«Լեռնային Ղարաբաղ» պատկերասրահ

«Լեռնային Ղարաբաղ» պատկերասրահն «ապաստանել» է Էդինբուրգում

39
(Թարմացված է 12:47 13.02.2017)
Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում, բացի հայկական պատկերասրահից, նաև հայկական վարսավիրանոց ու «Ախթամար» անվանումով խանութ կա։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik, Դավիթ Գալստյան. Շոտլանդիայի մայրաքաղաքը տեսարժան վայրերի պակաս չունի, բայց «Ղարաբաղ» անվանումն առանձնակի ուշադրություն է գրավում։ Այդ անվանումով պատկերասրահի մասին մեզ պատմեց Էդինբուրգի համալսարանում սովորող Ալինա Խաչատրյանը։

«Էդինբուրգում բավական շատ հայեր կան։ Մենք այստեղ փորձում ենք գտնել ուրիշ հայերի… Մի վարսավիրանոց գտանք, որի ցուցանակի վրա հայերեն, ռուսերեն և անգլերեն գրառումներ կային», — պատմեց Ալինան։

Այդտեղից ոչ հեռու հայ ուսանողները գտել են «Լեռնային Ղարաբաղ» պատկերասրահը, որը գտնվում է քաղաքի կենտրոնի կիսանկուղային տարածքներից մեկում, և «Ախթամար» գաստրոնոմը։ Սակայն նրանց չի հաջողվել ներս մտնել, քանի որ երկուսն էլ փակ են եղել։

«Ինչ վերաբերում է պատկերասրահին, ապա ես կարդացել եմ, որ այնտեղ ներկայացված է Ղարաբաղի մշակույթը` գորգեր, սպասք։ Այն ամենը, ինչ բերվել է այնտեղից։ Այնտեղ կան նկարներ` բացատրական տեքստերով», — պատմեց Ալինան։

1 / 3
«Լեռնային Ղարաբաղ» պատկերասրահ

Նրան հասած տեղեկություններով` պատկերասրահի տնօրենն ալեհեր պապիկ է, որը սրահը բացում է իր ցանկությամբ։ Ալինան ենթադրում է, որ հենց նույն պապիկն էլ «Ախթամար» գաստրոնոմի տերն է, քանի որ տերերի արտաքին նկարագրությունները շատ նման են։

«Սպիտակ մազերով պապիկ` բեղերով և ազգային գլխարկով։ Նրա մասին պատմում են, որ մի քիչ կոպիտ է, և եթե հյուրերը դուր չգան նրան, ապա չի ընդունի նրանց», — ծիծաղում է Ալինան` հավելելով, որ նրանք ընկերների հետ նամակ են թողել դռան տակ, որպեսզի տերը կապ հաստատի իրենց հետ։

Гастроном Ахтамар в Эдинбурге
«Ախթամար» գոստրոնոմ

Համացանցում մենք գրառումներ գտանք պատկերասրահի վերաբերյալ։

Ռուս զբոսաշրջիկ Սաշան, որը մի քանի տարի առաջ է եղել Էդինբուրգում, գրում է. «Մի անգամ երեկոյան ավտոբուսով գնում էի Dundas street-ով և հանկարծ աչքի պոչով նկատեցի «Լեռնային Ղարաբաղ պատկերասրահ» ցուցանակը, մտածեցի` աչքիս է երևում։ Հաջորդ առավոտյան գնացի և ստուգեցի, պարզվեց` ճիշտ է։ Էդինբուրգի կենտրոնում անտիկվարային և ինտերիերային խանութների շարքում կա մի պատկերասրահ, որի անվանումը ոչ ոք չի կարող կարդալ»։

Սաշան պատմում է, որ այնտեղ առավոտից երեկո մի հայ նկարիչ է նստած եղել, որն ամեն օր տարբեր գլխարկներ է կրել, իսկ գիշերը փակել է պատկերասրահի սպիտակ դռները և դիմացը երկար սպիտակ խաչ դրել։

Պատկերասրահի մասին ևս մի հիշատակում գտանք Uncle Bob անունով մարդու բլոգում։ Գրառումն արվել է 2009թ-ին։

