00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թե ինչպես աղքատ ուսանողներ Փարաջանովն ու Անդրանիկյանը ծանոթացան ավտոբուսում

© ArmineaghayanСтепан Андраникян
Степан Андраникян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նա բազմաթիվ ֆիլմերի հեղինակ է, «Նռան գույնը» ֆիլմի գլխավոր նկարիչը։ Այսօր Շահումյանի գերեզմանատանը տեղի կունենա Հայաստանի ժողովրդական նկարիչ Ստեփան Անդրանիկյանի հուղարկավորության արարողությունը։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Հայտնի հայ նկարիչ, բազմաթիվ մուլտիպլիկացիոն ֆիլմերի բեմադրող և ռեժիսոր Ստեփան Անդրանիկյանը ծնվել է 1927թ-ին Մայկոպում (Ռուսաստանի Կրասնոդարի երկրամաս)։ Նրա ընտանիքը Երևան է տեղափոխվել 1930-ականների սկզբին։

«Ստեփանը պատմում էր, որ Անդրանիկյան ազգանունը տոհմական չէ։ Նկարչի հորն Օսմանյան կայսրությունում զանգվածային կոտորածների ժամանակ փրկել է Անդրանիկ Օզանյանը, և քանի որ նրա հայրը չի հիշել իր իսկական ազգանունը, ապա իր փրկչի պատվին վերցրել է Անդրանիկյան ազգանունը», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի նկարիչների միության անդամ Վրեժ Առաքելյանը։

Փոքրիկ Ստեփանի ծնողները նկատել են, որ նա մեծ սեր ունի գեղանկարչության հանդեպ ու որդուն տարել են Երևանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան, որն ավարտել է 1947թ-ին։ Հաջորդ փուլը դարձել է Գերասիմովի անվան Կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը։ Անդրանիկյանն իր առաջին լուրջ աշխատանքը` ինքնադիմանկարը, նկարել է 17 տարեկանում։

Նրանց ընկերությունը սկսվել է ավտոբուսում

Անդրանիկյանը բազմաթիվ անգամ պատմել է, թե ինչպես է հանճարեղ Սերգեյ Փարաջանովի հետ ծանոթացել 1949թ-ին, երբ հետպատերազմական ծանր շրջանում երկիրը նոր-նոր էր ոտքի կանգնում։ Այդ ժամանակ երկուսն էլ կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ուսանողներ են եղել։

Шляпа Леонида Енгибарова - Sputnik Արմենիա
Լեոնիդ Ենգիբարյանի գլխարկի անհետացման գաղտնիքը

«Ավտոբուսի անտոմս ուսանողների շարքում եղել են նաև Սերգեյն ու Ստեփանը։ Իրավիճակը փրկելու համար Փարաջանովն իսպաներեն դիմել է տոմսավաճառին` իրեն և մյուս անտոմս ուսանողներին ներկայացնելով որպես արտասահմանցիներ», — պատմում է Առաքելյանը։

Ուսանողներն իջել են ավտոբուսից, Սերգեյը ներկայացել է Ստեփանին, իրեն անվանել շուռ տված հայ և ավելացրել, որ նա Ստեփանի մեջ միանգամից տեսել է իսկական հայի։ Անդրանիկյանի հարցին ի պատասխան` Փարաջանովը համեստորեն բացատրել է, որը երբեք չի եղել Հայաստանում և վատ գիտի հայերին, այդ պատճառով էլ իրեն «շուռ տված հայ» է ասում։

Ավելի ուշ` «Նռան գույնը» ֆիլմի նկարահանումների ժամանակ, Փարաջանովը, հիացած Հայաստանով, նրա մշակույթով և պատմական ժառանգությամբ, հայտարարել է. «Ես ինչ հիմար էի, որ մինչև հիմա ծանոթ չէի հայկական որմնանկարներին ու գեղանկարչությանը»։

Այսօր կենսագիրները պնդում են, որ եթե չլիներ Անդրանիկյանը, Փարաջանովն իր համար չէր բացահայտի Հայաստանը։

Անդրանիկյանը միշտ եղել է ընկերական խմբի ոգին, նրան շրջապատել են բազմաթիվ ընկերներ, այդ թվում` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կրկեսի արտիստ Լեոնիդ Ենգիբարյանը։ Ստեփանը նրա մասին հաճախ է թախիծով հիշել` ափսոսանք հայտնելով կրկեսի ականավոր վարպետի վաղաժամ մահվան համար։

Անդրանիկյանին սիրում էին

Հայաստանի նկարիչների միությունում շատ էին սիրում Անդրանիկյանին։ Ընկերները հիշում են, որ նա ակտիվ և կենսուրախ մարդ էր և իր կենսախնդությամբ վարակում էր մյուսներին` չնայած նրան, որ վերջին շրջանում հաճախ էր հիվանդանում։

«Ես ու Ստեփանը շաքարախտ ունեինք, և հաճախ ցուցահանդեսների ժամանակ, երբ նկարիչները շատ զբաղված են լինում, ես նրան մի կողմ էի տանում և ասում, որ մենք պետք է մի բան ուտենք, այլապես չենք դիմանա։ Ուժերը վերականգնելու համար մեզ բավական էր դառը շոկոլադը և Ստեփանի ժպիտը», — հիշում է Անդրանիկյանի ընկեր, Հայաստանի նկարիչների միության անդամ Վիկտոր Հովհաննիսյանը։

© Рубен ЧахмахчянՍտեփան Անդրանիկյան
Степан Андраникян - Sputnik Արմենիա
Ստեփան Անդրանիկյան

Հովհաննիսյանը պատմում է, որ Ստեփանը մինչև վերջին օրերը չէր կորցնում կենսուրախությունը, թեև իրեն լավ չէր զգում և վատ էր տեսնում։

Անդրանիկյանն ամբողջ կյանքը նվիրել է Հայաստանին և արվեստին։ 1970-1982թթ-ին եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի մուլտիպլիկացիոն խմբի գեղարվեստական ղեկավարը, մի շարք մուլտֆիլմերի ռեժիսոր և բեմադրող-նկարիչ։ Եղել է «Հայֆիլմի» բեմադրող-նկարիչը, մուլտիպլիկացիոն ֆիլմերի ռեժիսոր, դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։

1967թ-ին Անդրանիկյանն արժանացել է Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարչի կոչման, 2011թ-ին` Հայաստանի ժողովրդական նկարչի։ 2010թ-ին պարգևատրվել է Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալով։

Русская версия

Լրահոս
0