Կադր` «Լաթեր ճյուղի վրա» ֆիլմից

«Լաթեր ճյուղի վրա». Հայաստանն ու Հայոց ցեղասպանությունը բասկի աչքերով

92
(Թարմացված է 13:15 06.04.2017)
Բասկ ռեժիսոր Խուանմի Գուտյերեսսի «Լաթեր ճյուղի վրա» վավերագրական ֆիլմը, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին, կցուցադրվի Ալիկանտե քաղաքում։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Բասկ ռեժիսոր Խուանմի Գուտյերեսսի «Լաթեր ճյուղի վրա» (Telas en las ramas) վավերագրական ֆիլմը չորրորդ տեղն է զբաղեցրել Սան Սեբաստիանի (Իսպանիա) փառատոնում։ Այսօր` ապրիլի 6-ին, այն առաջին անգամ կներկայացվի 40 հազարանոց լսարանի դատին։ Ֆիլմը կկարողանան դիտել ուսանողները, դասախոսները, Ալիկանտեի պետական համալսարանի պրոֆեսորները։

«Հայաստանի մասին ֆիլմ նկարահանելու գաղափարը ծնվել է այն ժամանակ, երբ Խուանմին այցելել է Հայաստան։ Նրան հիացրել է հայերի պատմությունը, կենցաղը, բնությունը և որոշել է այդ մասին պատմել նաև ուրիշներին», — Sputnik Արմենիային ասաց Ալիկանտեի բնակիչ Հասմիկ Քոչարյանը, որը նկարահանվել է ֆիլմում։

89 րոպե տևողություն ունեցող ֆիլմում ներկայացվում են Հայաստանում և այլ երկրներում բնակվող հայերը։ Նրանք պատմություններ են ներկայացնում իրենց հարազատների մասին, որոնք հրաշքով են փրկվել Օսմանյան կայսրությունում իրականացված զանգվածային ոճրագործությունից։

Кадры фильма Лоскутки на ветке (Telas en las ramas)
Asmik Kocharyan
Կադր` «Լաթեր ճյուղի վրա» ֆիլմից

Կարելի է ասել, որ ֆիլմի գլխավոր դերում հենց Հայաստանի պատմությունն է։

Ռեժիսորը պատմում է նաև հայերեն Աստվածաշնչի մասին, որը գտնվել է Բասկերի Երկրի եկեղեցիներից մեկում։

Кадры фильма Лоскутки на ветке (Telas en las ramas)
Asmik Kocharyan
Կադր` «Լաթեր ճյուղի վրա» ֆիլմից

«Խուանմիին մշտապես հետաքրքրում էր Հայաստանի պատմությունը։ Ի դեպ, բասկերի խորհրդարանն Իսպանիայում առաջին էր, որ 2007 թվականին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ 2008 թվականին Ալիկանտեում տեղադրվեց առաջին խաչքարը», — ասաց Քոչարյանը։

Ֆիլմի անվանումը պատահական չի ընտրվել. լաթերը խորհրդանշում են աշխարհասփյուռ հայությունը, իսկ ճյուղը (ողբերգական պատմությունը)` միավորում է նրանց։

Ֆիլմը նկարահանվել է 2015-2016 թվականներին, իսկ նկարահանումներն իրականացվել են Իսպանիայում (Մադրիդ, Բարսելոնա, Ալիկանտե) և Հայաստանում (Գառնի, Գեղարդ, Օշական, Երևան)։ Ֆիլմում նկարահանվել է նաև լիբանանահայ հայտնի ջութակահար Արա Մելիքյանը։

Русская версия

92