«Ես միամտաբար կարծում էի, որ ինձ ոչինչ չի զարմացնի Էդինբուրգի փողոցներում, բայց մի հաստատություն չգտա։ Իհարկե, չմտնել չէի կարող։ Տեսա շատ գորգեր, տարբեր իրեր, դաշույն և այլ կովկասյան իրեր։ Պատկերասրահը դեռ չէր բացվել, ապրանքներն էին դասավորում», — գրել է Bob-ը։

Նրա խոսքով` տերը «համակրելի պապիկ» է, որը համեղ թեյ է հյուրասիրում։ Անգլերեն ավելի լավ է խոսում, քան ռուսերեն։ «Հավանաբար, հայերեն ավելի լավ է խոսում. չկարողացա ստուգել, որովհետև ընդամենը երկու բառ եմ սովորել բանակում ծառայելու տարիներին, իմացածս էլ սարսափելի հայհոյանք է»,- գրում է Bob-ը։

Эдинбург
© Sputnik / Игорь Михалев
Էդինբուրգ

Այլ օգտատերեր նույնպես գրառումներ են արել պատկերասրահի մասին, բայց վերջին հրապարակումներում նշվում է, որ բոլորը, Ալինայի պես, փակ դռանն են բախվել։

Դիմում ենք մեր ընթերցողներին։ Եթե ինչ-որ տեղեկություն ունեք պատկերասրահի տնօրենի կամ խանութի տիրոջ մասին, ինչպես նաև մոլորակի հեռավոր անկյուններում գտնվող այլ «հայկական» տների մասին, հաղորդեք մեզ։

Русская версия

39
Շուշիից բերված գորգերը

Հեռախոսի լույսի ներքո. ինչպես են Շուշիի գորգերը հասել Երևան և ինչ են պատմում դրանք

237
Շուշիի գորգերի թանգարանի ամենաարժեքավոր գորգերը հասցրել են փրկել, սակայն գորգերի զգալի մասն էլ մնացել է այնտեղ` պահոցներում։ 71 գորգ, որոնց ստեղծման պատմությունը սկսվում է 17-րդ դարից, Երևանում ներկայացվել են ցուցադրության։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Պատերազմի օրերին հեռախոսի լույսերի ներքո Շուշիի գորգերի թանգարանից դուրս բերած հավաքածուն այժմ ցուցադրվում է Երևանում` Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց` գյուղեգյուղ շրջած, տարիներ շարունակ հավաքած և հիմա էլ թշնամու ձեռքից փրկած 71 գորգ է ցուցադրության հանվել։

Образцы Шушинского музея ковра, временно экспонирующиеся в Национальном музее-институте архитектуры Александра Таманяна в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
17–րդ դարի ասեղնագործ գորգը

«Եթե քանակական առումով նայենք, ապա մեր հավաքածուի 2/3-րդն ենք փրկել, սակայն որակական առումով` 90 տոկոսից ավելին տարհանել ենք։ Երկու շենք ունեինք Շուշիում` թանգարանը և ֆոնդը. թանգարանում եղած ողջ հավաքածուն` 160 ամենաարժեքավոր գորգերը փրկել ենք։ Սակայն այն, ինչ կար ֆոնդում, այդպես էլ մնացել է այնտեղ»,–ասաց Ասծատրյանը։

Ուղղափառ եկեղեցի Շուշիում. որտեղի՞ց է ծագել հայերի կողմից եկեղեցու յուրացման մասին միֆը

Նա պատմեց, որ հոկտեմբերի 20-ին ինչպես Երևանի, այնպես էլ Արցախի մշակույթի ոլորտի պատասխանատուները զանգահարել և խորհուրդ են տվել, որ գորգերը թանգարանից տարհանեն։ Ասծատրյանը, սակայն, որոշել է մի քիչ էլ սպասել` չի ուզել թանգարանը դատարկել։ Բայց դրան հաջորդող օրերին նկատել է` ադրբեջանական զորքը մոտեցել և Քարինտակ է հասել։ Պատերազմի վերջին օրերին էլ մեծ հրթիռ է պայթել թանգարանի մոտ` կոտրելով դուռ-պատուհանը։ Հենց այդ պահին Ասծատրյանը զանգել է Արցախի մշակույթի նախարարին և խնդրել, որ մեքենա տրամադրի գորգերը տեղափոխելու համար։

