Հայկական ավանդական տարրերի կիրառումը Ժամանակակից զգեստներում հայ դիզայներների շրջանում թրենդ է դարձել։ Այդ թեմային են անդրադառնում անվանի մոդելագործներ Լիլիթ Մարգարյանն ու Արևիկ Սիմոնյանը։ Վահան Խաչատրյանի «Հայաստանի գանձերը» հավաքածուն, նրա՝ միջնադարի մանրանկարիչ Թորոս Ռոսլինի սյուժեների հիման վրա ստեղծված աշխատանքները սիրվել են ոչ միայն հայ հասարակության, այլև արտասահմանցիների կողմից։ Իսկ անցյալ տարի «Տերյան» մշակութային կենտրոնը՝ Լիլիթ Մելիքյանի գլխավորությամբ, ներկայացրեց «Անցյալի ապագան» խորագրով գորգերի զարդանախշեր պատկերող հավաքածուն, որը ստիպեց յուրովի նայել տարազին։
Այս միտումը վերաբերում է ոչ միայն հագուստին, այլև աքսեսուարներին և զարդարանքներին։ Այն ընդգրկում է հիմնականում կանանց նորաձևությունը և գրեթե չի տարածվում տղամարդկանց նորաձևության վրա, չհաշված հայ արքաների կամ գրողների պատկերով շապիկները։
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում դիզայներ Վահան Խաչատրյանը նշեց, որ ողջունում է նոր թրենդը։
«Շատ ուրախ եմ, որ Հայաստան է վերադառնում «ազգայինը», լինի դա զարդանախշեր, թե ասեղնագործություն։ Եվ այդ հարցում մեծ ներդրում է ունեցել «Տերյան» մշակութային կենտրոնը, քանի որ նրանք իսկապես լավ աշխատանք են տանում։ Հաճելի է աղջիկներին ավանդական մոտիվներով արծաթե զարդեր կրելիս տեսնել։ Այդ հարցում մեծ դեր է ունեցել նաև Սիրուշոն», — ասաց Խաչատրյանը։
Նրա կարծիքով` հենց հայտնի մարդիկ պետք է խթանեն և քարոզեն այդ միտումը, քանի որ նրանցից օրինակ է վերցնում լայն հասարակությունը։

Վահանը որոշել է հայկական մոտիվներով հավաքածու ստեղծել, որովհետև նա մտադիր էր ներկայացնել այն արտերկրում։
Վա
«Ուզում էի մարդկանց որևէ նոր բան ներկայացնել։ Սրբապատկերներով արված հավաքածուն, կարելի է ասել, հաջողված էր։ Խոստովանեմ՝ ինքս էլ չէի սպասում, որ այն այդքան կհետաքրքրի արտասահմանցի հանդիսատեսին, և այդպիսի արձագանք կունենք։ Այդ մասին բազմիցս գրել են մամուլում։ Ճիշտ է, ոմանց թվում էր, որ սա բյուզանդական մանրանկարներ են, և նրանց համար պետք էր ամեն ինչ պարզաբանել», — նշեց նա։
Sputnik Արմենիայի թղթակիցը փոքր հարցում է անցկացրել և պարզել, որ հայ կանանց և աղջիկների մեծամասնությունը հաճույքով կկրի տարազի ոճով արված զգեստները։ Սակայն շատերին վախեցնում է արժեքը։ Եվ միայն հարցվածներից մեկը կասկած հայտնեց, որ իրեն նման զգեստ չի սազի։
«Կարծում եմ, որ ծանր գործվածքով ու ազգային զարդանախշերով զգեստների մեջ մարդիկ տարիքով ավելի մեծ են երևում», — ասաց նա։
Հետաքրքիր էր, որ տղամարդիկ էլ դեմ չեն իրենց հայրենակցուհիներին ազգային տարրերով շրջազգեստներով և զգեստներով տեսնել, ընդ որում, հարցվածներից գրեթե բոլորն ասացին, որ դա չպետք է տարազ լինի՝ դրա ավանդական իմաստով, այլ հենց ոճային զգեստ։ Սակայն նրանցից մեկը նկատեց, որ ավելի լավ է տարազ լինի, քան ազդրերի մոտ ճղած ջինսեր։
Պետք է խոստովանել, որ այդ թեմային պարբերաբար անդրադառնում են հայ հայտնիները, որոնք ազգային մոտիվներով զգեստներ և զարդեր են ցուցադրում ոչ միայն բեմում, այլև սոցցանցերում։
Սակայն այս թրենդը անտարբեր չթողեց ոչ միայն տեղի հայտնիներին, այլև նորաձևությանը հետևող հասարակ մարդկանց։ Աղջիկները հաճույքով են կրում ազգային զարդանախշերով և խորհրդանիշերով զարդերն ու աքսեսուարները։ Իսկ հագուստն, իսկապես մատչելի չէ, քանի որ այն հեղինակային աշխատանք է։ Հետաքրքիր է, որ շատ զույգեր նույնիսկ գերադասում են ամուսնանալ ազգային կամ ոճային հարսանեկան զգեստներով։
Այն հարցին՝ արդյոք այդ միտումը զանգվածային պահանջարկ կունենա, նկարիչ-դիզայներ Լիլիթ Մելիքյանն ասաց, որ ամեն ինչ կախված է մոդելավորողներից։
«Կարծում եմ, որ ամեն ինչ կախված է դիզայներներից։ Ամբողջ կյանքս նվիրել եմ ազգային զգեստի ուսումնասիրմանը և շարունակելու եմ այդ գործը։ Այն ինձ շատ է հետաքրքրում, և կարող եմ ասել, որ այն ամենն, ինչ մենք մինչ օրս ստեղծել ենք միայն մի փոքր մասն է», — ասաց նա։
