Իրինա Տրումպելը

Լատվիացի նկարչուհի Իրինա Տրումպելը սիրահարվել է հայկական լեռներին

23
(Թարմացված է 10:38 06.02.2017)
Ամբողջ աշխարհով շրջագայող հայտնի լատվիացի նկարչուհի Իրինա Տրումպելը խոստովանել է Sputnik Լատվիային, որ սիրավարհվել է հայկական լեռների ֆանտաստնիկ գույներին։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Լատվիացի նկարչուհի Իրինա Տրումպելի կտավները «Մեծ աշխարհը փոքրիկ ջրանկարներում» ցուցահանդեսին կարծես ճանապարհորդային վառ գրառումներ լինեն Լատվիայի, Հնդկաստանի, Տիբեթի, Իրանի, Թուրքիայի, Հունաստանի, Թուրքմենստանի, Հայաստանի, Թայլանդի, Իտալիայի, Իռլանդիայի, Անգլիայի, Նորվեգիայի և Պորտուգալիայի մասին, գրում է Sputnik Լատվիայի թղթակից Եվգենի Լեշկովսկին։

Տրումպելի աշխատանքները միշտ տարբերվել են տեղի մյուս վարպետների աշխատանքներից. այստեղ բացակայում է գորշ իրականությունը։ Նրա բնապատկերներում յուրահատուկ կյանք է նկարագրած` երբեմն այնքան վառ, որ նույնիսկ ձմռանն է շոգ դառնում, իսկ մյուս ջրանկարի կողքին ուզում ես շունչդ պահես և կտրուկ շարժումներ չանես, այլապես նույնիսկ օդի թեթևակի շարժումը նկարից կմաքրի կտանի դրախտային այգին կամ անապատի կիսաթափանցիկ լեռները։

Իր մասին Իրինան պատմում է, որ նկարել սովորել է Լատվիայում, սակայն նկարչուհի դարձել է Հիմալայներում, որտեղ ապրել է երկար տարիներ, իսկ հետո կատարելագործել է տեխնիկան և կատարման նոր ձևեր ուսումնասիրել Իրանում և Թուրքիայում։ Իսկ Հայաստանում նկարչուհին սիրահարվել է սարերի ֆանտաստիկ գույներին։

Նրա աշխատանքների հայկական շարքը ինչ-որ բանով հիշեցնում է հայ ականավոր նկարիչ Մարտիրոս Սարյանի կտավները. հագեցած վառ գույներ, արտասովոր բնապատկերներ` կարծես ինչ-որ զուգահեռ իրականությունից դուրս եկած լինեն։ Ռիգայում կազմակերպած Իրինայի և նրա աշակերտուհու՝ Նատալիա Նիկոլցևայի, համատեղ «Մեծ աշխարհը փոքրիկ ջրանկարներում» համատեղ ցուցահանդեսում 120 աշխատանք էր ներկայացված։

Русская версия

23