00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կաննի «Արևելյան ճեպընթացը»

© REUTERS / Regis DuvignauРежиссер фильма "Окча" Пон Чжун Хо и актеры, сыгравшие главные роли Тильда Суинтон, Джейк Джилленхолл, Ан Сео Юн, Пол Дано, Стивен Юнь и Лилли Коллинз на 70-м Каннском кинофестивале
Режиссер фильма Окча Пон Чжун Хо и актеры, сыгравшие главные роли Тильда Суинтон, Джейк Джилленхолл, Ан Сео Юн, Пол Дано, Стивен Юнь и Лилли Коллинз на 70-м Каннском кинофестивале - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կինոքննադատ Կարեն Ավետիսյանը դիտել է Կաննի 70-րդ փառատոնի հիմնական մրցութային ծրագրում ներկայացված ֆիլմերը և ներկայացնում է իր տպավորությունները։

Քանի որ Կաննի կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում «Ոսկե արմավենու» համար պայքարում է միանգամից երեք ֆիլմ, որոնք ներկայացնում են Արևելյան Ասիայի տարածաշրջանը, անդրադառնանք այդ ֆիլմերին` առանց որևէ ընդհանրացման, քանի որ ֆիլմերը չունեն ո՛չ ժանրային և ո՛չ էլ թեմատիկ ընդհանրություններ:

Հարավկորեացի ռեժիսոր Բոն Չուն Հոյի «Օկջա» լայնամասշտաբ արկածային էքշնը ոչ միայն կինոյի և անիմացիայի սիրահարների համար է, այլ նաև` Երկիր մոլորակի բոլոր կենդանասերների: Ֆիլմը պատանի Միայի մասին է, որը ձեռնոց է նետում մի հսկայական կոորպորացիայի` հանուն իր ամենամտերիմ ընկերոջ՝ հսկա խոզուկ Օկջայի:

© cartoonbrewԿադր` «Օկջա» ֆիլմից
Кадр из фильма Окча - Sputnik Արմենիա
Կադր` «Օկջա» ֆիլմից

Դեռ փառատոնի ցուցադրությունից առաջ նման ֆիլմի առկայությունը Կաննի կինոփառատոնում զարմանք էր առաջացրել, քանի որ ֆիլմն ավելի շատ կոմերցիոն, մասսայական կինոյի նմուշ է, քան  ավանդական իմաստով փառատոնային, սակայն Կաննը միակ փառատոնը չէ, որ փորձում է փոխել այդ կարծրատիպը և ջնջել մասսայական կինոյի և արտհաուսի միջև ընկած պայմանական սահմանը՝ առաջնորդվելով միմիայն այն պատգամով, որ կինոն նախևառաջ պետք է լինի համամարդկային և բարձրարժեք, իսկ բյուջեն, ժանրը և լսարանի թիրախավորումը խիստ երկրորդական են: Ու եթե սցենարի և պատումի հարցում կորեացի ռեժիսորի նկատմամբ կան խնդիրներ, ապա համամարդկային տեսանկյունից «Օկջանն», անկասկած, երկրպագուների բանակ կգտնի ամբողջ աշխարհում:

Մեկ այլ հարավկորեացի Հո Սան Սուն Կաննում ներկայացված է միանգամից 2 ֆիլմով: Արտամրցութային ծրագրում է նրա «Կլերի տեսախցիկը» ֆիլմը` Իզաբել Յուպերի մասնակցությամբ, որն ասում են`իբր նկարահանվել է ընդամենը տասն օրվա ընթացքում: Հավատալ այդ լեգենդին, իհարկե, կարելի է, քանի որ Հո Սանգ Սուն հայտնի է ֆիլմերի ստեղծման տպավորիչ արագությամբ: Բայց միայն արագությունը, իհարկե, բավարար ցուցանիշ չէր լինի մրցույթային ծրագրում հայտնվելու համար, որտեղ և ներկայացված է նրա «Հաջորդ օրը» փոքր բյուջեով, բայց բարձրակարգ դրաման:

© Photo: hssweb/twitterԿադր` «Հաջորդ օրը» ֆիլմից
Кадр из фильма Хона Сан Су The day after - Sputnik Արմենիա
Կադր` «Հաջորդ օրը» ֆիլմից

Նկարահանումների արագությունից զատ, ռեժիսորը հայտնի է նաև սակավ միջոցներով ֆիլմեր նկարահանելով. «Հաջորդ օրը» բացառություն չէ ու կարող է լավ օրինակ համարվել, թե ինչպես կինեմատոգրաֆիկ զենքերի գրագետ կիրառման, հետաքրքիր պատմության և ճշգրիտ երկխոսությունների շնորհիվ կարելի է մեկ-երկու սենյակում նկարահանել ֆիլմ, որի ավարտից հետո քսան րոպե տևողությամբ բուռն ծափահարություններ հնչեն:

© REUTERS / Stephane MaheՀո Սան Սու
Хон Сан Су - Sputnik Արմենիա
Հո Սան Սու

Հիմնական մրցույթային ծրագրի 3-րդ արևելյան հերոսն է ժամանակակից ճապոնական հեղինակային կինոյի արքայադուստրը՝ Նաոմի Կավասեն, որի «Փայլատակում» ֆիլմը կարելի է կինոյին ուղղված ձոն համարել։ Կույր տղամարդու և կույրերի համար ֆիլմերը նկարագրող կնոջ պատմությունը զերծ չի մնացել Կավասեի ավանդական մոտեցումներից` արևելյան նուրբ իմաստությամբ պարուրված երկխոսություններ, նուրբ, բայց շատ ցայտուն սցենար, բազմաշերտ և այլաբանական պատում` ֆրանս-լիբանանյան երաժիշտ Իբրահիմ Մալուֆի ֆանտաստիկ երաժշտության ներքո:

Կավասեի ֆիլմում լույսի և խավարի պայքարի որոշիչ հարվածը հանդիսատեսը զգում է ոչ թե էկրանին, այլ կինոթատրոնը լքելու ժամանակ, երբ մութ դահլիճից դուրս գալով կկոցում է աչքերը` լույսին նայելով։

© REUTERS / Jean-Paul PelissierՆաոմի Կավասե
Наоми Кавасэ - Sputnik Արմենիա
Նաոմի Կավասե

Լրահոս
0