00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ձայն տուր, ով կղզյակ». Մխիթարյան միաբանությանը նվիրված ցուցադրություն` «Զվարթնոցում»

© Sputnik / Asatur YesayantsХрам раннесредневековой армянской архитектуры "Звартноц"
Храм раннесредневековой армянской архитектуры Звартноц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակույթի պատմության մեջ բացառիկ նշանակություն և ուրույն տեղ զբաղեցրած Մխիթարյան միաբանությունն այս տարի կնշի Վենետիկի Սուրբ Ղազար կղզի մուտք գործելու 300-ամյակը: Այդ կապակցությամբ ցուցադրություն կկազմակերպվի «Զվարթնոցում»։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Մխիթար Սեբաստացու, ինչպես նաև միաբանության գործունեությունը հանրության լայն շրջանակներին ներկայացնելու ու հանրահռչակելու նպատակով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենությունը նախաձեռնել է սեպտեմբերի 21-ին «Զվարթնոց» պատմամշակութային-արգելոց թանգարանում բացել «Ձայն տուր, ով կղզյակ» խորագիրը կրող ցուցահանդես:

Выставка Взгляд на армянскую архитектуру извне в  Звартноце - Sputnik Արմենիա
«Զվարթնոցում» բացվել է «Օտարները հայ ճարտարապետության մասին» ցուցահանդեսը

Հոգևոր, ուսումնակրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը հիմնադրել է Մխիթար Սեբաստացին` 1701 թ., Կոստանդնուպոլսում: 1717 թ. միաբանությունը հաստատվել է Վենետիկի մերձակա Սբ. Ղազար կղզում` վերածելով այն յուրահատուկ ոգեղեն Հայաստանի` կյանքի կոչելով Մխիթարյան միաբանության կարգախոսը`«Ի փառս Աստուծոյ եւ յանուն լուսաւորութեանն ազգի մերոյ»:

Ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են տարեսկզբից: ՊՈԱԿ-ի ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ Էլմիրա Եսայանը Վենետիկ մեկշաբաթյա գործուղման ընթացքում ծանոթացել է արխիվային հարուստ ու հետաքրքիր նյութերի:

Նախանշվող ցուցադրությունը հավուր պատշաճի կազմակերպելու նպատակով «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը հանդիպել է Հայաստանի Մխիթարյան կրթահամալիրի պատասխանատու Հայր Եղիայի հետ, քննարկել` ցուցադրության կազմակերպչական աշխատանքներին, արխիվային ու բնագիր նյութերին առնչվող հարցեր:

«Մեծ պատիվ է համագործակցել Ձեզ հետ, Մխիթարյան միաբանությունն իրապես հայկական կղզի է Եվրոպայի մեջ: Այս գործակցությունը սկիզբն է այն մեծ աշխատանքի, որ կարող ենք միասին կյանքի կոչել` մեր մշակութային ժառանգությունը ողջ Եվրոպայում հանրահռչակելու համար: Վստահեցնում եմ, որ այդ առումով Դուք հուսալի գործընկեր ունեք», — իր խոսքում ասել է Արա Թարվերդյանը:

ՊՈԱԿ-ի տնօրենը նաև խոսել է Մխիթարյան միաբանության արխիվային հարուստ նյութերի որոշ մասը ցուցադրությանը ներկայացնելու, մասնավորապես`միաբանության կազմավորմանը վերաբերող հռչակագրի, միաբանությունում սովորած ու աշխատած նշանավոր մարդկանց, օտարազգի հանճարների բնագիր նյութերի, անձնական իրերի և այլնի մասին:

Հայր Եղիան էլ պատրաստակամություն է հայտնել ՊՈԱԿ-ի ցուցադրությունների բաժնի հետ համատեղ աշխատել յուրաքանչյուր նյութի մշակման, հավաքման ուղղությամբ: Նրա խոսքով, ցուցադրությանը ներկայացվելիք արխիվային նյութերի համար էլ հարկ կլինի գրությամբ դիմել Վենետիկ` Մխիթարյան միաբանությանը:

Հայկական ոգով ու շնչով համակված միաբանության գործունեությունը ժամանակին լավագույնս բնորոշել է Մխիթար Սեբաստացին. «Այստեղ տիրում է հայրենաշունչ մթնոլորտ` Աղօթքի հետ` աշխատանք, առաքինության հետ` հայրենասիրութիւն, հաւատքի հետ` գաղափարական սեւեռակէտ, եւ միշտ Հայաստան, ամէն ինչ Հայրենիքի համար, հայ ժողովուրդի համար…»:

Հենց այդ բարձր արժեքները կրող արժանի հայերի, նրանց ներդրած ավանդի մասին էլ կպատմի Հայաստանի անկախության տոնի օրը կրկնակի տոնական դարձնելու միտումով նախանշվող ցուցադրությունը:

Լրահոս
0