Ֆորշ (Վահան Գևորգյան)

Նոր տեղեկություններ Ֆորշի առողջական վիճակից

80
(Թարմացված է 18:58 07.02.2017)
Ֆորշի առողջական վիճակն արդեն լավ է։ Նա իրեն լավ է զգում և արդեն տանն է։

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի- Sputnik. Երկու օր առաջ տեղեկացրել էինք, որ «Ֆորշ» ակումբում երգելու ժամանակ կտրուկ վատացել էր երգիչ Ֆորշի ինքնազգացողությունը։ Շտապօգնության մեքենան նրան հիվանդանոց էր տեղափոխել նրան։

Երգչի երկրպագուներին և նրա առողջությամբ հետաքրքրվողներին շտապենք տեղեկացնել, որ նրա առողջական վիճակը կարգավորվել է։ Sputnik Արմենիայի թղթակից զանգին ի պատասխան, երգիչն ասաց, որ արդեն լավ է, տանն է, անցել է իր առօրյա աշխատանքին։

 

80