Ալեքսանդր Պանայոտով

Պանայոտովը կսատարի Արծվիկին ու Կոստովին

18
Երգիչ Ալեքսանդր Պանայոտովը «Եվրատեսիլի» ժամանակ կսատարի Արծվիկ Հարությունյանին ու Քրիստիան Կոստովին։

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Հանրահայտ երգիչ Ալեքսանդր Պանայոտովը «Սոբեսեդնիկ» պարբերականի հետ հարցազրույցում հայտնել է, որ «Եվրատեսիլ» միջազգային մրցույթում կսատարի իր ընկերներին` Հայաստանի պատվիրակ Արծվիկին ու Բուլղարիայի ներկայացուցիչ Քրիստիան Կոստովին։

Պանայոտովն անդրադարձել է նաև մեկ այլ հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովի կանխատեսմանը, որի համաձայն` մրցույթում կհաղթի իտալացի երգիչ, բուքմեյքերների ֆավորիտ Ֆրանչեսկո Գաբբանին։ Պանայոտովը նշել է, որ դեռ չի տեսել Գաբբանիի ելույթը։

«Ես լսել եմ այդ մասին, բայց ոչինչ ասել չեմ կարող. դեռ չեմ տեսել նրա համարը։ Ես սատարում եմ Բուլղարիան ներկայացնող իմ ընկերոջը։ Հայաստանի ներկայացուցիչը նույնպես իմ ընկերուհին է։ Այնպես որ երկրպագելու եմ իմ բոլոր ընկերներին», — ասել է Պանայոտովը` ավելացնելով, որ ծանրաբեռնվածության պատճառով դժվար թե կարողանա հետևել արտիստների ելույթներին։

Բուլղարիան ներկայացնող Քրիստիան Կոտովը նույնպես բուքմեյքերների ֆավորիտներից է. կանխատեսումների համաձայն` նա երկրորդ տեղը կզբաղեցնի։

Հայաստանի ներկայացուցիչն, ըստ կանխատեսումների, կզբաղեցնի 8-րդ հորիզոնականը։

«Եվրատեսիլ-2017» մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում: Հայաստանի ներկայացուցիչը՝ Արծվիկը, ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում: Մրցույթն այս տարի կանցկացվի «Տոնենք բազմազանությունը» կարգախոսի ներքո:

Русская версия 

18
թեմա:
Եվրատեսիլ 2017 (17)