00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Անահիտ Մանասյան
Բոլորի հետ էլ հանդիպել ենք․ Անահիտ Մանասյան
14:24
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արմավենու շուքին տակ

© REUTERS / Regis Duvignau70-й Каннский международный кинофестиваль. День первый
70-й Каннский международный кинофестиваль. День первый - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թեև փառատոնային հաղթողների կանխատեսումը բավականին «անշնորհակալ», գուցե նաև անիմաստ զբաղմունք է, այնուհանդերձ փորձենք դիտարկել Կաննի 70-րդ փառատոնի մրցութային ծրագրի որոշ ֆիլմեր՝ հասկանալու համար, թե ով ունի հավակնություններ արժանանալու «Ոսկե արմավենու ճյուղին», որն, ի դեպ, այս տարի պատված է 170 ադամանդով։

Կաննի կինոփառատոնը, բացի հիմնական մրցանակից՝ Ոսկե արնավենու ճյուղից (Palme d'Or), շնորհում է նաև Գրան պրի (2-րդ պատվավոր մրցանակը), ինչպես նաև ժյուրիի հատուկ մրցանակ, FIPRESCI (կինոյի միջազգային մամուլի ասոցիացիայի) մրցանակ, լավագույն դերասան, դերասանուհի, սցենար և այլ մրցանակներ։

Հիշեցնենք, որ այս տարի հիմնական մրցութային ծրագրերի ժյուրի անդամներն են կոմպոզիտոր Գաբրիել Յարեդը, դերասանուհիներ Ջեսիկա Չեսթեյնն ու Ֆան Բինգ Բինգը, դերասան Ուիլ Սմիթը, ռեժիսորներ Անյես Ժաուին, Պարկ Չան Վուքը, Մարեն Ադեն, Պաոլո Սորենտինոն, և այս բոլորին գլխավորում է իսպանացի նշանավոր ռեժիսոր Պեդրո Ալմոդովարը։

Режиссер фильма Окча Пон Чжун Хо и актеры, сыгравшие главные роли Тильда Суинтон, Джейк Джилленхолл, Ан Сео Юн, Пол Дано, Стивен Юнь и Лилли Коллинз на 70-м Каннском кинофестивале - Sputnik Արմենիա
Կաննի «Արևելյան ճեպընթացը»

Միջազգային մի շարք պարբերականների և կինովերլուծական կայքերի վարկանիշը Կաննի փառատոնի առաջին օրվանից գլխավորում էր Անդրեյ Զվյագինցևն իր «Нелюбовь» («Սիրո բացակայություն») ֆիլմով:

Ուշագրավ է այն, որ մի քանի օր անց մեկ այլ ռուսական ֆիլմ (երկուսն էլ համատեղ արտադրանք)՝ Սերգեյ Լոզնիցայի «Նուրբ էակը», նույնպես դարձավ խոսակցությունների թեմա, բայց ի տարբերություն Զվյագինցևի ֆիլմի՝ «Նուրբ էակի» հանդեպ վերաբերմունքն ավելի հակասական է, ու դա բոլորովին էլ պատահական չէ, քանի որ ֆիլմն էլ ավելի ռեզոնանսային է և ռադիկալ։ Թեպետ ռուսական մամուլում շատ են մեղադրանքները, թե իբր եվրոպական փառատոները հատուկ առաջնայնություն են տալիս այն ֆիլմերին, որոնցում Ռուսաստանը ներկայացված է խիստ բացասական տեսանկյունից, հանուն արդարության պետք է նշել, որ թե՛ Զվյագինցևի, թե՛ Լոզնիցայի ֆիլմերն իրենց գեղարվեստական որակով մերկապարանոց են դարձնում փառատոնի հասցեին հնչող մեղադրանքները:

Սակայն վերոնշյալ 2 ֆիլմերից ավելի հավանական է թվում Զվյագինցևի մրցանակ ստանալու հնարավորությունը, քանի որ նրա ֆիլմն ավելի էսթետիկ է, եվրոպական փառատոնային կինոճաշակին ավելի համապատասխան։

Քանի որ առայժմ դժվար է պատկերացնել, որ ռուսական 3 ֆիլմերն էլ կհեռանան մրցանակներով, ըստ երևույթին հավակնորդ համարենք միայն Զվյագինցևին, քանի որ «Հատուկ հայացք» անունը կրող զուգահեռ ծրագրում ռուսական Կանտեմիր Բալագովի դեբյուտային «Նեղվածք» ֆիլմն արդեն արժանացել է մրցանակի։

