ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Ամերիկյան ռեժիսոր Դեմյեն Շազելի «Լա Լա Լենդ» մյուզիքլը Կինոյի և հեռուստատեսության բրիտանական ակադեմիայի (BAFTA) վարկածով ճանաչվել է տարվա լավագույն ֆիլմ, հաղորդում է BBC Russian-ը։
Շազելը նաև արձանիկ է ստացել` որպես լավագույն ռեժիսոր։ Լավագույն դերասանուհի է ճանաչվել «Լա Լա Լենդում» հանդես եկած Էմմա Սթոունը։
Ականավոր բրիտանական ֆիլմի համար մրցանակի է արժանել Քեն Լոուչի «Ես` Դենիլ Բլեյքս» դրաման, որը պատմում է նպաստով ապրող մի տղամարդու մասին, որը հանդիպում է նման խնդիրներով միայնակ կնոջ։
Պարգևը ստանալիս ռեժիսորն ասել է. «Շնորհակալություն ակադեմիայի անդամներին` հասկանալու համար, թե ինչ է ուզում այս ֆիլմը. որ կառավարությունն անասելի դաժանությամբ է վերաբերվում խոցելի մարդկանց, և դա սարսափելի է։ Այդ դաժանությունը տարածվում է նաև այն փախստական երեխաների վրա, որոնց մենք խոստացել ենք օգնել, և դա հրեշավոր է»։
Լավագույն երաժշտության համար մրցանակ է ստացել «Լա Լա Լենդը» և նրա կոմպոզիտոր Ջասթին Հուրվիտցը, լավագույն մոնտաժի համար` Մել Գիբսոնի «Խղճի նկատառումներով» ֆիլմը, հագուստների լավագույն նկարիչ է ճանաչվել Մադլեն Ֆոնտեյնը, որն աշխատել է «Ջեքի» ֆիլմի հերոսների հագուստների վրա (Ջեքի Քենեդիի դերում հանդես է գալիս Նատալի Փորթմանը), լավագույն գրիմի համար մրցանակի է արժանացել «Ֆլորենս Ֆոսթեր Ջենքինսը», լավագույն ձայնային-օպերատորական աշխատանքի համար մրցանակը ստացել է «Ժամանում» ֆիլմը։
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է ճանաչվել Վիոլա Դևիսը։ Տղամարդու լավագույն դերի համար մրցանակը ստացել է Քեյսի Աֆլեկը, որը խաղացել է «Մանչեսթերը ծովի մոտ» ֆիլմում։ Երկրորդ պլանի լավագույն դերասան է ճանաչվել Դև Պատելը «Առյուծ» դրամայում ունեցած դերի համար։
Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Ալբերտ հոլում։ Երեկոյի հաղորդավարը եղել է դերասան և գրող Սթիվեն Ֆրայը։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Պատերազմի օրերին հեռախոսի լույսերի ներքո Շուշիի գորգերի թանգարանից դուրս բերած հավաքածուն այժմ ցուցադրվում է Երևանում` Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց` գյուղեգյուղ շրջած, տարիներ շարունակ հավաքած և հիմա էլ թշնամու ձեռքից փրկած 71 գորգ է ցուցադրության հանվել։

«Եթե քանակական առումով նայենք, ապա մեր հավաքածուի 2/3-րդն ենք փրկել, սակայն որակական առումով` 90 տոկոսից ավելին տարհանել ենք։ Երկու շենք ունեինք Շուշիում` թանգարանը և ֆոնդը. թանգարանում եղած ողջ հավաքածուն` 160 ամենաարժեքավոր գորգերը փրկել ենք։ Սակայն այն, ինչ կար ֆոնդում, այդպես էլ մնացել է այնտեղ»,–ասաց Ասծատրյանը։
Ուղղափառ եկեղեցի Շուշիում. որտեղի՞ց է ծագել հայերի կողմից եկեղեցու յուրացման մասին միֆը
Նա պատմեց, որ հոկտեմբերի 20-ին ինչպես Երևանի, այնպես էլ Արցախի մշակույթի ոլորտի պատասխանատուները զանգահարել և խորհուրդ են տվել, որ գորգերը թանգարանից տարհանեն։ Ասծատրյանը, սակայն, որոշել է մի քիչ էլ սպասել` չի ուզել թանգարանը դատարկել։ Բայց դրան հաջորդող օրերին նկատել է` ադրբեջանական զորքը մոտեցել և Քարինտակ է հասել։ Պատերազմի վերջին օրերին էլ մեծ հրթիռ է պայթել թանգարանի մոտ` կոտրելով դուռ-պատուհանը։ Հենց այդ պահին Ասծատրյանը զանգել է Արցախի մշակույթի նախարարին և խնդրել, որ մեքենա տրամադրի գորգերը տեղափոխելու համար։