Образцы Шушинского музея ковра, временно экспонирующиеся в Национальном музее-институте архитектуры Александра Таманяна в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
Շուշիից բերված գորգերը

Շուշիի գորգերի հավաքածուն Ասծատրյանի շնորհիվ է հավաքվել։ Նա անձամբ է շրջել տնետուն ու գնել դրանք։ «Երբ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում էր, ադրբեջանցիները շրջում էին գյուղերով և հայկական հին գորգերը գնում ու տեղը նորերն էին առաջարկում։ Այդ ամենը տանում էին Բաքվի թանգարան և ցուցադրում  որպես ադրբեջանական մշակույթի մի մաս։ Դա տեսնելով` հասկացա, որ փրկության միակ ձևը դրանք գնելն է։ 2000-ականներին սկսեցի գնել գորգերը»,–ասում է Ասծատրյանը։

Ինչ են թողել հայերը Շուշիում. պատմության ավերակներ, թե ավերակների պատմություն

Մարդիկ Ասծատրյանին սիրով են իրենց գորգերը վաճառել, երբ իմացել են, որ նա պատրաստվում է Շուշիում թանգարան բացել։ Ավելին, եղել են դեպքեր, որ մարդիկ պատմել են` նախկինում իրենցից ավելի բարձր գնով էլ ուզել են գորգ գնել, սակայն քանի որ իմացել են, որ այն Արցախից դուրս պետք է հանեն, չեն վաճառել։ Արդյունքում Ասծատրյանը 2011-ին Շուշիում բացել է գորգերի թանգարանը։

Образцы Шушинского музея ковра, временно экспонирующиеся в Национальном музее-институте архитектуры Александра Таманяна в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
Վարդան Ասծատրյանը

Ասծատրյանը հավաքածուում բավական հին գորգեր ունի` անգամ 17-րդ դարին վերագրվող։ Հիմնականում 19-րդ դարի գորգեր են, որոնք աչքի են ընկնում իրենց սիմվոլներով, և մասնագետներն առաջին իսկ հայացքից տարբերակում են, որ դրանք արցախյան գորգեր են։

Ասծատրյանն ասում է, որ յուրաքանչյուր գորգ իր պատմությունն ունի։ Արցախյան գորգերի մեջ որպես սիմվոլներ մեծամասամբ նկատելի են ծաղկած խաչերը, մեղուները, արու թռչունները։ Ասծատրյանն ասում է` մեղուները մայրիշխանություն են խորհրդանշում, մայրական սկիզբը, սակայն արցախյան գորգերում մեղուներին զուգահեռ նաև արու թռչուններն են «ներկա», իսկ սա ներդաշնակություն է խորհրդանշում։

Образцы Шушинского музея ковра, временно экспонирующиеся в Национальном музее-институте архитектуры Александра Таманяна в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
Շուշիից բերված գորգերը

«Հիմա միակ ցանկությունս է, որ մի տարածք հատկացնեն և Երևանում թանգարան բացենք։ Այստեղ ցուցադրության ժամանակ մարդկանց մոտ ես հետաքրքրություն եմ նկատում։ Ավելին, շատերը գալիս և ասում են, որ ուզում են իրենց տոհմական գորգերը մեզ նվիրեն, որպեսզի հավաքածուն հարստանա»,–ասաց Ասծատրյանը։

Образцы Шушинского музея ковра, временно экспонирующиеся в Национальном музее-институте архитектуры Александра Таманяна в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
Շուշիից բերված գորգերը

Նա կարծում է, որ թանգարանը կարող է հարթակ դառնալ, որպեսզի արցախյան գորգերը գիտականորեն ուսումնասիրվեն։

Նշենք, որ Երևանում գորգերը կցուցադրվեն առաջիկա ամիսներին, իսկ ցուցադրության  մուտքն ազատ է։

