«Հորովել» համույթ

Հայկական մշակութային ժառանգությունը կցուցադրվի Հռոմում

100
(Թարմացված է 10:19 09.06.2017)
Իտալացի լուսանկարիչը հայկական ժողովրդական պարերը կանմահացնի հայկական պատմամշակութային հուշարձանների ֆոնին:

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Հայկական պատմամշակութային հուշարձանների, ազգային զգեստների և խոհանոցի լուսանկարները կցուցադրվեն Իտալիայի մայրաքաղաքում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց նախագծի կազմակերպիչներից Մանվել Ալևորյանը:

ARTIST.AM մշակութային կենտրոնը իր գործընկերոջ` Իտալիայում գործող «Anna Pavlova Network» մշակութային ասոցիացիայի հետ համատեղ նախապատրաստում է «Inspired by Armenia» նախագիծը։

Ծրագրի շրջանակում հունիսի 8-13-ը Հայաստան կժամանի իտալացի լուսանկարիչ Ջովաննի Վեկին, որը լուսանկարների միջոցով ցույց կտա հայկական պարարվեստը Լոռու մարզի պատմական հուշարձանների ներքո (Սանահին, Հաղպատ, Օձունի և Ախթալայի վանական համալիրներ):

Ըստ կազմակերպիչներ մտահաղացման՝ արվեստի տարբեր ճյուղերի համադրումը թույլ կտա լիարժեք արտահայտել հայկական մշակույթն ու պատմությունը:

Ծրագիրը կնպաստի ոչ միայն հայկական արվեստի և պատմական հուշարձանների հանրահռչակմանը, այլև կխթանի արտաքին զբոսաշրջության զարգացումը Լուռու մարզում: Ծրագիրը կեզրափակի Հռոմում կայանալիք ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն Ջովաննի Վեկիի նկարած լուսանկարները Լոռու մարզում, ինչպես նաև հայկական տարազը և խոհանոցը:

Աշխատանքի ողջ ընթացքը կամփոփվի ֆոտոալբոմի տպագրությամբ, որի դիզայնը կիրականացնեն իտալացի դիզայներները։

Ծրագրի գործընկերն է «Տերյան» մշակութային կենտրոնը` իր «Taraz Art» նախագծով:

Ծրագրի մեջ ներգրաված են Վանաձորի «Հորովել» երգի- պարի համույթի արտիստները, որոնք լուսանկարչական պրոցեսի ընթացքում կկրեն «Taraz Art»-ի տրամադրած հագուստները:

Танцевальный ансамбль Оровел
Архив "Оровел"
«Հորովել» համույթ

Լուսանկարները միավորելով հայկական արվեստի տարբեր ճյուղերը լիովին կարտացոլեն հայկական մշակույթը և պատմությունը:

Կազմակերպիչները նշում են, որ ծրագիրը շարունակական կլինի և կներառի Հայաստանի մյուս մարզերն իրենց մշակութային հաստությամբ:

Русская версия

100