Շուշիի գորգերի հավաքածուն Ասծատրյանի շնորհիվ է հավաքվել։ Նա անձամբ է շրջել տնետուն ու գնել դրանք։ «Երբ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում էր, ադրբեջանցիները շրջում էին գյուղերով և հայկական հին գորգերը գնում ու տեղը նորերն էին առաջարկում։ Այդ ամենը տանում էին Բաքվի թանգարան և ցուցադրում որպես ադրբեջանական մշակույթի մի մաս։ Դա տեսնելով` հասկացա, որ փրկության միակ ձևը դրանք գնելն է։ 2000-ականներին սկսեցի գնել գորգերը»,–ասում է Ասծատրյանը։
Ինչ են թողել հայերը Շուշիում. պատմության ավերակներ, թե ավերակների պատմություն
Մարդիկ Ասծատրյանին սիրով են իրենց գորգերը վաճառել, երբ իմացել են, որ նա պատրաստվում է Շուշիում թանգարան բացել։ Ավելին, եղել են դեպքեր, որ մարդիկ պատմել են` նախկինում իրենցից ավելի բարձր գնով էլ ուզել են գորգ գնել, սակայն քանի որ իմացել են, որ այն Արցախից դուրս պետք է հանեն, չեն վաճառել։ Արդյունքում Ասծատրյանը 2011-ին Շուշիում բացել է գորգերի թանգարանը։

Ասծատրյանը հավաքածուում բավական հին գորգեր ունի` անգամ 17-րդ դարին վերագրվող։ Հիմնականում 19-րդ դարի գորգեր են, որոնք աչքի են ընկնում իրենց սիմվոլներով, և մասնագետներն առաջին իսկ հայացքից տարբերակում են, որ դրանք արցախյան գորգեր են։
Ասծատրյանն ասում է, որ յուրաքանչյուր գորգ իր պատմությունն ունի։ Արցախյան գորգերի մեջ որպես սիմվոլներ մեծամասամբ նկատելի են ծաղկած խաչերը, մեղուները, արու թռչունները։ Ասծատրյանն ասում է` մեղուները մայրիշխանություն են խորհրդանշում, մայրական սկիզբը, սակայն արցախյան գորգերում մեղուներին զուգահեռ նաև արու թռչուններն են «ներկա», իսկ սա ներդաշնակություն է խորհրդանշում։

«Հիմա միակ ցանկությունս է, որ մի տարածք հատկացնեն և Երևանում թանգարան բացենք։ Այստեղ ցուցադրության ժամանակ մարդկանց մոտ ես հետաքրքրություն եմ նկատում։ Ավելին, շատերը գալիս և ասում են, որ ուզում են իրենց տոհմական գորգերը մեզ նվիրեն, որպեսզի հավաքածուն հարստանա»,–ասաց Ասծատրյանը։