  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Վարդան Ասծատրյանը
    Վարդան Ասծատրյանը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 14
© Sputnik / Asatur Yesayants
Շուշիի գորգերի թանգարանից բերած հավաքածուն
237
թեգերը:
ցուցադրություն, Արցախ, Երևան, Թանգարան, Շուշի, Գորգ
Ըստ թեմայի
«Շուշիի անկումն ուզում էին գցեին Սեյրան Օհանյանի ջեբը». Սերժ Սարգսյան
««Պանդորայի արկղը» Շուշիում է թաքնված». Մովսես Հակոբյանը` պարտության պատճառների մասին
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ հայերը չվերադառնան Արցախ, այդ թվում՝ Հադրութ ու Շուշի. ԱԳՆ
Թութունջյան Լևոնի «Դեղին դիմակը»

Ինչ անել, որ հայ նկարիչների գործերը հայտնվեն օնլայն աճուրդներում և ներկայացվեն հայկական

183
(Թարմացված է 21:43 07.02.2021)
Sputnik Արմենիան մշակութային ոլորտի մասնագետներից փորձել է ճշտել, թե արվեստի միջազգային աճուրդների դաշտը ինչպես է զարգանում Հայաստանում և, առհասարակ, ինչպիսի ներկայություն ունի հայ արվեստը համաշխարհային աճուրդներում։

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի -Sputnik, Կարեն Ավետիսյան. Համավարակի օրերին անխափան գործող մշակութային ինստիտուտներից էին համաշխարհային արվեստի միջազգային աճուրդները, որոնք բարեհաջող հարմարվեցին հեռահար խաղի կանոններին և շարունակում են անխափան ծավալել իրենց գործունեությունը։

Կարևոր է հասկանալ, որ առցանց ձևաչափը նոր չէ այս ոլորտում, այն զարգացած և տարածված էր դեռ 2000–ականներից ի վեր, երբ Սոդբիսը, Բոնհեմսը, Քրիստիսը և մի շարք այլ աճուրդային տներ աճուրդներն անցկացնում էին օնլայն։
«Աճուրներն ունեն հաճախորդների, գնորդների հանրություն, որի համար թիվ մեկ նախապայմանը` երաշխիքներ ունենալն է. դա նաև օնլայն վաճառքի առաջին կարևորագույն գործոնն է», – մեզ հետ զրույցում ասում է «ԱԱԱուկցիոն» աճուրդային տան տնօրեն Աննա Գրիգորյանը։

Հայաստանն ունի ճանաչման խնդիր` չունենալով աճուրդների անցկացման փորձ դեռ խորհրդային տարիներից։ Ու չնայած Ռուսաստանը հաջողեց համեմատաբար զարգացնել այդ բացը, հետխորհրդային մյուս երկրներում այն շարունակվեց մնալ չլրացված։

«Հարցը հայ արվեստը կամ արվեստագետները չեն, տաղանդի հարց էլ չկա։ Խնդիրը ճանաչման մեջ է և երկրորդ փաստն այն է, որ ոչ մի ինստիտուտ չկա, որ զբաղվի դրանով։ Եթե նայենք Կատարի, Սաուդիան Արաբիայի կամ Արաբական Միացյալ Էմիրությունների փորձը, կտեսնենք, որ չնայած մեծ մշակույթ չունեն, բայց անցկացնում են աճուրդներ, էքսպոներ, որովհետև պետական ռեսուրսներ են դրվում ոլորտի զարգացման համար»,–ասում է նա։

Анна Григорян  на  пресс-конференции Инклюзивные практики Армении в мультимедийном пресс-центре Sputnik Армения (18 октября 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Աննա Գրիգորյանը

Խոսելով առանձին արվեստագետների մասին` Գրիգորյանը առանձնացրեց Երվանդ Քոչարին, Մարտիրոս Սարյանին, ֆրանսահայ նկարչներին` Ժան Գառզուին (Գառնիկ Զուլումյան), Լևոն Թութունջյանին, Ժանսեմին (Հովհաննես Սեմերջյան`վերջինս նաև հատկապես սիրված է ճապոնական աճուրդներում), սակայն նշեց, որ նրանք հայտնվում են միջազգային աճուրդներում հիմնականում ֆրանսիացի կամ ֆրանսահայ դիլերների շնորհիվ։

