00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հոռոմոսի վանքի հայոց թագավորի գերեզմանը

© c1.staticflickrХрам Хоромос. Наши дни
Храм Хоромос. Наши дни - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան հետաքրքիր փաստեր ու բացառիկ լուսանկարներ է ներկայացնում Հոռոմոսի վանքային համալիրի մասին։ Հենց Հոռոմոսում է եղել Անիի հայոց թագավորական տոհմի՝ Բագրատունիների դամբարանավայրը։

Հոռոմոսի վանքային համալիրը կամ Ղոշավանքը 10-11-րդ դարերում կառուցված հայկական ճարտարապետական նշանավոր հուշարձանախումբ է: Այն տեղակայված է ներկայումս Թուրքիայի կազմի մեջ մտնող Կարսի մարզում՝ Հայաստանի միջնադարյան մայրաքաղաք Անիի ավերակներից 15 կմ դեպի հյուսիս-արևելք, Ախուրյան գետի աջ ափին, հայ-թուրքական սահմանի մոտ գտնվող փակ սահմանային գոտում։ Վանքը ժամանակին եղել է Անիի թագավորության ամենակարևոր կրոնական և մշակութային կենտրոններից մեկը:

Հանրի Շատելենի «Պատմական ատլասի» Հայաստանին և Վրաստանին վերաբերող էջի ամբողջական պատկերը - Sputnik Արմենիա
Հայաստանը` 1710 թվականի «Պատմական ատլասում»

Այժմ վանքային համալիրը կիսավեր վիճակում է, բայց մինչև 1920 թվականը, երբ Կարսի մարզի տարածքը նախ Ռուսական կայսրության կազմում էր, իսկ հետո Հայաստանի առաջին Հանրապետության անբաժան մասն էր կազմում, եղել է կանգուն և հիացրել բոլոր այցելուներին իր մի քանի եկեղեցիների զարմանահրաշ ճարտարապետությամբ: Հոռոմոսի վանքը, Կարսի մարզի շատ այլ հայկական պատմաճարտարապետական հուշարձանների նման, վերջնականապես ավերվել է 1960-ական թվականներին:

Քիչ հայտնի փաստ է, որ հենց Հոռոմոսում է եղել Անիի հայոց թագավորական տոհմի՝ Բագրատունիների դամբարանավայրը, որտեղ հուղարկավորվել են հայոց արքունիքի և հայ իշխանական տոհմերի բազմաթիվ ներկայացուցիչներ: Այստեղ է գտնվել նաև Բագրատունիների դինաստիայի հռչակավոր միապետ Աշոտ 3-րդ Ողորմած Բագրատունի թագավորի (թագավորել է 953-977 թթ.) մատուռ-դամբարանն ու գերեզմանատեղին: Հոռոմոսի վանքային համալիրի Սուրբ Գևորգ եկեղեցուց մի փոքր դեպի արևելք միանավ կամարապատ փոքր մատուռի ավերակ կա, որից ներկայումս մասնակի կանգուն են մնացել միայն երկու պատերը: Հենց այս տեղում է գտնվել Աշոտ 3-րդ Բագրատունու գերեզմանը՝ թվագրված 977 թվականով: 1909-ին հրատարակված Արամ Վրույրի Անիի տեսարաններով ստերեոսկոպիկ բացիկների շարքում կա նաև Հոռոմոսում գտնվող Աշոտ Ողորմածի գերեզմանի պատկերը:

© Tony BowdenԱշոտ Ողորմած թագավորի արձանը Գյումրիում
Памятник царю Ашоту Милостивому (Ашот III Багратуни) в Гюмри  - Sputnik Արմենիա
Աշոտ Ողորմած թագավորի արձանը Գյումրիում

Ինչպես երևում է հին լուսանկարների վրա, տապանաքարի գլխամասում գտնվող քարե կառուցահատվածն ամենայն հավանականությամբ բարձրադիր խաչքարի հիմք է հանդիսացել: Չորս աստիճաններից բաղկացած գերեզմանի վերին, բրգաձև հատվածում փորագրված է եղել «Աշոտ Թագավոր» արձանագրությունը: Նշենք, որ այս տեղանքում է եղել նաև Աշոտ Ողորմածի տիկնոջ` հայոց թագուհի Խոսրովանուշի գերեզմանը: 20-րդ դարի սկզբին հայոց արքայի գերեզմանին մշտապես ուխտագնացության են եկել և այստեղ լուսանկարվել հայ ականավոր շատ գործիչներ, այդ թվում՝ Մարտիրոս Սարյանը, Հովհաննես Թումանյանը և Ավետիկ Իսահակյանը:

Աշոտ Ողորմածի թագավորության տարիներին Հայաստանն ապրում էր տնտեսական և մշակութային մեծ վերելք, երկրում տիրում էր համեմատաբար խաղաղ իրավիճակ։ Նրա օրոք 961 թվականին հայկական արքունիքը Կարսից տեղափոխվում է Անի, որը հռչակվում է Հայոց մայրաքաղաք։ Անին հիմնովին պարսպապատվում է, կառուցվում են պալատներ և բազում այլ շինություններ: Աշոտ Ողորմածը Անիում և երկրի գլխավոր քաղաքներում բացել է տալիս դպրոցներ, հիվանդանոցներ, ապաստաններ և այդ բոլորի պահպանման համար սահմանում է որոշակի եկամուտների պարտադիր հատկացնում, որը բացառիկ երևույթ էր այդ ժամանակաշրջանի համար։

Աշոտ Ողորմած թագավորը պատմության մեջ մտավ որպես իսկական բարեգործ, որի համար էլ ժողովուրդը նրան «Ողորմած» անվանեց, և պատահական չէ, որ նրա արձանն այսօր կանգնեցված է Գյումրիում (քանդակագործ՝ Ֆերդինանդ Առաքելյան): Աշոտ Ողորմածի կինը՝ Խոսրովանուշ թագուհին, նույնպես մեծ գործեր հասցրեց անել. 966-ին նա հիմնում է Սանահինի, իսկ 976-ին՝ Հաղպատի վանքերը, որոնք դառնում են Հայաստանի խոշոր գիտակրթական կենտրոններ:

Русская версия

© virtualaniՄարտիրոս Սարյանը (աջից՝ գլխարկը ձեռքին) Աշոտ Ողորմած թագավորի գերեզմանի մոտ. 20-րդ դարի սկիզբ
Մարտիրոս Սարյանը (աջից՝ գլխարկը ձեռքին) Աշոտ Ողորմած թագավորի գերեզմանի մոտ. 20-րդ դարի սկիզբ - Sputnik Արմենիա
1/4
Մարտիրոս Սարյանը (աջից՝ գլխարկը ձեռքին) Աշոտ Ողորմած թագավորի գերեզմանի մոտ. 20-րդ դարի սկիզբ
© virtualaniՀոռոմասի վանքի Սուրբ Գևորգ մատուռը և Աշոտ Ողորմած թագավորի գերեզմանը. Արամ Վրույրի լուսանկար, 20-րդ դարի սկիզբ
Հոռոմասի վանքի Սուրբ Գևորգ մատուռը և Աշոտ Ողորմած թագավորի գերեզմանը. Արամ Վրույրի լուսանկար, 20-րդ դարի սկիզբ - Sputnik Արմենիա
2/4
Հոռոմասի վանքի Սուրբ Գևորգ մատուռը և Աշոտ Ողորմած թագավորի գերեզմանը. Արամ Վրույրի լուսանկար, 20-րդ դարի սկիզբ
© virtualaniՀոռոմոսի վանքը. 20-րդ դարի սկիզբ
Հոռոմոսի վանքը. 20-րդ դարի սկիզբ - Sputnik Արմենիա
3/4
Հոռոմոսի վանքը. 20-րդ դարի սկիզբ
© c1.staticflickrՀոռոմոսի վանքային համալիրի ներկայիս պատկերը
Հոռոմոսի վանքային համալիրի ներկայիս պատկերը - Sputnik Արմենիա
4/4
Հոռոմոսի վանքային համալիրի ներկայիս պատկերը
1/4
Մարտիրոս Սարյանը (աջից՝ գլխարկը ձեռքին) Աշոտ Ողորմած թագավորի գերեզմանի մոտ. 20-րդ դարի սկիզբ
2/4
Հոռոմասի վանքի Սուրբ Գևորգ մատուռը և Աշոտ Ողորմած թագավորի գերեզմանը. Արամ Վրույրի լուսանկար, 20-րդ դարի սկիզբ
3/4
Հոռոմոսի վանքը. 20-րդ դարի սկիզբ
4/4
Հոռոմոսի վանքային համալիրի ներկայիս պատկերը
Լրահոս
0