Նա կարծում է, որ թանգարանը կարող է հարթակ դառնալ, որպեսզի արցախյան գորգերը գիտականորեն ուսումնասիրվեն։
Նշենք, որ Երևանում գորգերը կցուցադրվեն առաջիկա ամիսներին, իսկ ցուցադրության մուտքն ազատ է։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի -Sputnik, Կարեն Ավետիսյան. Համավարակի օրերին անխափան գործող մշակութային ինստիտուտներից էին համաշխարհային արվեստի միջազգային աճուրդները, որոնք բարեհաջող հարմարվեցին հեռահար խաղի կանոններին և շարունակում են անխափան ծավալել իրենց գործունեությունը։
Կարևոր է հասկանալ, որ առցանց ձևաչափը նոր չէ այս ոլորտում, այն զարգացած և տարածված էր դեռ 2000–ականներից ի վեր, երբ Սոդբիսը, Բոնհեմսը, Քրիստիսը և մի շարք այլ աճուրդային տներ աճուրդներն անցկացնում էին օնլայն։
«Աճուրներն ունեն հաճախորդների, գնորդների հանրություն, որի համար թիվ մեկ նախապայմանը` երաշխիքներ ունենալն է. դա նաև օնլայն վաճառքի առաջին կարևորագույն գործոնն է», – մեզ հետ զրույցում ասում է «ԱԱԱուկցիոն» աճուրդային տան տնօրեն Աննա Գրիգորյանը։
Հայաստանն ունի ճանաչման խնդիր` չունենալով աճուրդների անցկացման փորձ դեռ խորհրդային տարիներից։ Ու չնայած Ռուսաստանը հաջողեց համեմատաբար զարգացնել այդ բացը, հետխորհրդային մյուս երկրներում այն շարունակվեց մնալ չլրացված։
«Հարցը հայ արվեստը կամ արվեստագետները չեն, տաղանդի հարց էլ չկա։ Խնդիրը ճանաչման մեջ է և երկրորդ փաստն այն է, որ ոչ մի ինստիտուտ չկա, որ զբաղվի դրանով։ Եթե նայենք Կատարի, Սաուդիան Արաբիայի կամ Արաբական Միացյալ Էմիրությունների փորձը, կտեսնենք, որ չնայած մեծ մշակույթ չունեն, բայց անցկացնում են աճուրդներ, էքսպոներ, որովհետև պետական ռեսուրսներ են դրվում ոլորտի զարգացման համար»,–ասում է նա։

Խոսելով առանձին արվեստագետների մասին` Գրիգորյանը առանձնացրեց Երվանդ Քոչարին, Մարտիրոս Սարյանին, ֆրանսահայ նկարչներին` Ժան Գառզուին (Գառնիկ Զուլումյան), Լևոն Թութունջյանին, Ժանսեմին (Հովհաննես Սեմերջյան`վերջինս նաև հատկապես սիրված է ճապոնական աճուրդներում), սակայն նշեց, որ նրանք հայտնվում են միջազգային աճուրդներում հիմնականում ֆրանսիացի կամ ֆրանսահայ դիլերների շնորհիվ։
Աճուրդներում հնարամիտ ու ճարպիկ միջնորդ լինելու համար պարտադիր չէ լինել նկարիչ. Միրզոյան
«Ինչ վերաբերում է ժամանակակից արվեստագետներին, ապա շատ- շատերը իրենց նկարներն իրենց իսկ ուժերով են ներկայացնում որոշ միջազգային աճուրդներում, կամ ավելի շուտ` առցացանց պատկերասրահներում։ Որքանով են վաճառվում` դժվարանում եմ ասել, բայց նաև կարևոր եմ համարում բարձրաձայնել այն փաստը, որ մենք մինչ օրս չունենք բանկային համակարգ, որը կհամագործակցի PayPal-ի հետ, ինչը նշանակում է, որ չունենք երաշխիքներ արտասահմանյան գնորդների համար։ Չիմանալով Հայաստանը որտեղ է գտնվում` պոտենցիալ գնորդն անգամ ցանկության դեպքում ընկնում է կասկածների և անվստահության գիրկը»,–ասում է Գրիգորյանը։
Հիշելով ոչ վաղ անցյալում Հայաստանում անցկացված աճուրդը` Գրիգորյանն առանձնացնում է Լևոն Թութունջյանի «Դեղին դիմակը», որը վաճառվեց մոտ 300 000 դոլարով։
«Սա անկասկած հաջողություն էր, բայց այդ ամենը մեծ ծախս է ` գովազդ, կատալոգ, միջազգային PR և այլն։ Ամեն բան կախված է մեծ ներդրումներից, որոնք, ցավոք սրտի, չկան»,–ընդգծում է նա։
Արվեստաբան, Գաֆեսճեան արվեստի կենտրոնի ցուցադրությունների տնօրեն Արմեն Եսայանցը չի համարում, որ անհրաժեշտ է մեծ կարևորություն տալ և ինքնանպատակ համարել հայկական արվեստի ամեն գնով ներկայությունը միջազգային աճուրդներում, քանի որ այլ շուկաների համեմատ, աճուրդները բավականին փոքր ու սահմանափակ են, դրանք ավելի շատ կոլեկցիոներների համար են։ Իսկ հայկական արվեստը մեծ հաջողություններ չի գրանցում` որպես հենց «հայկական»։ Հիմնականում, եթե լինում են հայ նկարիչների գործեր, դրանք ընդգրկվում են ընդհանուր շարքի մեջ, օրինակ, ռուսական արվեստի, ինչպես Սարյանն ու Այվազովսկին։
«Չնայած երբեմն լինում են առանձին դեպքեր, օրինակ` ինքս 2019–ի աշնանը մասնակցել եմ Սոդբիսի նախագծին, որը նվիրված էր Միջին Արևելքի արվեստին, սակայն կատալոգում կար առանձին բաժին, որտեղ ներկայացված էին միջինարևելյան հայ արվեստագետները` Մարկոս Գրիգորյանը կամ Սոնյա Բալասանյանը, Տիգրան Դադերյանը, Փոլ Կիրակոսյանը։ Եթե խոսենք ժամանակակից արվեստի մասին, ապա կրկին շատ քիչ անուններ կային նույն Սոդբիսում` Սոնյա Բալասանյանի ստեղծագործությունը, բայց կրկին` Միջին Արևելքի բաժնում», – նկատեց Եսայանցը` ավելացնելով, որ երբեմն նաև հանդիպում են նմուշներ միջնադարի արհեստավորներից` ձեռագրեր, արծաթագործ իրեր, եկեղեցական կահ–կարասի և այլն։
Արվեստաբանի հավաստմամբ` չի կարող միանգամից մի արվեստագետ առանց ընդհանուր պատմության հայտնվել մեծ աճուրդում։ Սկզբում անհրաժեշտ է ներթափանցել մեծ շուկա, որպեսզի հետո հերթը հասնի աճուրդներին։