Աճուրդներում հնարամիտ ու ճարպիկ միջնորդ լինելու համար պարտադիր չէ լինել նկարիչ. Միրզոյան

«Ինչ վերաբերում է ժամանակակից արվեստագետներին, ապա շատ- շատերը իրենց նկարներն իրենց իսկ ուժերով են ներկայացնում որոշ միջազգային աճուրդներում, կամ ավելի շուտ` առցացանց պատկերասրահներում։ Որքանով են վաճառվում` դժվարանում եմ ասել, բայց նաև կարևոր եմ համարում բարձրաձայնել այն փաստը, որ մենք մինչ օրս չունենք բանկային համակարգ, որը կհամագործակցի PayPal-ի հետ, ինչը նշանակում է, որ չունենք երաշխիքներ արտասահմանյան գնորդների համար։ Չիմանալով Հայաստանը որտեղ է գտնվում` պոտենցիալ գնորդն անգամ ցանկության դեպքում ընկնում է կասկածների և անվստահության գիրկը»,–ասում է Գրիգորյանը։

Հիշելով ոչ վաղ անցյալում Հայաստանում անցկացված աճուրդը` Գրիգորյանն առանձնացնում է Լևոն Թութունջյանի «Դեղին դիմակը», որը վաճառվեց մոտ 300 000 դոլարով։

«Սա անկասկած հաջողություն էր, բայց այդ ամենը մեծ ծախս է ` գովազդ, կատալոգ, միջազգային PR և այլն։ Ամեն բան կախված է մեծ ներդրումներից, որոնք, ցավոք սրտի, չկան»,–ընդգծում է նա։

Արվեստաբան, Գաֆեսճեան արվեստի կենտրոնի ցուցադրությունների տնօրեն Արմեն Եսայանցը չի համարում, որ անհրաժեշտ է մեծ կարևորություն տալ և ինքնանպատակ համարել հայկական արվեստի ամեն գնով ներկայությունը միջազգային աճուրդներում, քանի որ այլ շուկաների համեմատ, աճուրդները բավականին փոքր ու սահմանափակ են, դրանք ավելի շատ կոլեկցիոներների համար են։ Իսկ հայկական արվեստը մեծ հաջողություններ չի գրանցում` որպես հենց «հայկական»։ Հիմնականում, եթե լինում են հայ նկարիչների գործեր, դրանք ընդգրկվում են ընդհանուր շարքի մեջ, օրինակ, ռուսական արվեստի, ինչպես Սարյանն ու Այվազովսկին։

«Չնայած երբեմն լինում են առանձին դեպքեր, օրինակ` ինքս 2019–ի աշնանը մասնակցել եմ Սոդբիսի նախագծին, որը նվիրված էր Միջին Արևելքի արվեստին, սակայն կատալոգում կար առանձին բաժին, որտեղ ներկայացված էին միջինարևելյան հայ արվեստագետները` Մարկոս Գրիգորյանը կամ Սոնյա Բալասանյանը, Տիգրան Դադերյանը, Փոլ Կիրակոսյանը։ Եթե խոսենք ժամանակակից արվեստի մասին, ապա կրկին շատ քիչ անուններ կային նույն Սոդբիսում` Սոնյա Բալասանյանի ստեղծագործությունը, բայց կրկին` Միջին Արևելքի բաժնում», – նկատեց Եսայանցը` ավելացնելով, որ երբեմն նաև հանդիպում են նմուշներ միջնադարի արհեստավորներից` ձեռագրեր, արծաթագործ իրեր, եկեղեցական կահ–կարասի և այլն։ 

Արվեստաբանի հավաստմամբ` չի կարող միանգամից մի արվեստագետ առանց ընդհանուր պատմության հայտնվել մեծ աճուրդում։ Սկզբում անհրաժեշտ է ներթափանցել մեծ շուկա, որպեսզի հետո հերթը հասնի աճուրդներին։

Армен Есаянц
© Sputnik / Asatur Yesayants
Արմեն Եսայանցը

Եսայանցի կարծիքով` պետական քաղաքականությունը նախևառաջ պետք է ուղղված լինի այն արվեստագետներին, որոնք աշխատում և ստեղծագործում են Հայաստանում։ Պետք է ստեղծվի այնպիսի դաշտ, որտեղ հնարավոր կլինի ազատ ստեղծագործել, վաճառել, հայտնվել կոլեկցիաներում, պատկերասրահներում, իսկ աճուրդներն արդեն կլինեն այդ ամենի արդյունքը։