70-й Каннский кинофестиваль. Тильда Суинтон - Sputnik Արմենիա
Շաբաթվա մարդիկ

Հիմնական մրցանակներից որևէ մեկի ֆավորիտ կարելի է համարել նաև Հո Սանգ Սուին։ Հարավկորեացի ռեժիսորը հատկապես Ֆրանսիայում չափազանց գնահատված է, նրա ֆիլմերը պարբերաբար վերլուծությունների են ենթարկվում «Կայե դու Սինեմա» լեգենդար պարբերականի էջերում, կազմակերպվում են մի շարք հետահայաց ցուցադրություններ՝ ժամանակի ընթացքում Սանգ Սուին դարձնելով կուլտային ռեժիսոր սինեֆիլների շրջանում։ Այսպիսով անկախ նրանից, թե մրցութային ծրագրում ընդգրկված «Հաջորդ օրը» ֆիլմը նրա ամենաստացվածն է թե ոչ, հնարավոր է՝ փառատոնը նրա կինեմատոգրաֆիկ էգոն շոյի որևէ կարևոր մրցանակով։

Ֆրանսուա Օզոնը և Ֆաթիհ Աքինը նկարահանել են հաջողված ու տպավորիչ ֆիլմեր, սակայն նրանք երկուսն էլ ժանրային են ու բավականին տիպիկ իրենց հեղինակների ձեռագրերին, և ամենայն հավանականությամբ նրանց կատարած ստացված աշխատանքը կսահմանափակվի ոչ մրցանակային, բայց բարձր գնահատականներով, չնայած որ Աքինի ֆիլմի գլխավոր հերոսուհու կերպարը կերտած Դայան Քրյուգերը լավագույն դերասանուհի ճանաչվելու բոլոր հնարավորություններն ունի։

Մրցանակային հավակնորդների ցանկից նաև հեռացնենք եվրոպական կինոյի մեծագույն վարպետներից մեկին՝ Ոսկե արմավենու ճյուղի կրկնակի դափնեկիր Միքայել Հանեկեին, որի «Հեփի էնդը» թեկուզ հետաքրքիր, սակայն քիչ ամբիցիոզ ֆիլմ է գլխավոր մրցանակների համար։ Ու թվում է՝ ֆիլմը նկարահանելիս վարպետը զերծ է մնացել բարձրագոչ հավակնություններից ՝ պարզապես իրականացնելով սրտի ուզած էքսպերիմենտը՝ իր համար մինչ այդ մասամբ խորթ երգիծական- կատակերգական տարրերով։

Фотоколл фильма А.Звягинцева Нелюбовь на Каннском кинофестивале - Sputnik Արմենիա
Անդրեյ Զվյագինցևի ֆիլմի գրախոսականն՝ անմիջապես Կաննից

Թե՛ ժյուրիի նախագահ Ալմոդովարի ռեժիսորական տեսակը, թե՛ Կաննի կոնցեպտը հուշում են, որ առանձնակի ուշադրությամբ զննության կենթարկվեն այն ֆիլմերը, որտեղ առկա են համարձակ, ցայտուն, նորարարական մոտեցումներ։

Այս համատեքստում հարկ է հիշատակել հույն ռեժիսոր Յորգոս Լանտիմոսին իր «Սուրբ եղջերուի սպանությունը» ֆիլմով, որը եթե անգամ զիջում է ռեժիսորի նախորդ աշխատանքներին («Ժանիք», «Լոբստեր»), ամեն դեպքում ևս մեկ անգան ամրապնդում է նրա ուրույն ձեռագիրը։ Գրեթե նույնը կարելի է ասել նաև շվեդ ռեժիսոր Ռուբեն Օսթլունդի «Քառակուսու» մասին։

Հոբելյանական մրցութային ծրագիրն ու ժյուրիի կազմը չափազանց բազնաժանր են և էկլեկտիկ՝ նեթֆլիքսյան մասշտաբային էքշնից մինչև ցածրաբյուջե կամերային արթհաուս, քաղաքական ռադիկալ երգիծանքից մինչև դիցաբանական ալեգորիկ թրիլլեր։

Այնպես որ միակ ունիվերսալ ցանկությունը մնում է այն, որ մրցանակակիր ֆիլմերն արժանի լինեն պատմության մեջ մնալուն ու ձևավորելու կինոյի զարգացման հետագա միտումները։

Русская версия

Լրահոս
0