Եսայանցի կարծիքով` պետական քաղաքականությունը նախևառաջ պետք է ուղղված լինի այն արվեստագետներին, որոնք աշխատում և ստեղծագործում են Հայաստանում։ Պետք է ստեղծվի այնպիսի դաշտ, որտեղ հնարավոր կլինի ազատ ստեղծագործել, վաճառել, հայտնվել կոլեկցիաներում, պատկերասրահներում, իսկ աճուրդներն արդեն կլինեն այդ ամենի արդյունքը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Բրիտանիայի արքայազն Հարրիի կինը` Մեգան Մարքլը, դատարանում վերջնական հաղթանակ է տարել Mail On Sunday և MailOnline պարբերականները ներկայացնող Թերթերի միության դեմ։ Այս մասին հայտնում է Express պարբերականը։
Հրապարակված վճռում դատավոր Մարկ Ուորբին պարբերականի գործողությունները ճանաչել է միջամտություն Սասեքսի դքսուհու մասնավոր կյանքին, ինչպես նաև նրա հեղինակային իրավունքների ոտնահարում։
Դատավորը վճռել է, որ պատասխանող կողմը պետք է վճարի դատական ծախսերի 90%–ը, այն է` 1,87 մլն դոլար։
Սասեքսի դքսուհին խնդրել է նաև իրեն փոխանցել նամակի պատճենները, ոչնչացնել դրա բոլոր հիշատակումներն ու պահանջել թերթում ներողություն հրապարակել իրեն վիրավորանք հասցրած նյութերի համար։ Դատարանը դեռ փետրվարի 11-ին էր որոշում կայացրել այն մասին, որ պարբերականները խախտել են գաղտնիությունն ու Մեգանի հեղինակային իրավունքները։
«Նրա հետ Հարրին ծաղկել է»․ Մեգան Մարքլի մասին գրքի հեղինակ
2019 թվականի փետրվարին Մարքլի նամակից որոշ հատվածների հրապարակումը դերասանուհու ու իր հոր (որը ներկա չի գտնվել 2018 թվականի մայիսի 19-ին կայացած նրա հարսանյաց արարողությանը) հարաբերությունների շուրջ հերթական սկանդալի առիթ դարձան։ ԶԼՄ–ների հրապարակած Թոմաս Մարքլի բազմաթիվ արտահայտություններից կարելի է եզրակացնել, որ դուստրը խզել է նրա հետ բոլոր հարաբերությունները։ Հայրը The Mail on Sunday–ին է փոխանցել նամակի տեքստը, որում դքսուհին մեղադրում էր նրան ստի և դստեր մասին կեղծ, սենսացիոն հարցազրույցների վրա գումար աշխատելու փորձի մեջ։