183
թեգերը:
համավարակ, հայ, աճուրդ, նկարիչ
Ըստ թեմայի
Արվեստանոցն արհեստանոց է դարձել. գյումրեցի կանայք բարձեր ու վիրակապեր են կարում
21-րդ դարի պատերազմը միայն զինվորինը չէ. արտերկրի հայ արվեստագետների նախաձեռնությունը
Անսովոր արվեստ․ Հովսեփ Բարսեղյանը յուրահատուկ դիմանկարներ է ստեղծում մեխերով ու լարով
Մեգան Մարքլ. արխիվային լուսանկար

2 մլն դոլար փոխհատուցում. Մեգան Մարքլը շահել է բրիտանական պարբերականի դեմ դատը

30
(Թարմացված է 01:10 03.03.2021)
Դատավորը The Mail on Sunday–ի գործողությունները ճանաչել  է միջամտություն Սասեքսի դքսուհու մասնավոր կյանքին, ինչպես նաև նրա հեղինակային իրավունքների ոտնահարում։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Բրիտանիայի արքայազն Հարրիի կինը` Մեգան Մարքլը, դատարանում վերջնական հաղթանակ է տարել Mail On Sunday և MailOnline պարբերականները ներկայացնող Թերթերի միության դեմ։ Այս մասին հայտնում է Express պարբերականը։

Հրապարակված վճռում դատավոր Մարկ Ուորբին պարբերականի գործողությունները ճանաչել  է միջամտություն Սասեքսի դքսուհու մասնավոր կյանքին, ինչպես նաև նրա հեղինակային իրավունքների ոտնահարում։

Դատավորը վճռել է, որ պատասխանող կողմը պետք է վճարի դատական ծախսերի 90%–ը, այն է` 1,87 մլն դոլար։

Սասեքսի դքսուհին խնդրել է նաև իրեն փոխանցել նամակի պատճենները, ոչնչացնել դրա բոլոր հիշատակումներն ու պահանջել թերթում ներողություն հրապարակել իրեն վիրավորանք հասցրած նյութերի համար։ Դատարանը դեռ փետրվարի 11-ին էր որոշում կայացրել այն մասին, որ պարբերականները խախտել են գաղտնիությունն ու Մեգանի հեղինակային իրավունքները։

«Նրա հետ Հարրին ծաղկել է»․ Մեգան Մարքլի մասին գրքի հեղինակ

2019 թվականի փետրվարին Մարքլի նամակից որոշ հատվածների հրապարակումը դերասանուհու ու իր հոր (որը ներկա չի գտնվել 2018 թվականի մայիսի 19-ին կայացած նրա հարսանյաց արարողությանը) հարաբերությունների շուրջ հերթական սկանդալի առիթ դարձան։  ԶԼՄ–ների հրապարակած Թոմաս Մարքլի բազմաթիվ արտահայտություններից կարելի է եզրակացնել, որ դուստրը խզել է նրա հետ բոլոր հարաբերությունները։ Հայրը The Mail on Sunday–ին է փոխանցել նամակի տեքստը, որում դքսուհին մեղադրում էր նրան ստի և դստեր մասին կեղծ, սենսացիոն հարցազրույցների վրա գումար աշխատելու փորձի մեջ։

Արքայազն Հարրին կնոջ պատճառով կռվել է լավագույն ընկերոջ հետ

30
թեգերը:
նամակ, հայր, Դատարան, դատ, Մեգան Մարքլ
Ըստ թեմայի
«Պարծենկոտ արքայադստեր օրագիրը»․ հրապարակվել են Մեգան Մարքլի խորթ քրոջ ու հոր հուշերը
«Թշնամանքի» պատճառը զուգագուլպանե՞րն են. ինչ է կատարվում Մեգան Մարքլի և Քեյթ Միդլթոնի միջև
Մեգան Մարքլը մեղադրել է թագուհի Եղիսաբեթին
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը աշխատանք են գտել