Մելիքյանի խոսքով` Հայաստանում դիզայներների քանակի ավելացումն ի վերջո բերում է աշխատանքի որակի բարձրացմանը։
«Իմ կարծիքով, կարևոր է, որ մարդը պրոֆեսիոնալ ձևով և երկար ժամանակ զբաղվի իր գործով ։ Այդ դեպքում այն չի կարող դուր չգալ և պահանջարկ կունենա։ Ազգային տարրերով հագուստը չի կարող նորաձև չլինել։ Քանի դեռ մենք սիրում ենք այդ գործը և շարունակում ենք զբաղվել դրանով, այն պահանջված կլինի։ Անպայման կգտնվեն մարդիկ, ովքեր նախընտրություն կտան այդ ոճին», — ընդգծեց նա։
Վերջում նշենք, որ ազգային ոճում արված հագուստի և զարդերի նկատմամբ հետաքրքրությունը, հավանաբար, թրենդ կոչել չի կարելի։ Քանի որ թրենդները գալիս ու գնում են։ Իսկ սա ըստ էության երբեք չի վերացել, այն պարզապես երկրորդ շունչ է ստացել։ Այս միտումը վերածնվեց բավական տարերային, և դժվար որևէ մեկը կարողանա կանխագուշակել նրա մայրամուտը։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Համապարփակ քննարկումներից և բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին:
«Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»,– նշված է հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Facebook–ում:
Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն կորոնավիրուսի համավարակի պատճառով: Հայաստանը պետք է ներկայացներ Աթենա Մանուկյանը։
«Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի նոր ձևաչափով։ Ռոտերդամում անցկացվելիք մրցույթի նոր կանոնները կապված են կորոնավիրուսային իրավիճակի և վարակի տարածման կանխարգելման հետ։ «Եվրատեսիլի» մասնակից երկրների պատվիրակություններին խորհուրդ կտրվի Նիդեռլանդներ մեկնելուց առաջ հինգ օրով ինքնամեկուսանալ։ Իսկ թռիչքից 72 ժամ առաջ կորոնավիրուսն ախտորոշող թեստ հանձնելը և դրա բացասական արդյունքի առկայությունը պարտադիր է։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Ֆորում» ծրագրում ներառվել է 2021թ․-ի արտադրության «Սև Բախ Արցախ» ֆիլմը, ինչը համացանցում բացասական արձագանքի է արժանացել ադրբեջանցի օգտատերերի կողմից։ Ֆիլմը հիմնված է Արցախի բնակիչների հետ հարցազրույցի վրա։
Ադրբեջանցի օգտատերերը զայրույթով են արձագանքել ֆիլմի վերնագրին և կողմնակալ են համարել Բեռլինալեի կայքում հրապարակված նախնական սցենարը, որը ներկայացրել են ֆիլմի հեղինակները։
Ֆիլմը պատմում է հայ-ադրբեջանական հակամարտության մասին և հիմնված է Արցախի բնակիչների հարցազրույցների վրա, որոնք նկարահանվել են դեռևս 2007թ․-ին՝ երկու պատերազմների միջև։ Ֆիլմի ռեժիսորներն են Այրին Անաստասը և Ռենե Գաբրին։
Բախի կանտատների ռիթմը կրկնող 13 ակտի բաժանված ֆիլմում բնապատկերները միահյուսված են կադրից դուրս ձայնի հետ, որն արտացոլում է պատերազմի, ինքնության և պատկանելիության բնույթը։
Բեռլինալեի կայքում ֆիլմի նկարագրությունը թուրքերի և ադրբեջանցիների կատաղի արձագանքն է առաջացրել․ նրանք այն անվանում են «քարոզչական ֆիլմ»՝ «միակողմանի պատմությամբ»։
Սկանդալ Արցախի մասին ֆիլմի շուրջ. ինչու Մոսկվայի կինոփառատոնից հանեցին «Դրախտի դարպասը»
1990-ականների Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ֆիլմում անվանում են «պայքար հանուն ազատության և ինքնորոշման», իսկ 2020թ․-ի պատերազմը՝ «Ադրբեջանի բռնապետի ներխուժում»։
Փառատոնը մերժել է ֆիլմը ծրագրից հանելու կոչերը։ Վիրտուալ ցուցադրությունից հետո արդեն ամռանը Բեռլինում ֆիլմը կցուցադրվի օֆլայն ձևաչափով:
Փառատոնի հայտարարության մեջ ասվում է, որ բոլորն անհամբերությամբ են սպասում ամռանը ֆիլմի ցուցադրմանը և պանելային քննարկմանը, որի ընթացքում բոլոր ցանկացողները կկարողանան մասնակցել կառուցողական երկխոսությանը։
6 ֆիլմ` նվիրված արցախյան պատերազմին․ «Ոսկե ծիրանը» ևս կմիանա համազգային դրամահավաքին


