժեղ, արի, աշխատասեր մարդկանց,  որոնց ճանաչում և որոնց հետ ընկերություն էր անում Հեքիմյանը։ Կարո՞ղ էր արդյոք կոմպոզիտորը ենթադրել, որ իր գրած երգը Ղարաբաղյան պատերազմի տարիներին ժողովուրդն այնքան կսիրի, որ ստեղծագործությունը կդառնա հայրենի հողի անկախության համար պայքարող զինվորների օրհներգը։

Русская версия

Լրահոս
0