00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Trio Mandili»-ին` սոցցանցերում տարածված «սկանդալի» և իր հանրաճանաչության մասին

© FB ProfileTrio Mandili
Trio Mandili - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի վրացական «Trio Mandili»-ի խումբը Երևան է ժամանել ներկայացնելու «Սիրով» համերգային ծրագիրը: Խմբի աղջիկները կերգեն վրացական ժողովրդական և հեղինակային երգեր: Երևանյան հանդիսատեսին սպասվում է նաև անակնկալ:

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Հյուրախաղերով Երևանում է գտնվում հայտնի վրացական ֆոլկ-խումբ «Trio Mandili»-ին: Աղջիկները Հայաստան են ժամանել երեկ, սակայն հասցրել են սիրել Երևանը, որն իրենց ընդունել է ջերմորեն:

«Հայաստանում մենք առաջին անգամ ենք, սակայն արդեն հասցրել ենք նկատել, որ մեզ այստեղ սիրում են: Մենք նույնպես սիրեցինք Երևանը: Անակնկալ ենք պատրաստել երևանյան հանդիսատեսի համար, որը ցույց կտանք համերգի ընթացքում»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Trio Mandili» խմբի երգչուհիներից մեկը` Տատուլի Մգելաձեն:

«Trio Mandili»-ի կազմում հանդես են գալիս Տատուլի Մգելաձեն, Տամարի Ցիկլաուրին և Իրինա Միդելաուրին: Խումբը հայտնի դարձավ, երբ նա անդամները համացանցում սելֆի-տեսանյութ տեղադրեցին: «Ապարեկա» վրացական երգով տեսահոլովակը` ազգային փանդուրի երաժշտական գործիքի ուղեկցությամբ, ցնցեց համացանցը:

Տեսասելֆիի նախաձեռնողը Տատուլի Մգելաձեն էր: Աղջկա խոսքով` պատկերացնել անգամ չէր կարող, որ երեք օրվա ընթացքում այդպիսի հաջողություն կունենան և հայտնի կդառնան:

«Այն, որ տեսահոլովակը ճանաչված դարձավ, ես հայտնաբերեցի երրորդ օրը, երբ դիտումների քանակը հասավ 800 հազարի: Դեպքերի նման զարգացում ոչ ոք չէր սպասում»,- ասաց Մգելաձեն:

© Sputnik / Aram NersesyanTrio Mandili
Трио Мандили - Sputnik Արմենիա
Trio Mandili

Սոցցանցերում գլխապտույտ հաջողություն ունենալուց հետո, աղջիկներին գտավ պրոդյուսեր Ռոստիսլավ Մասլովիչը: Նա խոստովանում է, որ ցանկացավ պատահական հաջողությունը պրոֆեսիոնալ դաշտ բերել:

Տրիոյի անվանումը գիտակցաբար էր ընտրված: «Մանդիլին» վրացերենից թարգմանաբար կանացի գլխարկ է նշանակում: Ավանդազրույցի համաձայն` մանդիլին վիճող տղամարդկանց մեջ գցելու դեպքում, անմիջապես խաղաղություն կհաստատվի: Աղջիկները սերտ կապված են ազգային մշակույթին և ստեղծագործում են ֆոլկ ժանրում:

«Ֆոլկը մեր անցյալն է: Մենք ինքնուրույն ենք սովորել երգել այդ ժանրում, սակայն այսօր ավելի պրոֆեսիոնալ ենք մոտենում այդ հարցին», — ասաց Մգելաձեն:

Ինչ վերաբերում է քննադատությանը, երբ Վրաստանի շոու-բիզնեսի որոշ ներկայացուցիչներ և սոցցանցի օգտատերեր հարձակվեցին աղջիկների վրա Մոսկվայում տեղի ունեցած համերգից հետո, Մգելաձեն ասում է. «Տրիոն հետագայում ելույթ կունենա այն երկրներում, որտեղ կցանկանա»: Այս դիրքորոշումն ընդունում է նաև տրիոյի պրոդյուսերը:

Грузинские танцы в центре Еревана - Sputnik Արմենիա
Վրացական պար՝ Երևանի կենտրոնում

«Բավականին զարմանալի էր կարդալ Ռուսաստանում ելույթի վերաբերյալ մեկնաբանությունը: Վրացի շատ երաժիշտներ են համերգներ տալիս Մոսկվայում, իսկ մեզ քաղաքականություն են վերագրում միայն այն բանի համար, որ Կարմիր Հրապարակում սելֆի-տեսագրություն ենք նկարահանել», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մասլովիչը:

Նա կոչ արեց «ագրեսիան անպաշտպան աղջիկների վրա չթափել», նրանք այդ միջադեպի պատճառով մտադիր չեն չեղարկելու Ռուսաստանի հյուրախաղերը:

Այսօր «Մանդիլի» տրիոն ավելի քան 1,5 մլն բաժանորդ ունի Facebook-ում, իսկ youtube ալիքի վրա տեղադրված նրանց յուրաքանչյուր տեսահոլովակը բազմամիլիոնանոց դիտումներ է հավաքում: Խմբի հյուրախաղերի ժամանակացուցակն էլ արդեն կազմված է մինչև 2019 թվականը:

Русская версия

Լրահոս
0