Գոհար Պետրոսյան

Հայուհու լռության սիմֆոնիան

771
(Թարմացված է 19:32 05.02.2017)
Հայտնի բան է` արվեստն արտահայտվելու, կայանալու ու գեղեցիկը ներկայացնելու միջոց է, բայց Գոհարի համար ավելին՝ ընկեր: Ծնված օրից լսելու ու խոսելու հնարավորությունից զուրկ Գոհարը լսում, խոսում ու ապրում է արվեստով՝ լինի գեղանկարչություն, ասեղնագործություն կամ քանդակագործություն։

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Աշխատասենյակում լռություն է, փոխարենը խոսուն են երիտասարդ արվեստագետի աշխատանքները. բազմազանությունից դժվար է կողմորոշվել` 32-ամյա Գոհարն արվեստի որ ճյուղն է նախընտրում: Հասկանալով ինչ եմ ուզում հարցնել՝ մոր օգնությամբ ասում է. «Չեմ կարող ասել` ինչն եմ ամենաշատը սիրում. հոգեկան վիճակիցս է կախված, երբեմն՝ ջրաներկ կամ յուղաներկ, երբեմն էլ` կավ»,-ասում է աղջիկը` մեկիկ-մեկիկ ցույց տալով աշխատանքներն ու իսկական արվեստագետի նման խնդրում չնկարել անավարտ գործերը:

Գոհարն ամենից շատ սիրում է բնություն նկարել, հայրենի աշխարհը՝ վանական համալիրներով ու պատմական կառույցներով: Անկեղծանում է՝ ուզում է լինել Հայաստանի բոլոր պատմական վայրերում: Հենց Գոհարի` բնության նկատմամբ սերն է պատճառ դարձել, որ ծնողները վաճառեն Գյումրիի բնակարանն ու տեղափոխվեն Հացիկ, որտեղ երիտասարդ արվեստագետի ներշնչանքի համար ամենի ինչ կա՝ բնություն ու մեծ աշխատասենյակ:

Գոհարի աշխատանքներում հենց հայրենի բնությունն ու բնաշխարհն է գերակա, թեև դիմանկարները նույնպես շատ են:

…Ամեն ինչ սկսվեց դեռ մանկապարտեզում, որտեղ ավելի շատ պլաստիլինի հետ էր սիրում աշխատել, իսկ տանը երբեմն թաքուն մայրիկի աշխատանքային տետրում մարդ կամ ինչ-որ իր էր նկարում։ Ավելի ուշ սիրեց նաև կարելն ու շատ աղջիկների նման իր տիկնիկի համար հագուստ կարեց:

Մինչ զրուցում էի մոր՝ տիկին Ժասմենայի հետ, Գոհարն իր սենյակից մի փոքրիկ տուփ բերեց ու հպարտությամբ ցույց տվեց իր մանկության տարիների ձեռագործ աշխատանքներն ու տիկնիկի հագուստների հավաքածուն՝ շատ հմտորեն կարված:

«Փոքր հասակից Գոհարիկն իր զգացմունքներն արտահայտում էր նկարներով: Ինքնամփոփ էր: Որոշեցինք նկարչության տալ ու տարանք Գյումրու գեղագիտական կենտրոն: Սկզբում չէր համակերպվում ուսուցչի հետ, բայց հետո այնպես սիրեց, որ ոչ մի պարապմունք բաց չէր թողնում: 2 տարի անց կենտրոնում կազմակերպվեց նրա աշխատանքների առաջին անհատական ցուցադրությունը: Հենց այդ ցուցադրության ժամանակ էլ Գոհարիկի աշխատանքները գնեցին ֆրանսիացիները»,-պատմեց մայրը։

Գոհարն առաջին անգամ բաժանվեց իր աշխատանքներից ու խորը ցնցում ապրեց, երեկոյան նույնիսկ ջերմությունը բարձրացավ:

«Ես հետո հասկացա` Գոհարիկի համար դա նույնն էր, թե մորից խլեին երեխային: Գոհարի զավակներն էլ իր աշխատանքներն են»,- պատում է մայրը՝ չկարողանալով թաքցնել հուզմունքը:

Родители Гоар Петросян - Жасмен и Лева
© Sputnik/ Armenuhi Mkhoyan
Գոհարը ծնողների հետ

Առաջին աշխատանքը 20 դոլարով վաճառել է 12 տարեկանում։ Գոհարի հայրը` Լյովա Պետրոսյանը չի կարողանում մոռանալ այդ օրը։

«Արցունքներս խեղդում էին, երբ վաճառվեց։ Դուրս եկա սենյակից, որ Գոհարիկը չտեսնի, թե ինչքան եմ հուզված,- պատմում է հայրը, որն իր դստեր մտերիմ ընկերն է:

Գոհար Պետրոսյանը 2003 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի գեղանկարչություն բաժին: Ուսման ընթացքում հասկացել է, որ ուզում է քանդակագործությամբ զբաղվել ու քանդակել է սովորել։ Հետո աշխատանքի է անցել կերամիկայի արվեստանոցում: Կերամիկիական գործեր, քանդակ, յուղաներկ, ասեղնագործություն. բոլոր գործերն էլ Գոհարն անում է սրտանց` ամբողջովին տրվելով տվյալ ստեղծագործությանը։ Տաղանդավոր աղջկա ձեռքերում ամեն ինչ արվեստի գործի է վերածվում, նույնիսկ՝ սև ու անշուք պահարանը: Սիրում է տարբերվել բոլորից սեփական ձեռքերով պատրաստած բլուզներով ու պայուսակներով:

  • Գոհար Պետրոսյան
    Գոհար Պետրոսյան
    © Sputnik/ Armenuhi Mkhoyan
  • Գոհար Պետրոսյան
    Գոհար Պետրոսյան
    © Sputnik/ Armenuhi Mkhoyan
  • Գոհար Պետրոսյան
    Գոհար Պետրոսյան
    © Sputnik/ Armenuhi Mkhoyan
  • Գոհար Պետրոսյան
    Գոհար Պետրոսյան
    © Sputnik/ Armenuhi Mkhoyan
  • Գոհար Պետրոսյան
    Գոհար Պետրոսյան
    © Sputnik/ Armenuhi Mkhoyan
  • Գոհար Պետրոսյան
    Գոհար Պետրոսյան
    © Sputnik/ Armenuhi Mkhoyan
  • Գոհար Պետրոսյանի ստեղծագործություններից
    Գոհար Պետրոսյանի ստեղծագործություններից
    © Sputnik/ Armenuhi Mkhoyan
  • Գոհար Պետրոսյանի ստեղծագործություններից
    Գոհար Պետրոսյանի ստեղծագործություններից
    © Sputnik/ Armenuhi Mkhoyan
  • Գոհար Պետրոսյանի ստեղծագործությունները
    Գոհար Պետրոսյանի ստեղծագործությունները
    © Sputnik/ Armenuhi Mkhoyan
  • Գոհար Պետրոսյանի ստեղծագործությունները
    Գոհար Պետրոսյանի ստեղծագործությունները
    © Sputnik/ Armenuhi Mkhoyan
  • Գոհար Պետրոսյանի ստեղծագործությունները
    Գոհար Պետրոսյանի ստեղծագործությունները
    © Sputnik/ Armenuhi Mkhoyan
  • Գոհար Պետրոսյանի ստեղծագործությունները
    Գոհար Պետրոսյանի ստեղծագործությունները
    © Sputnik/ Armenuhi Mkhoyan
  • Գոհար Պետրոսյանի ստեղծագործությունները
    Գոհար Պետրոսյանի ստեղծագործությունները
    © Sputnik/ Armenuhi Mkhoyan
  • Գոհար Պետրոսյանի ստեղծագործությունները
    Գոհար Պետրոսյանի ստեղծագործությունները
    © Sputnik/ Armenuhi Mkhoyan
  • Գոհար Պետրոսյանի ստեղծագործությունները
    Գոհար Պետրոսյանի ստեղծագործությունները
    © Sputnik/ Armenuhi Mkhoyan
  • Գոհար Պետրոսյանի ստեղծագործությունները
    Գոհար Պետրոսյանի ստեղծագործությունները
    © Sputnik/ Armenuhi Mkhoyan
  • Գոհար Պետրոսյանի ստեղծագործությունները
    Գոհար Պետրոսյանի ստեղծագործությունները
    © Sputnik/ Armenuhi Mkhoyan
  • Գոհար Պետրոսյանի ստեղծագործությունները
    Գոհար Պետրոսյանի ստեղծագործությունները
    © Sputnik/ Armenuhi Mkhoyan
  • Գոհար Պետրոսյանի ստեղծագործությունները
    Գոհար Պետրոսյանի ստեղծագործությունները
    © Sputnik/ Armenuhi Mkhoyan
1 / 19
© Sputnik/ Armenuhi Mkhoyan
Գոհար Պետրոսյան

Չնայած դժվարությանը` նրան հասկանալը շատ հեշտ է. երբեմն թուղթ ու գրչի օգնությամբ, երբեմն էլ շուրթերի շարժումներից է հասկանում ու ժեստերի լեզվով պատասխանում դիմացինին:

Պաշարած գիտելիքն էլ միայն իրենը չի համարում, նաև աշակերտներ ունի ու երազում է հայրենի գյուղում նկարչական ստուդիա ունենալու մասին:

Խնդրեցի ինչ-որ բան նկարել։ Առանց ձևականության` ձեռքը վերցրեց մատիտն ու առանց երկար մտածելու հայրիկի՝ Լյովա Պետրոսյանի ճեպանկարն արեց:

Տարիների ընթացքում եղել է Լեհաստանում, Գերմանիայում, Լիտվայում, ցուցադրություններ ունեցել ու աշխատանքներ վաճառել տարբեր երկրներում: Ճանապարհորդել սիրում է, բայց իր հայրենի երկրից բացի, ուրիշ ոչ մի տեղ չի ուզում ապրել: Նման կամքի ուժով, խելացի մտքով, օժտված արվեստագետը դեռ հաջողություններ կունենա, հատկապես երբ միշտ նրա կողքին են նվիրված ու սիրառատ ծնողները:

 

Русская версия

 

771